Գաղթական ջան, դու նորից նյութականի մասին ես խոսում:
Իսկ նյութականը՝ Ընդհանուր Իրականության չնչին մասն է ընդամենը:
Բարեշրջումը տեղի է ունենում ոչ թե գծային տեսքով: Օք, որպեսզի մոտեցնենք նյութական ըմբռնմանը, եկ ասենք՝ ոչ թե ուղիղ գծի տեսքով է ընթանում, այլ պարուրաձև (սպիռալաձև):
Երբ նայում ես պարույրին վերևից, այնպիսի տպավորություն է, որ դա ոչ թե տարածքից տարածք անցնող "ճանապարհ" է, այլ ընդամենը շրջանագիծ, և եթե մի բան շարժվում է դրա վրա, ուրեմն երբևիցէ վերադառնալու է իր սկզբնակետին: Բայց իրակնում չէ՞ որ այդպես չէ, այդ "ինչ-որ բանն" անընդհատ ավելի ու ավելի խորանում ու ծավալվում է տարբեր տարածքների վրա:
Եվ այստեղ շատ կարևոր է մի բան. ցանկանու՞մ ես արդյոք դու այդ "շրջանագիծը" տեսնել որպես պարույր: Եթե ոչ, ուրեմն աիմաստ է արդեն խոսել մնացած ամեն ինչի մասին...
Էջանիշներ