Էն օրը Իլյա Ազարի վերլուծականն էի լսում` Վրաստանում նախագահական ընտրությունների վերաբերյալ:
Ինքը վրացի քաղտեխնոլոգ ու բլոգերա ու ահագին հետաքրքիր մտքեր ունի:
Սահակաշվիլու հնարավոր վերադարձին անդրադառնալով սենց բան ասեց.
Վրացի ընտրողների 10%-ն ուղղակի պաշտումա Սահակաշվիլուն:
Ընտրությունների օրը թեկուզ մահամերձ էլ լինեն, մեկա` անկողնուց վեր են կենալու ու գնան իրա օգտին քվեարկելու:
10%-ն էլ ատելով ատումա իրան:
Էդ օրը թեկուզ համաշխարհային ատոմային պատերազմ էլ սկսի, մեկա` սրանք գնալու են ու դեմ քվեարկեն:
Հետո կա 25%, որոնք գիտակցում են, որ մեզ Միշիկոն հիմա պետքա ու ինքը կարա էլի շատ բաներ իր տեղը գցի: Էս կատեգորիան, ԵԹԵ գնա ընտրությունների, ուրեմն կողմ կքվեարկեն:
Մի ուրիշ 25% էլ կա, որ հասկանում են, որ Միշիկոն մեզ պետքա ու լիքը լավ բաներ ունի արած, բայց սրանք վախենում են իրա վերադարձից: Վախենում են` սեփական կաշվի համար, քանի որ Միշիկոն իրանց հանգիստ չի թողնելու հին ձևերով ապրել: Սրանք, ԵԹԵ գնան ընտրությունների, ուրեմն դեմ կքվեարկեն:
Էս ամեն բացի տակն ինչ մնաց` ուրիշ թեկնածուների ձեներն են կամ էլ ընտրությունների չմասնակցողներինը:
Մտքովս անցավ, որ ասենք մի 10 տարի հետո սենց մի պրոգնոզ ճիշտ կլինի նաև Նիկոլի համար )))
Էջանիշներ