Շինարար-ի խոսքերից
Գաղթական ջան, մարդու ու երևույթի միջև տարբերությունը չե՞ս տեսնում: Ոչ մի գերբ, դրոշակ, հիմն ավելի կարևոր չի քան մարդը: Մարդը երևույթի, սիմվոլի կամ ինչի մասին ա կարծիք հայտնում, իսկ «նեգրը» մարդուն ա վերաբերվում, բառ որը էս պահին վիրավորական ա ընկալվում լիքը պատճառներով, որի մեջ իհարկե հայ ժողովուրդը մեղավոր չի, բայց դե կարելի ա մարդկանց զգայությունը հայտնել իրենց անձին վերաբերող պիտակներ կիրառելիս: Ուրիշ երկրներում մեկը ես լիքը քննարկում եմ ունեցել, որ հայերենին մեղադրել են օրինակ ապրիլի քսանչորսին Թուրքիայի դրոշը վառելու մեջ, ասել եմ՝ իրականում անկախ դրոշի վրա եղած նկարից, դրոշը լաթ ա, իսկ հայերը դա վառում են ի պատասխան նրան, որ 15 թվին մարդիկ են վառվել էդ դրոշի ներքո, չնայած ինքս երբեք չէի վառի, որովհետև երեխայություն եմ համարում, բայց ամեն դեպքում էլի եմ ասում՝ գերբը, դրոշը, հիմնը մարդիկ չեն, երևույթներ են: ակումբում թեմա վայթե ունենք հիմնի մասին, երաժշտւոյթւոնը չի լավը, խոսքերը չեն լավը, եթե թեմա չէ, համենայն դեպս քննարկում, եկեք սաղին ուղարկենք աշխատանքային գաղութ, ով դեմ ա խոսացել: Հայաստանը Հայաստանի ժողովուրդն ա ու էն բոլոր մարդիկ ովքերՀայաստանը իրանց հայրենիքն են անվանում, ոչ թե եռագույնը, գերբը կամ հիմնը: Մարդիկ բարձր են էդ ամենից: Ու հոդված մեջ բերելը ուղղակի սպառնալիք ա, ձենդ կտրի, թե չէ բատն ենք ուղարկում: Ծատ կներես, ես տենց եմ տեսնում, հենց քո կոնսպեկտած գրառման մեջ: Ու շատ շնորհակալ եմ, որ ոչինչ չես խեղաթյուրել ու շատ պարզ երևում ա քննարկման բովանդակությունը:
Էջանիշներ