User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 17 համարի արդյունքները՝ ընդհանուր 17 հատից

Թեմա: Գաղթականի, Բարեկամի և Sambitbaba-ի համատեղ պատմվածքը

  1. #16
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,029
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրինակներդ լավն էին:

    Բայց էլի՝ դու խոսում ես ճկույթի գործողությունների մասին ու ոչ նրա հնարավոր բոլոր մտքերի:

    Մյուս կողմից՝ ենթադրենք, թե մտքերն արխիվացվեին:
    Չէ՞ որ բոլոր մտքերի մի մասն ուղղակի հենց մտքերի մակարդակի վրա են մնում, իսկ մյուս մասը՝ գործողությունների վերածվում:
    ՈՒ թե՛ մտքերը, թե՛ գործողությունները հավաքագրելով՝ դու, գործողությունների վերածված մտքերի հաշվին, կրկնակի դատա ես պահում ))
    Գաղթական ջան, դու նորից նյութականի մասին ես խոսում:
    Իսկ նյութականը՝ Ընդհանուր Իրականության չնչին մասն է ընդամենը:
    Բարեշրջումը տեղի է ունենում ոչ թե գծային տեսքով: Օք, որպեսզի մոտեցնենք նյութական ըմբռնմանը, եկ ասենք՝ ոչ թե ուղիղ գծի տեսքով է ընթանում, այլ պարուրաձև (սպիռալաձև):
    Երբ նայում ես պարույրին վերևից, այնպիսի տպավորություն է, որ դա ոչ թե տարածքից տարածք անցնող "ճանապարհ" է, այլ ընդամենը շրջանագիծ, և եթե մի բան շարժվում է դրա վրա, ուրեմն երբևիցէ վերադառնալու է իր սկզբնակետին: Բայց իրակնում չէ՞ որ այդպես չէ, այդ "ինչ-որ բանն" անընդհատ ավելի ու ավելի խորանում ու ծավալվում է տարբեր տարածքների վրա:

    Եվ այստեղ շատ կարևոր է մի բան. ցանկանու՞մ ես արդյոք դու այդ "շրջանագիծը" տեսնել որպես պարույր: Եթե ոչ, ուրեմն աիմաստ է արդեն խոսել մնացած ամեն ինչի մասին...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #17
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,029
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իրականում ես էսպես եմ կարծել․ Գաղթականը հատուկ էր նշել դռնով ճամփորդելու երեք հնարավորության մասին, որպեսզի պատմվածքի երեք հեղինակներն էլ օգտագործեն իրենց շանսը դռնով անցնելու ու զարգացնեն իրենց տարբերակը "զուգահեռ" իրականության մասին։ Դրա համար էլ ես հերոսին ամեն գնով վերադարձրի հետ, որպեսզի երրորդ հեղինակը կարողանա նրան ուղարկել իր ուզած "ժամանակը": (Վարդան ապին էլ, ես էլ չհասկացա ոնց, վերջին պահին կպավ պոչից ու հայտնվեց բարոնուհու սենյակում)
    Բայց Սամը այդպես էլ չօգտագործեց իր շանսը՝ երրորդ հնարավորությունը, փոխարենը զարգացրեց իրեն հարազատ էզոթերիկ տեսություններ․․․
    Հա, համաձայն եմ, որ Գաղթականը հատուկ էր երեք հնարավորություն նշել: Բայց ես էլ, դեմ լինելով դրան, պատրաստվեցի առաջարկել իմ կարծիքը, որ հնարավորություններն անհամար են: Դե դու էլ, Բարեկամ ջան, երևի ներըմբռնողաբար հասկացար իմ խնդրանքը և "քեզ համար անհասկանալի" ճանապարհով Վարդան ապուն բերեցիր ներկա, որպեսզի ես կարողանամ ի կատաեր ածել իմ ցանկությունը:

    Իսկ պատվածքը, կարծում եմ, մեզնից բացի ոչ ոք չի կարդացել (հնարավոր ա՝ մեկ էլ Այվին) - որ հավանի կամ չհավանի, էնպես որ նորմալ ա, որ մենակ մենք ենք գրառումներ անում
    Դե, ժողովուրդը ժամանակ չունի իրեն կտրի ֆեյսբուքից...
    Բայց դե մենք ինքնաբավ ենք, չէ՞, - մեր հաճույքը մենք ստացանք: Ինձ ամեն ինչ դուր եկավ: Շնորհակալություն ձեզ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բարեկամ (12.02.2019)

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •