User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 21 հատից

Թեմա: Ոչնչացման դեմ ապստամբություն / Extinction Rebellion

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ոչնչացման դեմ ապստամբություն / Extinction Rebellion

    Գլոբալ տաքացման մասին շատ են խոսում, բայց փաստացի ձեռնարկվող քայլերը բավարար չեն պրոցեսը կանգնեցնելու համար։ Այս տարի նույնպես գրացվել է մթնոլորտ արտանետված ջերմոցային գազերի ռեկորդային աճ։
    Զարգացած երկրների կառավարությունների մեծ մասը զբաղված են հիմար օրակարգերով, երբ գլոբալ տաքացումը բոլոր մարդկանց վրա աղետալի հետևանքներ ա ունենալու, եթե ռադիկալ միջոցներ ձեռք չառնենք։

    Անգլիայում վերջին երկու շաբաթը ահագին աղմուկ է հանում մի շարժում, որը կոչվում է «Extinction Rebellion»։
    Զզված կառավարության անգործությունից, որոշել են սկսել խաղաղ, ոչ–բռնի քաղաքացիական անհնազանդության գործողությունների։
    Կազմակերպիչներն ասում են, որ մեյլինգլիստերը, թռուցիկները, քայլերթերը առանձնապես օգուտ չեն տալիս։ Կառավարությունը թքած ունի ուղղակի։ Իսկ քաղաքը պառալիզացնելով իրենց մասին նախ շատ ավելի շատ մարդիկ կիմանան ու կմիանան։ Կառավարությունն էլ ինչ որ պահի կսկսի հաշվի նստել։

    Անցյալ շաբաթ օրը մի քանի հազար մարդ մի քանի ժամ փակել էին Լոնդոնի հինգ հարակից կամուրջները, փաստացի կաթվածահար անելով երթևեկությունը քաղաքի կետնրոնում։ Մեթոդները լրիվ նույնն են ինչ մեր հեղափոխության ժամանակ մի տարբերությամբ որ անգլիացի ոստիկանները անհամեմատ ավելի համբերատար ու հարգալից են իրենց մինչհեղափոխական հայ գործընկերներից։

    Իրենց կայքը https://rebellion.earth/

    Հիմնական պահանջներն են՝
    1. Կառավարություն պետք է խոսի ճշմարտությունը կլիմայի ու ընդհանրապես ավելի լայն էկոլոգիական վտանգների մասին
    2. Կառավարությունը պետք ծրագրեր մշակի ջերմոցային գազերը արտանետումները net zero հասցնելու 2025 թվականին
    3. Քաղաքացիական հասարակությանը ներգրավել վերոնշյալ գործընթացներում



    էս էլ ռեպորտաժ անցած շաբաթվա մասին





    Ի՞նչ կարծիքի եք։ Հաջողություն կունենա՞ էս նախաձեռնությունը։

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (24.11.2018), Jarre (24.11.2018), Sambitbaba (24.11.2018), StrangeLittleGirl (24.11.2018), Արշակ (26.11.2018), Գաղթական (25.11.2018), Հայկօ (24.11.2018), Շինարար (24.11.2018), Ուլուանա (24.11.2018), Ռուֆուս (25.11.2018), Վիշապ (25.11.2018), Տրիբուն (25.11.2018)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •