Մեջբերում Ruby Rue-ի խոսքերից Նայել գրառումը
Բյուր, մտքերս ես կարդում։ Հենց էդպիսի նպատակ էլ ունեմ․ շարունակել իրենց արկածները՝ ներկայացնել խնդիրներ, որոնք իրենք հաղթահարում են լոկալ ու գլոբալ մակարդակում։ Ասենք թե ո՞նց են մարդկանց օգնում ու միևնույն ժամանակ՝ ոնց ա Մորին էլի աղջիկ դառնում Ագաթի շնորհիվ կամ արդյո՞ք դառնում ա, թե ոչ։
Իսկ Մորիի օրագիրը պիտի էքշն դառնա․ ոչ թե էդ ամենն իր գրածում երևա, այլ ինքը գնա, լսի, տեսնի․ էդ դեպքում էլ բառացի գրելու կարիք չի լինի։
Ուղղակի ուզում էի նախնական կարծիքներ լսել, հասկանալու համար հետաքրքիր ա, թե չէ։

Իսկ ինչ վերաբերում ա երկտողին․ տեքստն ուղղակի մատչելիության համար ա թողած։ Ասենք եթե մեկը տեսողության խնդիրներ ունի, որ կարողանա screen reader-ով կարդալ կամ տառաչափը մեծացնել։
Մի խոսքով, ապրեք, շարունակեք շատ հավես կլինի։ Իսկ նկարազարդումների համար խելքս գնում ա ուղղակի, լրիվ վերջն են։ Ասենք ես էս տարիքիս կուզենայի էդ Մորիի տեսքով տիկնիկ ունենալ