Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
Ջան, նայի, կարծեմ մի անգամ էլ եմ ասել սա ․․․․

ՀՀԿ-ի ժամանակ կերակրատաշտին մոտ գտնված քվերակողը ռացիոնալ քվեարկող ա, ինքը միշտ քվերակում ա կերակրատաշտին մոտ լինելու համար։ Ինքը միշտ քվերակել ա ՀՀԿ, քանի որ ՀՀԿ-ն միշտ եղել ա մեծամասնություն։ Իսկ հիմա ՀՀԿ-ին կողմ քվեարկելով ինքը կերակրատաշտի մոտ չի վերադառնում։ Ինքը գիտի որ ՀՀԿ-ն մեծամասնություն չի լինելու հաստատ, հետևապես ՀՀԿ-ին քվերակելը իրան չի մոտեցնելու ոչ մի կերպ կերակրատաշտին։

Ասածս ինչ ա, կերակրատաշտին մոտ գտնվածները հենց առաջինը չեն քվերակելու ՀՀԿ-ի օգտին, քանի որ իրանց ռացիոնալ (ստամոքսային) տրամաբանություն ասում ա, որ կերակրատաշտին նորից մոտ գտնվելու համար պետք ա քվերակել նրա օգտին, ով մեծամասնություն ա լինելու, այսինքն Իմ Քայլի օգտին։ Կամ գոնե, եթե չես ուզում ամեն ինչ վերջնականապես կորցնես, պիտի քո հավատարմությունը ցույց տա նոր մեծամասնությանը՝ ՀՀԿին կողմ չքվերակելով։

Սա շատ ոռի բան ա, քանի որ նախկին ՀՀԿ-ական լիքը բոսյակները էսօր ֆռֆռում են ՔՊ-ի կողքերը։ Բայց, էտ ա եղել մեր քաղաքական դաշտի տրամաբանությունը երկար տարիներ ու էտ ա մնացել ու կարող ա դեռ երկար մնա։

Կարճ ասած, ՀՀԿ-ի օգտին ավելի շուտ Հայկօ-ի ասած տաքսիստը, կամ Մեֆի ասած իրա շեհրին դեմ քվերակող մոլորյալը կարա լինի, բայց ոչ երբեք ռացիանալ ղզլբաշը։
Տրիբուն ջան, էս սաղ ասածդ լրիվ տրամաբանական կլիներ, եթե մի պրոբլեմ չլիներ․ էդ անտեր կերակրատաշտըի պարունակությունը լցվում էր կոռուպցիայի շնորհիվ, հիմա հների տեղը նորերին ծառայելով իրենք էդ խնդիրը չեն լուծում, որովհետև էդ մեթոդով լափելու ճամփեքը փակ են։
Օրինակ բերեմ։ Երևան քաղաքի «էլիտար» դպրոցի տնօրեններից մեկը, որ իր ամբողջ ազգուտակին լցրել էր դպրոց ու իրար հետ կաշառակերությամբ էին զբաղված, ոնց կարող էին՝ էլ երեխա ընդունելու համար, էլ թվանշան դնելու, և այլն, հիմա մնացել են սուխոյ պայոկի վրա ու սաղ օրը ախուվիշ են անում հանրապետականի համար։ Նրանք Նիկոլին ձայն տալուց օգուտ չունեն, իսկ հանրապետականին ձայն տալով՝ գոնե հույս են փայփայում, որ հին օրերը հետ կգան։ Ու սրանք հարյուրավոր, եթե ոչ հազարավոր դեպքեր են։ Էս զանգվածը քաղաքապետարանի ընտրություններին չի մասնակցել, ու լավագույնը կլիներ, որ հիմա էլ չմասնակցեին, բայց հիմա ՀՀԿ թեկնածություն ունի, ու իրենք սաղով բներից դուրս են գալու։