1. Հայաստանի Հանրապետական Կուսակցություն (ՀՀԿ)
2. «Քաղաքացու Որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (ՔՈ ՍԴԿ)
3. «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)
4. «Իմ Քայլը» կուսակցությունների դաշինք («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, «Առաքելություն» կուսակցություն, անհատներ)
5. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն (ԼՀԿ)
6. «Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն (ՔԺՎԿ)
7. «Ազգային առաջընթաց» կուսակցություն (ԱԱԿ)
8. «Մենք» կուսակցությունների դաշինք («Հանրապետություն» կուսակցություն, «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն, անհատներ)
9. «Օրինաց երկիր» կուսակցություն (ՕԵԿ)
10. «Սասնա Ծռեր» կուսակցություն
11. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)
Ոչ Մեկին
Lion (02.12.2018)
StrangeLittleGirl (02.12.2018), Տրիբուն (02.12.2018)
Է հույս ես էլ ունեմ։
Բայց փորձում եմ սթափ դատել։
Ու օրինակ շատ կոնկրետ ասում եմ. Ձեր՝ ՔՈին տված ձեները, որոնք ընդհանուր, բոլորն իրար հետ լինելու են 3000-5000 սահմանում, օգնելու են, որ ՀՀԿն մտնի ԱԺ։
ՔՈի, ՄԵՆՔի ու Լուսավորի ընտրությանն առանձին գնալը ու ւրանց հասանելիք 50-70 հազար ձենն իրար մեջ բաժան-բաժան անելը օգնելու են, որ ՀՀԿ փոքր հավասար 45 հազար ձենով անցնեն խորհրդարան, իսկ ուզածդ ուժերը չգնան։
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Lion (02.12.2018)
Մուտիտ ես անում, Չուկիտո։
ՀՀԿ-ն մաքս 20.000 ձենով մնալու ա, չասեմ ում ինչի վրա։ Նիկոլենց ձեները մնալու ա իրանց։ Ով ձայն տա ՔՈ-ին, Լույսին, Մենքին, ձայն ա տալիս նորմալ ընդդիմությանը ու ձայն չի տալիս ՀՀԿ-ԲՀԿ-ին։
Հավայի մի բարդացրեք իրավիճակը։ Մոդելը պարզ ա․ ոչ մի ձայն ՀՀԿ-ԲՀԿներին; ինչքան ձայն կա Նիկոլենց, ՔՈ-ին, Լույսին, Մենքին ․․․ ու հարցերը շատ պարզ լուծվում են։
Եթե ՔՈ/Մենք/Լուսավոր-ի փոխարեն էդ ձեները գնան Իմ քայլին, ի՞նչ ա լինելու, ՀՀԿ/ԲՀԿ-ի անցնելու շանսը ինչ-որ բանով փոքրանալո՞ւ ա։ Մեկ ա առնվազն երեք ուժ պիտի անցնի ԱԺ։ Այսինքն եթե խնդիրը պարզեցնենք ու անտեսենք օեկի դիմադրությունը, սասնա ծռման ուժերը, եղն է փոխած լինենք, որ ազգային առաջընթացի շփման ուժերը չլինեն, ապա քո ասածի տրամաբանությամբ ՀՀԿ/ԲՀԿ-ն մեկ ա սենց թե նենց անցնում են։ Ավելին, էս դեպքում իրանք 100%-ով են անցնում։ Հարցը մնում ա էն, թե քանի տոկոս կհավաքեն։ Բայց մեկը ես ավելի լավ ա չգնամ ընտրության, քան քվեարկեմ էն սկզբունքով, որ էսինչ ուժը քիչ տոկոս հավաքի։
Չուկը ոնց որ թե նկատի չուներ, որ ՔՈ/Մենք/Լուսավոր-ի փոխարեն էդ ձեները գնան Իմ քայլին, դա կօգնի իրավիճակին, այլ ասում էր, որ եթե դրանք մի ընդհանուր ընդդիմություն լինեին (այլ ոչ թե առանձին) կարող էին միասին էնքան ձայն հավաքել, որ ՀՀԿ-ից ավել լիներ։ Ու էդ դեպքում ասենք ԲՀԿ-ի հետ կարող էին ԱԺ մտնել՝ ՀՀԿ-ի փոխարեն։
Տրիբուն ձյա, նորմալ ընդիմմությունը, որոնց տակ էս անգամ հասկանում եմ ՔՈին, Լուսավորին ու ՄԵՆՔին, իրար հետ ունեն մաքս 70 հազար ձեն։
Եթե ինչ-որ մեկն ուզում ա, որ սրանցից որևէ մեկը ա անցնի ու չի ուզում Նիկոլին ձեն տալ, պետք ա կարողանա իրավիճակը ռեալ գնահատել ու ձեն տալ սրանցից առավել մեծ պոտենցիալ ունեցողին։ Ես շատ կուզեի, որ էդ պոտենցիալը ՔՈն ունենար, բայց ցավոք ունի Էդմոնի Լուսավորը։ Ըստ այդմ ՀՀԿի չանցնելու միակ տարբերակը էդ մարդկանց կողմից ոչ թե ՔՈ կամ ՄԵՆՔ ընտրելն ա, այլ լուսավոր։
Սրանից լրիվ անկախ ԲՀԿն ունի 100 հազար (գուցե քիչ ավել ձենի պոտենցիալ), իսկ ՀՀԿն մինչև 45 հազար ձենի պոտենցիալ (կարծում եմ պոտենցիալը չի կարողանա օգտագործի ու կհավաքի 25-30 հազար):
Էս ասածս ձեներն իրար հետ չեն հատվում։
ՀՀԿ ընտրողը չի ընտրելու ԲՀԿ կամ ՔՈ-ՄԵՆՔ-Լուսավոր։
ԲՀԿ ընտրողը չի ընտրելու ՀՀԿ կամ ՔՈ-ՄԵՆՔ-Լուսավոր։
ՔՈ-ՄԵՆՔ-Լուսավոր ընտրողը չի ընտրելու ՀՀԿ կամ ԲՀԿ։
Բայց Քո-ն, Մենքն ու Լուսավորը իրար հետ կռիվ անելով իրանց ընդհանուր 70 հազարի պոտենցիալը չեն օգտագործելու ու շատ մեծ ա հավանականությունը, որ իրար մեջ բաժան-բաժան անելով ամեն մեկը ավելի քիչ ստանա, քան ՀՀԿն։
ՀՀԿն ստանալու ա աբիժնիկների, իրանց թիմակիցների ու «արմատական ընդիմմություն ա պետք» կուտը կերած պսևդոինտելեկտուալների ձեները։
Ես չեմ կռռում։ Ես ամբողջ սրտով ուզում եմ սխալ դուրս գալ։ Բայց պետք ա էս հասարակ բանը մարդկանց բացատրել, որ հասկանան ինչ են անում, ում են ընտրում, ինչի են ընտրում։
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
ivy (02.12.2018), Lion (02.12.2018), Mephistopheles (02.12.2018), Progart (02.12.2018)
Իսկ ես չասեցի «Իմ քայլին» քվեարկի։ Ես «Իմ քայլին» եմ քվեարկելու։ Դրա համար լիքը հիմնավորումներ ունեմ։ Բայց եթե ընտրությունների օրը շանս տեսնեմ, որ կարող ա Լուսավորն անցնի, կարող ա իրանց ձեն տամ։ ՔՈին չեմ տա։ Որտև էդ նույնն ա, որ չգնամ քվեարկության։ Ձայնս ափսոս ա, ինչքան էլ իրանց համակրեմ։
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Lion (02.12.2018)
Սերժենց վախտ, ոնց էլ նայես, մոտ 10 տոկոս արտոնյալ խավ կար: Այ էդ 10 տոկոսից մոտ 5-6 տոկոսը հիմա պատրաստակամորեն ՀՀԿ-ին կքվեարկի...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Էսօր մի հատ վիդեօ աչքովս ընկավ, երեխաներին հարցնում էին թե ինչի են եկել քարոզարշավի։ Սրանք էլ թե բա մենք ասելու ենք, թե ում ընտրեն մեր ծնողները։ Հետո լրագրողը հարցերց, թե ո՞ւմ, սաղ միաբերան ասեցին՝ Նիկոլին։ Ասեց, բա ինչի՞։ Սրանք էլ թե բա որովհետև լավն ա ինքը։ Դրանից քիչ առաջ մեծերին էին հարցը տալիս։ Պատասխանը տարբեր չէր։)
SWTS
Progart (02.12.2018)
ռեալ հաշվարկների, Այվի ջան։ Հաշվի են առնվել օրինակ վերջին՝ ավագանու ընտրություններում Լույս դաշինքի, Ժառանգության, Երևանցիների ու էլի մի քանի մանր-մունր նույն ընտրազանգվածի վրա աշատողների ձեները։ Նախորդ ԱԺ ընտրություններում Լուսավորի, հանրապետության ու ՔՊի ստացած ձեներն են հաշվի առնվել (ռեյտինգայինից դա լինում ա հաշվել)։ Հաշվի եմ առել առկա սոց հարցումները, դրանք համեմատել եմ նույն կազմակերպությունների՝ ավագանու ընտրության ժամանակ արած սոց հարցումների ու վերջնական արդյունքի ճշտության հետ։
Ընդհանուր մասնակիցների թիվը հասկանալու համար նայել եմ վերջին՝ ավագանու ընտրությունների դինամիկան ու դա համեմատել 99 թվից մինչ էսօր եղած ընտրությունների հետ։
Էս անեն ինչին ավելացրել եմ սուբյեկտիվ դիտարկումներս, թե որ ուժի նկատմամբ ինչքան հետաքրքրություն կա, ինչքանով են ճանաչված, վստահելի և այլն։
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ