Չգիտեմ նման թեմա կա թե չէ, բայց թեման նախատեսված ա քննարկելու տարբեր աշխատանքյին իրադրություններ, ու դրանց հնարավոր լուծումները։
Պատկերացրեք մի հատ ընդհանուր չաթ կա, որ բոլոր աշխատողները ըտեղ են, ու էդ աշխատողներից մեկը ինչ որ խնդիր ա գրում։ Ասենք X բանը չի ստացվում։ Հիմա էդ աշխատողներից մեկը, որ ընդհանրապես դրա համար պատասխանատու չի, էդ չաթում գրում ա, որ ինքը էդ խնդրից ունեցել ա ու լուծել ա, սենց-սենց։ Ու դա մի քանի անգամ կրկնվում ա։ Այսինքն էդ չաթում տարբեր հարցեր են գրում, ու էդ հարցերի համար տարբեր մարդիկ կարող ա պատասխանատու լինեն, բայց կոնկրետ էդ աշխատողը քանի որ էդ բոլոր խնդիրների հետ հանդիպել ա, օգնում ա, լուծումները գրում ա։ Մի բան հստակ ասենք, որ էդ աշխատողը ընդհանրապես պատասխանատու չի էդ հարցերի համար, կոպիտ ասած էդ "իրա գործը" չի։
Եկեք հասկանանք, եթե դուք լինեիք էդ կազմակերպության ղեկավարը, ի՞նչ վերաբերմունք կունենայիք էս իրավիճակին։ Եվ մյուս հարցը, եթե դուք լինեիք էն մարդը, ով որ իրականում պատասխանատու ա էդ հարցերի համար, այսինքն իրա scope-ի մեջ ա մտնում, ի՞նչ կմտածեք։ Կնեղվեի՞ք որ ինչ որ մեկը, փորձում ա քիթը խոթել, թե օքեյ կլինեիք, որ ձեզ օգնում ա։
Ու վերջին հարցը, եթե լինեիք էդ հարցերին պատասխանողը, արդյոք կպատասխանեինք էն հարցերին, որոնց պատասխանը գիտեք, բայց դա ձեր պատասխանատվության տիրույթում չի։
Իրավիճակը ավելի լավ պատկերացնելու համար, պետք ա ասել, որ էդ մարդկանց մեջ համարյա ոչ մի ոչ աշխատանքային հարաբերություններ չկան։ Այսինքն իրանք մենակ ամեն օր 1 ժամ call են ունենում, պատմում ինչ են արել, ինչ են անելու ու վերջ։ Մեկ էլ էդ չաթը։
Էջանիշներ