Չգիտեմ՝ ով ոնց, բայց ես էսօր բողոքի ցույցի գնալու եմ
1. Հայաստանի Հանրապետական Կուսակցություն (ՀՀԿ)
2. «Քաղաքացու Որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (ՔՈ ՍԴԿ)
3. «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)
4. «Իմ Քայլը» կուսակցությունների դաշինք («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, «Առաքելություն» կուսակցություն, անհատներ)
5. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն (ԼՀԿ)
6. «Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն (ՔԺՎԿ)
7. «Ազգային առաջընթաց» կուսակցություն (ԱԱԿ)
8. «Մենք» կուսակցությունների դաշինք («Հանրապետություն» կուսակցություն, «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն, անհատներ)
9. «Օրինաց երկիր» կուսակցություն (ՕԵԿ)
10. «Սասնա Ծռեր» կուսակցություն
11. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)
Ոչ Մեկին
Չգիտեմ՝ ով ոնց, բայց ես էսօր բողոքի ցույցի գնալու եմ
Ինչնա լավ ստացվում Նիկոլի ու իր համակիրների մոտ կենաց ասելը, ասմունքելը:
Կարողա կառավարության հարյուր օրվա միտինգն Նիկոլը ծիտիկ-ծիտիկը ասի կամ ձի ձի փայտե ձի: Դե բոլոր հիթովի անգիրները արդեն ասելա:
Բայց կենաց ասելը արդեն պրծավ ժողովուրդը 70տոկոս չի տվել Նիկոլը իրա կոլխոզ ընկեր ժուրնալիստներով, ախպոր տղով, աներձագով, Լուլույով, Արսեն Ջուլֆալակյանով հավաքվեն ԱԺ-ում կենաց ասեն:
Պիտի արդեն ոչ թե էսօրվանից այլ երեկվանից օրը 24ժամ աշխատեն օրինակ ծառայեն ժողովրդին:
ԷՇ-ի հետընտրական տեսաուղերձը նայել ե՞ք ՃՃՃ
Թե բա՝ «մենք ապացուցեցինք ՆԱԽ ՄԵԶ, հետո՝ մեր հակառակորդներին, որ ՀՀ-ում կան 60.000 մտահոգ քաղաքացիներ»...
Իրանք էլ են էշացել էլի, որ մաքուրով տենց թիվ են բռնել:
Ասումա.
Շարմազանովի՝ ֆբ-ում գրանցվելու մասին լուրից հետո սոցցանցի բաժնետոմսերի գինը Նյու Յորքի Ֆոնդային Բորսայում ընկել է 4.7%-ով։
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Բոցն էնա, որ կուսակցության 160.000-անոց անդամ են հայտարարում, հավաքում են... 60.000 ու՝ գոոոհ են, լաաավ են զգում...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Դրանց փրկություն չկա, ապեր։
Ուղիղ 165 ձայն հավաքած թեքնածուն, իրա քթից էն կողմ, շատ կներեք, հետանցքից էն կողմ, մի միլիմոտր չի տեսնում, ու այ սենց մեծամիտ գրառում ա անում․
Ջոգում ես, իր բարձությունից, իր գիտելիքերով ու ունակություններով, ինքը գնահատականներ ա տալիս ուրիշների գիտելիքերին ու ունակություններին ու խրատական տեքստ ա գրում։ Մի գրամ զղջալ, վատ զգալ, ամոթ, աբուռ, նամուս ․․․․․ պիիիզզզզձեց, չկա։Այժմ դուք եք ու մարտահրավերները։ Այժմ դուք եք ու ձեր ունակությունը՝ դիմակայելու այդ մարտահրավերներին։ Ձեր գիտելիքները, փորձը, պատրաստվածությունը տեսել է ողջ հանրությունը ու ձեզ տվել մանդատ։
Ա դե գյոզալ աղջկաաննն... ըըը... կըընոո... ըըը... աղջկան չգնահատեցինք, էլի, չգնահատեցիք - էսքան բան:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
էսօր շատ եմ լսում դժգոհություն, թե ընդդիմություն չկա/չի լինելու ԱԺ–ում, բայց վստահ եմ շատ էլ լավ լինելու ա։ Այլ հարց ա, որ ԱԺ անցած կուսակցությունները հստակ դասական իզմ–ային կողմնորոշում չունեն, բայց ոչ էլ նենց ա, թե նույն կողմնորոշումն ունեն։ Էն որ Լուսավորը դեռ մի տարի առաջ ՔՊ–ի հետ դաշինքի մեջ էին, բոլորովին չի նշանակում թե նույն քաղաքական կողմնորոշման ուժեր են։ ՈՒղղակի երբ օրինակ երկիրը ինչ–որ լուրջ վտանգի, օրհասական խնդրի առաջ ա կանգնում, թեկուզ գաղափարապես լրիվ իրար հակադիր ուժերը հաճախ, ժամանակավորապես գաղափարական տարաձայնությունները մի կողմ դնելով միավորվում են համընդհանուր վտանգի/խնդրի/թշնամու դեմ պայքարի համար, էդքան բան։
Ո՞նց էր, որ Թավշյա հեղափոխության փողոցային պայքարի ընթացքում կոնսերվատիվ քյարթն ու ԼԳԲԹ–ն իրար ձեռ–ձեռի բռնած փողոց էին փակում։ Որովհետև համընդհանուր լուրջ թշնամի կար, որի դեմ պայքարում միավորվել էին։
ՀՀԿ–ն էս քսան տարի էր կեղեքում էր երկիրը իսկ ընդդիմությունը դրանց հախից գալու ձևը չէր գտնում ու էդ պայմաններում նորմալ ա, որ ՔՊ–ն ու Լուսավորը միավորվեին դաշինքով ԱԺ անցնելու համար։ ՈՒ հենց էդ խնդիրը ակտուալությունը կորցրեց, միանգամից առանձնացան, որովհետև ուրիշ գաղափարական բան չկար իրանց կապող։ ՈՒ տրամաբանական ա, որ էս ընթացքում իրար առանձնապես չէին քննադատում, քանի դեռ ՀՀԿ–ի պես չարիք կար մեջտեղում ջուր պղտորող ու առաջնային խնդիրը էդ չարիքի մնացորդներից երկիրը վերջնականապես մաքրելն էր, ոչ թե իրար բզելով ՀՀԿ–ի ջրաղացին ջուր լցնելը։
Իսկ հիմա, երբ տենց խնդիր էլ չկա, վստահ եմ որ կսկսեն տարբեր հարցերի շուրջ հավեսով հակադրվել։
ՈՒ հա, գիտեմ, աչքներս նրան ա սովոր, որ ԱԺ–ում իշխանությունն ու ընդդիմությունը պիտի իրար թուք ու մուր անեն, քրֆեն սաղ օրը, բայց իրականում նորմալ ընդդիմություն ունենալու համար հեչ պարտադիր չի, որ տենց թունոտ մթնոլորտ լինի։ Ընդհակառակը՝ երբ բռի վիճակը, լաչառությունը մեջտեղից դուրս ա գալիս, հույս կա, որ ցիվիլ քաղաքական բանավեճի տեղ կբացվի։
Հա, որ ասենք ՔՈ–ի պես հստակ ձախ կողմնորոշման ուժ էլ լիներ, վատ չէր լինի, բայց դե ասել Տրիբունի՝ հիմա եղած ուժերն էլ իրանք իրանցով նենց ոչինչ խառը բորշ են՝ կենտրոնամետ-աջ-ձախ-ազատական-պահպանողական
Չնայած, Բյուրից լսելով տենց ասում ենք ՔՈ–ն ձախ բան, բայց էդ մարդկանց դեմքները առաջին անգամ ենք տեսնում Աստված գիտի ինչ են իրականում․ հլը թող գործով ցույց տան ով են ինչ են։ Հուսով եմ առողջացող միջավայրում ԱԺ–ից դուրս էլ քաղաքական ուժերը արտահայտվելու, դրսևորվելու հնարավորություն կունենան ու հուսով եմ ՔՈ–ն իրան լավ կդրսևորի․ տեսնենք
Հ․ Գ․
Էդմոնն էլ նենց ոչինչ ալաբուլա դեմք ա, բայց դե ՀՀԿ–ից էլի լավ ա ամեն դեպքում։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
boooooooom (11.12.2018), Freeman (11.12.2018), ivy (11.12.2018), John (13.12.2018), Progart (11.12.2018), Sagittarius (11.12.2018), Անվերնագիր (11.12.2018), Ուլուանա (11.12.2018), Ռուֆուս (11.12.2018), Տրիբուն (11.12.2018)
Ինչ գրագետ քաղաքական գործիչ է Թանդիլյանը, հետն էլ շատ հաճելի մարդ։
Վերջին խմբագրող՝ ivy: 11.12.2018, 02:41:
Progart (11.12.2018), Sagittarius (11.12.2018), StrangeLittleGirl (11.12.2018), Տրիբուն (11.12.2018)
Բայց ինչի պիտի Արփինե Հովվհաննիսյանը ուրիշի արածի համար պատասխան տա:
Սասուն Միքաելյանը իշխանությունա եղել թալանի ու ընտակեղծարարության ակտիվ մասնակիցա եղել:
Հիմա էլի իշխանության մեջ գտնվող ու ամենաշատ ձայն հավաքած էտ թալանչու համար պիտի Արփինեն պատասխան տա:
Ֆելիքս Ցոլակյանը սովետի թվից բոլոր թալանչի իշխանությունների մասա եղել:
Լֆիկը էլի միագնամից կաշին փոխելա հիմա Արարատ Միրզոյանի ու Նիկոլի աներձագի համար ձայն խփում իրա արածի համար Արփինեն խիտի պատասխան տա:
Իմ համար Արփինեն, Աշոտյան, Շարմազանով ավելի հարգանիք արժանի են քան էտ նավթալին Ֆելոյի նմանները որ ինչ իշխանություն գա իրանք մեջն են:
Էտ նաֆթալինը ոնցա 25000ձայն հավաքե՞ Պարզա որ որպես մարզպետ վարչական ռեսուրսա կիրառե, հլը հին կոմունիստական դարերից ձևերը գիտի:
Հիմաել էլի նույն հին ոճով ասում դե ապացույց բերեք որ կիրառվելա:
Ապացույցները կլինեն հաջորդ իշխանափոխությունից հետո երբ որ ԱԱԾ-ն մասկեքով մտնի նաֆթալին Ֆելոյի ու Հունան Պողոսյանի տները խուզարկի, գյուղապետերն էլ դուխով ցուցմունք տան իրանց վրա:
Խնդիրը նրանում ա, որ Լուսավորն ու ՔՊ֊ն լրիվ նույն տեսակի լիբերալ ուժեր են։ Ես էսքան հետևել եմ իրանց բանավեճերին էլ, արտահայտած մտքերին էլ։ Գաղափարապես լրիվ նույն բանն են, իսկ սա նշանակում ա, որ ՔՊ֊ի առաջարկած տնտեսապես աջ օրինագծերին Լուսավորը չի հակադարձելու։ Տակը մնում ա ԲՀԿ, իսկ ԲՀԿ֊ն քաղաքական առումով որևէ տեսակի գաղափար չունի, իրան ինչ ասեն, էն էլ կանի։ Ուրեմն ո՞նց ստեղ ընդդիմություն էղավ։
Հետո, հա՛, ընդդիմության դերը հենց ամբիոնից դժվար հարցեր տալն ու իշխանությանը նեղը գցելն ա, որ շատ ծայրահեղ օրինագծեր չընդունեն, ու դա մենակ Հայաստանում չի, քո ապրած Շվեդիայում էլ ա տենց, ամբողջ աշխարհում էլ ա տենց։ Ու հակառակը. էդպիսի հակադարձող ընդդիմության բացակայությունը հատուկ ա ավելի ավտորիտար երկրներին։ Ավելին՝ երբ ընդդիմությունը սկսում ա իշխանության հետ գործարքների գնալ, հաճախ իրանց վարկանիշն ընկնում ա։ Իսկ հիմա մենք ունենալու ենք աջ իշխանություն ու ընդդիմություն, ում որևէ կերպ որևէ մեկը չի հակադարձելու։
Իսկ ՔՈ֊ի մարդկանց չճանաչելը ցույց ա տալիս, որ ընդհանրապես չես հետևել քաղաքացիական ակտիվիստներին։ ՔՈ֊ի մեծ մասը հենց փողոցից դուրս էկած ակտիվիստների խումբ ա, որը երկար տարիներ փողոցում թրծվել ա։ Մաշտոցի պուրակի ու այլ քաղաքացիական հաջողությունների համար հենց ՔՈ֊ի պետք ա շնորհակալություն հայտնել։ Էլ չեմ ասում, թե ինչ հսկայական դերակատարում են ունեցել հեղափոխության ժամանակ։ Գիտե՞ս, որ ամբողջ ինֆորմացիոն հոսքը վ ՔՈ֊ի մարդիկ էին կառավարում։ Աշխարհում նախադեպը չկա, որ ուրիշ որևէ մեկը ֆեյք նյուզի դեմն էնպես առնի, ինչպես Հայաստանում հեղափոխության ժամանակ էր արվում։ Երբևէ քեզ հարց տվե՞լ ես, թե դա ոնց էր լինում։ Դու գիտե՞ս, որ հեղափոխության ժամանակ փակվելիք փողոցների քարտեզ ա էղել։ Գիտե՞ս ովքեր են էդ քարտեզի հեղինակները։
Այսինքն, եթե էս մարդիկ համեստ են, ու դուրս չեն գալիս, գոռում՝ մենք էս արեցինք, էն արեցինք, ուրեմն պեչատում ես, թե իրանց չգիտես, ուրեմն պիտի ԱԺ֊ում չլինեն։ Ու Սուրոն լավ հարց տվեց կլասիկին, թե ու՞ր էիր հեղափոխության ժամանակ։ Հեղափոխության ժամանակ կլասիկ քաղաքական գործիչը տրնգի էր անում, ու չէր հասկացվում՝ էս կողմ ա, թե էն կողմ, կարաս ակումբը փորփրես, գտնես մեջբերումները։ Իսկ հիմա հեղափոխությունն իրանով ա անում։
Աթեիստ (11.12.2018)
Բայց նայեցի հարցազրույցը։ Մանեն էլ ա պակաս ընդդիմադիր դարձել
Progart (11.12.2018)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ