Ո՞վ կա ֆեյսբուքներում։ Մեկդ էս ուղարկեք Շահնազարյան Դավիթին։ Մարդ ես կարող ա իրան տեղյակ չեն պահել ՀՀԿ մտնելուց առաջ![]()
![]()
https://www.facebook.com/arsen.khara...72022259559315
1. Հայաստանի Հանրապետական Կուսակցություն (ՀՀԿ)
2. «Քաղաքացու Որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (ՔՈ ՍԴԿ)
3. «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)
4. «Իմ Քայլը» կուսակցությունների դաշինք («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, «Առաքելություն» կուսակցություն, անհատներ)
5. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն (ԼՀԿ)
6. «Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն (ՔԺՎԿ)
7. «Ազգային առաջընթաց» կուսակցություն (ԱԱԿ)
8. «Մենք» կուսակցությունների դաշինք («Հանրապետություն» կուսակցություն, «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն, անհատներ)
9. «Օրինաց երկիր» կուսակցություն (ՕԵԿ)
10. «Սասնա Ծռեր» կուսակցություն
11. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)
Ոչ Մեկին
Ո՞վ կա ֆեյսբուքներում։ Մեկդ էս ուղարկեք Շահնազարյան Դավիթին։ Մարդ ես կարող ա իրան տեղյակ չեն պահել ՀՀԿ մտնելուց առաջ![]()
![]()
https://www.facebook.com/arsen.khara...72022259559315
Սաղ չոտկի ա
Լսում եմ Դավիթ Շահնազարյանի մամլո ասուլիսը և իր ողջ հասակով մեկ տեսնում եմ ստորության ամենաներքին աստիճանը, երբ մարդը լիովին հավասարվում է հողին՝ փորձ կատարելով պաշտպանել ՀՀԿ և Սերժի վերացած իշխանությունը:
Լավ, ընկնել էլի կարելի է, բայց այսքա՞ն - ամբիոնի մոտ կանգնած ստորություն, սրանից ավելի բան չեմ կարող ասել...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Արդեն խաբար եք, բայց թող մեր մոտ էլ լինի։![]()
Համացանցում տարածվել է Փաշինյանի և Վանեցյանի գաղտնալսված ձայնագրությունը
ՀՀԿ-ին հալալ ա, դեբիլության սաղ ռեկորդները խփեց։ Ով մի քիչ կամ ու կացի մեջ էր, էսօր հաստատ կկողմնորոշվի, որ Նիկոլին ա պետք քվերակել։Չկա Հայաստանում մարդ, որ պոռնկությանը (անկախ սեռից) ձայն կտա։ Վիգեն Սարգսյանը էսօրվա բանավեճին լավ կանի չգնա, քանի որ առնվազ տաս հոգի թքելու են երեսին՝ չհաշված հաղորդավարը։ Կարող ա Վիգենը ինքն էլ իրա երեսին թքի։
Չես կարող ասել: Մարդիկ շատ ավելի ապուշ են լինում՝ շատ ավելի անսպասելի պատճառներով: Մի երկու օր առաջ տաքսիստի հետ էի խոսում, կամ, ավելի շուտ, ինքը խոսում էր, ես՝ լսում: 27 տարեկան տղա էր, ոչ փողատեր էր, ոչ՝ նախկին իշխանություն, ոչ մի բան, տաքսավատ էր անում, մի կերպ յոլա գնում: Ասում ա՝ էս ինչ ա կատարվում էս ընտրություններին, ախպեր: Բերել ջահելներին լցրել են: Ջահել, քսանքանի տարեկան տղու բերել դրել են թաղապետ, էդ ի՞նչ պիտի անի, մի հատ հոպար չկա՞ր գործից հասկացող, հարգանք-պատվով, ջոգող: Ու լիքը քֆուր: Էդ տղու համար ջահելությունը արդեն հերիք ա, որ չընտրի, իրեն հեղինակություն էր պետք, ու մեկ էլ՝ մեկը, ումից ինքը կվախենա: Հեղինակությունն էլ դե տարիքով տղամարդն ա, գիտես՝ ոնց, խի: Ասում ա՝ առաջ հալալ չէ՞ր, մտնում էիր շտաբ, տասովկա կար, բան կար, մարդիկ գործ էին անում, վիզ էին դնում, հիմա մտնում ես՝ մեկը տեղից չի շարժվում, բա էս ընտրություն ա՞: Ու էդ ոգով՝ լիքը, արդեն ամեն ինչ չեմ հիշում:
Ինքը հաստատ չի ընտրելու ՔՊ-մպ, ոչ էլ ՔՈ, ոչ էլ ուրիշ բան: Գնալու ՀՀԿ ա ընտրելու, որովհետև հոպարները ընդեղ են՝ ուժեղ, հարց լուծող, փողատեր, էդ տաքսիստի տեսակի մարդու համար՝ անվիճելի հեղինակություն: Ու դրա նման ապուշները հաստատ լիքն են, ՀՀԿ-ի քարոզչությունն էլ հենց իրանց ա ուղղված: Մենք պատկառելի հոպարներ ենք, ամեն ինչ ձեզնից լավ գիտենք (ու դուք հենց էդ էլ ուզում եք լսել, ձեզ իմանալ պետք չի, ձեզ իմացող ա պետք), մենք արժեքներ ունենք՝ հարգանք, պատիվ, ադաթ, գեյերին վառել, մենք վախենալու ենք, որովհետև ասում ենք, որ վախենալու բաներ կլինեն, եթե մեզ չընտրեք, մենք ջահել չենք, ու տենց:
Ստեղ լռված՝ մեզ թվում ա, թե միանշանակ լավ ընդունվող բան պիտի լինի, որ ջահելներին էդքան տեղ են տալիս, սերնդափոխություն անում, նոր ու հետաքրքիր դեմքեր են հայտնվում: Հլը Աշոտյանի բանավեճը լսի. ամեն երկրորդ բառը «իմ երիտասարդ բարեկամ» ու «ջահել» ա, մեռավ էդ շեշտելով: Պատահական չի անում, էլի:
DIXIcarpe noctem
boooooooom (06.12.2018), ivy (05.12.2018), Life (05.12.2018), LisBeth (05.12.2018), Progart (05.12.2018)
Ընդհանրապես, ոչ միայն հայաստանում այլ ամենուր, միշտ լինելու ա մի հատ մասսա որին համոզելու են իրա շահին դեմ քվեարկել... էսի բնական ա
Լենայի ու Արփինեի բանավեճն եմ նայում։
Լենային ահավոր շատ եմ սիրում ու հարգում, ու եթե ՔՊ֊ին ձայն տալու լինեի, իրա համար ձայն կտայի։ Բայց Արփինեն լրիվ ջախջախեց իրան![]()
boooooooom (05.12.2018), LisBeth (05.12.2018), Tiger29 (05.12.2018)
Gitunik-ի խոսքերից
Ես դեռ որ արտագրում եմ Հայա Աստծո գենեզիսը ու Մովսես խոռենացու Հայոց Պատմությունը,մի բան անցավ մտքովս ՝Արտագրել ՆժԴԵՀԻ ՑԵՂԱԿրՈՆՈՒթՅՈՒՆԸ,երբ ես պատրաստեմ այն գիրքը որտեղ իմ ապագա քայլերը պիտի իրականացնեմ ես կասեմ մի բան ՝ՈՏՔԻ ԵԼԵՔ ՀԱՅԵր ՊԵՏՔ է ՎԵրԱՆՎԱճԵԼ ՄԵր ԲՈԼՈր ՀՈՂԵրԸ,մենակ չասեք այս կլոունը ովա,ես իրոք մտահոգված եմ մեր ազգի ապագայով,մի բան պետք ա անել մի բան
Տեսքի ու հաճելիության մասին չենք խոսում։ Լենան էլ իրոք շատ հաճելի մարդ ա, իրա հետ լիքը շփվել եմ շատ֊շատ տարիներ առաջ։ Բայց Արփինեն շատ ավելի լավ պատրաստված էր ու ավելի տրամաբանված էր խոսում։ Իհարկե, երևի մասնագիտությունից էլ ա, բայց ամեն դեպքում ՔՊ֊ի ժողովուրդը լավ կանի լավ պատրաստվի սենց բաների, ոչ թե անգիր արած բառեր ասի։
Lion (05.12.2018)
Տրիբուն (05.12.2018)
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Ծովը լավ ա գրել էս թեմայով, բերում եմ իր ֆեյսբուքյան էջից․
Օրինակ ես, ինչքան էլ պատրաստված լինեի,հնարավոր է Արփինեի հետ չստացվեր իմ բանավեճը։ հիշում եմ, մի դասախոս ունեի, հենց ուզում էի իրեն "իր տեղը դնել" , պապանձվում էի կամ մտքերիս ուղղությունը ակամա փոխում։ Էներգիա կա, որ թմրացնում ա միտքդ, չնայած քաղաքական գործիչը պիտի պատրաստ լինի, բայց Արփինեի խոսելն անգամ ծայրահեղ տհաճ ա. տոնը, բերանի ծռելը, շարժումները, միմիկաները, էդ կինը դժբախտ կին ա'փքված փառքի հասնելու չիրականացած բաղձանքից, երբեք չսիրված և հանրապետականների անբորայականությունները քողարկելու համար օգտագործված։ Իսկ դուք ասում եք, թե նա հաղթել ա բանավեճում։
Արփինեն չի հաղթել, Արփինեն պարզապես համեմատաբար ճիշտ ա վերցրել թույնի չափաբաժինը։
Տրիբուն (05.12.2018)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ