Ըստ իս՝ տղամարդկանց մոտ չկիսվելը զուտ կարա լինի էգոյի ու արժանապատվության հարց: Ամեն տղամարդ չի, որից իր կինը կամ զուգընկերը անպայման սեռապես գոհ կարա լինի, ըստ այդմ էլ՝ դա առաջացնում ա արժանապատվության խնդիր՝ ընդհանրապես չխոսելու դրա մասին (և կամ խոսելու, բայց քիչ) , քանի որ տղամարդուց միշտ մարդիկ ենթագիտակցորեն դոմինանտ ու չերեզ չուռ բավարարող արդյունք են սպասում ու եթե դա չեղավ՝ տղամարդկային պատվի ու արժանապատվության խնդիր ա դառնում: Մինչդեռ կանայք էդ խնդիրը չունեն: Կանայք թքած ունեն՝ կբավարարեն իրենց ամուսնուն կամ զուգընկերոջը թե չէ (ավելի շուտ՝ ոչ թե թքած ունեն, այլ էդ աստիճանի պատվի խնդիր չի) ու եթե հանկարծ չբավարարեն էլ՝ հանգիստ մեղքը կգցեն դոմինանտ դերակատարի վրա՝ ասելով՝ ինքն էր մեղավոր, չի կարում: Դրա համար, ըստ իս, տղեքն իրար մեջ ավելի փակ են էդ հարցերում: Նորմալ, հասուն տղեքն, էլի, նկատի ունեմ, ոչ թե քյարթերը, որ մի գիշերում 24 անգամ օրգազմ են ունենում:
Էջանիշներ