User Tag List

Նայել հարցման արդյունքները: Արտահերթ խորհրդարանական ընտրություններում ո՞ր ուժին եք ընտրելու

Քվեարկողներ
42. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • 1. Հայաստանի Հանրապետական Կուսակցություն (ՀՀԿ)

    1 2.38%
  • 2. «Քաղաքացու Որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (ՔՈ ՍԴԿ)

    12 28.57%
  • 3. «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)

    0 0%
  • 4. «Իմ Քայլը» կուսակցությունների դաշինք («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, «Առաքելություն» կուսակցություն, անհատներ)

    23 54.76%
  • 5. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն (ԼՀԿ)

    1 2.38%
  • 6. «Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն (ՔԺՎԿ)

    0 0%
  • 7. «Ազգային առաջընթաց» կուսակցություն (ԱԱԿ)

    0 0%
  • 8. «Մենք» կուսակցությունների դաշինք («Հանրապետություն» կուսակցություն, «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն, անհատներ)

    0 0%
  • 9. «Օրինաց երկիր» կուսակցություն (ՕԵԿ)

    0 0%
  • 10. «Սասնա Ծռեր» կուսակցություն

    0 0%
  • 11. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)

    2 4.76%
  • Ոչ Մեկին

    3 7.14%
Էջ 32 46-ից ԱռաջինԱռաջին ... 2228293031323334353642 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 466 համարից մինչև 480 համարի արդյունքները՝ ընդհանուր 677 հատից

Թեմա: ԱԺ արտահերթ ընտրություններ 2018

  1. #466
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարցն էն ա, որ հակառակն էլ չես կարող ասել
    Ու համահարթեցման ու ստվերից դուրս գալու միջև որևէ տեսակի կապ առայժմ չի հայտնաբերվել։ Թե հայտնաբերվել ա, աչքս կոխի։ Իսկ ստվերը, կարծում եմ, միակ պատճառաբանությունն ա, թե ոնց համահարթեցմամբ կարելի ա ավելի շատ փող բյուջե լցնել։ Թե չէ հակառակ դեպքում պարզ մաթեմատիկ ա. 200 000֊ի 30%֊ն ավելի մեծ թիվ ա, քան 23%֊ը։
    ես քո վստահությամբ հակառակը որպես բացարձակ ճշմարտություն չեմ էլ ասում

  2. #467
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Խնդիրը նրանում ա, որ Լուսավորն ու ՔՊ֊ն լրիվ նույն տեսակի լիբերալ ուժեր են։ Ես էսքան հետևել եմ իրանց բանավեճերին էլ, արտահայտած մտքերին էլ։ Գաղափարապես լրիվ նույն բանն են, իսկ սա նշանակում ա, որ ՔՊ֊ի առաջարկած տնտեսապես աջ օրինագծերին Լուսավորը չի հակադարձելու։ Տակը մնում ա ԲՀԿ, իսկ ԲՀԿ֊ն քաղաքական առումով որևէ տեսակի գաղափար չունի, իրան ինչ ասեն, էն էլ կանի։ Ուրեմն ո՞նց ստեղ ընդդիմություն էղավ։

    Հետո, հա՛, ընդդիմության դերը հենց ամբիոնից դժվար հարցեր տալն ու իշխանությանը նեղը գցելն ա, որ շատ ծայրահեղ օրինագծեր չընդունեն, ու դա մենակ Հայաստանում չի, քո ապրած Շվեդիայում էլ ա տենց, ամբողջ աշխարհում էլ ա տենց։ Ու հակառակը. էդպիսի հակադարձող ընդդիմության բացակայությունը հատուկ ա ավելի ավտորիտար երկրներին։ Ավելին՝ երբ ընդդիմությունը սկսում ա իշխանության հետ գործարքների գնալ, հաճախ իրանց վարկանիշն ընկնում ա։ Իսկ հիմա մենք ունենալու ենք աջ իշխանություն ու ընդդիմություն, ում որևէ կերպ որևէ մեկը չի հակադարձելու։
    Բյուր, սաղ խառնում ես իրար Նախ չհասկացա ինչի ա քո մոտ լիբերալիզմը նույնանում աջ լինելու հետ, հետո էլի թող իրար նեղը գցեն դժվար հարցեր տալով․ դժվար հարցեր տալն ու էշ–էշ դեմագոգիան, իրար քրֆելը նույն բանը չեն‎։ Մեկ էլ ինչ կլինի, մարդու դեբիլի տեղ դրած մի բացատրի էլի, թե բա գիտե՞ս ընդիմություն ունենալ, բազմակարծություն բան լավ բան ա
    Հա, ներկա ԱԺ–ում չկան հստակ ու ծայրահեղ հակադիր կողմնորոշման ուժեր, բայց հարցն էն ա, որ երբևէ չեն էլ եղել։ Հետևաբար անիմաստ ա խոսել էն մասին, թե «ընդդիմությունը մեռավ»։ Մինչև էդ ուղղակի մի հատ անգաղափար կրիմինալ բանդա էր իշխանական մեծամասնությունը, որ ինչ ուզում անում էր, հանուն իր անխափան գռփելու պետք եղած ժամանակ մթոմ պահպանողական գաղափարներով էր դեմագոգիա անում, թե պետք լիներ թույն պրոգրեսիվի ձև կբռնեին (ոնց Վիգենը պահի տակ ԼԳԲԹ ակտիվիստ դառավ), ու կար ընդդիմություն, որ էդ կրիմինալ բանդային կպած քրֆում էր, ինչը էդ կրիմինալ բանդայի տնգլին էլ չէր։ ՈՒ էս ամենի մեջ ոչ մի գաղափարական բան չկար։ Միակ գաղափարական սկզբունքը թալանչի ա/ծախված ա թե ծախված չի-ն էր։ Եթե քո պատկերացրած ընդդիմությունը էն ա, որ Նիկոլին ընդդիմություն Շարմազանովը լինի, որ էշ–էշ դուրս տա, դեմագոգիա անի, էնքան որ սևացնի իշխանությանը, ինչ ասեմ, ուրեմն դու բան չես հասկանում թե որն ա ընդհանրապես ընդդիմության իմաստը։ Հակադրվելը հո ինքնանպատակ չի։ Մինչդեռ հիմա գոնե մի քիչ հույս կա, որ ավելի ինտելեկտուալ, բովանդակային քննադատություններ կլինեն։
    Մի խոսքով ասածս էն ա, որ եթե նախկինի հետ ենք համեմատում, ապա ոչ թե ընդդիմությունը մեռավ, այլ ընդհակառակը՝ միանշանակ պրոգրես ա էս նոր ԱԺ–ը նախորդի համեմատ‎‎։ Հա, որ ՔՈ–ն լիներ ԱԺ–ում, կարող ա ավելի լավ լիներ էդ առումով (ենթադրելով, որ ՔՈ–ն ընդգծված ձախ կողմնորոշման ու չծախված ուժ ա ), բայց դե հաշվի առնելով, թե ինչ խորը ցեխի մեջից ենք դուրս գալիս, միամտություն կլիներ ակնկալելը, որ միանգամից ընտիր գաղափարական ու բալանսավորված ԱԺ պիտի ձևավորվեր։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  3. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (12.12.2018), Life (12.12.2018), Արամ (12.12.2018), Հայկօ (12.12.2018), Ներսես_AM (12.12.2018), Շինարար (12.12.2018), Տրիբուն (12.12.2018)

  4. #468
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ՔՈ֊ի մարդկանց չճանաչելը ցույց ա տալիս, որ ընդհանրապես չես հետևել քաղաքացիական ակտիվիստներին։ ՔՈ֊ի մեծ մասը հենց փողոցից դուրս էկած ակտիվիստների խումբ ա, որը երկար տարիներ փողոցում թրծվել ա։ Մաշտոցի պուրակի ու այլ քաղաքացիական հաջողությունների համար հենց ՔՈ֊ի պետք ա շնորհակալություն հայտնել։ Էլ չեմ ասում, թե ինչ հսկայական դերակատարում են ունեցել հեղափոխության ժամանակ։ Գիտե՞ս, որ ամբողջ ինֆորմացիոն հոսքը վ ՔՈ֊ի մարդիկ էին կառավարում։ Աշխարհում նախադեպը չկա, որ ուրիշ որևէ մեկը ֆեյք նյուզի դեմն էնպես առնի, ինչպես Հայաստանում հեղափոխության ժամանակ էր արվում։ Երբևէ քեզ հարց տվե՞լ ես, թե դա ոնց էր լինում։ Դու գիտե՞ս, որ հեղափոխության ժամանակ փակվելիք փողոցների քարտեզ ա էղել։ Գիտե՞ս ովքեր են էդ քարտեզի հեղինակները։


    Այսինքն, եթե էս մարդիկ համեստ են, ու դուրս չեն գալիս, գոռում՝ մենք էս արեցինք, էն արեցինք, ուրեմն պեչատում ես, թե իրանց չգիտես, ուրեմն պիտի ԱԺ֊ում չլինեն։ Ու Սուրոն լավ հարց տվեց կլասիկին, թե ու՞ր էիր հեղափոխության ժամանակ։ Հեղափոխության ժամանակ կլասիկ քաղաքական գործիչը տրնգի էր անում, ու չէր հասկացվում՝ էս կողմ ա, թե էն կողմ, կարաս ակումբը փորփրես, գտնես մեջբերումները։ Իսկ հիմա հեղափոխությունն իրանով ա անում։
    Նախ սկսենք նրանից, ես ոչ թե ընդամենը հետևել եմ, այլ հաճախ մասնակցել եմ քաղաքացիական ակտիվիզմին։ ՖԲ–ում ընկերներիս կեսը տարբեր թեմաներով քաղաքացիական ակտիվիստներ են․ Նույն մաշտոցի պուրակի պաշտպանության կազմակերպիչների մեծ մասին անձամբ եմ ճանաչում, առնչվել եմ հենց քաղաքացիական ակտիվիզմի շրջանակներում։ Դու ՔՈ–ի մի քանի ջահելների գիտես ու քեզ թվում ա հենց իրանք են, որ կան, բայց էդ ձևի քաղաքացիական ակտիվիստների տարբեր խմբեր են եղել ու ոչ միշտ են էդ խմբերը միասին գործել կամ նույն խնդիրներով զբաղվել։ Օրինակ մեկը բնապահպանական թեմաներով իրարից անկախ լիքը տարբեր թայֆեք կային, որ որ որոշ դեպքերում իրար հետ համագործակցում էին, բայց ոչ միշտ ա, որ իրարից խաբար էին։ ՈՒ տենց լիքը տարբեր թեմաներով։
    Հեղափոխության ժամանակ էլ բան չունեմ ասելու, կարող ա ՔՈ–ենք լիքը վիզ էին դնում ճամփեք փակել, ֆեյք նյուզի դեմ պայքար բան, բայց էլի, սխալ ա սաղ հեղափոխությունը իրանց վերագրելը, որովհետև հենց մեկը իմ ֆեյսբուք ֆիդում լիքը իրար հետ կապ չունեցող մարդկանց եմ տեսել, որ ճամփա փակել էին կազմակերպում, «քարտեզներ էին գծում»։ Բա հեղափոխությունը հենց էնքանով էր համաժողովրդական, որ լիքը կազմակերպիչներ կային, ամեն մեկը իրա փայ իրա կռուգներում կազմակերպում էր փողոցային ու մեդիա պայքարը։ Հա, լավ են արել ՔՈ–ենք, որ ակտիվ մասնակցել են, բայց նենց չի էլի, որ սաղ հեղափոխության գլխավոր ճարտարապետը իրանք էին: Քիչ ա մնում համոզես, որ Նիկոլի թրաշի ու սելֆի սթիքի մոմենտն էլ էին իրանք նախագծել
    88–ի շարժումն էլ էր տենց․ ում հետ խոսում ես, պարզվում ա ինքն առանցքային նշանակություն ա ունեցել շարժման մեջ, իրականում հիմնականում ճիշտ էլ ասում են է, իսկապես տենց ա, ուղղակի ամեն մեկը, որ մյուսների արածից տեղյակ չի, իրանց թվում ա թե հենց իրանք էին որ կային, մինչդեռ տենց կարևորագույն նշանակություն շատ–շատերն են ունեցել, ամեն մեկն իր տեղում։


    ՈՒ վերջապես, ՔՈ–ն կարող ա շատ կարևոր դեր ունեցած, երկար տարիների ակտիվ ու էֆեկտիվ քաղաքացիական ակտիվիստներ լինեն, բայց քաղաքացիական ակտիվիզմը ու քաղաքականությունը նույն բանը չեն։ Որպես քաղաքական գործիչներ, կուսակցություն իրանք նոր են բուսնել, ու դեռ հարց ա, թե ինչքանով իրանց հաջող կդրսևորեն որպես կուսակցություն։ Փաստը էն ա, որ բացի որոշ նեղ հիփստեր կռուգներից, իրանց ժողովուրդը չի ճանաչում, չի տեսել քաղաքականության մեջ, որ հասկանա ինչքանով կարելի ա վստահել․ շատերը իրանց դեմքները առաջին անգամ էն հեռուստաբանավեճի ժամանակ տեսան, սկի ոչ էլ առանձնապես կարողացան իրանց գաղափարներն ու մոտեցումները մարդկանց լսելի ու հասկանալի դարձնեն։ Հա, թղթի վրա ձախ կողմնորոշման ուժ են, դաշնակներն էլ են թղթի վրա ձախ, բայց փաստացի լրիվ հակառակն ա։ Մի խոսքով, ժամանակ ա պետք, որ իրանք որպես քաղաքական ուժ կայանան։
    Իրականում ես շատ ուրախ եմ է, որ ՔՈ–ի պես կուսակցություն ա ձևավորվել ու էլի մալադեց, որ ընտրություններից 5 պակաս որպես կուսակցություն գրանցվելով էդքան ձեն հավաքեցին։ Չնայած իրանց ձեների մի մասը կարծում եմ իրականում Նիկոլի համակիրներն են, որ մտածելով, որ մեկ ա Նիկոլը մեծամասնություն ա լինելու, ուղղակի որևէ ընդդիմադիր ուժ էին փնտրում։ Բայց էլի մալադեց, որ տենց մտածողներին կարողացան իրանց կողմը տանել։
    ՈՒղղակի դու էլի իրավիճակը ապոկալիպտիկ ես ներկայացնում, թե բա հայ–հույ, ՔՈ–ն ԱԺ–ում չկա, ընդդիմությունը մեռավ։ Չէ, չի մեռել, ընդհակառակը՝ գաղափարական ընդդիմությունը նոր ա ծնվել․ առաջին երերուն քայլերն ա անում
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  5. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (14.12.2018), ivy (12.12.2018), John (13.12.2018), Life (12.12.2018), Mephistopheles (12.12.2018), Արամ (12.12.2018), Գաղթական (12.12.2018), Հայկօ (12.12.2018), Ներսես_AM (12.12.2018), Շինարար (12.12.2018), Տրիբուն (12.12.2018)

  6. #469
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հենց էն պահից սկսած, երբ փողը մարդու բարեկեցությունից կարևոր ա դառնում, գործ ենք ունենում աջ գաղափարների հետ։ Իսկ նախարարությունների կրճատումը ենթադրում ա, որ հարյուրավոր մարդիկ գործազուրկ են մնալու, հարյուրավոր ընտանիքներ մնալու են առանց եկամուտի։ Ի՞նչ ա արվելու էդ մարդկանց հետ։ Նիկոլն ասելու ա՝ ծույլ են, դրա համա՞ր գործ չունեն։
    Հա, մեկ էլ սովետում էր տենց որ, միլիոնավոր մարդիկ էնքան որ գործի էին գնում, որ փող ստանան, ոչ մեկ գործազուրկ չլինի, բայց ոչ մեկի օգտակար բան չէին անում։ Թե սովետի տնտեսության հետ ինչ եղավ, բոլորս գիտենք
    Աշխարհի ամենամեծ դեբիլությունն ա անիմաստ ուռճացված բյուրոկրատական ստրուկտուրաներ պահել, ինչ ա թե մարդիկ գործ ունենան։ Չաշխատող, ոչ էֆեկտիվ կառույցները կրճատելով կարելի ա խնայված ռեսուրսը հենց էդ նույն մարդկանց բարորության համար ավելի էֆեկտիվ օգտագործել։ Ի վերջո էդ կրճատված գումարը Նիկոլի ջեբը չի գնալու – պետական գանձարան ա գնում ժողովրդի այլ կարիքների համար օգտագործվելու։
    ՈՒ հետաքրքիր ա, ասենք ինչի՞ց ես եզրակացրել, որ հենց տենց մի օրում հարյուրավոր աշխատողների կրճատելու են փաստի առաջ կանգնացնեն։
    Հարցնում ես․ «պատճառ կա՞ տենց չկարծելու»‎։ Հա, լիքը պատճառ կա տենց չկարծելու․ սովորաբար ոչ ոք մի օրում մի քանի նախարարություն չի փակում ու հարյուրավոր մարդկանց անգործ թողում։ Որ ուզեն էլ չեն կարա մի օրում էդ եքա համակարգը կրճատեն ու հետն էլ գործառույթները մյուս նախարարություններում ներառեն։
    Նենց որ ավելի խելամիտ հարցը կլինի․ պատճառ կա՞ տենց կարծելու։ Մինչև հիմա նոր կառավարության որևէ գործողություն տեսել ե՞ս, որ տենց հարյուրավոր մարդկանց փաստի առաջ կանգնացրած լինի։ Մենակ թե խոպանչիների հարկվելը չհիշես․ հլը որ ոչ մի խոպանչի չի հարկվել։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  7. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (12.12.2018), John (13.12.2018), Life (12.12.2018), Հայկօ (12.12.2018), Ներսես_AM (12.12.2018), Շինարար (12.12.2018), Տրիբուն (12.12.2018)

  8. #470
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ պատճառ կա՞ տենց չկարծելու։
    Իհարկե կա ․․․ աշխահում տենց նախադեպ չկա, որ բռնեն ու մի գիշերվա մեջ պետակա ծառայողների մեծ մասին գործից հանեն ու գործազուրկ թողնեն։ Նիկոլն էլ, ինչքան էլ որ քեզ հավատանք, որ շատ աջական ա, կներես, բայց չենք հավատում, որ մտավոր խնդիրներ ունի, կամ վարչապետ ա դառնում, որ մարդկանց հետ BDSM անի։

  9. #471
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ ինչ վերաբերվում ա պետական ապառատաը օխտիմալացնելուն, էտ շատ լավ գաղափար ա։ Սաղս էլ գիտենք, որ մեր պատական ապառատի ահագին մասը սարքած ա կոնկրետ մարդկանց ամբիցիաների ու լիքը խնամի բարեկամների գործի տեղավորելու համար։ Ուռճացված պետական ապառատը վաղ թե ուշ բերում ա լուրջ պրոբլեմների․ Հունաստանի պարտային ճգնաժամի հիմնական պատճառներցի մեկն էլ հենց էտ էր որ դեռ էտ ա մնում։

    Բայց էտ պրոցեսը ահագին ժամանակ ա քաշելու, եթե ուզում են նորմալ անեն։ Իսկ ես պատճառ չունեմ ենթադրելու, որ չեն ուզում նորմալ անեն։

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (13.12.2018), ivy (12.12.2018), Lion (12.12.2018), Արշակ (12.12.2018), Ներսես_AM (12.12.2018)

  11. #472
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս տեսել ե՞ք: Քեֆս բերեց: ԲՀԿ-ի ու ֆեյքերով քարոզարշավի մասին ա, թե ոնց են մարդկանց հավաքագրում, ինչքան են վճարում, ոնց ա աշխատում էդ ամեն ինչը, անուն առ անուն, թվերով, սքրինշոթներով, ամեն ինչով: Հոյակապ լրագրողական գործ ա:

    Վահե Էնֆիաջյանը և ԲՀԿ ֆեյքերի բանակը Ֆեյսբուքում

    «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ օգտագործել է թվով 390 ֆեյսբուքյան կեղծ հաշիվներ` ֆեյքեր, համացանցում բարձր սատարում ունենալու տպավորություն ստեղծելու նպատակով։

    Այս ֆեյքերը կառավարել են ԲՀԿ-ին կից երիտասարդական մի շարք կազմակերպությունների անդամներ՝ մեկ անձը 5 ֆեյք սկզբունքով։

    «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության փաստերի ստուգման թիմի անդամներից մեկին հաջողվել է «աշխատանքի անցնել» այդ կառույցներից մեկում, ինչի արդյունքում մենք կարողացել ենք պարզել այն ամենը, ինչը կներկայացնենք ստորև...
    DIXI
    carpe noctem

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (13.12.2018), ivy (12.12.2018), Աթեիստ (13.12.2018), Արշակ (12.12.2018), Ներսես_AM (12.12.2018), Տրիբուն (12.12.2018)

  13. #473
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «ֆեյքապահներ» ։))

  14. #474
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բլին, ամսական 15.5 հազար $ ծախսեն, որ ֆեյքերն իրանց համար քոմենթ գրեն ու շեյր անեն...

    Խի էլի...

    Մի քանի ամիսը մեկ՝ էդ ամիսներին ֆեյքերի վրա ծախսվող գումարի փոխարեն, սահմանամերձ գյուղերում դպրոց ու առաջին օգնության կենտրոններ վերականգնեին՝ ավելի լավ ռեկլամ չէ՞ր լինի...
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  15. #475
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    34
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Բլին, ամսական 15.5 հազար $ ծախսեն, որ ֆեյքերն իրանց համար քոմենթ գրեն ու շեյր անեն...

    Խի էլի...

    Մի քանի ամիսը մեկ՝ էդ ամիսներին ֆեյքերի վրա ծախսվող գումարի փոխարեն, սահմանամերձ գյուղերում դպրոց ու առաջին օգնության կենտրոններ վերականգնեին՝ ավելի լավ ռեկլամ չէ՞ր լինի...
    Հարյուրավոր ֆեյքեր էդ փողով ընտանիք են պահում

  16. #476
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարյուրավոր ֆեյքեր էդ փողով ընտանիք են պահում
    Լավ են անում՝ պահում են..

    Ասածս էդ գումարը հատկացնողին էր վերաբերվում՝ դրա ծախսման էֆեկտիվության տեսանկյունից:

    Թե չէ խիստ կասկածում եմ, թե էդ ֆեյքատերերի գործազրկությամբ ու նրանց ընտանիքների բարօրրությամբ էին առաջնորդվում պատվիրատուները ))
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  17. #477
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ոնց ֆռում ենք, զիբիլից չենք պրծնում։

    Ուռուգլոխը մանդատ ստանալուն չի մասնակցել, պալոժ չի․

    Անդրադառնալով հանգամանքին, որ մանդատների հանձնման արարողությանը ներկա չէր կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ Տոնոյանն ասաց, որ նա ավելի վաղ պլանավորված միջոցառումներ է ունեցել:
    Ու էսքանից հետո ԱԺ փոխնախագահի պաշտոնը ԲՀԿ-ին, արա խի՞, որ մեղքներիս համար

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (10.01.2019), Chuk (14.01.2019), Գաղթական (10.01.2019), Հայկօ (15.01.2019)

  19. #478
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    էս թեման ոնց-որ արդեն ակտուալությունը կորցրելա ու նոր թեմա պետք՝ նոր խորհրդարանի համար:
    Բայց առայժմ էստեղ գցեմ՝ նոր թեմայի առաջին գրառումը երկար-բարակ ինֆորմատիվ չձևակերպեու համար )))

    ԱԺ պատգամավորը Պողոս Առաքյալին մեջբերելիս պատահաբար կանչեց Լյուցիֆերին
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Progart (14.01.2019), Աթեիստ (14.01.2019), Տրիբուն (15.01.2019)

  21. #479
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոնց ֆռում ենք, զիբիլից չենք պրծնում։

    Ուռուգլոխը մանդատ ստանալուն չի մասնակցել, պալոժ չի․



    Ու էսքանից հետո ԱԺ փոխնախագահի պաշտոնը ԲՀԿ-ին, արա խի՞, որ մեղքներիս համար
    Կոնկրետ չի դզում ((

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հայկօ (15.01.2019)

  23. #480
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Էսօր սաղ օրը կատաղած եմ. մի կողմից «Իմ քայլի» վրա, որ բոլորին ստիպեցին նույն կերպ ընտրել, մյուս կողմից էլ Արսեն Թորոսյանի, որը ժամանակին շատ ակտիվ աթեիստ էր, ու հա պայքարում էր եկեղեցուն դպրոցից դուրս շպրտելու համար, հիմա որ ընկերը ԿԳՆ ա, հերիք չի էդ ուղղությամբ ոչ մի քայլ չեմ տեսնում, էսօր էլ ԱԺ-ում ինչ որ Գարեգին ԲՏ-ի համար հելել կանգնել ա, որտև «բոլորը կանգնել են»։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  24. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (16.01.2019), Freeman (16.01.2019), Progart (16.01.2019)

Էջ 32 46-ից ԱռաջինԱռաջին ... 2228293031323334353642 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •