1. Հայաստանի Հանրապետական Կուսակցություն (ՀՀԿ)
2. «Քաղաքացու Որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (ՔՈ ՍԴԿ)
3. «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)
4. «Իմ Քայլը» կուսակցությունների դաշինք («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, «Առաքելություն» կուսակցություն, անհատներ)
5. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն (ԼՀԿ)
6. «Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն (ՔԺՎԿ)
7. «Ազգային առաջընթաց» կուսակցություն (ԱԱԿ)
8. «Մենք» կուսակցությունների դաշինք («Հանրապետություն» կուսակցություն, «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն, անհատներ)
9. «Օրինաց երկիր» կուսակցություն (ՕԵԿ)
10. «Սասնա Ծռեր» կուսակցություն
11. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)
Ոչ Մեկին
Աթեիստ (17.01.2019)
Շին ջան, ո՞վ ա ստեղ ասել, որ պետք ա նոր խաչեր տնկել։ Կաթողիկոսն արդեն երեսուն տարի ա գալիս գնում ա ԱԺ, գերբի վրայի խաչն էլ երեսուն տարի ա կա։ Իսկ էն ճամփեքին տնկվող թազա խաչերից ես էլ եմ ընկնավորվում։ Ավելին, վախից քաքում եմ տակս ․․ ոնց որ գերեզմանատուն մտնես ամեն գյուղ մտնելուց։
Իսկ օբշի խոսակցությունը մոտավորապես սենց ա գնացել․
- Կաթողիկոսին սիկտիր արեք, դեմը ոտքի կանգնելը նվաստացուցիչ ա, ստորացուցիչ ա
- Պատասխան․ թեթև տարեք, սիմվոլ ա իրա ձևի մեջ, պատմության մի մասն ա, կարելի ա հարգանքով վերաբերվել, անկախ անձից
- Գերբի վրայի խաչերը էշություն ա
- Պատասխան․ գերբը պետականության սիմվոլ ա, ապուշություն ասելը անարգանք ա, ու լիքը երկրներ կան գերբին խաչով, ու դա դեռ ոչ մեկին հետամնաց չի սարքել
- Կրոնը դպրոցներից սիկտիր արեք, երեխեքս լավ չեն քնում
- Պատասխան․ Առաջադեմ Եվրոպայով մեկ կաթոլիկ դլրոցներ կան, ներառյալ կրոնի ուսուցումով, ու դեռ ոչ մեկի աթեիստ երեխեն դրանից չի մեռել
Նենց որ, կողմնակալություն մի արա, սիրուն չի։
Մի հատ տրամաբանական ու պատճառահետևանքային կապը կբացատրե՞ս առ այն, թե, որ ես չեմ ընդունում մի բան, բոլորը պետք է լուռ համաձայնվեն...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Ու Հայաստանում Մաշտոցից առաջ գիր գրականություն չի եղել, մի խառնվեք իրար։ Մենք չոբան ազգ ենք եղել։ Որ մի բան գրած լինեինք, գոնե մի տող կպահպանվեր։ Ոչ մի բան չի պահպանվել, ուրեմն ոչ մի բան գրված չի եղել։
Ես հարգանքի չափման միավոր չունեմ,լուրջ չունեմ,բայց մարդու կատարած քայլերից,ասված խոսքերից,գրված նախադասություններից հասկանում ես տվյալ մարդու վերաբերմունքը ինչ որ երևույթի,առարկայի,ուրիշ անձի մասին ու հասկանալու համար գերբնական ունակություններ պետք չեն:
Հիմա եթե ինձ ապուշ ասեն էդ վիրավորանք կլինի,քեզ որ ասեն չի՞ լինի:Հիմա Ես սենց խոսում,բա էն տղուն խի՞ էիր ապուշ ասում![]()
Դե որ քո ասած ձևակերպումներով զուտ գնար քննարկումը ես մեկը բան չէի ասի։ Բայց որ դու կոնսպեկտ ում ես դուրս ա մնում էն կարևոր հանգամանքը որ մարդիկ իրանց կարծիքները կոնկրետ երևույթների մասին էին ասում, իսկ էդ կարծիքը չկիսողները հստակ ընթեռնելի մուննաթ են գալիս էդ մարդկանց վրա։
Ի դեպ էդ պատասխան փաստարկներից ոչ մեկը հիմնավոր չի։
- եթե մի բան երեսուն տարի արվել ա չի նշանակում որ ճիշտ ա ու պետք չի քննադատել։
- Անարգանքը ոնց ա չափվո՞ւմ։ Մարդկանց խոսքի դիմաց օրենքի հոդված եք բերում թե գնա ուղղիչ աշխատանքային գաղութներում երկու տարով։ Բա եղա՞վ։
- Եվրոպայում կան կաթոլիկ դպրոցներ ու կան աշխարհիկ դպրոցներ։ Հայաստանի բոլոր դպրոցներում կրոնի պատմությունը պարտադիր առարկա։ Ի դեպ ես կողմ եմ, եթե պատմություն դասավանդվի տարբեր տեսակետներ ներկայացվեն բայց միտումը հենց կրոն դասավանդելն ա։ Աղոթել բան։ Եղբորս դպրոցում աբեղա էր դասատուն։ Ես փառք Աստծո չեմ անցել։
boooooooom (17.01.2019), Աթեիստ (17.01.2019)
Էն տղուն վիրավորել եմ պատիժս էլ կրել եմ։ Դրանից հետո ով ինչ ասես չասավ ոչ մի բան էլ չպատժվեց։ Ես իրանց խոսքերում Հայաստանի համար վաղվա օրվա համար մտահոգություն եմ տեսնում իսկ դուք կանգնում ասում եք սուս թե չէ քեզ բանտ ենք ուղարկում։ Սուս մնացողների Հայաստան ենք ուզո՞ւմ։ Ունեինք էլի քսան տարի դրանից առաջ էլ յոթանասուն տարի դրանից առաջ էլ մի քանի դար։ Ի՞նչ խերվեցինք։
Վերջին խմբագրող՝ Շինարար: 17.01.2019, 15:20:
boooooooom (17.01.2019), Աթեիստ (17.01.2019)
Դե հա, գրի աստված էլ անգործ կայֆավատ էր լինում՝ խեղճ ՏիրԻ դեպ, մի քանի հիշատակություններ նախամաշտոցյան հայկական տեքստերի մասին կան...
Էս հարցում վերջերս լավ դոկտորական պաշտպանեց Արտակ Մովսիսյանը և հիմա միանշանակ ընդունվում է, որ մինչ Մաշտոց մենք գիր ունեցել ենք: Ավելին, որոշ հանգամանքներ մեկը ինձ հիմք են տալիս ասելու, որ 301 թ-ին ուղղակի մեր այբուբենը ոմանք անցկացրել են ընդհատակ, այդ գաղտնիքը արքայից արքա փոխանցվել է և 401 թ-ին Վաղարշակ արքան ի վերջո որոշել է այբուբենը կրկին մեջտեղ բերել՝ հանձնարարելով Մաշտոցին ուղղակի վերափոխել և ժամանակակից տեսքի բերել այն:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
boooooooom (17.01.2019), Գաղթական (17.01.2019), Շինարար (17.01.2019)
Ապեր, ինչքան բարձրացված հարցը հիմնավոր չի, էնքան էլ պատասխանը հիմնավոր չի։
Ու լավ ա, որ ինքդ ես ասում «կրոնի պատմություն» են դասավանդում, կրոն չեն դասավանդում։ Իմ երեխեքն անցել են, երևի չեն էլ նկատել ոնց են անցել, կամ նկատել ենք էնքանով, որքանով որ սովորական պատմության դասն են նկատել։ Գոն ես չեմ հիշում, որ կրոնի պառմության գիքրը թևների տակ տառապելով հայր մեր ասեին։
Lion (17.01.2019)
boooooooom (17.01.2019), Աթեիստ (17.01.2019)
Էս ու՞ր հասանք, հորսսսս արև ․․․![]()
boooooooom (17.01.2019), ivy (17.01.2019), Շինարար (17.01.2019)
Որ չի եղել հենց տառերի գյուտին անմիջապես հետո ոնց տենց փայլուն հայերենով տեքստեր սկսեցին գրել։ Աշխարհաբարի ստանդարտացումը հարյուր տարի ու ավել տևեց որ միջին հայերենի ու գրաբարի նախապատմություն ուներ։ Գրաբարը միանգամից աստվածային կամքով իջեցվեց մեր հեղինակներին։ Նենց միանշանակ պնդում ես։ Ինչ գիտենք ինչ ա եղել։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ