1. Հայաստանի Հանրապետական Կուսակցություն (ՀՀԿ)
2. «Քաղաքացու Որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (ՔՈ ՍԴԿ)
3. «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)
4. «Իմ Քայլը» կուսակցությունների դաշինք («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, «Առաքելություն» կուսակցություն, անհատներ)
5. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն (ԼՀԿ)
6. «Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն (ՔԺՎԿ)
7. «Ազգային առաջընթաց» կուսակցություն (ԱԱԿ)
8. «Մենք» կուսակցությունների դաշինք («Հանրապետություն» կուսակցություն, «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն, անհատներ)
9. «Օրինաց երկիր» կուսակցություն (ՕԵԿ)
10. «Սասնա Ծռեր» կուսակցություն
11. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)
Ոչ Մեկին
Բյուր, սաղ խառնում ես իրար Նախ չհասկացա ինչի ա քո մոտ լիբերալիզմը նույնանում աջ լինելու հետ, հետո էլի թող իրար նեղը գցեն դժվար հարցեր տալով․ դժվար հարցեր տալն ու էշ–էշ դեմագոգիան, իրար քրֆելը նույն բանը չեն։ Մեկ էլ ինչ կլինի, մարդու դեբիլի տեղ դրած մի բացատրի էլի, թե բա գիտե՞ս ընդիմություն ունենալ, բազմակարծություն բան լավ բան ա
Հա, ներկա ԱԺ–ում չկան հստակ ու ծայրահեղ հակադիր կողմնորոշման ուժեր, բայց հարցն էն ա, որ երբևէ չեն էլ եղել։ Հետևաբար անիմաստ ա խոսել էն մասին, թե «ընդդիմությունը մեռավ»։ Մինչև էդ ուղղակի մի հատ անգաղափար կրիմինալ բանդա էր իշխանական մեծամասնությունը, որ ինչ ուզում անում էր, հանուն իր անխափան գռփելու պետք եղած ժամանակ մթոմ պահպանողական գաղափարներով էր դեմագոգիա անում, թե պետք լիներ թույն պրոգրեսիվի ձև կբռնեին (ոնց Վիգենը պահի տակ ԼԳԲԹ ակտիվիստ դառավ), ու կար ընդդիմություն, որ էդ կրիմինալ բանդային կպած քրֆում էր, ինչը էդ կրիմինալ բանդայի տնգլին էլ չէր։ ՈՒ էս ամենի մեջ ոչ մի գաղափարական բան չկար։ Միակ գաղափարական սկզբունքը թալանչի ա/ծախված ա թե ծախված չի-ն էր։ Եթե քո պատկերացրած ընդդիմությունը էն ա, որ Նիկոլին ընդդիմություն Շարմազանովը լինի, որ էշ–էշ դուրս տա, դեմագոգիա անի, էնքան որ սևացնի իշխանությանը, ինչ ասեմ, ուրեմն դու բան չես հասկանում թե որն ա ընդհանրապես ընդդիմության իմաստը։ Հակադրվելը հո ինքնանպատակ չի։ Մինչդեռ հիմա գոնե մի քիչ հույս կա, որ ավելի ինտելեկտուալ, բովանդակային քննադատություններ կլինեն։
Մի խոսքով ասածս էն ա, որ եթե նախկինի հետ ենք համեմատում, ապա ոչ թե ընդդիմությունը մեռավ, այլ ընդհակառակը՝ միանշանակ պրոգրես ա էս նոր ԱԺ–ը նախորդի համեմատ։ Հա, որ ՔՈ–ն լիներ ԱԺ–ում, կարող ա ավելի լավ լիներ էդ առումով (ենթադրելով, որ ՔՈ–ն ընդգծված ձախ կողմնորոշման ու չծախված ուժ ա ), բայց դե հաշվի առնելով, թե ինչ խորը ցեխի մեջից ենք դուրս գալիս, միամտություն կլիներ ակնկալելը, որ միանգամից ընտիր գաղափարական ու բալանսավորված ԱԺ պիտի ձևավորվեր։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Նախ սկսենք նրանից, ես ոչ թե ընդամենը հետևել եմ, այլ հաճախ մասնակցել եմ քաղաքացիական ակտիվիզմին։ ՖԲ–ում ընկերներիս կեսը տարբեր թեմաներով քաղաքացիական ակտիվիստներ են․ Նույն մաշտոցի պուրակի պաշտպանության կազմակերպիչների մեծ մասին անձամբ եմ ճանաչում, առնչվել եմ հենց քաղաքացիական ակտիվիզմի շրջանակներում։ Դու ՔՈ–ի մի քանի ջահելների գիտես ու քեզ թվում ա հենց իրանք են, որ կան, բայց էդ ձևի քաղաքացիական ակտիվիստների տարբեր խմբեր են եղել ու ոչ միշտ են էդ խմբերը միասին գործել կամ նույն խնդիրներով զբաղվել։ Օրինակ մեկը բնապահպանական թեմաներով իրարից անկախ լիքը տարբեր թայֆեք կային, որ որ որոշ դեպքերում իրար հետ համագործակցում էին, բայց ոչ միշտ ա, որ իրարից խաբար էին։ ՈՒ տենց լիքը տարբեր թեմաներով։
Հեղափոխության ժամանակ էլ բան չունեմ ասելու, կարող ա ՔՈ–ենք լիքը վիզ էին դնում ճամփեք փակել, ֆեյք նյուզի դեմ պայքար բան, բայց էլի, սխալ ա սաղ հեղափոխությունը իրանց վերագրելը, որովհետև հենց մեկը իմ ֆեյսբուք ֆիդում լիքը իրար հետ կապ չունեցող մարդկանց եմ տեսել, որ ճամփա փակել էին կազմակերպում, «քարտեզներ էին գծում»։ Բա հեղափոխությունը հենց էնքանով էր համաժողովրդական, որ լիքը կազմակերպիչներ կային, ամեն մեկը իրա փայ իրա կռուգներում կազմակերպում էր փողոցային ու մեդիա պայքարը։ Հա, լավ են արել ՔՈ–ենք, որ ակտիվ մասնակցել են, բայց նենց չի էլի, որ սաղ հեղափոխության գլխավոր ճարտարապետը իրանք էին: Քիչ ա մնում համոզես, որ Նիկոլի թրաշի ու սելֆի սթիքի մոմենտն էլ էին իրանք նախագծել
88–ի շարժումն էլ էր տենց․ ում հետ խոսում ես, պարզվում ա ինքն առանցքային նշանակություն ա ունեցել շարժման մեջ, իրականում հիմնականում ճիշտ էլ ասում են է, իսկապես տենց ա, ուղղակի ամեն մեկը, որ մյուսների արածից տեղյակ չի, իրանց թվում ա թե հենց իրանք էին որ կային, մինչդեռ տենց կարևորագույն նշանակություն շատ–շատերն են ունեցել, ամեն մեկն իր տեղում։
ՈՒ վերջապես, ՔՈ–ն կարող ա շատ կարևոր դեր ունեցած, երկար տարիների ակտիվ ու էֆեկտիվ քաղաքացիական ակտիվիստներ լինեն, բայց քաղաքացիական ակտիվիզմը ու քաղաքականությունը նույն բանը չեն։ Որպես քաղաքական գործիչներ, կուսակցություն իրանք նոր են բուսնել, ու դեռ հարց ա, թե ինչքանով իրանց հաջող կդրսևորեն որպես կուսակցություն։ Փաստը էն ա, որ բացի որոշ նեղ հիփստեր կռուգներից, իրանց ժողովուրդը չի ճանաչում, չի տեսել քաղաքականության մեջ, որ հասկանա ինչքանով կարելի ա վստահել․ շատերը իրանց դեմքները առաջին անգամ էն հեռուստաբանավեճի ժամանակ տեսան, սկի ոչ էլ առանձնապես կարողացան իրանց գաղափարներն ու մոտեցումները մարդկանց լսելի ու հասկանալի դարձնեն։ Հա, թղթի վրա ձախ կողմնորոշման ուժ են, դաշնակներն էլ են թղթի վրա ձախ, բայց փաստացի լրիվ հակառակն ա։ Մի խոսքով, ժամանակ ա պետք, որ իրանք որպես քաղաքական ուժ կայանան։
Իրականում ես շատ ուրախ եմ է, որ ՔՈ–ի պես կուսակցություն ա ձևավորվել ու էլի մալադեց, որ ընտրություններից 5 պակաս որպես կուսակցություն գրանցվելով էդքան ձեն հավաքեցին։ Չնայած իրանց ձեների մի մասը կարծում եմ իրականում Նիկոլի համակիրներն են, որ մտածելով, որ մեկ ա Նիկոլը մեծամասնություն ա լինելու, ուղղակի որևէ ընդդիմադիր ուժ էին փնտրում։ Բայց էլի մալադեց, որ տենց մտածողներին կարողացան իրանց կողմը տանել։
ՈՒղղակի դու էլի իրավիճակը ապոկալիպտիկ ես ներկայացնում, թե բա հայ–հույ, ՔՈ–ն ԱԺ–ում չկա, ընդդիմությունը մեռավ։ Չէ, չի մեռել, ընդհակառակը՝ գաղափարական ընդդիմությունը նոր ա ծնվել․ առաջին երերուն քայլերն ա անում
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Հա, մեկ էլ սովետում էր տենց որ, միլիոնավոր մարդիկ էնքան որ գործի էին գնում, որ փող ստանան, ոչ մեկ գործազուրկ չլինի, բայց ոչ մեկի օգտակար բան չէին անում։ Թե սովետի տնտեսության հետ ինչ եղավ, բոլորս գիտենք
Աշխարհի ամենամեծ դեբիլությունն ա անիմաստ ուռճացված բյուրոկրատական ստրուկտուրաներ պահել, ինչ ա թե մարդիկ գործ ունենան։ Չաշխատող, ոչ էֆեկտիվ կառույցները կրճատելով կարելի ա խնայված ռեսուրսը հենց էդ նույն մարդկանց բարորության համար ավելի էֆեկտիվ օգտագործել։ Ի վերջո էդ կրճատված գումարը Նիկոլի ջեբը չի գնալու – պետական գանձարան ա գնում ժողովրդի այլ կարիքների համար օգտագործվելու։
ՈՒ հետաքրքիր ա, ասենք ինչի՞ց ես եզրակացրել, որ հենց տենց մի օրում հարյուրավոր աշխատողների կրճատելու են փաստի առաջ կանգնացնեն։
Հարցնում ես․ «պատճառ կա՞ տենց չկարծելու»։ Հա, լիքը պատճառ կա տենց չկարծելու․ սովորաբար ոչ ոք մի օրում մի քանի նախարարություն չի փակում ու հարյուրավոր մարդկանց անգործ թողում։ Որ ուզեն էլ չեն կարա մի օրում էդ եքա համակարգը կրճատեն ու հետն էլ գործառույթները մյուս նախարարություններում ներառեն։
Նենց որ ավելի խելամիտ հարցը կլինի․ պատճառ կա՞ տենց կարծելու։ Մինչև հիմա նոր կառավարության որևէ գործողություն տեսել ե՞ս, որ տենց հարյուրավոր մարդկանց փաստի առաջ կանգնացրած լինի։ Մենակ թե խոպանչիների հարկվելը չհիշես․ հլը որ ոչ մի խոպանչի չի հարկվել։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Իհարկե կա ․․․ աշխահում տենց նախադեպ չկա, որ բռնեն ու մի գիշերվա մեջ պետակա ծառայողների մեծ մասին գործից հանեն ու գործազուրկ թողնեն։ Նիկոլն էլ, ինչքան էլ որ քեզ հավատանք, որ շատ աջական ա, կներես, բայց չենք հավատում, որ մտավոր խնդիրներ ունի, կամ վարչապետ ա դառնում, որ մարդկանց հետ BDSM անի։
Իսկ ինչ վերաբերվում ա պետական ապառատաը օխտիմալացնելուն, էտ շատ լավ գաղափար ա։ Սաղս էլ գիտենք, որ մեր պատական ապառատի ահագին մասը սարքած ա կոնկրետ մարդկանց ամբիցիաների ու լիքը խնամի բարեկամների գործի տեղավորելու համար։ Ուռճացված պետական ապառատը վաղ թե ուշ բերում ա լուրջ պրոբլեմների․ Հունաստանի պարտային ճգնաժամի հիմնական պատճառներցի մեկն էլ հենց էտ էր որ դեռ էտ ա մնում։
Բայց էտ պրոցեսը ահագին ժամանակ ա քաշելու, եթե ուզում են նորմալ անեն։ Իսկ ես պատճառ չունեմ ենթադրելու, որ չեն ուզում նորմալ անեն։
Էս տեսել ե՞ք: Քեֆս բերեց: ԲՀԿ-ի ու ֆեյքերով քարոզարշավի մասին ա, թե ոնց են մարդկանց հավաքագրում, ինչքան են վճարում, ոնց ա աշխատում էդ ամեն ինչը, անուն առ անուն, թվերով, սքրինշոթներով, ամեն ինչով: Հոյակապ լրագրողական գործ ա:
Վահե Էնֆիաջյանը և ԲՀԿ ֆեյքերի բանակը Ֆեյսբուքում
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ օգտագործել է թվով 390 ֆեյսբուքյան կեղծ հաշիվներ` ֆեյքեր, համացանցում բարձր սատարում ունենալու տպավորություն ստեղծելու նպատակով։
Այս ֆեյքերը կառավարել են ԲՀԿ-ին կից երիտասարդական մի շարք կազմակերպությունների անդամներ՝ մեկ անձը 5 ֆեյք սկզբունքով։
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության փաստերի ստուգման թիմի անդամներից մեկին հաջողվել է «աշխատանքի անցնել» այդ կառույցներից մեկում, ինչի արդյունքում մենք կարողացել ենք պարզել այն ամենը, ինչը կներկայացնենք ստորև...
DIXIcarpe noctem
«ֆեյքապահներ» ։))
Բլին, ամսական 15.5 հազար $ ծախսեն, որ ֆեյքերն իրանց համար քոմենթ գրեն ու շեյր անեն...
Խի էլի...
Մի քանի ամիսը մեկ՝ էդ ամիսներին ֆեյքերի վրա ծախսվող գումարի փոխարեն, սահմանամերձ գյուղերում դպրոց ու առաջին օգնության կենտրոններ վերականգնեին՝ ավելի լավ ռեկլամ չէ՞ր լինի...
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Ոնց ֆռում ենք, զիբիլից չենք պրծնում։
Ուռուգլոխը մանդատ ստանալուն չի մասնակցել, պալոժ չի․
Ու էսքանից հետո ԱԺ փոխնախագահի պաշտոնը ԲՀԿ-ին, արա խի՞, որ մեղքներիս համարԱնդրադառնալով հանգամանքին, որ մանդատների հանձնման արարողությանը ներկա չէր կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ Տոնոյանն ասաց, որ նա ավելի վաղ պլանավորված միջոցառումներ է ունեցել:
boooooooom (10.01.2019), Chuk (14.01.2019), Գաղթական (10.01.2019), Հայկօ (15.01.2019)
էս թեման ոնց-որ արդեն ակտուալությունը կորցրելա ու նոր թեմա պետք՝ նոր խորհրդարանի համար:
Բայց առայժմ էստեղ գցեմ՝ նոր թեմայի առաջին գրառումը երկար-բարակ ինֆորմատիվ չձևակերպեու համար )))
ԱԺ պատգամավորը Պողոս Առաքյալին մեջբերելիս պատահաբար կանչեց Լյուցիֆերին
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Հայկօ (15.01.2019)
Էսօր սաղ օրը կատաղած եմ. մի կողմից «Իմ քայլի» վրա, որ բոլորին ստիպեցին նույն կերպ ընտրել, մյուս կողմից էլ Արսեն Թորոսյանի, որը ժամանակին շատ ակտիվ աթեիստ էր, ու հա պայքարում էր եկեղեցուն դպրոցից դուրս շպրտելու համար, հիմա որ ընկերը ԿԳՆ ա, հերիք չի էդ ուղղությամբ ոչ մի քայլ չեմ տեսնում, էսօր էլ ԱԺ-ում ինչ որ Գարեգին ԲՏ-ի համար հելել կանգնել ա, որտև «բոլորը կանգնել են»։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
boooooooom (16.01.2019), Freeman (16.01.2019), Progart (16.01.2019)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ