User Tag List

Նայել հարցման արդյունքները: Արտահերթ խորհրդարանական ընտրություններում ո՞ր ուժին եք ընտրելու

Քվեարկողներ
42. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • 1. Հայաստանի Հանրապետական Կուսակցություն (ՀՀԿ)

    1 2.38%
  • 2. «Քաղաքացու Որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (ՔՈ ՍԴԿ)

    12 28.57%
  • 3. «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)

    0 0%
  • 4. «Իմ Քայլը» կուսակցությունների դաշինք («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, «Առաքելություն» կուսակցություն, անհատներ)

    23 54.76%
  • 5. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն (ԼՀԿ)

    1 2.38%
  • 6. «Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն (ՔԺՎԿ)

    0 0%
  • 7. «Ազգային առաջընթաց» կուսակցություն (ԱԱԿ)

    0 0%
  • 8. «Մենք» կուսակցությունների դաշինք («Հանրապետություն» կուսակցություն, «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն, անհատներ)

    0 0%
  • 9. «Օրինաց երկիր» կուսակցություն (ՕԵԿ)

    0 0%
  • 10. «Սասնա Ծռեր» կուսակցություն

    0 0%
  • 11. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)

    2 4.76%
  • Ոչ Մեկին

    3 7.14%
Էջ 30 46-ից ԱռաջինԱռաջին ... 2026272829303132333440 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 436 համարից մինչև 450 համարի արդյունքները՝ ընդհանուր 677 հատից

Թեմա: ԱԺ արտահերթ ընտրություններ 2018

  1. #436
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չգիտեմ՝ ով ոնց, բայց ես էսօր բողոքի ցույցի գնալու եմ

  2. #437
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2016
    Գրառումներ
    99
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս պահին ընդդիմություն ունենալն էնքան կարևոր չի, ինչքան միասնականորեն երկիրը ծայրահեղ վիճակից հանելը։ Ու ես համոզված եմ, որ երեք ուժերն էլ դա են ուզում։ Հենց Ծառուկյանն էլ՝ իր քյառթությամբ, ժողովրդի համար է մտածում, մի լավ բան է ուզում արած լինել, իր ֆորմատով, իր ձևով։ Կարծում եմ, հիմա բոլորն էլ կարող են իրար հետ աշխատելով, լիքը լավ արդյունքների հասնել։
    Սա ընդամենը մի քայլ էր, կարևոր քայլ, որ մարդիկ հավատան սեփական ուժերին, որ սեփական երկրում իրենց նորից մարդ զգան, ոչ թե անարժեք ու անկշիռ ինչ-որ զանգված։ Էս քայլից հետո ամեն մեկն էլ ավելի վստահ ու ավելի ուժեղ մարդ է դառնալու՝ գիտակցելով, որ ինքը կարող է շատ բաներ փոխել սեփական քայլերով։ Սա կարևոր է։ Որովհետև էս երկիրը պիտի բոլորով կառուցել՝ իրարից չգռփելով, իրար չխաբելով, իրար չգցելով, այլ իրար աջակցելով ու սեփական անձից դուրս մտածելով։ Բոլորը միասին պիտի դա անեն, ու էս քայլը էդ ուժը տալու է։
    «Իմ քայլը» ինձ համար ընդամենը հենց էդ կարևոր քայլն է։ Էս էր իրենց առաքելությունը՝ մարդկանց մեջ հավատ և ուժ բերել, որ բոլորը զարթնեն ու միասին գործեն։
    Իսկ ուժեղ ընդդիմություն ժամանակի հետ կձևավորվի անպայման։ Արժեքներ ու գաղափարներ են պետք։ ՔՈ-ն լավ պոտենցիալ ունի, պիտի զարգացնի ու մի քիչ էլ ինտրովերտությունից դուրս գա։ Ուրիշ ուժերի համար էլ լիքը դաշտ։
    Լավ է լինելու։
    Ապրեք բոլորդ։
    Ինչնա լավ ստացվում Նիկոլի ու իր համակիրների մոտ կենաց ասելը, ասմունքելը:
    Կարողա կառավարության հարյուր օրվա միտինգն Նիկոլը ծիտիկ-ծիտիկը ասի կամ ձի ձի փայտե ձի: Դե բոլոր հիթովի անգիրները արդեն ասելա:

    Բայց կենաց ասելը արդեն պրծավ ժողովուրդը 70տոկոս չի տվել Նիկոլը իրա կոլխոզ ընկեր ժուրնալիստներով, ախպոր տղով, աներձագով, Լուլույով, Արսեն Ջուլֆալակյանով հավաքվեն ԱԺ-ում կենաց ասեն:
    Պիտի արդեն ոչ թե էսօրվանից այլ երեկվանից օրը 24ժամ աշխատեն օրինակ ծառայեն ժողովրդին:

  3. #438
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,656
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Մեջբերում varo987-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչնա լավ ստացվում Նիկոլի ու իր համակիրների մոտ կենաց ասելը, ասմունքելը:
    Կարողա կառավարության հարյուր օրվա միտինգն Նիկոլը ծիտիկ-ծիտիկը ասի կամ ձի ձի փայտե ձի: Դե բոլոր հիթովի անգիրները արդեն ասելա:

    Բայց կենաց ասելը արդեն պրծավ ժողովուրդը 70տոկոս չի տվել Նիկոլը իրա կոլխոզ ընկեր ժուրնալիստներով, ախպոր տղով, աներձագով, Լուլույով, Արսեն Ջուլֆալակյանով հավաքվեն ԱԺ-ում կենաց ասեն:
    Պիտի արդեն ոչ թե էսօրվանից այլ երեկվանից օրը 24ժամ աշխատեն օրինակ ծառայեն ժողովրդին:
    Ես որ համաձայն եմ էս գրառման հետ ։ճ

  4. #439
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԷՇ-ի հետընտրական տեսաուղերձը նայել ե՞ք ՃՃՃ

    Թե բա՝ «մենք ապացուցեցինք ՆԱԽ ՄԵԶ, հետո՝ մեր հակառակորդներին, որ ՀՀ-ում կան 60.000 մտահոգ քաղաքացիներ»...
    Իրանք էլ են էշացել էլի, որ մաքուրով տենց թիվ են բռնել:

    Ասումա.
    Շարմազանովի՝ ֆբ-ում գրանցվելու մասին լուրից հետո սոցցանցի բաժնետոմսերի գինը Նյու Յորքի Ֆոնդային Բորսայում ընկել է 4.7%-ով։
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  5. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Life (10.12.2018), Lion (10.12.2018), Progart (11.12.2018)

  6. #440
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բոցն էնա, որ կուսակցության 160.000-անոց անդամ են հայտարարում, հավաքում են... 60.000 ու՝ գոոոհ են, լաաավ են զգում...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  7. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (10.12.2018), ivy (10.12.2018), Life (10.12.2018), Progart (11.12.2018), Գաղթական (10.12.2018), Հայկօ (10.12.2018), Յոհաննես (10.12.2018), Շինարար (10.12.2018), Ուլուանա (10.12.2018), Վիշապ (10.12.2018), Տրիբուն (10.12.2018)

  8. #441
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Բոցն էնա, որ կուսակցության 160.000-անոց անդամ են հայտարարում, հավաքում են... 60.000 ու՝ գոոոհ են, լաաավ են զգում...
    Դրանց փրկություն չկա, ապեր։

    Ուղիղ 165 ձայն հավաքած թեքնածուն, իրա քթից էն կողմ, շատ կներեք, հետանցքից էն կողմ, մի միլիմոտր չի տեսնում, ու այ սենց մեծամիտ գրառում ա անում․

    Այժմ դուք եք ու մարտահրավերները։ Այժմ դուք եք ու ձեր ունակությունը՝ դիմակայելու այդ մարտահրավերներին։ Ձեր գիտելիքները, փորձը, պատրաստվածությունը տեսել է ողջ հանրությունը ու ձեզ տվել մանդատ։
    Ջոգում ես, իր բարձությունից, իր գիտելիքերով ու ունակություններով, ինքը գնահատականներ ա տալիս ուրիշների գիտելիքերին ու ունակություններին ու խրատական տեքստ ա գրում։ Մի գրամ զղջալ, վատ զգալ, ամոթ, աբուռ, նամուս ․․․․․ պիիիզզզզձեց, չկա։

  9. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (10.12.2018), Lion (10.12.2018), Sagittarius (10.12.2018), Ներսես_AM (10.12.2018), Շինարար (10.12.2018), Վիշապ (10.12.2018)

  10. #442
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ա դե գյոզալ աղջկաաննն... ըըը... կըընոո... ըըը... աղջկան չգնահատեցինք, էլի, չգնահատեցիք - էսքան բան:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  11. #443
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Դրանց փրկություն չկա, ապեր։

    Ուղիղ 165 ձայն հավաքած թեքնածուն, իրա քթից էն կողմ, շատ կներեք, հետանցքից էն կողմ, մի միլիմոտր չի տեսնում, ու այ սենց մեծամիտ գրառում ա անում․



    Ջոգում ես, իր բարձությունից, իր գիտելիքերով ու ունակություններով, ինքը գնահատականներ ա տալիս ուրիշների գիտելիքերին ու ունակություններին ու խրատական տեքստ ա գրում։ Մի գրամ զղջալ, վատ զգալ, ամոթ, աբուռ, նամուս ․․․․․ պիիիզզզզձեց, չկա։
    Զիգմունդ Ֆրոյդը սրա համար մի հատ լավ բառ ուներ՝ Verneigung, կամ հայկական ավանդական՝ պոլնիյ ատկազ: Նույն դաշնակների հայտարարությունը՝ ամենինչում ախմախ ընտրողներն են մեղավոր, իրանք չգնտահատված Վան Գոխներ են:

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (10.12.2018), Անվերնագիր (11.12.2018), Արշակ (11.12.2018), Ռուֆուս (10.12.2018), Վիշապ (10.12.2018), Տրիբուն (10.12.2018)

  13. #444
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի կողմից, լավ ա, որ Լուսավորն անցել ա, որտև էնտեղ լիքը լուսավոր մարդիկ կան (բացի իրանց առաջին համարից), բայց մյուս կողմից էլ իրանք իրական ընդդիմություն չեն կարա լինեն։ Ընդամենը 2017֊ին իրանք ՔՊ֊ի հետ էին, հեղափոխությունից հետո էլ ՔՊ֊ի կառավարությունում։ ԲՀԿ֊ն էլ կուսակցություն չի, անհասկանալի երևույթ ա, որը ծառայում ա Ծառուկյանի շահերին։ Մի խոսքով, կարանք խմենք ընդդիմության մահվան կենացը։

    Բայց սաղիս շնորհավոր առանց կեղծիքների ընտրությունների համար։
    էսօր շատ եմ լսում դժգոհություն, թե ընդդիմություն չկա/չի լինելու ԱԺ–ում, բայց վստահ եմ շատ էլ լավ լինելու ա։ Այլ հարց ա, որ ԱԺ անցած կուսակցությունները հստակ դասական իզմ–ային կողմնորոշում չունեն, բայց ոչ էլ նենց ա, թե նույն կողմնորոշումն ունեն։ Էն որ Լուսավորը դեռ մի տարի առաջ ՔՊ–ի հետ դաշինքի մեջ էին, բոլորովին չի նշանակում թե նույն քաղաքական կողմնորոշման ուժեր են։ ՈՒղղակի երբ օրինակ երկիրը ինչ–որ լուրջ վտանգի, օրհասական խնդրի առաջ ա կանգնում, թեկուզ գաղափարապես լրիվ իրար հակադիր ուժերը հաճախ, ժամանակավորապես գաղափարական տարաձայնությունները մի կողմ դնելով միավորվում են համընդհանուր վտանգի/խնդրի/թշնամու դեմ պայքարի համար, էդքան բան։
    Ո՞նց էր, որ Թավշյա հեղափոխության փողոցային պայքարի ընթացքում կոնսերվատիվ քյարթն ու ԼԳԲԹ–ն իրար ձեռ–ձեռի բռնած փողոց էին փակում։ Որովհետև համընդհանուր լուրջ թշնամի կար, որի դեմ պայքարում միավորվել էին։
    ՀՀԿ–ն էս քսան տարի էր կեղեքում էր երկիրը իսկ ընդդիմությունը դրանց հախից գալու ձևը չէր գտնում ու էդ պայմաններում նորմալ ա, որ ՔՊ–ն ու Լուսավորը միավորվեին դաշինքով ԱԺ անցնելու համար։ ՈՒ հենց էդ խնդիրը ակտուալությունը կորցրեց, միանգամից առանձնացան, որովհետև ուրիշ գաղափարական բան չկար իրանց կապող։ ՈՒ տրամաբանական ա, որ էս ընթացքում իրար առանձնապես չէին քննադատում, քանի դեռ ՀՀԿ–ի պես չարիք կար մեջտեղում ջուր պղտորող ու առաջնային խնդիրը էդ չարիքի մնացորդներից երկիրը վերջնականապես մաքրելն էր, ոչ թե իրար բզելով ՀՀԿ–ի ջրաղացին ջուր լցնելը։

    Իսկ հիմա, երբ տենց խնդիր էլ չկա, վստահ եմ որ կսկսեն տարբեր հարցերի շուրջ հավեսով հակադրվել։
    ՈՒ հա, գիտեմ, աչքներս նրան ա սովոր, որ ԱԺ–ում իշխանությունն ու ընդդիմությունը պիտի իրար թուք ու մուր անեն, քրֆեն սաղ օրը, բայց իրականում նորմալ ընդդիմություն ունենալու համար հեչ պարտադիր չի, որ տենց թունոտ մթնոլորտ լինի։ Ընդհակառակը՝ երբ բռի վիճակը, լաչառությունը մեջտեղից դուրս ա գալիս, հույս կա, որ ցիվիլ քաղաքական բանավեճի տեղ կբացվի։

    Հա, որ ասենք ՔՈ–ի պես հստակ ձախ կողմնորոշման ուժ էլ լիներ, վատ չէր լինի, բայց դե ասել Տրիբունի՝ հիմա եղած ուժերն էլ իրանք իրանցով նենց ոչինչ խառը բորշ են՝ կենտրոնամետ-աջ-ձախ-ազատական-պահպանողական

    Չնայած, Բյուրից լսելով տենց ասում ենք ՔՈ–ն ձախ բան, բայց էդ մարդկանց դեմքները առաջին անգամ ենք տեսնում Աստված գիտի ինչ են իրականում․ հլը թող գործով ցույց տան ով են ինչ են։ Հուսով եմ առողջացող միջավայրում ԱԺ–ից դուրս էլ քաղաքական ուժերը արտահայտվելու, դրսևորվելու հնարավորություն կունենան ու հուսով եմ ՔՈ–ն իրան լավ կդրսևորի․ տեսնենք

    Հ․ Գ․
    Էդմոնն էլ նենց ոչինչ ալաբուլա դեմք ա, բայց դե ՀՀԿ–ից էլի լավ ա ամեն դեպքում։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  14. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (11.12.2018), Freeman (11.12.2018), ivy (11.12.2018), John (13.12.2018), Progart (11.12.2018), Sagittarius (11.12.2018), Անվերնագիր (11.12.2018), Ուլուանա (11.12.2018), Ռուֆուս (11.12.2018), Տրիբուն (11.12.2018)

  15. #445
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչ գրագետ քաղաքական գործիչ է Թանդիլյանը, հետն էլ շատ հաճելի մարդ։

    Վերջին խմբագրող՝ ivy: 11.12.2018, 02:41:

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Progart (11.12.2018), Sagittarius (11.12.2018), StrangeLittleGirl (11.12.2018), Տրիբուն (11.12.2018)

  17. #446
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2016
    Գրառումներ
    99
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բայց ինչի պիտի Արփինե Հովվհաննիսյանը ուրիշի արածի համար պատասխան տա:
    Սասուն Միքաելյանը իշխանությունա եղել թալանի ու ընտակեղծարարության ակտիվ մասնակիցա եղել:

    Հիմա էլի իշխանության մեջ գտնվող ու ամենաշատ ձայն հավաքած էտ թալանչու համար պիտի Արփինեն պատասխան տա:


    Ֆելիքս Ցոլակյանը սովետի թվից բոլոր թալանչի իշխանությունների մասա եղել:
    Լֆիկը էլի միագնամից կաշին փոխելա հիմա Արարատ Միրզոյանի ու Նիկոլի աներձագի համար ձայն խփում իրա արածի համար Արփինեն խիտի պատասխան տա:

    Իմ համար Արփինեն, Աշոտյան, Շարմազանով ավելի հարգանիք արժանի են քան էտ նավթալին Ֆելոյի նմանները որ ինչ իշխանություն գա իրանք մեջն են:
    Էտ նաֆթալինը ոնցա 25000ձայն հավաքե՞ Պարզա որ որպես մարզպետ վարչական ռեսուրսա կիրառե, հլը հին կոմունիստական դարերից ձևերը գիտի:

    Հիմաել էլի նույն հին ոճով ասում դե ապացույց բերեք որ կիրառվելա:
    Ապացույցները կլինեն հաջորդ իշխանափոխությունից հետո երբ որ ԱԱԾ-ն մասկեքով մտնի նաֆթալին Ֆելոյի ու Հունան Պողոսյանի տները խուզարկի, գյուղապետերն էլ դուխով ցուցմունք տան իրանց վրա:

  18. #447
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    էսօր շատ եմ լսում դժգոհություն, թե ընդդիմություն չկա/չի լինելու ԱԺ–ում, բայց վստահ եմ շատ էլ լավ լինելու ա։ Այլ հարց ա, որ ԱԺ անցած կուսակցությունները հստակ դասական իզմ–ային կողմնորոշում չունեն, բայց ոչ էլ նենց ա, թե նույն կողմնորոշումն ունեն։ Էն որ Լուսավորը դեռ մի տարի առաջ ՔՊ–ի հետ դաշինքի մեջ էին, բոլորովին չի նշանակում թե նույն քաղաքական կողմնորոշման ուժեր են։ ՈՒղղակի երբ օրինակ երկիրը ինչ–որ լուրջ վտանգի, օրհասական խնդրի առաջ ա կանգնում, թեկուզ գաղափարապես լրիվ իրար հակադիր ուժերը հաճախ, ժամանակավորապես գաղափարական տարաձայնությունները մի կողմ դնելով միավորվում են համընդհանուր վտանգի/խնդրի/թշնամու դեմ պայքարի համար, էդքան բան։
    Ո՞նց էր, որ Թավշյա հեղափոխության փողոցային պայքարի ընթացքում կոնսերվատիվ քյարթն ու ԼԳԲԹ–ն իրար ձեռ–ձեռի բռնած փողոց էին փակում։ Որովհետև համընդհանուր լուրջ թշնամի կար, որի դեմ պայքարում միավորվել էին։
    ՀՀԿ–ն էս քսան տարի էր կեղեքում էր երկիրը իսկ ընդդիմությունը դրանց հախից գալու ձևը չէր գտնում ու էդ պայմաններում նորմալ ա, որ ՔՊ–ն ու Լուսավորը միավորվեին դաշինքով ԱԺ անցնելու համար։ ՈՒ հենց էդ խնդիրը ակտուալությունը կորցրեց, միանգամից առանձնացան, որովհետև ուրիշ գաղափարական բան չկար իրանց կապող։ ՈՒ տրամաբանական ա, որ էս ընթացքում իրար առանձնապես չէին քննադատում, քանի դեռ ՀՀԿ–ի պես չարիք կար մեջտեղում ջուր պղտորող ու առաջնային խնդիրը էդ չարիքի մնացորդներից երկիրը վերջնականապես մաքրելն էր, ոչ թե իրար բզելով ՀՀԿ–ի ջրաղացին ջուր լցնելը։

    Իսկ հիմա, երբ տենց խնդիր էլ չկա, վստահ եմ որ կսկսեն տարբեր հարցերի շուրջ հավեսով հակադրվել։
    ՈՒ հա, գիտեմ, աչքներս նրան ա սովոր, որ ԱԺ–ում իշխանությունն ու ընդդիմությունը պիտի իրար թուք ու մուր անեն, քրֆեն սաղ օրը, բայց իրականում նորմալ ընդդիմություն ունենալու համար հեչ պարտադիր չի, որ տենց թունոտ մթնոլորտ լինի։ Ընդհակառակը՝ երբ բռի վիճակը, լաչառությունը մեջտեղից դուրս ա գալիս, հույս կա, որ ցիվիլ քաղաքական բանավեճի տեղ կբացվի։

    Հա, որ ասենք ՔՈ–ի պես հստակ ձախ կողմնորոշման ուժ էլ լիներ, վատ չէր լինի, բայց դե ասել Տրիբունի՝ հիմա եղած ուժերն էլ իրանք իրանցով նենց ոչինչ խառը բորշ են՝ կենտրոնամետ-աջ-ձախ-ազատական-պահպանողական

    Չնայած, Բյուրից լսելով տենց ասում ենք ՔՈ–ն ձախ բան, բայց էդ մարդկանց դեմքները առաջին անգամ ենք տեսնում Աստված գիտի ինչ են իրականում․ հլը թող գործով ցույց տան ով են ինչ են։ Հուսով եմ առողջացող միջավայրում ԱԺ–ից դուրս էլ քաղաքական ուժերը արտահայտվելու, դրսևորվելու հնարավորություն կունենան ու հուսով եմ ՔՈ–ն իրան լավ կդրսևորի․ տեսնենք

    Հ․ Գ․
    Էդմոնն էլ նենց ոչինչ ալաբուլա դեմք ա, բայց դե ՀՀԿ–ից էլի լավ ա ամեն դեպքում։
    Խնդիրը նրանում ա, որ Լուսավորն ու ՔՊ֊ն լրիվ նույն տեսակի լիբերալ ուժեր են։ Ես էսքան հետևել եմ իրանց բանավեճերին էլ, արտահայտած մտքերին էլ։ Գաղափարապես լրիվ նույն բանն են, իսկ սա նշանակում ա, որ ՔՊ֊ի առաջարկած տնտեսապես աջ օրինագծերին Լուսավորը չի հակադարձելու։ Տակը մնում ա ԲՀԿ, իսկ ԲՀԿ֊ն քաղաքական առումով որևէ տեսակի գաղափար չունի, իրան ինչ ասեն, էն էլ կանի։ Ուրեմն ո՞նց ստեղ ընդդիմություն էղավ։

    Հետո, հա՛, ընդդիմության դերը հենց ամբիոնից դժվար հարցեր տալն ու իշխանությանը նեղը գցելն ա, որ շատ ծայրահեղ օրինագծեր չընդունեն, ու դա մենակ Հայաստանում չի, քո ապրած Շվեդիայում էլ ա տենց, ամբողջ աշխարհում էլ ա տենց։ Ու հակառակը. էդպիսի հակադարձող ընդդիմության բացակայությունը հատուկ ա ավելի ավտորիտար երկրներին։ Ավելին՝ երբ ընդդիմությունը սկսում ա իշխանության հետ գործարքների գնալ, հաճախ իրանց վարկանիշն ընկնում ա։ Իսկ հիմա մենք ունենալու ենք աջ իշխանություն ու ընդդիմություն, ում որևէ կերպ որևէ մեկը չի հակադարձելու։

    Իսկ ՔՈ֊ի մարդկանց չճանաչելը ցույց ա տալիս, որ ընդհանրապես չես հետևել քաղաքացիական ակտիվիստներին։ ՔՈ֊ի մեծ մասը հենց փողոցից դուրս էկած ակտիվիստների խումբ ա, որը երկար տարիներ փողոցում թրծվել ա։ Մաշտոցի պուրակի ու այլ քաղաքացիական հաջողությունների համար հենց ՔՈ֊ի պետք ա շնորհակալություն հայտնել։ Էլ չեմ ասում, թե ինչ հսկայական դերակատարում են ունեցել հեղափոխության ժամանակ։ Գիտե՞ս, որ ամբողջ ինֆորմացիոն հոսքը վ ՔՈ֊ի մարդիկ էին կառավարում։ Աշխարհում նախադեպը չկա, որ ուրիշ որևէ մեկը ֆեյք նյուզի դեմն էնպես առնի, ինչպես Հայաստանում հեղափոխության ժամանակ էր արվում։ Երբևէ քեզ հարց տվե՞լ ես, թե դա ոնց էր լինում։ Դու գիտե՞ս, որ հեղափոխության ժամանակ փակվելիք փողոցների քարտեզ ա էղել։ Գիտե՞ս ովքեր են էդ քարտեզի հեղինակները։

    Այսինքն, եթե էս մարդիկ համեստ են, ու դուրս չեն գալիս, գոռում՝ մենք էս արեցինք, էն արեցինք, ուրեմն պեչատում ես, թե իրանց չգիտես, ուրեմն պիտի ԱԺ֊ում չլինեն։ Ու Սուրոն լավ հարց տվեց կլասիկին, թե ու՞ր էիր հեղափոխության ժամանակ։ Հեղափոխության ժամանակ կլասիկ քաղաքական գործիչը տրնգի էր անում, ու չէր հասկացվում՝ էս կողմ ա, թե էն կողմ, կարաս ակումբը փորփրես, գտնես մեջբերումները։ Իսկ հիմա հեղափոխությունն իրանով ա անում։

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (11.12.2018)

  20. #448
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ գրագետ քաղաքական գործիչ է Թանդիլյանը, հետն էլ շատ հաճելի մարդ։

    Մանեն շատ լավն ա
    Միակ հույսս ա, որ կարող ա ընդդիմադիր լինի ԱԺ֊ում։ Մանեն նույնիսկ կառավարության մաս լինելով էր ընդդիմադիր

  21. #449
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բայց նայեցի հարցազրույցը։ Մանեն էլ ա պակաս ընդդիմադիր դարձել

  22. #450
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց նայեցի հարցազրույցը։ Մանեն էլ ա պակաս ընդդիմադիր դարձել
    Ընդդիմադիր լինելը հո ինքնանպատակ չի. եթե առաջադրված հարցերի համար նույն լուծումներն են տեսնում, ինչի է պետք ընդդիմանալ։ Նպատակը համատեղ ուժերով լավ լուծումներ գտնելն է, ոչ թե պատեհ-անպատեհ հակառակվելը։

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Progart (11.12.2018)

Էջ 30 46-ից ԱռաջինԱռաջին ... 2026272829303132333440 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •