ՔՊ֊ի ծրագիրը որևէ տեղ կա՞, որ կարդամ։
1. Հայաստանի Հանրապետական Կուսակցություն (ՀՀԿ)
2. «Քաղաքացու Որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (ՔՈ ՍԴԿ)
3. «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)
4. «Իմ Քայլը» կուսակցությունների դաշինք («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, «Առաքելություն» կուսակցություն, անհատներ)
5. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն (ԼՀԿ)
6. «Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն (ՔԺՎԿ)
7. «Ազգային առաջընթաց» կուսակցություն (ԱԱԿ)
8. «Մենք» կուսակցությունների դաշինք («Հանրապետություն» կուսակցություն, «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն, անհատներ)
9. «Օրինաց երկիր» կուսակցություն (ՕԵԿ)
10. «Սասնա Ծռեր» կուսակցություն
11. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)
Ոչ Մեկին
ՔՊ֊ի ծրագիրը որևէ տեղ կա՞, որ կարդամ։
Վիշապ (29.11.2018)
Դավիթ Շահնազարյանը վիզ ա դրել Հայոց նորագույն պատմության գերագույն պոռնիկի կոչումը միանգամից սաղից խլի ու մենակ իրա անունի կողքը գրի։
Life (28.11.2018), Lion (27.11.2018), Mephistopheles (29.11.2018), Արշակ (29.11.2018)
Progart (27.11.2018)
ՔՊ֊ի ծրագիրը նայեցի։ Սոցիալական մասն ահագին թույլ էր։ Որ նայեմ իմ սեփական էգոիստական տեսանկյունից, ՔՊ֊ի ծրագիրն ինձ ամենաձեռնտուն ա։ Բայց ոնց հասկանում եմ իրանք թիրախավորել են բիզնեսներին ու միջին խավին (անգամ սոցիալական ծրագրերը բիզնես կոնտեքստում են ներկայացված), ու չքավոր խավի շահագործման դեմ գրեթե բան չկա։
Էս առումով իհարկե ՔՈ֊ն ավելի առաջ ա՝ սոցիալականի վրա շեշտ դնելով, բայց նույնիսկ իրանք թիրախավորում են քաղաքաբնակ միջին խավին։ Ահավոր տխուր ա, որ չքավոր խավի շահերը ներկայացնող չկա։
Սերգեյ Դանիելյանի ասածն էր բացել, մտածեցի ստեղ էլ բերեմ
Սերգեյ Դանիելյան-ի խոսքերից
The cake is a lie.
չքավոր խավին ներկայացնելու համար հիմք ա պետք: Հայսաստանը ներկա պահին դա չունի:
Դու Եվրպական զարգացած երկրների հետ մի համեմատիր, Հայաստանում միջին խավ չկա: Պետք է սկզբից միջին խավը զարգացնել, միջին խավն էլ չքավոր խավի համար նախատեսված սոցիալական ծրագրերը կսպասարկի:
Եթե սոցիալական ծրագրերից սկսեն Վենեսուելա կամ Հունաստան են լինելու:
հ.գ. ինձ էտ առումով ծրագրի մեջ պոպուլիզմի բացակայությունը գրավում ա:
Եվրոպական զարգացած երկրներում սոցիալակն ծրագրերը առաջ են քաշվել հենց սոցիալ֊դեմոկրատական կուսակցությունների ի հայտ գալու ու աշխատավոր/աղքատ խավին ներկայացնելու ու իրանց իշխանության գալու միջոցով։ Մինչև նմանատիպ կուսակցություն իշխանության չգա, Հայաստանում սոցիալական հավասարության ոչ մի հարց չի լուծվելու։
Ու նմանապես, եթե համեմատություն ենք անում, ապա համահարթեցված հարկման անցնելու դեպքում Հայաստանը Բելառուս կամ Թուրքմենստան ա դառնալու։
Նեա, խնդիրն էն ա, որ Հայաստանում աղքատ ու աշխատավոր խավերը նույնանում են։ Ու ստեղ աշխատավոր խավ ասելով նկատի ունեմ working class, որը միջին խավը չի։ Հայաստանում աղքատ խավը նաև աշխատավոր խավն ա, որը կոպեկների դիմաց ա աշխատում։ Նիկոլը դիտավորյալ առանձնացնում ա՝ աղքատությունը կապելով գործազրկության հետ, բայց աղքատ ընտանիքներում սովորաբար առնվազն մեկ աշխատող անձ կա, ու դա չի փրկում աղքատությունից։
Իսկ ընդհանրապես, հիմա որ նայում եմ, ՔՈ֊ն ԱԺ մտնելու լավ շանսեր ունի ու ՔՊ֊ից ա ձայներ վերցնում հիմնականում, ինչի արդյունքում ՔՊ֊ն հսկայական տարբերությամբ չի հաղթի։ Հայաստանի համար երևի ամենալավ տարբերակը կլիներ, եթե ՔՊ֊ն մենակով մեծամասնություն չունենար, ու ՔՈ֊ի հետ կոալիցիա կազմեր։ Էս դեպքում ՔՊ֊ի ծայրահեղ աջ, բիզնեսակենտրոն նախագծերը ՔՈ֊ն չէր թողնի անցնի։ Բայց դե սա երազանքների կատեգորիայից ա։ ՔՈ֊ն երևի որպես ընդդիմություն կմտնի խորհրդարան։
Նիկոլի թիմը ոչ մի ծրագիրել չունի. Կարեն Կարապետյանի կառավարության ծրագիրը վերցրել կոպի են արե մի քիչ ծյունինգ են արե անունը դրել են նախընտրական ծրագիր.
Ընդեղ ոչ մի հեղափոխոկան բան չտեսա.
Նիկոլը բացի խոսալուց ուրիշ բանի պիտանի չի.
Մի քիչ խնդալույա որ տարբեր պատճառաբանություններով բանակից խուսափածների կաբինետի ղեկավարը ամբողջ օրը իրան ճղումա բանակի թեմայով.
Վայ-վայ թալանեցին կերան հեսա թալանած միլիարդները հետ ենք բերելու. 8ամիսա էտ ենք լսում բա ուրիշ՞
Ի դեպ Քոչարյանի թալանած միլիարդավոր դոլլարները, որ Նիկոլը սպառնումեր հետ բերել, էսօր արդեն դարձել են 100վոր միլիոն դոլլարներ 8ամսից կդառնան 10նյակ միլիոնավոր տենց մանրից հետա բերում էլի:
Sagittarius (27.11.2018), Գաղթական (28.11.2018)
Էս տեսե՞լ եք
LisBeth (28.11.2018), StrangeLittleGirl (28.11.2018), Հայկօ (28.11.2018), Տրիբուն (28.11.2018)
աաաաաաաախ
Ուրեմն 2008֊ի քարոզարշավի ժամանակ տնից տուն էինք գնում ու մեր թեկնածուի բուկլետներ բաժանում։ Մեկ էլ սենց միջին տարիքի կնանիք կային, բուկլետները չէի վերցնում, աչքերը կլորացնելով ու սիրահարված հայացքով ասում էին «Ես Արթուր Բաղդասարյանին եմ ընտրելու» Ու ինձ թվում ա՝ էդ կնանիքի շնորհիվ ա ինքը շարունակում հա առաջադրվել։
Աթեիստ (28.11.2018)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ