Ու էսքանով հանդերձ իմ ասածը զուտ կանխատեսում ա։ Կարող եմ սխալ դուրս գալ, ինչի համար ուրախ կլինեմ
1. Հայաստանի Հանրապետական Կուսակցություն (ՀՀԿ)
2. «Քաղաքացու Որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (ՔՈ ՍԴԿ)
3. «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)
4. «Իմ Քայլը» կուսակցությունների դաշինք («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, «Առաքելություն» կուսակցություն, անհատներ)
5. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն (ԼՀԿ)
6. «Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն (ՔԺՎԿ)
7. «Ազգային առաջընթաց» կուսակցություն (ԱԱԿ)
8. «Մենք» կուսակցությունների դաշինք («Հանրապետություն» կուսակցություն, «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն, անհատներ)
9. «Օրինաց երկիր» կուսակցություն (ՕԵԿ)
10. «Սասնա Ծռեր» կուսակցություն
11. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)
Ոչ Մեկին
Ու էսքանով հանդերձ իմ ասածը զուտ կանխատեսում ա։ Կարող եմ սխալ դուրս գալ, ինչի համար ուրախ կլինեմ
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ես էլ էի սկզբում մտածում, որ լավ կլիներ միասնական այլընտրանքային ուժ լիներ, որ մեծ շանս ունենար անցնելու։ Չնայած եթե ՔՈ-ն, Մենքը ու Լուսավորը միավորված լինեին, ես վստահ չեմ, որ կհամակրեի, որտեւ օրինակ Արամ Սարգսյանին առանձնապես չեմ վստահում։ Ինձ թվում ա ՀՀԿ-ի անցնել-չանցնելու վրա կենտրոնանալու փոխարեն արդեն ժամանակն ա, որ նորմալ քաղաքական դաշտ սկսի ձեւավորվել։ Էդ ընդդիմությունների միավորումը ակտուալ էր էն ՀՀԿ-ի գերիշխանության օրոք, երբ պետք էր գոնե մի քիչ հակակշիռ ստեղծել ամեն գնով։
Դե եթե դու քո ընտրության հիմքում դնում ես ՀՀԿ-ի շանսերը փոքրացնելը, ապա հասկանալի ա մոտեցումդ։ Ես չեմ ուզում դա դրած լինեմ իմ ընտրության հիմքում։
Ի՞նչ գիտես չեն հատվում։ Էտ սկի Ադիբեկյանը չգիտի։
Ապեր, ընտրություններին մասնացելու մոտ 1.5 միլիոն մարդ։
- Նիկոլին մոտ 900.000 ձայն։
- ԲՀԿ, Մենք, Լույս, մարդա պայմանականորեն 110-120.000 ձայն, սինքնս մոտ 7-8% ամեն մեկին:
- ՔՈ-ին Ակումբի խաթեր 80.000, որ ծերը ծերն անցնեն։
- ՀՀԿ-ին քո ու Լիոնի խաթեր համար, որ էլ Ասված չկանչի, 60.00 ձայն, որ մտահոգված դուրս մնան։ Ու էս քո տված 45.000-ից լավ ավել ա։
- Դե մնացածն էլ հենց այնպես, ինչպես կասեր դասականը։
Դե հա․․․․․ իմն էլ ա կանխատեսում, բայց քոնինից լավն ա, քանի որ ես դեպրեսված ՀԱԿ-ական չեմոչ էլ քարահունջի արիացի։
Իմ համար մի կոնկրետ արդյունք ա լինելու․ ՀՀԿ-ն ԱԺ-ում չի լինելը։ Իսկ դա լինելույա քվերակության ձայների բաշխման հաշվին, թե մետեորիտ ա ընկնելու Մելիք Ադամյանի վրա, նշանակություն չունի իմ համար։ ՀՀԿ-ի ԱԺ-ում չլինելը, անկախ հանգամանքներից, վերջն ամիսների զարգացումների ու Հայոց վերջին քսան տարվա պատմության տրամաբանական հանգրվանն ա, ու ստեղ հաշվարկներն ու կանխատեսումները կապ չունեն․ դա տենց ա, քանի որ տենց ա։
Հաշվարկելով քվերակելու պահը ես էլ չեմ ընդունում․ ինձ թվում ա ամեն մեկը պիտի էն ուժին ձայն տա, որին կուզեր հաղթանակած տեսնել՝ կապ չունի իրենց շանսերը ոնց են։
Մենակ էդպես կլինի արդար ընտրություն։
Հո մեր մրցույթներում էդպես ենք քվեարկում՝ ամենաշատ հավանածին․ էլ ինչ հաշվարկ-մաշվարկ, ազնիվ չի էդպես![]()
boooooooom (02.12.2018), Աթեիստ (03.12.2018), Շինարար (03.12.2018), Տրիբուն (02.12.2018)
Դե արի տեսնենք քո ու Ադիբկյանի տարբերությունը ինձնից ու Էդգարից (Էդգարին չեք ճանաչում, բայց Վանգայի թոռն ա, վերջին 2 ընտրությունների արդյունքները իրանից ճշգրիտ կանխատեսող չի եղել)։
Իմ, իրա հետ քննարկումների ու հաշվարկների արդյունքում միջինիցրած թվերը։
Մասնակցությունը լինելու ա. 1-1.1 միլիոն։ 1.5 միլիոնն ուղղակի անհնար ա։
ՔՊն ստանալու 700-800 հազար
ԲՀԿն 100-120 հազար
ՀՀԿն 25-45 հազար
Լուսավորը < 25000
Մենքը < 15000
ՔՈն < 5000
ՀՅԴն ~15000
Սասնա Ծռերը ~ 10000
ՕԵԿ < 10000
մնացածը խառը խուռը մանր
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Պատմականորեն լիբերալները դեմոկրատներն ու առաջադեմները երբեք միասնական չեն եղել, մինչդեռ պահպանողական հետադիմականները եղել են կոնսոլիդացված... մեր նախորդ ընտրություններն էլ են դա ցույց տվել...
էս ՔՈ Լուսավոր, Մենք Դուք Նրանք... սրանք սաղ մասնատում են իրական իշխանափոխական ուժերը ու դրա արդյունքում ՀՀԿ-ն կարա հայտնվի խորհրդարանում...
կարամ եգիպտոսի օրինակը բերեմ... ճիշտ ա, դա շատ ծայրահեղ ա, բայց պրիցիպը նույնն ա... մինչև իրանց հեղափոխական լիբերալ դեմոկրա ուժերը փորձում էին միանալ ու չէին կարում, իսլամական ախպերությունը իր կազմակերպվածությամբ հաղթեց ընտրություններում... ու դրանից հետո վախից էդ նույն լիբերալների օրհնանքով Սիսին եկավ, պրակտիկորեն ևս մեկ մուբարաք...
ասածս ինչ ա... ընդդիմություն մնդիմություն սրանք սաղ անիմաստ են էս պահին որտև իշխանությունը դեռ չի փոխել լիովին, ընդդիմություն լինելու համար չեն պայքարում այլ դառնում են ընդդիմություն ընտրություններքւմ պարտվելու արդյունքում...
էն խատաբղետ երանգապնակը, որ էսօր տեսնում եք իրականում սարքովի ա` արհեստական... ընտրությքւններից հետո շատ բան ա փոխ ելքւ, երբ իշխանությունը սկսի աշխատել...
Chuk (03.12.2018)
Այվի ջան, իհարկե լավագույն տարբերակն ա էդ։ Բայց դրան չենք հասել։
Եկեք անկեղծ լինենք։ Էս ընտրության միակ իմաստը հեղափոխության իրողությունն արձանագրելով Նիկոլին քվե տալն ա, պլյուս դաշտը վերջնական մաքրելը ՀՀԿից։
Առաջին խնդիրն իրականում լուծված ա։
Բայց էս ընտրություններում կարծելով թե արդեն իրական ընտրություններ են ու մնացածը իրանց համակրած ուժին ձեն տալով երկրորդ խնդրի լուծումն են տապալում։
Իհարկե արդար ընտրություն նաև նշանակում է նաև, որ ամեն մեկն ըստ իր պտկերացումի է քվեարկում ու հեչ պարտադիր չի, որ իմ պես մտածեք։ Բայց կարծում եմ, որ արժի էս թեմայով խոսել, գուցե մարդիկ ասածներիս հետ համաձայնվեն ու կարծիք փոխեն։
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 02.12.2018, 22:42:
Chuk (02.12.2018)
boooooooom (02.12.2018)
Ի դեպ, Ռամշ, մոտավորապես էս թեմայով էսօր ՖԲ-ում արտաքուստ մեղմ, իրականում բավական սուր քննադատական խոսք եմ գրել: Սուր էն իմաստով, որ ես գիտեմ, թե հասցեատերերը դա ոնց կընկալեն: Ինֆորմացիա ունեմ, որ հասցեատարերին հասել ա ))
Քաղաքացիական Պայմանագրից շատերի հետ գաղափարական հակասություններ ու բանավեճեր եմ ունեցել՝ մինչ հեղափոխությունը։ Հիմա էլ շատերի հետ ունեմ հակասություններ, բայց դեռ չեմ համարում, որ հասել է բանավեճի փուլը։ Բայց ասելիքս հիմա դա չի։ Անկախ էդ լիքը հակասությունների միշտ համարել եմ, որ ՔՊի կորիզը քաղաքակիրթ մարդիկ են, բարձր արժեհամակարգով։
Վերջին օրերին շատ եմ ականատես լինում քաղաքում ամենատարբեր տեղերում, ոչ թույլատրված վայրերում ՔՊ թեկնածուների պաստառներին։ Քաղաքն աղտոտվում է։
Սա իմ իմացած ՔՊի մշակույթը չի, իմ իմացած ու ճանաչած ՔՊականների գործելաոճը չի։ Կարծում եմ պատճառն ակնհայտ է։ Իշխանության գալուց հետո ՔՊի շուրջը սկսեցին հավաքվել ամենատրբեր մշակույթների կրողներ, մի մասը սրտանց, մյուս մասը՝ շահամոլությամբ առաջարկելով իրենց ծառայությունները։
Ես փորձում եմ հետևել ու տեսնում եմ, որ հենց նման խնդրի մասին՝ կոնկրետ տեղանքի նշմամբ բարձրաձայնվում է, թեկնածուն ներողություն է խնդրում ու հրահանգում հեռացնել նման պաստառները։
Բայց դա գործի փոքր մասն է։ Մեզ նաև մարդու մտածողության, մշակութային հեղափոխություն է պետք, ու կարծում եմ ՔՊ թեկնածուներից ամեն մեկը դա պետք է սկսի անել իր անմիջական թիմում՝ չվախենալով սխալ հասկացվելուց։
Էդ բոլոր արջի ծառայություն մատուցողներին պետք է, անհրաժեշտ է կրթել։ Յուրաքանչյուր թեկնածուի թիմը կարող է դառնալ փոքրիկ դպրոց, որտեղ թեկնածուն կդառնա ուսուցիչ, էն արժեհամակարգը, որի համար պայքարել է էսքան տարի, կտարածի ու կսովորեցնի։
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Թեման բավականին տարբեր ա իմ գրածից։ Քո ասածն էլ եմ նկատել, բայց դրան որոշեցի չանդրադառնալ գրառմանս մեջ։ Նաեւ որոշեցի չանդրադառնալ էն լուրերին, որ մի երկու օր առաջ լսել էի, որ Քանաքեռում «Իմ քայլի» թեկնածունեից մեկը այլ թեկմնածուների, էդ թվում իրա թիմակցի պաստառները պոկել իրանն ա կպցրել (կամ վրայից ա կպցրել, լավ չեմ հիշում), քանի որ չգիտեմ՝ ինչքանով ա ինֆորմացիան հավաստի։ Բայց եթե հավաստի ա, ապա առաջին հերթին ցավալի ա, որ «Իմ քայլը» դաշինքում կադրերի ընտրությունը տենց պրոբլեմատիկ ա ու տեղ են գտնում մարդիկ, որոնք եկել են պաշտոն փախցնելու։
Դավիթ Շահնազարյանը Հ1-ով Պետրոսի հյուրն ա: Եթե ՀՀԿ-ն դաժե հեռավոր տեսական շանսեր ուներ ԱԺ մտնելու, էս ոջիլը մի հարցազրույցով էտ շանսերը զրոյացնում ա։
Lion (04.12.2018)
Դավիթ Շահնազարյանը հենց նոր թաղեց ՀՀԿ-ին
Բայց դե նորմալ ա։ Մենակ ՀՀԿական իմբեցիլների մտքեվ կանցներ էտ անասսսսունին բերել ու սարքել ցուցակի երրորդ համար։![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ