User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 6 համարի արդյունքները՝ ընդհանուր 6 հատից

Թեմա: Աշխատանքային հարաբերություններ

  1. #1
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,692
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Աշխատանքային հարաբերություններ

    Չգիտեմ նման թեմա կա թե չէ, բայց թեման նախատեսված ա քննարկելու տարբեր աշխատանքյին իրադրություններ, ու դրանց հնարավոր լուծումները։

    Պատկերացրեք մի հատ ընդհանուր չաթ կա, որ բոլոր աշխատողները ըտեղ են, ու էդ աշխատողներից մեկը ինչ որ խնդիր ա գրում։ Ասենք X բանը չի ստացվում։ Հիմա էդ աշխատողներից մեկը, որ ընդհանրապես դրա համար պատասխանատու չի, էդ չաթում գրում ա, որ ինքը էդ խնդրից ունեցել ա ու լուծել ա, սենց-սենց։ Ու դա մի քանի անգամ կրկնվում ա։ Այսինքն էդ չաթում տարբեր հարցեր են գրում, ու էդ հարցերի համար տարբեր մարդիկ կարող ա պատասխանատու լինեն, բայց կոնկրետ էդ աշխատողը քանի որ էդ բոլոր խնդիրների հետ հանդիպել ա, օգնում ա, լուծումները գրում ա։ Մի բան հստակ ասենք, որ էդ աշխատողը ընդհանրապես պատասխանատու չի էդ հարցերի համար, կոպիտ ասած էդ "իրա գործը" չի։

    Եկեք հասկանանք, եթե դուք լինեիք էդ կազմակերպության ղեկավարը, ի՞նչ վերաբերմունք կունենայիք էս իրավիճակին։ Եվ մյուս հարցը, եթե դուք լինեիք էն մարդը, ով որ իրականում պատասխանատու ա էդ հարցերի համար, այսինքն իրա scope-ի մեջ ա մտնում, ի՞նչ կմտածեք։ Կնեղվեի՞ք որ ինչ որ մեկը, փորձում ա քիթը խոթել, թե օքեյ կլինեիք, որ ձեզ օգնում ա։
    Ու վերջին հարցը, եթե լինեիք էդ հարցերին պատասխանողը, արդյոք կպատասխանեինք էն հարցերին, որոնց պատասխանը գիտեք, բայց դա ձեր պատասխանատվության տիրույթում չի։

    Իրավիճակը ավելի լավ պատկերացնելու համար, պետք ա ասել, որ էդ մարդկանց մեջ համարյա ոչ մի ոչ աշխատանքային հարաբերություններ չկան։ Այսինքն իրանք մենակ ամեն օր 1 ժամ call են ունենում, պատմում ինչ են արել, ինչ են անելու ու վերջ։ Մեկ էլ էդ չաթը։

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (23.12.2018), Աթեիստ (22.12.2018)

  3. #2
    վնասատու Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Գրառումներ
    2,828
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ենթադրում եմ, որ էդ չաթը բացվածա հենց նման հարցերի համար կամ էլ՝ նաև նման հարցերի համար:

    Էլ ի՞նչ խնդիր կարող է լինել էստեղ, եթե պատասխանատուի փոխարեն մեկ ուրիշնա արձագանքում:
    Չէ՞ որ հարցն ուղղված չի անձամբ պատասխանատուին, այլ՝ ողջ չաթին:


    Մեջբերում Արամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Եկեք հասկանանք, եթե դուք լինեիք էդ կազմակերպության ղեկավարը, ի՞նչ վերաբերմունք կունենայիք էս իրավիճակին։
    Շատ դրական:
    Ավելին՝ ծագած խնդիրներն ավելի արագ ու հեշտ լուծելը խթանելու նպատակով փոքրիկ բոնուսներ կնշանակեի հարցին ճիշտ լուծում տվողի համար:

    Հ.Գ. Բայց էդ առաջարկածս բոնուսի դեպքում մի քիչ անհասկանալի կլինի հարցի իրական պատասխանատուի դերը, ով համ աշխատավարձա ստանում նման խնդիրներ լուծելու համար, համ էլ փաստորեն հավելյալ բոնուս ստանա ամեն դեպքում:
    Դրա համար էլ արժի, որ իր աշխատավարձի մի մասը պաշտոնապես առկախել էդ բոնուսային համակարգից:


    Եվ մյուս հարցը, եթե դուք լինեիք էն մարդը, ով որ իրականում պատասխանատու ա էդ հարցերի համար, այսինքն իրա scope-ի մեջ ա մտնում, ի՞նչ կմտածեք։ Կնեղվեի՞ք որ ինչ որ մեկը, փորձում ա քիթը խոթել, թե օքեյ կլինեիք, որ ձեզ օգնում ա։
    Հենց էդ ընդհանուր չաթում էլ պատասխանողին կգրեի «մերսի հարգելիս, որ ինձնից առաջ հասցրեցիր պատասխանել»:
    ՈՒ դրանով կսահմանափակվեի էն դեպքում, եթե զգացած չլինեի, թե ոտքիս տակ փորում են ))


    Ու վերջին հարցը, եթե լինեիք էդ հարցերին պատասխանողը, արդյոք կպատասխանեինք էն հարցերին, որոնց պատասխանը գիտեք, բայց դա ձեր պատասխանատվության տիրույթում չի։
    Կախվածա այլոց ռեակցիայից ու ընդհանուր դեպքերի դասավորությունից:

    Բայց ռազմավարական նկատառումներից ելնելով սենց կգրեի.
    «Էդ խնդրից ես էլ եմ ունեցել ու պատրաստ եմ փորձովս կիսվել, եթե դրա կարիքը կա: Բայց ոչ էս պահին, քանի որ հիմա այլ պրոյեկտի վրա եմ ու ժամանակը սեղմումա:»
    Սրանից հետո եթե դիմեին՝ դիմեին, չէ՝ Աստված իրենց հետ:
    ...Եվ արժե՞ր արդյոք, որ աշխարհ գայիր:
    Մի տուն, մի գլուխ պահելու համար,
    Ժամանակավոր
    Մի անմահություն շահելու համար
    Արժե՞ր, որ այդքան կորուստներ տայիր:

  4. #3
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,692
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բայց ռազմավարական նկատառումներից ելնելով սենց կգրեի.
    «Էդ խնդրից ես էլ եմ ունեցել ու պատրաստ եմ փորձովս կիսվել, եթե դրա կարիքը կա: Բայց ոչ էս պահին, քանի որ հիմա այլ պրոյեկտի վրա եմ ու ժամանակը սեղմումա:»
    Սրանից հետո եթե դիմեին՝ դիմեին, չէ՝ Աստված իրենց հետ:
    Մի քիչ կմանրամասնես, թե ինչ ռազմավարական նկատառումների մասին ա խոսքը։ Որովհետև էս էլ երկրորդ թեման էր, որ ուզում էի քննարկենք։ Էդ էլ միանգամից գրեմ։

    Նայեք, ասենք աշխատնաքի ընթացքում ինչ որ մեկին ինչ որ բան պետք է խնդրես որ անի։ Իհարկե իրա պարտականությունների շրջանակում։ Էդ մարդը պատասխանում ա, Գաղթականի նման, այսինքն սիրալիր, լրիվ կոռեկտ, բայց արհեստական պրոցեսը դանդաղեցնելով։ Այսինքն, եթե իմ խնդրածը ինքը կարա 2 րոպեում անի, ու փաստացի էդ 2 րոպեն ազատ ա, ինքը էլի պատասխանում ա, հա կանեմ, բայց հիմա շատ կարևոր գործի վրա եմ, մի երկու ժամից պատրաստ կլինի։ Բացառենք, էն դեպքերը, որ իրականում մարդը զբաղված ա ու չի կարա էդ 2 րոպեն տրամադրի։ Շատ տարածված ա, որ մարդիկ արհեստականորեն տենց երկարացնում են գործը, կամ ինչ որ "կարևորություն" են ավելացնում։ Գաղթականի ասած ի՞նչ ռազմավարական նկատառումներով են դա անում։ Ինչ եք կարծում, կարող ա, որ խնդրում է ու դու միանգամից անում ես, դա ինչ որ խնդիրների ա բերում։
    Վերջին խմբագրող՝ Արամ: 22.12.2018, 14:12:

  5. #4
    վնասատու Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Գրառումներ
    2,828
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի քիչ կմանրամասնես, թե ինչ ռազմավարական նկատառումների մասին ա խոսքը։
    Արամ ջան, էս պարբերության մեջա պարզաբանումս.

    Կախվածա այլոց ռեակցիայից ու ընդհանուր դեպքերի դասավորությունից:
    Այսինքն տես, քո մոտ էլ էր հարց առաջացել, թե ինչպես դրան կվերաբերվեն հարցի հասցետերն ու ղեկավարը, եթե դու օգնես:
    Ռազմավարական նկատառում ասելով, առաջին հերթին, դա ի նկատի ունեի, որ անպոչ գդալի պես ինձ մեջ չգցեի, երբ դրա կարիքը չկա:


    Նայեք, ասենք աշխատնաքի ընթացքում ինչ որ մեկին ինչ որ բան պետք է խնդրես որ անի։ Իհարկե իրա պարտականությունների շրջանակում։ Էդ մարդը պատասխանում ա, Գաղթականի նման, այսինքն սիրալիր, լրիվ կոռեկտ, բայց արհեստական պրոցեսը դանդաղեցնելով։ Այսինքն, եթե իմ խնդրածը ինքը կարա 2 րոպեում անի, ու փաստացի էդ 2 րոպեն ազատ ա, ինքը էլի պատասխանում ա, հա կանեմ, բայց հիմա շատ կարևոր գործի վրա եմ, մի երկու ժամից պատրաստ կլինի։ Բացառենք, էն դեպքերը, որ իրականում մարդը զբաղված ա ու չի կարա էդ 2 րոպեն տրամադրի։ Շատ տարածված ա, որ մարդիկ արհեստականորեն տենց երկարացնում են գործը, կամ ինչ որ "կարևորություն" են ավելացնում։ Գաղթականի ասած ի՞նչ ռազմավարական նկատառումներով են դա անում։
    Եղբայր, արի Գաղթականի ասածը չաղավաղենք )))

    Խոսքերս վերաբերում էին էն դեպքին, երբ հարցա բարձրացվում, որի հասցեատերը դու չես, բայց կարող ես օգնել, ու դա առաջին դեպքը չլինելով հանդերձ կասկածներ կան, թե այլոք ինչպես կվերաբերվեն դրան:

    Իսկ էս մյուս դեպքում դու շեշտում ես.

    Նայեք, ասենք աշխատնաքի ընթացքում ինչ որ մեկին ինչ որ բան պետք է խնդրես որ անի։ Իհարկե իրա պարտականությունների շրջանակում։
    Եթե մարդուն իր պարտականությունների շրջանակում բան ես խնդրում ու նա անընդհատ ձգձգումա հարցի լուծումը՝ չունենալով դրա համար ռացիոնալ պատճառներ, ուրեմն ընդամենը իրանա թանկացնում:


    Ինչ եք կարծում, կարող ա, որ խնդրում է ու դու միանգամից անում ես, դա ինչ որ խնդիրների ա բերում։
    Ոչ, եթե աշխատանքային պրոցեսի ու քո պարտականությունների մասինա խոսքը:
    ...Եվ արժե՞ր արդյոք, որ աշխարհ գայիր:
    Մի տուն, մի գլուխ պահելու համար,
    Ժամանակավոր
    Մի անմահություն շահելու համար
    Արժե՞ր, որ այդքան կորուստներ տայիր:

  6. #5
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,692
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Եղբայր, արի Գաղթականի ասածը չաղավաղենք )))
    Խոսքերս վերաբերում էին էն դեպքին, երբ հարցա բարձրացվում, որի հասցեատերը դու չես, բայց կարող ես օգնել, ու դա առաջին դեպքը չլինելով հանդերձ կասկածներ կան, թե այլոք ինչպես կվերաբերվեն դրան:
    Գաղթական ջան, բնավ չեմ ուզեցել ասածդ աղավաղեմ։ Կներես, եթե տենց տպավորություն ստեծվեց։ Բայց էս մասը նորից եմ կարդում ու էլի չեմ հասկանում։

    Բայց ոչ էս պահին, քանի որ հիմա այլ պրոյեկտի վրա եմ ու ժամանակը սեղմումա։
    Ես այ էս նախադասությունը նկատի ունեմ։ Ինչի՞ համար ա էս նախադասությունը։ Այսինքն էս նախադասությունը "անպոչ գտալ"-ի հետ ինչ կապ ունի։ Եթե սա գրես էլ անպոչ գտալի պես խառնվել չի?

    Եթե մարդուն իր պարտականությունների շրջանակում բան ես խնդրում ու նա անընդհատ ձգձգումա հարցի լուծումը՝ չունենալով դրա համար ռացիոնալ պատճառներ, ուրեմն ընդամենը իրանա թանկացնում:
    Նայի, հենց էն ա, որ անընդհատ չի ձգձգում։ Դրա համար հենց քո գրած նախադասությունը օրինակ բերեցի, որովհետև հենց էդ նկատի ունեի։ Ինքը էլի քո գործը անում ա, բայց մի փոքր delay-ով։ Միտումնավոր։ Ու ես էդ delay-ի իմաստն ու նպատկան եմ ուզում հասկանամ։

    Օրինակ, ես կարծում եմ, որ էդ մի փոքր delay-ը անում են, որ խնդրողը "երես չառնի", այսինքն իրա մոտ չտպավորվի, որ ես մի բան ասեցի, ինքը վռազ վռազ արեց։ Որովհետև, երբ մի բան ա խնդրում ու միանգամից անում ես, դուրս ա գալիս, որ իրա խնդրածը քո ներկա արած գործից ավելի ա կարևոր։ Եսիմ․․․չեմ հասկանում։
    Վերջին խմբագրող՝ Արամ: 22.12.2018, 14:47:

  7. #6
    վնասատու Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Գրառումներ
    2,828
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Գաղթական ջան, բնավ չեմ ուզեցել ասածդ աղավաղեմ։ Կներես, եթե տենց տպավորություն ստեծվեց։ Բայց էս մասը նորից եմ կարդում ու էլի չեմ հասկանում։



    Ես այ էս նախադասությունը նկատի ունեմ։ Ինչի՞ համար ա էս նախադասությունը։ Այսինքն էս նախադասությունը "անպոչ գտալ"-ի հետ ինչ կապ ունի։ Եթե սա գրես էլ անպոչ գտալի պես խառնվել չի?
    Ա-ն Բ-ին հարցա տվել:
    Եթե մենք նախօրոք պայմանավորված լինենք, որ խառը հարցեր ենք տալու ու ով հասցնի պատասխանի, ուրեմն խնդիրը սպառվածա:
    Բայց եթե ճիշտ չհասկացվելու պահ կարող է լինել, ուրեմն ես էլի եմ իմ օգնությունն առաջարկում, բայց փաստացի ինձ Ա-ի ու Բ-ի միջև չեմ գցում, ասում եմ՝ կարող եմ օգնել, եթե դրա կարիքը կա:
    ՈՒ, որ ասածս շատ առոգանտ չհնչի, պատճառ եմ նշում, թե ինչի օգնություն առաջարկելու փոխարեն միանգամից չեմ օգնում:


    Նայի, հենց էն ա, որ անընդհատ չի ձգձգում։ Դրա համար հենց քո գրած նախադասությունը օրինակ բերեցի, որովհետև հենց էդ նկատի ունեի։ Ինքը էլի քո գործը անում ա, բայց մի փոքր delay-ով։ Միտումնավոր։ Ու ես էդ delay-ի իմաստն ու նպատկան եմ ուզում հասկանամ։

    Օրինակ, ես կարծում եմ, որ էդ մի փոքր delay-ը անում են, որ խնդրողը "երես չառնի", այսինքն իրա մոտ չտպավորվի, որ ես մի բան ասեցի, ինքը վռազ վռազ արեց։ Որովհետև, երբ մի բան ա խնդրում ու միանգամից անում ես, դուրս ա գալիս, որ իրա խնդրածը քո ներկա արած գործից ավելի ա կարևոր։ Եսիմ․․․չեմ հասկանում։
    Ինձ սենցա թվում.
    Մարդիկ կան, ովքեր ցանկացած պահի պատրաստ են օգնության ձեռք մեկնել՝ անաչառ, անշահախնդիր:
    Ի դեպ՝ քո օրագիրը կարդալուց հետո մոտս տպավորություն է, որ դու մարդկանց հենց էս խմբին ես պատկանում ու հնարավորա հենց դա է պատճառը, որ քեզ խորթա հետևյալ մտածելակերպը/գործելաոճը.

    Մարդիկ էլ կան, որ ամեն ինչ հաշվարկով են անում, այսինքն՝ ամեն մի արածի դիմաց ինչ-որ բան են ակնկալում:

    Կոնկրետ քո օրինակում՝ էդ հարցով, որ դու իրեն դիմում ես, էդ իր ուղիղ պարտականություննա ու նենց չի, որ դա անելով ինքը քեզ լավությունա անում:
    Այսինքն՝ իր delay-ը, ըստ իս, քո աչքերում իր կարևորությունն ընդգծելու համարա:
    Կամ էլ իր ինքնագնահատականը բարձրացնելու համար, որ վայելի թե ինչքան մարդ են իրենից «կախված»:
    Այլ խոսքերով ասած՝ իրանա թանկացնում )))
    ...Եվ արժե՞ր արդյոք, որ աշխարհ գայիր:
    Մի տուն, մի գլուխ պահելու համար,
    Ժամանակավոր
    Մի անմահություն շահելու համար
    Արժե՞ր, որ այդքան կորուստներ տայիր:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •