User Tag List

Նայել հարցման արդյունքները: Արտահերթ խորհրդարանական ընտրություններում ո՞ր ուժին եք ընտրելու

Քվեարկողներ
42. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • 1. Հայաստանի Հանրապետական Կուսակցություն (ՀՀԿ)

    1 2.38%
  • 2. «Քաղաքացու Որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (ՔՈ ՍԴԿ)

    12 28.57%
  • 3. «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)

    0 0%
  • 4. «Իմ Քայլը» կուսակցությունների դաշինք («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, «Առաքելություն» կուսակցություն, անհատներ)

    23 54.76%
  • 5. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն (ԼՀԿ)

    1 2.38%
  • 6. «Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն (ՔԺՎԿ)

    0 0%
  • 7. «Ազգային առաջընթաց» կուսակցություն (ԱԱԿ)

    0 0%
  • 8. «Մենք» կուսակցությունների դաշինք («Հանրապետություն» կուսակցություն, «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն, անհատներ)

    0 0%
  • 9. «Օրինաց երկիր» կուսակցություն (ՕԵԿ)

    0 0%
  • 10. «Սասնա Ծռեր» կուսակցություն

    0 0%
  • 11. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)

    2 4.76%
  • Ոչ Մեկին

    3 7.14%
Էջ 16 46-ից ԱռաջինԱռաջին ... 612131415161718192026 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 226 համարից մինչև 240 համարի արդյունքները՝ ընդհանուր 677 հատից

Թեմա: ԱԺ արտահերթ ընտրություններ 2018

  1. #226
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փաշինյանը բայց ոնց ա վախենում էս լգբտ թեմայից։
    Վիգեն Սարգսյանն ասեց էն, ինչ Փաշինյանը պիտի ամեն անգամ էս ու կրոնին վերաբերվող թեմայով ասի՝ որ ըստ ՀՀ սահմանադրության, բոլոր քաղաքացիներն, անկախ սեռական, կրոնական, ազգային պատկանելությունից ունեն նույն իրավունքներն ու պարտականությունները, ու որ վարչապետի հիմնական գործառույթներից մեկը սահմանադրության պահպանումն է։
    Ամեն անգամ էս թեմայով հարց ստանալուց էս մի նախադասությունը պիտի ասի, փոխարենը հենց կրոնի կամ սեռական փոքրամասնությունների մասին հարց ա ստանում, սկսում ա մի խառնաշփոթ մտքերի հեղեղ տեղալ, որ հնարավոր չի մտքի թելը բռնել, ու հասկանալ թե վերջը ինքը ինչ ա մտածում էս թեմայով։
    Մի քանի անգամ սա որ կրկնի, արդեն ժողովրդի մոտ էլ կսկսվի ամրանալ օրենքի գերակայության միտքը։ Բայց չի անում։

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (06.12.2018), StrangeLittleGirl (06.12.2018), Շինարար (06.12.2018)

  3. #227
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Փաշինյանը բայց ոնց ա վախենում էս լգբտ թեմայից։
    Վիգեն Սարգսյանն ասեց էն, ինչ Փաշինյանը պիտի ամեն անգամ էս ու կրոնին վերաբերվող թեմայով ասի՝ որ ըստ ՀՀ սահմանադրության, բոլոր քաղաքացիներն, անկախ սեռական, կրոնական, ազգային պատկանելությունից ունեն նույն իրավունքներն ու պարտականությունները, ու որ վարչապետի հիմնական գործառույթներից մեկը սահմանադրության պահպանումն է։
    Ամեն անգամ էս թեմայով հարց ստանալուց էս մի նախադասությունը պիտի ասի, փոխարենը հենց կրոնի կամ սեռական փոքրամասնությունների մասին հարց ա ստանում, սկսում ա մի խառնաշփոթ մտքերի հեղեղ տեղալ, որ հնարավոր չի մտքի թելը բռնել, ու հասկանալ թե վերջը ինքը ինչ ա մտածում էս թեմայով։
    Մի քանի անգամ սա որ կրկնի, արդեն ժողովրդի մոտ էլ կսկսվի ամրանալ օրենքի գերակայության միտքը։ Բայց չի անում։
    Վիգեն Սարգսյանին էլ ԼԳԲՏ ակտիվիստ անվանցե որպես վիրավորանք։

  4. #228
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Վիգեն Սարգսյանին էլ ԼԳԲՏ ակտիվիստ անվանցե որպես վիրավորանք։
    Լրիվ թարս ես հասկացել

    Նիկոլը ՎԻգենին ասեց, որ ցանկացած մարդ, որը կողմ ա, որ բոլորի իրավունքները պաշտպանվեն, հանգիստ նաև ԼԳԲՏ ակտիվիստ ա, այնպես ինչպես բոլորս, ու օրինակ՝ ՎԻգեն Սարգսյանը։ Այսինքն, հերիք ա ապուշ ու պռովոկացիոն էշություններ դուրս տաք, այ տխմար։

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (06.12.2018), Ներսես_AM (06.12.2018)

  6. #229
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավն էր, ահագին զվարճացա, Վիգենի հիսթերիկությունը, Նիկոլի հումորը, Ծառուկյանի կյանքությունը Սաղ տեղն էր, նույնիսկ հիվանդ Սուրոն վերջում ակտիվացավ, Մենք-ն ու Լուսավորն էլ ահագին լավն էին
    Վիգենի դիդակտիկ նյութերն էին լավը։ Էն որ սկզբից արագ արագ ցույց էր տալիս ․․․ կապույտ ա, դեի վերև ա, ՀՀԿ-ական ա, լավն ա - կարմիր ա, դեպի ներքև ա, Նիկոլական ա, վատն ա Սաղ լավ էր, բայց դեբիլ ժողովուրդը հեղափոխություն արեց, որ սաղ վատանա։ Արա, էս ինչ դժբախտություն ա։, էս ինչ քաքի մեջ ենք

    Սերժիկը վսյո տակ սրանց մեջից ամենախելոքն ա․ գիտեր որ դաժե կուսակցության ղեկավարությունը Վիիգենին վստահել չի կարելի, քաք մեջ կանի սաղ։ Ինքնատիրապետումը արագ կորցնող, մանթոյից մեռնող, աբիժնիկ ու միևնույն ժամանակ մուննաթով, ինքնասիրահարված պավլին։

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    boooooooom (06.12.2018)

  8. #230
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,142
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չես կարող ասել: Մարդիկ շատ ավելի ապուշ են լինում՝ շատ ավելի անսպասելի պատճառներով: Մի երկու օր առաջ տաքսիստի հետ էի խոսում, կամ, ավելի շուտ, ինքը խոսում էր, ես՝ լսում: 27 տարեկան տղա էր, ոչ փողատեր էր, ոչ՝ նախկին իշխանություն, ոչ մի բան, տաքսավատ էր անում, մի կերպ յոլա գնում: Ասում ա՝ էս ինչ ա կատարվում էս ընտրություններին, ախպեր: Բերել ջահելներին լցրել են: Ջահել, քսանքանի տարեկան տղու բերել դրել են թաղապետ, էդ ի՞նչ պիտի անի, մի հատ հոպար չկա՞ր գործից հասկացող, հարգանք-պատվով, ջոգող: Ու լիքը քֆուր: Էդ տղու համար ջահելությունը արդեն հերիք ա, որ չընտրի, իրեն հեղինակություն էր պետք, ու մեկ էլ՝ մեկը, ումից ինքը կվախենա: Հեղինակությունն էլ դե տարիքով տղամարդն ա, գիտես՝ ոնց, խի: Ասում ա՝ առաջ հալալ չէ՞ր, մտնում էիր շտաբ, տասովկա կար, բան կար, մարդիկ գործ էին անում, վիզ էին դնում, հիմա մտնում ես՝ մեկը տեղից չի շարժվում, բա էս ընտրություն ա՞: Ու էդ ոգով՝ լիքը, արդեն ամեն ինչ չեմ հիշում:

    Ինքը հաստատ չի ընտրելու ՔՊ-մպ, ոչ էլ ՔՈ, ոչ էլ ուրիշ բան: Գնալու ՀՀԿ ա ընտրելու, որովհետև հոպարները ընդեղ են՝ ուժեղ, հարց լուծող, փողատեր, էդ տաքսիստի տեսակի մարդու համար՝ անվիճելի հեղինակություն: Ու դրա նման ապուշները հաստատ լիքն են, ՀՀԿ-ի քարոզչությունն էլ հենց իրանց ա ուղղված: Մենք պատկառելի հոպարներ ենք, ամեն ինչ ձեզնից լավ գիտենք (ու դուք հենց էդ էլ ուզում եք լսել, ձեզ իմանալ պետք չի, ձեզ իմացող ա պետք), մենք արժեքներ ունենք՝ հարգանք, պատիվ, ադաթ, գեյերին վառել, մենք վախենալու ենք, որովհետև ասում ենք, որ վախենալու բաներ կլինեն, եթե մեզ չընտրեք, մենք ջահել չենք, ու տենց:

    Ստեղ լռված՝ մեզ թվում ա, թե միանշանակ լավ ընդունվող բան պիտի լինի, որ ջահելներին էդքան տեղ են տալիս, սերնդափոխություն անում, նոր ու հետաքրքիր դեմքեր են հայտնվում: Հլը Աշոտյանի բանավեճը լսի. ամեն երկրորդ բառը «իմ երիտասարդ բարեկամ» ու «ջահել» ա, մեռավ էդ շեշտելով: Պատահական չի անում, էլի:
    Եկա քո ասածի հակառակը ասեմ ։Դ
    Երեկ մի ես էլ էի տաքսիի մեջ, էլի քո ասած ջահելից էր վարորդը, 80+ լեվլի քյառթ։ Ու զրուցում․․ էէ․․ ինքը խոսում էր։
    Ասում ա՝ Ասում են որ Նիկոլենք անցան, կարող ա գեյերի ամուսնությունը օրինականացնեն, բայց դե ավելի լավ ա գեյերը խախանդ ամուսնանան, գնան իրանց տները իրար @#&^%, քան թե հանրապետականները հետ գան։

    Ինքն էլ ոչ տոլերանտ քյառթու ա, բայց էնքան ա զզված ՀՀԿ-ից, որ հաստատ իրանց չի քվեարկելու։
    The cake is a lie.

  9. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (06.12.2018), ivy (06.12.2018), StrangeLittleGirl (06.12.2018), Գաղթական (06.12.2018), Հայկօ (06.12.2018)

  10. #231
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չես կարող ասել: Մարդիկ շատ ավելի ապուշ են լինում՝ շատ ավելի անսպասելի պատճառներով: Մի երկու օր առաջ տաքսիստի հետ էի խոսում, կամ, ավելի շուտ, ինքը խոսում էր, ես՝ լսում: 27 տարեկան տղա էր, ոչ փողատեր էր, ոչ՝ նախկին իշխանություն, ոչ մի բան, տաքսավատ էր անում, մի կերպ յոլա գնում: Ասում ա՝ էս ինչ ա կատարվում էս ընտրություններին, ախպեր: Բերել ջահելներին լցրել են: Ջահել, քսանքանի տարեկան տղու բերել դրել են թաղապետ, էդ ի՞նչ պիտի անի, մի հատ հոպար չկա՞ր գործից հասկացող, հարգանք-պատվով, ջոգող: Ու լիքը քֆուր: Էդ տղու համար ջահելությունը արդեն հերիք ա, որ չընտրի, իրեն հեղինակություն էր պետք, ու մեկ էլ՝ մեկը, ումից ինքը կվախենա: Հեղինակությունն էլ դե տարիքով տղամարդն ա, գիտես՝ ոնց, խի: Ասում ա՝ առաջ հալալ չէ՞ր, մտնում էիր շտաբ, տասովկա կար, բան կար, մարդիկ գործ էին անում, վիզ էին դնում, հիմա մտնում ես՝ մեկը տեղից չի շարժվում, բա էս ընտրություն ա՞: Ու էդ ոգով՝ լիքը, արդեն ամեն ինչ չեմ հիշում:

    Ինքը հաստատ չի ընտրելու ՔՊ-մպ, ոչ էլ ՔՈ, ոչ էլ ուրիշ բան: Գնալու ՀՀԿ ա ընտրելու, որովհետև հոպարները ընդեղ են՝ ուժեղ, հարց լուծող, փողատեր, էդ տաքսիստի տեսակի մարդու համար՝ անվիճելի հեղինակություն: Ու դրա նման ապուշները հաստատ լիքն են, ՀՀԿ-ի քարոզչությունն էլ հենց իրանց ա ուղղված: Մենք պատկառելի հոպարներ ենք, ամեն ինչ ձեզնից լավ գիտենք (ու դուք հենց էդ էլ ուզում եք լսել, ձեզ իմանալ պետք չի, ձեզ իմացող ա պետք), մենք արժեքներ ունենք՝ հարգանք, պատիվ, ադաթ, գեյերին վառել, մենք վախենալու ենք, որովհետև ասում ենք, որ վախենալու բաներ կլինեն, եթե մեզ չընտրեք, մենք ջահել չենք, ու տենց:

    Ստեղ լռված՝ մեզ թվում ա, թե միանշանակ լավ ընդունվող բան պիտի լինի, որ ջահելներին էդքան տեղ են տալիս, սերնդափոխություն անում, նոր ու հետաքրքիր դեմքեր են հայտնվում: Հլը Աշոտյանի բանավեճը լսի. ամեն երկրորդ բառը «իմ երիտասարդ բարեկամ» ու «ջահել» ա, մեռավ էդ շեշտելով: Պատահական չի անում, էլի:
    Ծառուկյանը պակա՞ս հոպար
    Բայց եթե լուրջ, ՀՀԿ֊ն իրա ամբողջ քարոզչությունը հենց էդ փորձ ունենալ֊չունենալու վրա էլ տանում ա։ Եթե ուշադիր լինես, իրանք ոչ մի տեղ չեն ասում՝ մենք ՔՊ֊ից լավն ենք։ Բոլոր տեսակի բանավեճերում ուզում են ցույց տալ, թե ՔՊ֊ն փորձ չունի, երկիրը վարի ա տալու։ Բայց արժեքային, գաղափարային մասով չեն հակադարձում։ Վիգենն էլ էր էդ տոնի մեջ էրեկ, Արփինեն էլ Լենայի հետ, Մարգարիտ Եսայանն էլ էն Ազատությունով, ըհը, ասում ես նաև Աշոտյանը։

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հայկօ (06.12.2018)

  12. #232
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես քեզանից բոյով եմ, քաչալ եմ, դեպրեսված ՀԱԿ-ից չեմ ու հավատում եմ, որ ՀՀԿ-ն չի անցնելու: Լիքը տարբերություններ )) Լենայի նկատմամբ սերն էլ անցողիկ ա, էսօր իրան ենք սիրում, վաղը` Սիրուշին:
    Տրիբուն, բայց հլը նայի, էդ ՀՀԿ-ն իր ամբողջ թայֆով և իր օրոք արտոնյալ վիճակում գտնվող ու կոռուպցիայից օգտվողներով որ քվեարկի, արդեն ոնց էլ չլինի մի քանի տոկոս կհավաքվի։
    Իրենց քյառթ տաքսիստները չի, որ ընտրելու են, այլ նրանք, ովքեր ՀՀԿ-ի ժամանակ իրենց փայ կերակրատաշտն են ունեցել, իսկ հիմա դրանից զրկվել ու վնգստում են, և էդ մարդիկ հանրապետությունում ոնց էլ չլինի մի 5-10 տոկոս թիվ են կազմում։

    Ու ճիշտն ասած, ես էլ եմ կարծում, որ ՀՀԿ-ն անցնելու է ԱԺ, բայց արդեն որևէ վտանգ չի ներկայացնելու։ Հավայի հաչալու են կողքից ու ծառայեն բոքսի տանձիկ Նիկոլի համար։

  13. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (06.12.2018), Աթեիստ (06.12.2018), Գաղթական (06.12.2018)

  14. #233
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեր սիրելի գալափն ասում ա ՀՀԿ-ն 5-րդ տեղում ա

    https://armenpress.am/arm/news/957095.html

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (06.12.2018), Տրիբուն (06.12.2018)

  16. #234
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեր սիրելի գալափն ասում ա ՀՀԿ-ն 5-րդ տեղում ա

    https://armenpress.am/arm/news/957095.html
    Խորհրդարանում մենակ ՔՊ ու ԲՀԿ։ Ավելի վատ կարա՞ր լիներ։

    Ի դեպ, էս հինգ տոկոսանոց անցումային շեմի մասին ի՞նչ կարծիքի եք։

    Դանիայում օրինակ անցումայինը երկու տոկոս ա, իսկ չանցնող կուսակցությունների ձայները ոչ թե գնում են հաղթող կուսակցությանը, այլ էն կուսակցությանը, որին չանցնող կուսակցությունն ուզում ա (ու նախապես ասում են, թե որն ա լինելու էդ կուսակցությունը, որ ընտրողն իմանա ինչ ա անում)։

  17. #235
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Խորհրդարանում մենակ ՔՊ ու ԲՀԿ։ Ավելի վատ կարա՞ր լիներ։

    Ի դեպ, էս հինգ տոկոսանոց անցումային շեմի մասին ի՞նչ կարծիքի եք։

    Դանիայում օրինակ անցումայինը երկու տոկոս ա, իսկ չանցնող կուսակցությունների ձայները ոչ թե գնում են հաղթող կուսակցությանը, այլ էն կուսակցությանը, որին չանցնող կուսակցությունն ուզում ա (ու նախապես ասում են, թե որն ա լինելու էդ կուսակցությունը, որ ընտրողն իմանա ինչ ա անում)։
    Մենակ ՔՊ ու ԲՀԿ չի կարա լինի, առնվազն երեք կուսակցություն պիտի մտնի ԱԺ, անկախ տոկոսից։

    5/7 տոկոսը շատ ա, ուզում էին նոր ԸՕ-ով 4/6 սարքեին ու առնվազն չորս կուսակցություն անցնի ԱԺ։ Բայց ՀՀԿ-ն չուզեց Ու հիմա ինքը կլինի դուրս մնացածների թվում։

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (06.12.2018), Ձայնալար (06.12.2018)

  19. #236
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Տրիբուն, բայց հլը նայի, էդ ՀՀԿ-ն իր ամբողջ թայֆով և իր օրոք արտոնյալ վիճակում գտնվող ու կոռուպցիայից օգտվողներով որ քվեարկի, արդեն ոնց էլ չլինի մի քանի տոկոս կհավաքվի։
    Իրենց քյառթ տաքսիստները չի, որ ընտրելու են, այլ նրանք, ովքեր ՀՀԿ-ի ժամանակ իրենց փայ կերակրատաշտն են ունեցել, իսկ հիմա դրանից զրկվել ու վնգստում են, և էդ մարդիկ հանրապետությունում ոնց էլ չլինի մի 5-10 տոկոս թիվ են կազմում։

    Ու ճիշտն ասած, ես էլ եմ կարծում, որ ՀՀԿ-ն անցնելու է ԱԺ, բայց արդեն որևէ վտանգ չի ներկայացնելու։ Հավայի հաչալու են կողքից ու ծառայեն բոքսի տանձիկ Նիկոլի համար։
    Ջան, նայի, կարծեմ մի անգամ էլ եմ ասել սա ․․․․

    ՀՀԿ-ի ժամանակ կերակրատաշտին մոտ գտնված քվերակողը ռացիոնալ քվեարկող ա, ինքը միշտ քվերակում ա կերակրատաշտին մոտ լինելու համար։ Ինքը միշտ քվերակել ա ՀՀԿ, քանի որ ՀՀԿ-ն միշտ եղել ա մեծամասնություն։ Իսկ հիմա ՀՀԿ-ին կողմ քվեարկելով ինքը կերակրատաշտի մոտ չի վերադառնում։ Ինքը գիտի որ ՀՀԿ-ն մեծամասնություն չի լինելու հաստատ, հետևապես ՀՀԿ-ին քվերակելը իրան չի մոտեցնելու ոչ մի կերպ կերակրատաշտին։

    Ասածս ինչ ա, կերակրատաշտին մոտ գտնվածները հենց առաջինը չեն քվերակելու ՀՀԿ-ի օգտին, քանի որ իրանց ռացիոնալ (ստամոքսային) տրամաբանություն ասում ա, որ կերակրատաշտին նորից մոտ գտնվելու համար պետք ա քվերակել նրա օգտին, ով մեծամասնություն ա լինելու, այսինքն Իմ Քայլի օգտին։ Կամ գոնե, եթե չես ուզում ամեն ինչ վերջնականապես կորցնես, պիտի քո հավատարմությունը ցույց տա նոր մեծամասնությանը՝ ՀՀԿին կողմ չքվերակելով։

    Սա շատ ոռի բան ա, քանի որ նախկին ՀՀԿ-ական լիքը բոսյակները էսօր ֆռֆռում են ՔՊ-ի կողքերը։ Բայց, էտ ա եղել մեր քաղաքական դաշտի տրամաբանությունը երկար տարիներ ու էտ ա մնացել ու կարող ա դեռ երկար մնա։

    Կարճ ասած, ՀՀԿ-ի օգտին ավելի շուտ Հայկօ-ի ասած տաքսիստը, կամ Մեֆի ասած իրա շեհրին դեմ քվերակող մոլորյալը կարա լինի, բայց ոչ երբեք ռացիանալ ղզլբաշը։

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (06.12.2018), Freeman (06.12.2018), StrangeLittleGirl (06.12.2018)

  21. #237
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Լրիվ թարս ես հասկացել

    Նիկոլը ՎԻգենին ասեց, որ ցանկացած մարդ, որը կողմ ա, որ բոլորի իրավունքները պաշտպանվեն, հանգիստ նաև ԼԳԲՏ ակտիվիստ ա, այնպես ինչպես բոլորս, ու օրինակ՝ ՎԻգեն Սարգսյանը։ Այսինքն, հերիք ա ապուշ ու պռովոկացիոն էշություններ դուրս տաք, այ տխմար։
    Ամեն դեպքում խուսափեց Արեայի ասածը ասելուց: Ու իրականում պիտի ասեր: Հենա Ֆրիմենն ասումա՝ տաքսիստները համաձայն են: Մի երկու երեք գրառում առաջ ես էի ասում, որ էդ ազգային-մազգաին, ժողովդրի մեծ մասի վեջը չի, եթե վերևից չարժևորվի: Ու պրիտոմ էլի թող արժևորվի, մեր ազգային արժեքները՝ լեզու, գիր, մշակույթ, իհարկե կարևոր են, բայց չհակադարձվի մարդկանց ազատություններին: Բայց համաձայն եմ, որ ԼԳՊՏ-ի պահով՝ ինքը հենց նկատի ուներ, որ բոլորը ովքեր հավասարության կողմ են, կարան ակտիվիստ համարվեն՝ էդ երկու կանայք, Վիգենը, բայց ոչ ինքը, որովհետև իր համար ամենակարևորը մեր ազգային ընտանիքն ա:

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (06.12.2018), StrangeLittleGirl (06.12.2018)

  23. #238
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընտիր մտահղացում էր:
    Բոցերով լի..

    Հանրայինը դե մեր հանրայիննա...
    Հուսանք՝ հաջորդ անգամներն ավելի փորձառու կլինեն ու հասկացած, որ նորմալ չի մարդկանց տենց խառը իրար գլուխ լցնել:
    Անձնական տարածքա պետք,
    տարրական՝ զրույցի ընթացքում նշումներ անելու հնարավորությունա պետք, նենց՝ որ մենակ դու տենաս:
    Գոնե մեկ-մեկ Սոլովյովի հաղորդումը նայած լինեին..


    Բայց երեկվա ամենամեծ ձեռքբերումներից էր նաև, որ երկրում ճռռացողների թիվը ևս 59k-ով շատացելա ))
    Դրսից մասնագետ կար էնտեղ, որ խորհուրդներ էր տվել և օգնել կազմակերպելը: Պետք չի Սոլովյովի ապուշությունը նայել:

  24. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (06.12.2018), Աթեիստ (06.12.2018), Ներսես_AM (06.12.2018), Տրիբուն (06.12.2018)

  25. #239
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամեն դեպքում խուսափեց Արեայի ասածը ասելուց: Ու իրականում պիտի ասեր: Հենա Ֆրիմենն ասումա՝ տաքսիստները համաձայն են: Մի երկու երեք գրառում առաջ ես էի ասում, որ էդ ազգային-մազգաին, ժողովդրի մեծ մասի վեջը չի, եթե վերևից չարժևորվի: Ու պրիտոմ էլի թող արժևորվի, մեր ազգային արժեքները՝ լեզու, գիր, մշակույթ, իհարկե կարևոր են, բայց չհակադարձվի մարդկանց ազատություններին: Բայց համաձայն եմ, որ ԼԳՊՏ-ի պահով՝ ինքը հենց նկատի ուներ, որ բոլորը ովքեր հավասարության կողմ են, կարան ակտիվիստ համարվեն՝ էդ երկու կանայք, Վիգենը, բայց ոչ ինքը, որովհետև իր համար ամենակարևորը մեր ազգային ընտանիքն ա:
    Շին, դիրքորոշում ա, եկեք հարգենք

    Չնայած, ես էլ կուզենայի Արէայի ասածը լսեի Նիկոլից։

    Ամեն դեպքում, Նիկոլը նախընտրական զգուշավորություն ա դրսևորում, կարող ա մի քիչ անտեղի, իմանալով սաղ ենթատեսքտը։ Դե Վիգենն էլ, որպես իսկական ՀՀԿ-ական ողջ բանավեճի ընթացքում հիթերկությունից ու դեմագոգիայից հետո, վերջին հարցը պիտի տար ԼԳԲՏ թեմայով։ Ստեղ, ավելի շատ Վիգենի դեբիլությունը աչք ծակեց, քան Նիկոլի հարցը էլի սղցնելը։

  26. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (06.12.2018), Շինարար (06.12.2018)

  27. #240
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Շին, դիրքորոշում ա, եկեք հարգենք

    Չնայած, ես էլ կուզենայի Արէայի ասածը լսեի Նիկոլից։

    Ամեն դեպքում, Նիկոլը նախընտրական զգուշավորություն ա դրսևորում, կարող ա մի քիչ անտեղի, իմանալով սաղ ենթատեսքտը։ Դե Վիգենն էլ, որպես իսկական ՀՀԿ-ական ողջ բանավեճի ընթացքում հիթերկությունից ու դեմագոգիայից հետո, վերջին հարցը պիտի տար ԼԳԲՏ թեմայով։ Ստեղ, ավելի շատ Վիգենի դեբիլությունը աչք ծակեց, քան Նիկոլի հարցը էլի սղցնելը։
    Հասկանում եմ էդքանը, բայց ոնց դու ես ասում՝ լրիվ անտեղի զգուշություն ա: Մեկ ա ինչ էլ անեն՝ 2/3-ից ավել օրենքով չեն կարա խորհրդարանում ունենան, թող մի երկու տոկոս էլ պակաս լինի՝ գնա Ծռերին խոսքի:

Էջ 16 46-ից ԱռաջինԱռաջին ... 612131415161718192026 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •