Ծլնգ-ի խոսքերից
Վայ, տնաշեն․․․ բարի հուշերի մեջ գցեցիր, հա։ Ուրեմն․․․․ աշխարհագրության դասատու եմ ունեցել, ով նաև երկրաչափություն էր դասավանդում (բարեբախտաբար՝ ոչ մեզ)․ տնօրենը ռուսախոս էր, կա-չկա գեոգրաֆիան ու գեոմետրիան ականջին մոտ առարկաներ են թվացել․․․ էդ աշխարհագրության դասից մենակ մի դրվագ ա ուղեղումս մնացել․ մի անգամ մեր հերթական դասատուն բացակա էր, տարան միացրեցին մեկ այլ դասարանի աշխարհագրության դասի հետ ու քանի որ բավականաչափ աթոռներ չկային, մեր դասարանի աղջիկները մի ձև տեղավորվեցին, իսկ մեր դասարանի տղաներն ու մյուս դասարանի տղաների մի մասը, ովքեր աթոռները զիջել էին մեր աղջիկներին, հետևի պատի մոտ շարվեցինք․․․ դե զրույց-բան, մի քիչ էլ դասը խանգարում էինք, դասատուն (ի դեպ թույն ծիտ էր, բայց բարձր կաբլուկներով մետրուկեսից բոյը չէր անցնի, ու հետագա նկարագրությանս մեջ պատկերացրու, թե ինչ ծիծաղալի էր իր կաբկլուկներով կեցվածքը իրենից մի գլուխ բոյով տղաների դիմաց) եկավ մեր շարքի վրա գոռգոռաց ու մի ծերից սկսեց հարցնել․ «քարոլորտի հաստությունը ինչքա՞ն ա»։ Հարցվողներն էլ սկսեցին թվեր կրակել, դասատուն էլ հերթական ապուշ գուշակություն անողին ապտակում էր ու անցնում հաջորթին՝ նույն հարցով։ Տենց մի 7-8 հոգու ապտակեց, ու արդեն հայ-հայա հերթը ինձ էր հասնում, ես էլ արդեն ռեզկի կռանալու մանևրներ էի մտքումս մտածում, որտև էդ անտեր հարցը միանշանակ պատասխան չունի, ու չիմանալով հիմար դասագրքում գրված կոնկրետ թիվը, չէի կարծում, թե դասատուն իմ խառնվածքի նկատմամբ համբերատար կգտնվի, մինչև իրեն բացատրեմ իր հարցի տգիտությունը, էն ել կողքիս կանգնածը պատասխանեց՝ 42 կմ, ինչի վրա դասատուն ասեց՝ ապրես ու վերադարձավ դասարանի առաջնամաս․․․․ էդ պահին մտքումս մենակ WTF էր, բայց հետագայում Դագլաս Ադամս կարդալն էլ ավելի հավես էր՝ lived experience ունեի ամեն ինչին պատասխանի շուրջ։
Մի դաս էինք անցնում, կարծես 7-րդ դասարանում էր, կոչվում էր «Ասպետաբանություն», իմաստն էլ սեռական կրթությունն էր։ Մենակ տղաների համար էր, աղջիկները նույն ժամին «Հայ կինը» առարկա էին անցնում։ Հա, ու տղաներիս «ասպետ սարքողը» ասում էին էն ժամանակվա Հայաստանի գլխավոր սեքսապատոլոգն էր, չգիտեմ էլ տենց բան գոյություն ունի, թե չէ․․․ երկու բան ա այդ դասից մեջս տպավորվել․ 1) սեռական կողմնորոշման մասին լեկցիայի ժամանակ ասեց (բառացիորեն ուղեղումս սեպագրվել ա) «գյոթը ձեր իմացած բոզի տղեն չի, այլ ոռից ք․նվել սիրող տղեն ա»; 2) դաշտանի մասին լեկցիայից հետո մի տղա ձեռք բարձրացրեց ու հարցրեց, թե բա կույսերի մոտ ո՞նց ա որ դաշտան ա լինում, բա կուսաթաղանթը չի՞ խանգարում, ինչին ստացավ պատասխան՝ չէ, կուսաթաղանթը ֆիլտրի նման մանր անցքեր ունի, որի միջով արյունը կաթիլ-կաթիլ անցնում ա։ Ես այդտեղ facepalm վիճակներում էի, ու այդ պատասխանից հետո թարգեցի էդ առարկայի դասերին գնալ ու ասպետի փոխարեն, դպրոցի շենքի հետևը ծխել սովորող խուլիգան դառնալու վրա էի աշխատում։
Կարծես 8-րդ դասարանում էլ մի պատմության դասատու ունեի, ով տերտեր չէր, բայց էլ ավելի վատ գլուխ ք․նող էր․․․ դրա դասերից էլ ամենատպավորվածը էն ա, որ իրեն դուր չեկած պահվածքին արձագանքում էր՝ նենց կչռփեմ, որ պատի վրա չեկանկա կդառնաս, հետո ծնողներիդ պիտի կանչենք, որ զուբիլով քանդեն հանեն տանեն։
Մի դասղեկ եմ ունեցել, ով բոլոր աշակերտներից տարվա սկզբին ծննդյան տարի, օր ու ժամ-րոպե հարցրեց ու աստղագուշական բնութագրեր կազմեց, հետո էլ ծնողական ժողովին «ինքը ծնվել է Ուրանի Նեպտունի շողքով անցնելու գոտում, ինչի պատճառով ֆլան-ֆստան» տիպի բաներ էր բառաչում․․․ հա, ու դասարանն էլ՝ ֆիզ-մաթ հոսքի։
Հա, հայ-հայ ա մոռանում էի․․․ հոգեբանության դաս էլ եմ անցել, դասատուն էլ՝ ոռից խելառ․․․ նենց որ դեմ չեմ, թող մի տերտեր էլ ՀԱԵ-ի պատմություն դասավանդի, դա էլ իր կոլորիտը կավելացնի դպրոցական կրթությանը․․․
Էջանիշներ