Կարծում եմ` բոլորիս կյանքում էլ լինում են պահեր, երբ մեր երեխաները, որոնց մենք` որպես ծնողներ, մի տեսակ հակված ենք ընկալելու որպես փոքր, մեկ էլ էնպիսի բան են ասում կամ անում, որ անակնկալի ենք գալիս ու էդ պահին գիտակցում, թե ինչքան են մեծացել, որ արդեն էդպիսի բան կարող են ասել կամ անել : Էդպիսի պահերը հաճախ հիշարժան են լինում ու մեզ համար կարևոր, ու կարծում եմ` դրանք արժե պահպանել: Նաև հետաքրքիր է ուրիշների հետ պատահած նմանատիպ պահերի մասին կարդալը, լսելը: Մի խոսքով` գրեք ձեր երեխաների էն պահերը, երբ հասկացել եք, որ արդեն «մեծ» են:
Էջանիշներ