User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 16 հատից

Թեմա: Հեքիաթազավր արքայադուստր Մորիի և Վիշապի մասին

  1. #1
    ազատ ռադիկալ Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    936
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հեքիաթազավր արքայադուստր Մորիի և Վիշապի մասին

    Քաղաքականություններդ հեքիաթով կտրեմ։

    Ուրեմն, Կանանց ռեսուրս կենտրոնի հայտարարծ ֆեմինիստական նախագծերի շրջանակում վաղուց ունեցած մտքերիցս մեկն եմ իրագործել․ գրել մի քիչ ոչ կարծրատիպային հեքիաթ մեր օրերում ապրող աղջկա, արքայադստեր և Վիշապի մասին։ Պրոյեկտի մասին կարճ՝

    Ռուբի Դավթյանը և Մարիա Զաքարյանը Կանանց ռեսուրսային կենտրոնի կողմից հայտարարված փոքր դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ընտրված նախագծերից մեկի հեղինակներն են:
    Ծրագրի նպատակն է ստեղծել հայալեզու այլընտրանքային նկարազարդված հեքիաթ՝ փորձելով ստեղծել հասարակության մեջ ընդունված կարծրատիպերից դուրս կանանց կերպարներ` խաղարկելով նրանց հարաբերությունը շրջակա աշխարհի և մարդկանց հետ` միաժամանակ դուրս բերելով նրանց կրավորական դերից, որում սովոր է տեսնել նրանց հասարակությունը:
    Բազմաթիվ աղջիկներ մանկության ընթացքում լսում և կարդում են հեքիաթներ, որտեղ հանգուցալուծման և երջանիկ ավարտի համար անհրաժեշտ է արքայազն, ով կփրկի արքայադստերը և նրան կերջանկացնի։ Հեքիաթներում կանայք և աղջիկները հազվադեպ են գործող անձի դերում. Մոխրոտին արքայազնը դուրս է հանում աղքատ և բռնություններով լի կյանքից, Սպիտակաձյունիկն ու Քնած Գեղեցկուհին կենդանանում է արքայազնի համբույրից… Այս շարքը կարելի է երկար շարունակել, իսկ ուժեղ, ազդեցիկ և հեքիաթում որպես ակտիվ գործող անձ հանդես եկող կանանց և աղջիկների կերպարները քիչ են։ Ծրագրի ընթացքում նախատեսվում է գրել, նկարազարդել և տպագրության հանձնել հեքիաթ-պատմվածք, որի գործող անձինք ուժեղ և վառ բնավորությամբ երկու աղջիկներ են, որոնք չեն սպասում արքայազնի, որը կփրկի իրենց, այլ իրենք են կերտում իրենց ճակատագիրը և որոշումներ կայացնում։
    Նախագծի շնորհիվ ծնողներին և երեխաներին կներկայացվի բովանդակություն, որտեղ կանայք ոչ թե սուբյեկտի, այլ գործող անձի դերում են՝ հանդիսանալով role-model փոքրիկ աղջիկների համար։ Մանկահասակ աղջիկների համար հաճախ ոգեշնչման աղբյուր են հանդիսանում հեքիաթների հերոսուհիները, որոնք պասիվ դեր են տանում և աչքի են ընկնում միայն իրենց գեղեցկությամբ՝ նպաստելով երեխաների աչքերում կնոջ՝ որպես սուբյեկտ ընկալմանը և ակտիվ, համարձակ և ինքնուրույն գործողությունների անկարող լինելուն։ Մեր նախագծի միջոցով կստեղծվի ուրույն հայալեզու բովանդակություն, որը ոչ միայն հետաքրքիր և ոգեշնչող կլինի փոքրիկ աղջիկների համար, այլ նաև նպաստավոր հող կստեղծի ֆեմինիստական ուղղվածություն ունեցող հետագա հրապարակումների, հեքիաթների և պատմվածքների համար։
    Իսկ հեքիաթի նախնական տարբերակը վերբեռնել եմ այստեղ։ Անհամբեր սպասում ենք կարծիքների, քննադատությունների, հատկապես՝ պստոներ ունեցող ակումբցիների ու հե՛նց պստոների կողմից։
    Վերջին խմբագրող՝ Ruby Rue: 05.11.2018, 20:33:


  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (Երեկ), boooooooom (09.11.2018), Cassiopeia (05.11.2018), ivy (05.11.2018), LisBeth (05.11.2018), Marcus (07.11.2018), Progart (05.11.2018), Rammstein (05.11.2018), Ուլուանա (05.11.2018), Ռուֆուս (06.11.2018), Վոլտերա (08.11.2018)

  3. #2
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,679
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարդացի, սիրուն հեքիաթ էր՝ խորը իմաստով։
    Քեզ ճանաչելով երևի, հեքիաթի բուն իմաստը կանխատեսել էի սկզբից։
    Տառասխալների մասին Արտակը կգրի (ինքը տառակեր ա ու բան բաց չի թողնի)։ Կետադրական նշանների սխալներ էլ կային, դա էլ երևի կողքից գիտակները կհուշեն։
    Հիմա իմաստի մասին.
    Սկզբից ինձ թվաց թե 6-7 տարեկան երեխայի մասին է խոսքը (5-րդ դասարանում ոչ ոք խաղալիք թուրը բարձի տակ չի քնում ու հայրիկը կամ մայրիկը ամեն օր հեքիաթ չեն կարդում)։ Եթե դա մի կողմ թողնենք, մնացածը 5-րդ դասարանցու համար նորմալ կդիտվի։

    Հ.Գ. Վերջնական տարբերակի պատրաստ լինելուց հետո, եթե դեմ չլինես, կցանկանամ հեքիաթը տեղադրել «Փոքրիկում»

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    LisBeth (07.11.2018), Marcus (07.11.2018), Progart (05.11.2018), Ruby Rue (08.11.2018), Աթեիստ (05.11.2018), Ուլուանա (06.11.2018)

  5. #3
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,316
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կներեք օֆֆթոպի համար, բավական երկար նայում էի վերնագրին ու չէի հասկանում, թե ոնց է ստացվել, որ "Հեքիաթազավր արքայադուստր Մորի" մականվամբ ակումբցու չեմ ճանաչում

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Marcus (07.11.2018)

  7. #4
    Պատվավոր անդամ LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,008
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ռյու, մի քանի դիտանկյունից կարելի ա գնահատել այս գործդ։ Ընդհանուր տպավորությունս շատ դրական ա, թե որպես պրոյեկտի կոնտեքստին համապատասխանող, թե ժանրային, թե բովանդակային։ Սա իհարկե մի կողմ դնելով ժանրի հանդեպ վերաբերմունքս ու դիտարկելով այն որպես ֆենթզի, ավելի շատ։ Հեքիաթ բառը տեքստում խանգարում էր սրան մի թեթև։ Եթե նպատակային լսարան չունես, կարծում եմ էդ բառը հանելով կարելի ա շրջանակ ընդլայնել։ Ու նաև հեքիաթներին բնորոշ բարոյխրատական մասը մի քիչ կարելի ա ռետուշ անել, որ շատ ցայտուն աչք չմտնի էլի։ Ինֆորմացիոն ծանրաբեռնվածություն ա զգացվում, Մորիի ու Ագաթի համընկնող մտքերում, հատկապես սխալ ընկալման կոնտրաստի վրա, որ Cassiopeia-ն նշեց։ Այսինք, սկզբում կարծում ես թե մի վեց յոթ տարեկան երեխա ա, հետո պարզվում ա համարյա թինեյջեր ա, ու հետո էլ որ խորը մտահոգություններ ունի ապագայի վերաբերյալ, մարդկային որակների մասին տարիքին ոչ այդքան բնորոշ հետևություններով։ Ու էս մտքերը կրկնվում են, մի քանի անգամ։ Սրանք իմ կարծիքով աշխատելու տեղերն են։

    Իսկ դրականներից ավելացնեմ՝ սյուժետը, որ վերին աստիճանի ատիպիկ ա, չնայած որ էս աստվածների վկայակոչումը արդեն շուտով սիրո բախտին ա արժանանալու, այսինք հզոր բան ա, բայց դադարում ա արձագանք գտնել, լայնածավալ էքսպլուատացիայի հետևանքով։ Բայց քո տեքստում իրանց տված դերը հավանեցի։ Անավարտ հեքիաթի/պատմվածքի գաղափարն էլ․․․ չգիտեմ քոնն ա, թե տենց բաներ գոյություն ունեն, շատ հետաքրքիր ա, ու երեխաների համար իրոք երևակայություն զարգացնելու լավ մեթոդ։ Շատ ապրես։ Մի հատ քեզ պաչիկ ա հասնում։
    LiBi

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (08.11.2018), Ruby Rue (08.11.2018), StrangeLittleGirl (09.11.2018), Ուլուանա (08.11.2018)

  9. #5
    ազատ ռադիկալ Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    936
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարդացի, սիրուն հեքիաթ էր՝ խորը իմաստով։
    Քեզ ճանաչելով երևի, հեքիաթի բուն իմաստը կանխատեսել էի սկզբից։
    Տառասխալների մասին Արտակը կգրի (ինքը տառակեր ա ու բան բաց չի թողնի)։ Կետադրական նշանների սխալներ էլ կային, դա էլ երևի կողքից գիտակները կհուշեն։
    Հիմա իմաստի մասին.
    Սկզբից ինձ թվաց թե 6-7 տարեկան երեխայի մասին է խոսքը (5-րդ դասարանում ոչ ոք խաղալիք թուրը բարձի տակ չի քնում ու հայրիկը կամ մայրիկը ամեն օր հեքիաթ չեն կարդում)։ Եթե դա մի կողմ թողնենք, մնացածը 5-րդ դասարանցու համար նորմալ կդիտվի։

    Հ.Գ. Վերջնական տարբերակի պատրաստ լինելուց հետո, եթե դեմ չլինես, կցանկանամ հեքիաթը տեղադրել «Փոքրիկում»
    Վեռ, շա՜տ շնորհակալ եմ կարծիքի համար․ ես հենց Ակումբի ծնողներից էլ երեխաների վարքի վերաբերյալ քննադատություն ակնկալում էի, որովհետև երեխաների հետ շփում առանձնապես չունեմ, իսկ սեփական մանկության հուշերը շատ աղոտ են։ Ընդհանրապես՝ երևի պետք է երեխաների հետ մի քիչ ավելի շատ շփվել, իրենց մասին գրել փորձելուց առաջ։ Փաստորեն՝ միայն այդ մասերը խմբագրեմ, հա՞։ Թեև ես 20 տարեկան մեկին գիտեմ, որ մի խաղի մոտիվներով թրի ու վահանի ռեպլիկայի հետ ա քնում:
    Վրիպակների ու սխալների վրայով էլի կանցնեմ, թեև ցավոք սրտի վերջին շրջանում հայերենս բավականին անհարթ ա դարձել։
    Իսկ ասածներիդ անդրադառնալուց հետո միայն ուրախ կլինեմ, եթե «Փոքրիկում» տեղադրես։

    Մեջբերում LisBeth-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռյու, մի քանի դիտանկյունից կարելի ա գնահատել այս գործդ։ Ընդհանուր տպավորությունս շատ դրական ա, թե որպես պրոյեկտի կոնտեքստին համապատասխանող, թե ժանրային, թե բովանդակային։ Սա իհարկե մի կողմ դնելով ժանրի հանդեպ վերաբերմունքս ու դիտարկելով այն որպես ֆենթզի, ավելի շատ։ Հեքիաթ բառը տեքստում խանգարում էր սրան մի թեթև։ Եթե նպատակային լսարան չունես, կարծում եմ էդ բառը հանելով կարելի ա շրջանակ ընդլայնել։ Ու նաև հեքիաթներին բնորոշ բարոյխրատական մասը մի քիչ կարելի ա ռետուշ անել, որ շատ ցայտուն աչք չմտնի էլի։ Ինֆորմացիոն ծանրաբեռնվածություն ա զգացվում, Մորիի ու Ագաթի համընկնող մտքերում, հատկապես սխալ ընկալման կոնտրաստի վրա, որ Cassiopeia-ն նշեց։ Այսինք, սկզբում կարծում ես թե մի վեց յոթ տարեկան երեխա ա, հետո պարզվում ա համարյա թինեյջեր ա, ու հետո էլ որ խորը մտահոգություններ ունի ապագայի վերաբերյալ, մարդկային որակների մասին տարիքին ոչ այդքան բնորոշ հետևություններով։ Ու էս մտքերը կրկնվում են, մի քանի անգամ։ Սրանք իմ կարծիքով աշխատելու տեղերն են։

    Իսկ դրականներից ավելացնեմ՝ սյուժետը, որ վերին աստիճանի ատիպիկ ա, չնայած որ էս աստվածների վկայակոչումը արդեն շուտով սիրո բախտին ա արժանանալու, այսինք հզոր բան ա, բայց դադարում ա արձագանք գտնել, լայնածավալ էքսպլուատացիայի հետևանքով։ Բայց քո տեքստում իրանց տված դերը հավանեցի։ Անավարտ հեքիաթի/պատմվածքի գաղափարն էլ․․․ չգիտեմ քոնն ա, թե տենց բաներ գոյություն ունեն, շատ հետաքրքիր ա, ու երեխաների համար իրոք երևակայություն զարգացնելու լավ մեթոդ։ Շատ ապրես։ Մի հատ քեզ պաչիկ ա հասնում։
    Լի՛զ, վերնագիրն էսպես ա, որովհետև ուղղակի չէի կարողանում ավելի լավ վերնագիր գտնել։ Եթե տարբերակ ունես վերնագրի, սիրով կլսեմ։ Մորիի ու Ագաթի կերպարների վրա կփորձեմ աշխատել։ Կերպարներն իմ մտքում մի քիչ ուրիշ էին, սակայն փորձել եմ մոդիֆիկացնել՝ գաղափարական մասին համապատասխանեցնելու համար։ Խեղճ ու կրակ աստվածներին դիմելն էլ էլի էդ պատճառով էր․ որ գաղափարն ու սյուժեն փազլի նման կարողանան իրար կպնել։
    Իսկ անավարտ հեքիաթներ, չգիտեմ, կան թե ոչ, ես ուղղակի մտածում էի, եթե ասենք կա «Ներկի՛ր ինքս», ինչի՞ պիտի «Շարունակի՛ր ինքդ» չլինի։
    Քեզ էլ պաչիկ։

    Շնորհակալ եմ երկուսիդ էլ լավ քննադատության համար։

    Ի դեպ, ուզում ենք հետագայում Ագաթի և Մորիի արկածները շարունակել, ու հեքիաթ-պատմվածքից ինչ-որ արկածային վիպակի վերածել։ Մտածում եմ՝ կարող են թե՛ ստանդարտ ֆենտեզի արկածներ ունենալ, թե՛ ասենք մեր աշխարհի ինչ-որ խնդիրների անդրադառնան։ Արժի՞։


  10. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (09.11.2018), Cassiopeia (08.11.2018), LisBeth (09.11.2018), Sambitbaba (09.11.2018), Ուլուանա (08.11.2018), Վոլտերա (08.11.2018)

  11. #6
    Պատվավոր անդամ LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,008
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ruby Rue-ի խոսքերից Նայել գրառումը
    Վեռ, շա՜տ շնորհակալ եմ կարծիքի համար․ ես հենց Ակումբի ծնողներից էլ երեխաների վարքի վերաբերյալ քննադատություն ակնկալում էի, որովհետև երեխաների հետ շփում առանձնապես չունեմ, իսկ սեփական մանկության հուշերը շատ աղոտ են։ Ընդհանրապես՝ երևի պետք է երեխաների հետ մի քիչ ավելի շատ շփվել, իրենց մասին գրել փորձելուց առաջ։ Փաստորեն՝ միայն այդ մասերը խմբագրեմ, հա՞։ Թեև ես 20 տարեկան մեկին գիտեմ, որ մի խաղի մոտիվներով թրի ու վահանի ռեպլիկայի հետ ա քնում:
    Վրիպակների ու սխալների վրայով էլի կանցնեմ, թեև ցավոք սրտի վերջին շրջանում հայերենս բավականին անհարթ ա դարձել։
    Իսկ ասածներիդ անդրադառնալուց հետո միայն ուրախ կլինեմ, եթե «Փոքրիկում» տեղադրես։



    Լի՛զ, վերնագիրն էսպես ա, որովհետև ուղղակի չէի կարողանում ավելի լավ վերնագիր գտնել։ Եթե տարբերակ ունես վերնագրի, սիրով կլսեմ։ Մորիի ու Ագաթի կերպարների վրա կփորձեմ աշխատել։ Կերպարներն իմ մտքում մի քիչ ուրիշ էին, սակայն փորձել եմ մոդիֆիկացնել՝ գաղափարական մասին համապատասխանեցնելու համար։ Խեղճ ու կրակ աստվածներին դիմելն էլ էլի էդ պատճառով էր․ որ գաղափարն ու սյուժեն փազլի նման կարողանան իրար կպնել։
    Իսկ անավարտ հեքիաթներ, չգիտեմ, կան թե ոչ, ես ուղղակի մտածում էի, եթե ասենք կա «Ներկի՛ր ինքս», ինչի՞ պիտի «Շարունակի՛ր ինքդ» չլինի։
    Քեզ էլ պաչիկ։

    Շնորհակալ եմ երկուսիդ էլ լավ քննադատության համար։

    Ի դեպ, ուզում ենք հետագայում Ագաթի և Մորիի արկածները շարունակել, ու հեքիաթ-պատմվածքից ինչ-որ արկածային վիպակի վերածել։ Մտածում եմ՝ կարող են թե՛ ստանդարտ ֆենտեզի արկածներ ունենալ, թե՛ ասենք մեր աշխարհի ինչ-որ խնդիրների անդրադառնան։ Արժի՞։
    Հա ջան։ Երբ որ չես կարում ավելի լավ բան մտածես, վերցրու ամենապարզ տարբերակը։ Օրինակ՝ Արքայադուստր Մորին ու Վիշապը, կամ՝ Պատմվածքազավր էս տարբերակով կարելի ա տեքստում եղած հեքիաթ բառն էլ սուիչ անել։

    Իսկ շարունակելու համար՝ միանշանակ արժի։ Համ օգտակար գործ կանես, համ գրելուդ վարպետությունը տոնուսի մեջ կմնա։ Քեզ լիքը հաջողություններ էս հարցում։
    LiBi

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ruby Rue (Երեկ)

  13. #7
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,526
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չգիտեմ,ես հեքիաթը ավելի կարճոտ եմ պատկերացնում. մինչև կեսն եմ հլը կարդացել:
    Կարճ
    Կոնկրետ

  14. #8
    Պատվավոր անդամ LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,008
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում boooooooom-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ,ես հեքիաթը ավելի կարճոտ եմ պատկերացնում. մինչև կեսն եմ հլը կարդացել:
    Հեչ պարտադիր չի որ կարճ լինի, Բում։ Ռուբիի "ձեռագիրը" լավ թեթև ա գնում, ու ծավալը դառնում ա հաղթահարելի։
    LiBi

  15. #9
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,526
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նայի ստորագրությանս ու կհասկանաս, թե ինչքան պարտադիր ա ինձ համար:
    Կարճ
    Կոնկրետ

  16. #10
    Պատվավոր անդամ LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,008
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում boooooooom-ի խոսքերից Նայել գրառումը
    Նայի ստորագրությանս ու կհասկանաս, թե ինչքան պարտադիր ա ինձ համար:
    Կարճ ու կոնկրետը մի երկու բառով ա՝
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար

    Սենց էլ ստեղծագործելու իմաստը կորում ա, ընթացիկ հետաքրքրություն էլ ու լիքը պատկերներ։
    LiBi

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (09.11.2018), Cassiopeia (09.11.2018)

  18. #11
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    35
    Գրառումներ
    11,456
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ընտիր գործ էր, ապրի Ռուբին, մի շնչով կարդացել եմ։
    I may be paranoid but no android!

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ruby Rue (Երեկ)

  20. #12
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,118
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարդացի, շատ լավն էր։ Գաղափարն ուղղակի հրաշալի ա։ Կերպարներն էլ են հրաշալի։ Նկարազարդումներն էլ են վերջը։ Ահագին խոստումնալից նախագիծ ա էրևում։ Բայց մի երկու բան ասեմ։ Էս ամբողջ որ կարդացի, կարելի ա կրճատել, դարձնել հինգ էջ ու ծառայացնել որպես հեքիաթի նախաբան, որովհետև անընդհատ կարդում֊կարդում եմ, սպասում, թե երբ պիտի հեքիաթը «սկսվի», բայց էդպես էլ չի սկսվում։ Փորձեմ բացատրել. ես փնտրում եմ, թե ինչ ա քո գլխավոր կերպարն ուզում ու ինչն ա խանգարում։ Ցանկությունն ու խոչընդոտն էստեղ հստակ չեն։ Ագաթի ցանկությունը հեքիաթն ավարտե՞լն ա։ Բայց խոչընդոտ չկա։ Վիշապի ցանկությունը նորից արքայադուստր դառնա՞լն ա։ Ոնց որ ուզում ա, բայց ոչ էնքան շատ, որ ամբողջական պատմության նյութ դառնա։

    Ու հենց էս պատճառով տեմպը բավական դանդաղ ա հեքիաթի համար։ Նայի, քսան էջ ա, ու էդ քսան էջում շատ քիչ բան ա կատարվում։ Պատճառներից մեկն էլ էն ա, որ մեջբերված տեքստը շատ֊շատ ա՝ թե՛ երկտողը (օրինակ, կարելի ա երկտողը մենակ նկարազարդման տեքսքով պահել), թե՛ Մորիի օրագիրը, թե՛ հեքիաթի սկիզբը։

    Հեքիաթն անավարտության զգացողություն ա առաջացնում նաև էն պատճառով, որ գլխավոր հերոսդ չի փոխվում։

    Մեկ էլ վստահ չեմ՝ որպես մանկական գործ ոնց կաշխատի։ Ըստ էության, էստեղ էնպիսի խոհափիլիսոփայական գաղափարներ են ներկայացվում, որ հինգ տարեկան երեխան կարող ա չհասկանա։ Ու կան նաև բառեր, որոնք հինգ տարեկան երեխայի բառապաշարում չկան։ Բայց երևի էս պահին ավելի մանրամասն կանդրադառնան երեխա ունեցող ակումբցիները։

    Հա, մեկ էլ, «տանը միայնակ մնալ» չէ, «տանը մենակ մնալ»։

    Մի խոսքով, ամեն ինչ կա որպես լավ հեքիաթի խոստումնալից սկիզբ։ Մնում ա խմբագրել ու շարունակել։ Օրինակ, կարելի ա Մորիի ու Ագաթի զանազնա արկածներից պատմել։ Կարելի ա հենց Մորիին նորից մարդ դարձնելը վերցնել որպես Ագաթի ցանկություն, ծնողների անհանգստանալը՝ խոչընդոտ։ Ու ուսումնասիրել, թե ոնց ա Ագաթը հաղթահարում խոչընդոտը, ինչ ա անում Մորիին նորից աղջիկ սարքելու համար։

    Հաջողություն շարունակության հարցում։ Ընտիր բան եք անում

  21. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (09.11.2018), Progart (Երեկ), Ruby Rue (Երեկ), Sambitbaba (Երեկ)

  22. #13
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,118
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քննարկումն էլ կարդացի։ Թուրը բարձի տակ դնելն էլ վիճելի ա։ Ասենք ես մինչև հիմա խաղալիք կապիկի հետ եմ քնում Բայց դե եթե մտահոգություն ա, գուցե դրան էլ անդրադառնաս «քո ինչ տարիքն ա թրով խաղալու համար» վիճակներով

  23. #14
    Պատվավոր անդամ Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    5,007
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Կներեք օֆֆթոպի համար, բավական երկար նայում էի վերնագրին ու չէի հասկանում, թե ոնց է ստացվել, որ "Հեքիաթազավր արքայադուստր Մորի" մականվամբ ակումբցու չեմ ճանաչում
    Ես Մորի անունով արքայադուստր չեմ ճանաչում ու հետը առնչություն չեմ ունեցել, ու ինչ որ գրած ա` սաղ հեքիաթներ են:
    Դժվարին հանգամանքներում ժողովրդին կարող է փրկել հերոսությունը, սակայն նրա մեծությունը որոշում է միայն մանր առօրյա առաքինությունների ամբողջությունը:
    Գյուստավ Լեբոն

  24. #15
    ազատ ռադիկալ Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    936
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարդացի, շատ լավն էր։ Գաղափարն ուղղակի հրաշալի ա։ Կերպարներն էլ են հրաշալի։ Նկարազարդումներն էլ են վերջը։ Ահագին խոստումնալից նախագիծ ա էրևում։ Բայց մի երկու բան ասեմ։ Էս ամբողջ որ կարդացի, կարելի ա կրճատել, դարձնել հինգ էջ ու ծառայացնել որպես հեքիաթի նախաբան, որովհետև անընդհատ կարդում֊կարդում եմ, սպասում, թե երբ պիտի հեքիաթը «սկսվի», բայց էդպես էլ չի սկսվում։ Փորձեմ բացատրել. ես փնտրում եմ, թե ինչ ա քո գլխավոր կերպարն ուզում ու ինչն ա խանգարում։ Ցանկությունն ու խոչընդոտն էստեղ հստակ չեն։ Ագաթի ցանկությունը հեքիաթն ավարտե՞լն ա։ Բայց խոչընդոտ չկա։ Վիշապի ցանկությունը նորից արքայադուստր դառնա՞լն ա։ Ոնց որ ուզում ա, բայց ոչ էնքան շատ, որ ամբողջական պատմության նյութ դառնա։

    Ու հենց էս պատճառով տեմպը բավական դանդաղ ա հեքիաթի համար։ Նայի, քսան էջ ա, ու էդ քսան էջում շատ քիչ բան ա կատարվում։ Պատճառներից մեկն էլ էն ա, որ մեջբերված տեքստը շատ֊շատ ա՝ թե՛ երկտողը (օրինակ, կարելի ա երկտողը մենակ նկարազարդման տեքսքով պահել), թե՛ Մորիի օրագիրը, թե՛ հեքիաթի սկիզբը։

    Հեքիաթն անավարտության զգացողություն ա առաջացնում նաև էն պատճառով, որ գլխավոր հերոսդ չի փոխվում։

    Մեկ էլ վստահ չեմ՝ որպես մանկական գործ ոնց կաշխատի։ Ըստ էության, էստեղ էնպիսի խոհափիլիսոփայական գաղափարներ են ներկայացվում, որ հինգ տարեկան երեխան կարող ա չհասկանա։ Ու կան նաև բառեր, որոնք հինգ տարեկան երեխայի բառապաշարում չկան։ Բայց երևի էս պահին ավելի մանրամասն կանդրադառնան երեխա ունեցող ակումբցիները։

    Հա, մեկ էլ, «տանը միայնակ մնալ» չէ, «տանը մենակ մնալ»։

    Մի խոսքով, ամեն ինչ կա որպես լավ հեքիաթի խոստումնալից սկիզբ։ Մնում ա խմբագրել ու շարունակել։ Օրինակ, կարելի ա Մորիի ու Ագաթի զանազնա արկածներից պատմել։ Կարելի ա հենց Մորիին նորից մարդ դարձնելը վերցնել որպես Ագաթի ցանկություն, ծնողների անհանգստանալը՝ խոչընդոտ։ Ու ուսումնասիրել, թե ոնց ա Ագաթը հաղթահարում խոչընդոտը, ինչ ա անում Մորիին նորից աղջիկ սարքելու համար։

    Հաջողություն շարունակության հարցում։ Ընտիր բան եք անում
    Բյուր, մտքերս ես կարդում։ Հենց էդպիսի նպատակ էլ ունեմ․ շարունակել իրենց արկածները՝ ներկայացնել խնդիրներ, որոնք իրենք հաղթահարում են լոկալ ու գլոբալ մակարդակում։ Ասենք թե ո՞նց են մարդկանց օգնում ու միևնույն ժամանակ՝ ոնց ա Մորին էլի աղջիկ դառնում Ագաթի շնորհիվ կամ արդյո՞ք դառնում ա, թե ոչ։
    Իսկ Մորիի օրագիրը պիտի էքշն դառնա․ ոչ թե էդ ամենն իր գրածում երևա, այլ ինքը գնա, լսի, տեսնի․ էդ դեպքում էլ բառացի գրելու կարիք չի լինի։
    Ուղղակի ուզում էի նախնական կարծիքներ լսել, հասկանալու համար հետաքրքիր ա, թե չէ։

    Իսկ ինչ վերաբերում ա երկտողին․ տեքստն ուղղակի մատչելիության համար ա թողած։ Ասենք եթե մեկը տեսողության խնդիրներ ունի, որ կարողանա screen reader-ով կարդալ կամ տառաչափը մեծացնել։


  25. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (Այսօր), StrangeLittleGirl (Երեկ)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •