1. Հայաստանի Հանրապետական Կուսակցություն (ՀՀԿ)
2. «Քաղաքացու Որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (ՔՈ ՍԴԿ)
3. «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)
4. «Իմ Քայլը» կուսակցությունների դաշինք («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, «Առաքելություն» կուսակցություն, անհատներ)
5. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն (ԼՀԿ)
6. «Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն (ՔԺՎԿ)
7. «Ազգային առաջընթաց» կուսակցություն (ԱԱԿ)
8. «Մենք» կուսակցությունների դաշինք («Հանրապետություն» կուսակցություն, «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն, անհատներ)
9. «Օրինաց երկիր» կուսակցություն (ՕԵԿ)
10. «Սասնա Ծռեր» կուսակցություն
11. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)
Ոչ Մեկին
Lion (07.12.2018)
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Սաղ հեչ, բա էս Հոլանդիայում վաղուցվանից մի չեմպիոն ունեինք՝ Gago Drago կեղծանվամբ էր հանդես գալիս (հիմա ՄԹ-ումա բնակվում):
Կան չէ՞ տենց ստոպ-բզիկներ, որ մի բանը մեջդ մի ձև տպավորվածա լինում ու ինչքան էլ ուղղեն՝ մեկա տենցա մնում հիշողության մեջ..
Հիմա էդ Դռագոն կնոջս «քեռու եզան թոռ» բարեկամա գալիս:
Նենց, որ տարվա մեջ կարողա մի երկու անգամ իրա մասին թեմա լինի խոսալու:
Հայաստանն էլ կինս ուսումնասիրումա իր հետաքրքրությունների ու մասնագիտության շրջանակներում (ծնվելուց հետո միանգամից դուրսա եկել):
Նենց որ ԲՀԿ-ն էլ, ամեն տարի չի, որ իր ուշադրության կենտրոնում կհայտնվի:
Հիմա էս պատմությունն ինչի մասին էր..
Տենցա տպավորված ու վերջ.
Իրանց 2-ի մասին խոսելիս ինքը 2-ին էլ «Դոդի Դռագո» ա անվանում )))
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Չուկ, պանիկայիդ իմաստը ո՞րն ա։ Ասենք, Լիոնը հասկանալի ա, ինքը լատենտ ՀՀԿ-ական ա, ու ինչքան էլ Աստված կանչի, հոգու խորքում ուզում ա ՀՀԿ-ին տեսնել ԱԺ-ում, կարող ա նույնիսկ որպես մեծամասնություն։Բայց դու ինչի՞ ես սենց անհանգիստ։
Վերջին հաշվով Այվին ճիշտ ա։ Եթե նույնսիկ ՀՀԿ-ն մտնի էլ ԱԺ, ոչ մի վտանգ իրանից չի ներկայացնելու։ Չասել քեզ, ուղղակի տհաճ ա լինելու ու լիքը դեմագոգ աղմուկ ա լինելու, ուրիշ ոչ մի բան։
Մի հատ ո՞վ հավես կանի, բացատրի, թե էդ ռեյտինգայինը ոնց ա աշխատում։ Անցյալ ընտրություններին էլ տենց էլ գլուխ չհանեցի, հիմա էլ։
Քվեարկությանը ընթացքոը սենց ա, որ երկար չգրենք։ Բայց կարճ, մինչ ռեյտինգային թեքնածուի ընտրելը պիտի վերցնես էն կուսակցության քվեաթերթիկը, որին ընտրում ես։ Այսինքն, մեխանիկան սենց ա․ նախ կուսակցությունն ես ընտրում, հետո՝ էտ կուսակցության ցանկից քո ընտրատարածքի թեկնածուին։ Ընրակաշառքի հին ու բարի օրերին, քեզ կարային համոզեին, որ պետք ա Պողոսին ընտրել, քանի որ ինքը փող ա տվել, ու դա անելու համար, պետք ա վերցնել էս ինչ կուսակության թերթրիկը։ Բայց հիմա, էտ մեխանիզմը, ըստ էության, չեզոքացված ա։
Ձայնների հաշվարկը ու մանդատների բաշխումը կատարվում ա ԸՕ-ով ու սենց․
Քանի որ օրենքի էս մասը Գալուստը անձամ ա գրել, մարդկային լեզվով էս չի բացատրվում։Հոդված 95.Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներն ամփոփելը
․․․․․
4.Ազգային ժողովի մանդատները բաշխվում են այն կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների միջև, որոնք ստացել են կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի` կուսակցության դեպքում` 5, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում` 7 տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ: Եթե կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի առնվազն 5 (7) տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացել են 3-ից պակաս կուսակցություն (կուսակցությունների դաշինք), ապա մանդատների բաշխմանը մասնակցում են առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած 3 կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները:
5. Ազգային ժողովի մանդատները բաշխվում են կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) միջև` նրանցից յուրաքանչյուրին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվին համամասնորեն: Յուրաքանչյուր կուսակցության (կուսակցությունների դաշինքի) հասանելիք մանդատների թվի հաշվարկը կատարվում է հետևյալ կերպ. յուրաքանչյուր կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին) կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը բազմապատկվում է 101-ով, արդյունքը բաժանվում է արգելապատնեշը հաղթահարած կուսակցություններին (կուսակցությունների դաշինքին) կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի վրա, և առանձնացվում են ամբողջ թվերը, որոնք յուրաքանչյուր կուսակցության (կուսակցությունների դաշինքի) հասանելիք մանդատների թվերն են:
.....
Հոդված 100.Մանդատների տրամադրումը պատգամավորներին
1. Կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուներին մանդատների տրամադրումն իրականացվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ` գրանցելով համապետական ընտրական ցուցակից և տարածքային ընտրական ցուցակից ընտրված Ազգային ժողովի պատգամավորներին:
Համապետական ընտրական ցուցակի առաջին և երկրորդ մասերից մանդատ ստացած թեկնածուն հանվում է տարածքային ընտրական ցուցակից, իսկ տարածքային ընտրական ցուցակից մանդատ ստացած թեկնածուն հանվում է համապետական ընտրական ցուցակի առաջին և երկրորդ մասերից` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:
2. Առաջին հերթին մանդատները տրամադրվում են տարածքային ընտրական ցուցակով ընտրված պատգամավորներին: Ընտրական տարածքում կուսակցությանը հասանելիք մանդատներն ստանում են տվյալ ընտրական տարածքին հասանելիք մանդատների թվին հավասար թվով այն թեկնածուները, որոնք ստացել են առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ: Կողմ քվեարկված քվեաթերթիկների հավասարության դեպքում մանդատը տրվում է վիճակահանությամբ: Եթե կուսակցության տվյալ ընտրական տարածքի ցուցակում չկան բավարար թվով թեկնածուներ, ապա թափուր մանդատները փոխանցվում են համապետական ընտրական ցուցակի առաջին մասին:
Երկրորդ հերթին մանդատները սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով տրամադրվում են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին:
Երրորդ հերթին մանդատները տրամադրվում են կուսակցության համապետական ընտրական ցուցակի առաջին մասի թեկնածուներին` ըստ հերթականության: Եթե դրա արդյունքում կուսակցության բոլոր մանդատները բաժին են հասնում նույն սեռի ներկայացուցիչներին, ապա վերջին թեկնածուն իր մանդատը զիջում է համապետական ընտրական ցուցակի առաջին մասի՝ չներկայացված սեռի նվազագույն համարով թեկնածուին, եթե կա: Եթե կուսակցության համապետական ընտրական ցուցակի առաջին մասում ընդգրկված թեկնածուների թիվը փոքր է հասանելիք մանդատների թվից, ապա համապատասխան մանդատները մնում են թափուր:Պետք ա բացել ԸՕ-ն ու առնվազն երեսուն անգամ կարդալ։
Իսկ թե վերջում ով, ոնց ա դեպուտատ դառնում, էտ ոոոոչ մեկը չգիտի։
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Էս մեկը բա
![]()
boooooooom (08.12.2018), Chuk (08.12.2018), Life (08.12.2018), Գաղթական (08.12.2018), Տրիբուն (08.12.2018)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ