Գիտունիկ-ի խոսքերից
ՀԱՅԵՐԵՆԸ և ԱՇԽԱՐՀԸ
19-րդ դարի երկրոդ կեսին, հիմնականում գերմանացի լեզվաբանների ջանքերով, հայերենը հռչակվեց հնդեվրոպական լեզվաընտանիքին պատկանող լեզու: Դա այն դեպքում, երբ հայերենի բառապաշարի միայն ~4% տոկոսն ունի հստակ զուգահեռներ հնդեվրոպական լեզուներում (այն էլ հիմնականում լեզվաընտանիքի մեկ կամ երկու լեզվում): Դա դարձվեց մի անջրպետ, որով հայերը հայտարարվեցին եկվորներ և հայերից օտարվեց Հայքի մ.թ.ա. 6-րդ դարից այն կողմ ընկած մշակույթը: Այս կաղապարը մինչ օրս ՀՀ ակադեմիական հայագիտության պաշտոնական տեսակետն է:
Փաստերի ճնշման տակ, շուտ թե ուշ, այս կեղծ տեսությունը փլվելու է:
Շատ լեզվաբաններ են փաստել, որ հայերենը նույնքան բառային զուգահեռներ ունի սեմական, կովկասյան, թուրք-մոնղոլական լեզուների հետ: Իմ հետազոտությունները ցույց են տալիս, որ շումերական և եգիպտական գաղափարագրությունը մ.թ.ա. 4-րդ հազարամյակի վերջին քառորդում կազմվել է հայերենի համանունների միջոցով:
Առանձին հետազոտողներ նշել են հայերենի և բասկերենի կապը (բասկերը համարվում են Եվրոպայի հնագույն բնակիչները), հայերենի և այնուների լեզվի միջև կապը (այնուները կամ ավելի ճիշտ այուները Ճապոնական կղզիների հնագույն բնակիչներն են), հայերենի ու պոլինեզյան կղզիների լեզուների կապը և այլն: Եթե լեզվաբանները երկու լեզուների միջև 20 կամ ավել բառային զուգահեռներ են հայտնաբերում, ապա խոսում են այդ լեզուները կրողների առնվազն երկարատև շփումների մասին: Հայերենի և հիշյալ լեզուների միջև բառային զուգահեռները հասնում են հարյուրների:
Այս փաստերը վկայում են, որ հայերենը նախնական քաղաքակրթական օջախը ստեղծողների լեզուն է եղել: Նրանք իրենց ստեղծած քաղաքակրթական արժեքների հետ աշխարհով մեկ տարածել են նաև իրենց բառերը, որոնք պահպանվել և հասել են աշխարհի տարբեր ծագերում գտնվող ժամանակակից լեզուներին:
Վերջերս հայերի հետ յակուտների կապը բացահայտող հետաքրքիր փաստեր է հայտնաբերել Յուրի Սարգսյանը (Yuri Sargsyan ): Յակուտ գիտնականներն են նշում, որ թեև իրենք թրքախոս են, սակայն թուրքեր չեն: Նույնիսկ առաջ են քաշել յակուտների հնդեվրոպական ծագման վարկած: Յակուտների ինքնանվանումն է սախա/սահա և ուրանհայ: Իսկ թե որտեղից են ծագում յակուտերենում չստուգաբանվող այս անվանումները, կարող եք իմանալ Յուրի Սարգսյանի գրքից:
Էջանիշներ