1. Հայաստանի Հանրապետական Կուսակցություն (ՀՀԿ)
2. «Քաղաքացու Որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (ՔՈ ՍԴԿ)
3. «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)
4. «Իմ Քայլը» կուսակցությունների դաշինք («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, «Առաքելություն» կուսակցություն, անհատներ)
5. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն (ԼՀԿ)
6. «Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն (ՔԺՎԿ)
7. «Ազգային առաջընթաց» կուսակցություն (ԱԱԿ)
8. «Մենք» կուսակցությունների դաշինք («Հանրապետություն» կուսակցություն, «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն, անհատներ)
9. «Օրինաց երկիր» կուսակցություն (ՕԵԿ)
10. «Սասնա Ծռեր» կուսակցություն
11. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)
Ոչ Մեկին
Lion (22.11.2018)
Ուրա, պարտվեր, ես էլ ուրախանայի...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Ի դեպ, ՔՈ֊ի լիքը նյութեր ուսումնասիրեցի։ Չնայած իրանցից ոմանց նկատմամբ ունեցածս անձնական հակակրանքիս, պիտի ասեմ, որ բավական գրագետ ու իսկապես գաղափարական քարոզարշավ են տանում։
Էս ա իրանց առողջապահության վիդեոն
Ափսոս մենակ ֆեյսբուքում ա։
Ի դեպ, նոր հայտնաբերեցի, որ իմ ամենամոտիկ ընկերուհիներից մեկն առաջադրվել ա ՔՈ֊ի ռեյտինգայինով խայտառակ էղանք
Գաղթական (23.11.2018)
Իդեալական Խորհրդարանը, ըստ իս, դա նա է, որտեղ լիքը գաղափարական կուսակցություններ կան ու յուրաքանչյուրից քիչ-քիչ:
Հա դե մեկը, համեմատական կարգով, սաղից շատը կլինի ու հետո կսկսի դաշնակիցներ փնտրել, որ կոալիցիա ձևավորի-բան.. էդ տեխնիկական մասը մի կողմ..
Կարևորն էն չի, որ մեկը իր գաղափարներից մեկն առաջ քաշի ու իր քանակի հաշվին անցկացնի՝ կողից էլ մի երկու հոգու իր կողմ քաշելով:
Կարևորն էնա, երբ էդ գաղափարակիրներից մեկը, ինչ-որ օրինագիծ առաջարկելով, կարողանա էդ բազմապրոֆիլ ու տարաբնույթ սկզբունքների կողմնակիցներին համոզել իր առաջարկի անհաժեշտությունն ու արդյունավետությունը:
Մեծ հույսեր եմ ուզում փայփայել, որ Հայաստանում մի սենց շրջան էլ կլինի՝ լինի 10 թե 20 տարուց..
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Թեմային կցել եմ հարցում: Ավելի ուշ (հավանաբար վաղը) թեմայում մանրամասն տեղեկություն կտեղադրեմ մասնակցող ուժերի մասին, առաջին համարները, ռեյտինգային թեկնածուները և այլն:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Առաջարկում եմ քվեարկությանը մասնակցել հետևյալ սկզբունքով. ու՞մ կընտրեիք, եթե ունենայիք ընտրելու իրավունք ու հնարավորություն: Հարցումում չեմ ներառել «ընտրելու իրավունք չունեմ», «արտերկրում եմ» և այլ տարբերակները, քանի որ հետաքրքիր է ակումբցիների նախընտրությունը՝ անկախ իրենց տարիքից, բնակության վայրից, քաղաքացիությունից և այլն: Քվեարկության ժամանակ անվավեր սարքելը և ընտրության չգնալը երկուսն էլ վերցնում ենք «Ոչ մեկին» տարբերակի տակ՝ հարցումը չխճճելու համար:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Էսօր տղես ՀՀԿ-ի նախընտրականը տեսավ, ասում ա, էս շիրմաքարերի գովա՞զդ ա։
Ու էս ֆոնի վրա, հորս արև, երեկ տարիի հոգեհացի ենք կենտրոնում, մեկ էլ կուպեից Դավիդ Շահնազարյանն ա դուրս գալիս։ Ներկաներին բարևեց ա ու ասեց․ ձեզ բարի ժամանց
Դրանով քաղաքական ռասիզմի լուրջ թեմա ա արծարծվում, իսկ դու ծիծաղում ես։ Ես քեզ տոլերանտ մարդ գիտեի Ինձ թվում ա իրանց սաղ նախընտրականի փանչլայնը սա կլինի, մի բոլ հետույքները կձևեն։ Իսկական ընդիմություն։
էսօր էնքան վատ եմ, որ ասի բացեմ իրանց ծրագիրը կարդամ։
Մնացածներինը դեռ չեմ նայել, բայց սա լոզունգախեղդ արված էր։ Մենք սենց, մենք նենց, պասսիվ խոսքի արվեստին չեն տիրապետում կամ էլ բավական ամպագոռգոռ չի հնչում։
SWTS
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ