User Tag List

Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին 1234
Ցույց են տրվում 46 համարից մինչև 48 համարի արդյունքները՝ ընդհանուր 48 հատից

Թեմա: Թոթ Եռամեծ

  1. #46
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    12. ԹԱԹ. - Դու, հայր իմ, ուսմունքը (լոգոս) շարադրեցիր շատ հասանելի:

    ԹՈԹ. - Դիտարկիր նաև, որդիս, այն երկու բանը, ինչով Աստված պարգևատրել է մարդկանց, դրանով գերադասելով նրանց մնացած մահկանացու կյանքերից՝ դրանք են միտքը և խոսքը (լոգոս), դրանք հավասարազոր են անմահությանը: Մարդը տիրապետում է մտքի Աստծոն ճանաչելու համար, և խոսքը նրա հնչում է ի փառս Աստծո:
    Եվ եթե նա օգտագործում է դրանք իրենց ուղիղ նշանակությամբ, ուրեմն նա ոչնչով անմահներից չի տարբերվում:
    Եվ նույնիսկ մարմնից բաժանվելուց հետո այդ երկուսը նրան Աստվածների և Օրհնյալների Երգչախումբ կտանեն:


    13. ԹԱԹ. - Իսկ այլ կյանքերը, հայր իմ, խոսքը չե՞ն կիրառում:

    ԹՈԹ. - Ախ, ոչ, որդիս, նրանք օգտվում են ձայնից; իսկ խոսքը տարբեր է ձայնից: Քանզի խոսքն ընդհանուր երևույթ է մարդկանց միջև, այն ժամանակ երբ ձայնը տարբեր է կենդանի արարածների ամեն ազգի մեջ:

    ԹԱԹ. – Բայց մարդկանց մեջ էլ, հայր իմ, ամեն ժողովրդի մոտ տարբեր է խոսքը:

    ԹՈԹ. – Այո, որդիս, բայց մարդը միասնական է; և խոսքն էլ մեկ է և թարգմանվում է տարբեր կերպ, և նա միշտ նույնն է; ինչ Եգիպտոսում, ինչ Պարսկաստանում, ինչ Հունաստանում:
    Թվում է, թե դու, որդիս, տեղյակ չես Գիտակցության մեծությանն ու բարերարությանը:
    Քանզի ահա թե ինչ հայտարարեց Օրհնյալ Աստված, Դևը Բարերար. “Հոգին՝ Մարմնի մեջ, Միտքը՝ Հոգու մեջ; բայց Գիտակցությունը (Լոգոս)՝ Մտքի մեջ, իսկ Միտքը՝ Աստծո մեջ; իսկ Աստված՝ նրանց բոլորի Հայրն է”:


    14. Հետևաբար Գիտակցությունը՝ Մտքի պատկերն է, իսկ Միտքը՝ պատկերն է Աստվածային; այն ժամանակ երբ Մարմինը՝ Ձևի պատկերն է, իսկ Ձևը՝ պատկերն է Հոգու:
    Նյութի նրբագույն մասնիկը՝ Օդն է; Օդինը՝ Հոգին; Հոգունը՝ Միտքը; Մտքինը՝ Աստված:
    Եվ Աստված ընդգրկել և թափանցել է ամեն ինչ; այն ժամանակ երբ Միտքն ընդգրկել է Հոգին, Հոգին՝ Օդը, Օդը՝ Նյութին:
    Անհրաժեշտությունը, և Նախախնամությունը, և Բնությունը՝ դրանք Տիեզերքի և Նյութական կարգի զենքերն են; այն ժամանակ երբ մտահասանելի իրերից յուրաքանչյուրը՝ Էություն է, իսկ նրանց Էությունն է՝ Նույնությունը:
    Տիեզերքն ինքը բաղկացած է բազմաթիվ Էլեմենտներից; բայց, տիրապետելով Նույնությանը, այդ բաղկացուցիչ Մարմիններից ամեն մեկը, չնայած և փոխակերպվում է մեկից մյուսի, այնուամենայնիվ պահպանում է Նույնությունը:

    15. Եվ գոյացած մարմիններից ամենավերջինն անգամ ունի իր թիվը; չէ՞ որ առանց թիվ չի կարող լինել ոչ կառուցվածք, ոչ միացում, ոչ էլ քայքայում:
    Մեկը ծնում և մեծացնում է թիվը, իսկ բաժանվելով, նորից վերադառնում է դեպի ինքը:
    Նյութը միասնական է; իսկ ամբողջ Տիեզերքը՝ հզորագույն Աստված և Կերպարն իր հետ միասնացած Հզորագույնի, պահապանը Հոր Կարգի և Կամքի՝ այդ Տիեզերքը՝ հենց Կյանքի Ամբողջականությունն է, որ կա:
    Չկա ոչինչ ամբողջ Էոնի մեջ, Հայրական Վերահաստատման հավերժության մեջ, ոչ ամբողջի, ոչ էլ նրա որևէ մասի, չկա այնպիսի մի բան, ինչը կենդանի չէր լինի:
    Քազի չի եղել այս Տիեզերքի մեջ մեռած ոչինչ, չկա և չի էլ լինի:
    Քանզի այն, ինչին Հայրը ցանկացել է տալ Կյանք, այդ կյանքը կունենա: Եվ ահա այդ պատճառով այն կարիքն ունի Աստծո գոյության:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #47
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    16. Դե, ինչպե՞ս ուրեմն, որդիս, Հոր Պատկերը, Կյանքի Լիությունը մարմնավորող Աստծո մեջ կարող է ինչ-որ մեռած բան լինել:
    Չէ՞ որ մահը՝ քայքայում է, իսկ քայքայումը՝ տարրալուծում:
    Իսկ ինչպե՞ս կարող են քայքայմանն անծանոթ մասնիկները դառնալ քայքայվելի, չէ որ ինչպե՞ս կարող է Աստված ոչնչացնել գոնե իր մի փոքրիկ մասին:

    ԹԱԹ. - Ուրեմն նշանակում է, նրանք չե՞ն մահանում, ով իմ հայր, երբ կյանքը նրանց մեջ բաղդատվում է մասերի:

    ԹՈԹ. – Լռի՛ր, որդիս: - Քեզ սխալմունքի հասցրեց տեղի ունացածը նկարագրող այդ տերմինը:
    Նանք չեն մահանում, որդյակս, որպես բարդ մարմիններ նրանք ուղղակի տարրալուծվում են:
    Այդ տարրալուծումը չի նշանակում մահ, այլ ուղղակի իրար գումարվածի տարանջատումը; և տարրալուծվում են նրանք ոչ թե այն պատճառով, որ նրանց կարելի է վերացնել, այլ այն պատճառով, որ կարող են նորից վերաստեղծվել:
    Քանզի ուրիշ էլ ի՞նչ է Կյանքի գործունեությունը: Արդյո՞ք Նա ինքը շարժումը չէ: Եվ ուրեմն գոյություն ունի՞ արդյոք Տիեզերքում չշարժվող ինչ-որ բան: Ո՛չ, գոյություն չունի, որդիս:


    17. ԹԱԹ. – Մի՞թե քեզ, հայր, թվում է, որ Երկիրն էլ ունի շարժում:

    ԹՈԹ. – Այո, որդիս; առավել ևս որ նա, գտնվելով շատ արագ շարժման մեջ, - միակ բանն է, որ միաժամանակ նաև անշարժ է:
    Դե, ինչպե՞ս չծիծաղել այն պնդման վրա, որ ամենին Սնուցողը չի տիրապետում շարժման, եթե նա սերմանել և ծնել է բոլոր բաները:
    Չէ՞ որ անհնար է, չտիրապետելով շարժման, ամեն ինչ շարժվող ստեղծել:
    Եվ այն, որ դու հարցրեցիր, անշարժ է արդյոք չորրորդ էլեմենտը՝ Երկիրը, առավել ծիծաղելի է; չԷ՞ որ շարժում չունեցող մարմինը ոչ մի նշան ցույց չի տալիս, բացի իներցիան:


    18. Իմացիր, ուրեմն, որդիս, որ բացարձակապես ամենն, ինչ գտնվում է Տիեզերքում, շարժվում է արագացման և դանդաղացման ուղղությամբ:
    Այսպիսով, ամենը, ինչ իր մեջ շարժում է պահպանում, նաև կենդանի է; բայց չկա անհրաժեշտություն, որ ամեն կենդանի բան նույն բանը լինի: Լինելով միասնական ժամանակի յուրաքանչյուր պահին, Տիեզերքը ենթակա չէ փոփոխությունների, այլ փոփոխությունների են ենթակա միայն մասնիկները նրա; բայց ոչինչ նրա մեջ ենթակա չէ ոչ քայքայման ոչ տարրալուծման:
    Այս տերմինը մարդկանց շփոթեցնում է: Քանի որ ոչ թե ծագումն է կազմավորում կյանքը, այլ զգացումները; ոչ թե փոփոխությունն է կազմում մահը, այլ մոռացումը:
    Եվ քանի որ բոլոր բաներն այդպիսին են, ուրեմն նրանք բոլորն անմահ են, - ամենն, ինչը բաղկացած է Նյութից, և Կյանքից, և Ոգուց, և Մտքից, և Հոգուց:


    19. Եվ ամենը, ինչը կենդանի է, իր կյանքով պարտավոր է Մտքին, բայց ամենից շատ նրան պարտավոր է մարդը, Աստծո ժառանգորդը և Նրա հետ համագոյատևողը:
    Չէ՞ որ միայն նրա կյանքն է շփվում Աստծո հետ; երազներում, ցերեկային նախանշաններում, ամեն ինչի հետ Նա նախագուշակում է մարդու ապագան. և թռչուններով, և աչքին անտեսանելի բաներով, և քամով, և ծառերով:
    Ահա թե ինչու մարդու մեջ ներդրված է կիրք դեպի անցյալի, ներկայի և գալիքի ճանաչումը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. #48
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    20. Որդիս, ուշադրություն դարձրու ահա թե նաև ինչի վրա: Ամեն տեսակի կյանք բնակեցնում է միայն Տիեզերքի որոշակի մասը. Ջրում ապրող արարածները՝ ջուրը, գետնի վրա ապրողները՝ հողը, թռչողներն՝ օդը; բայց մարդն օգտվում է բոլոր մասերից. հողից, ջրից, օդից ու նաև կրակից; ու նաև նա տեսնում է երկինքը և հասանում է նրան իր զգացմունքով:
    Բայց Աստված շրջապատում է ամեն ինչ, և թափանցում է ամեն ինչի մեջ, քանզի Նա թե էներգիան է և թե ուժը; և չկա դժվար ոչինչ, որդյակս, Աստծոն ճանաչելու գործում:


    21. Բայց եթե դու ցանկանում ես Նրան տեսնել, ուրեմն կնկատես Տիեզերքի կարգավորվածությունը, կտեսնես այդ կարգուկանոնի ճշմարիտ շարժումը; կտեսնես, թե ինչպես է դրսևորվում իրերի Անհրաժեշտությունը, ինչպես է ծագում իրերի Նախախնամությունը և ինչպես են իրերը փոխվում; կտեսնես, թե ինչպես է Նյութը տոգորված Կյանքով; թե որքան մեծ է Աստված իր շարժման և զարգացման մեջ, իր բոլոր բարի և բարեշնորհ՝ աստվածներով, դևերով և մարդկանցո՛վ:

    ԹԱԹ. – Բայց, հայր իմ, չէ՞ որ բոլոր նրանք՝ մաքուր էներգիանե՛ր են:

    ԹՈԹ. – Բայց եթե նրանք մաքուր էներգիաներ են, որդիս, ո՞վ է նրանց տոգորել գործունեությամբ, եթե ոչ Աստված:
    Թե՞ քեզ անհայտ է, թե ինչպես Երկինքը, Հողը, Ջուրը, Օդն են հանդիսանում Տիեզերքի մասեր, այնպես էլ Աստծո մասերն են կազմում նաև Կյանքն ու Անմահությունը, և Էներգիան, և Ոգին, և Անհրաժեշտությունը, և Նախախնամությունը, և Բնությունը, և Հոգին, Միտքը և Անընդմեջությունը; այս բոլորն էլ հենց այն են, ինչը կոչվում է Բարի:
    Եվ չկա ոչինչ, ինչը ծագել և ծագում է, որ իր մեջ չպարունակեր Աստծոն:


    22. ԹԱԹ. – Ուրեմն, նշանակում է, Նա գոյություն ունի Նյութի մե՞ջ, հայր:

    ԹՈԹ. - Նյութը, որդիս, բաժանված է Աստծոց նրա համար, որպեսզի դու կարողանաս տարածական որակ տալ նրան: Բայց մտածիր ինքդ, ուրիշ էլ ի՞նչ, եթե ոչ ծավալ, կլինի նա, եթե չլցնես նրան ստեղծագործական գործունեությամբ: Բայց եթե այն ստանա էներգիա, ուրեմն ո՞վ է դա արել: Չէ՞ որ արդեն ասացինք մենք, որ էներգիաներն՝ Աստծո մասնիկներն են:
    Ո՞վ է ուրեմն կյանքով լցնում բոլոր կյանքերը: Ու՞մ միջոցով են բոլոր անմահ բաներն անմահ ստեղծված: Ո՞վ է փոփոխություններ կատարում փոփոխական իրերի մեջ:
    Եվ ինչի մասին էլ դու խոսես, կամ Նյութի, կամ Մարմնի, կամ Էության, գիտեցիր, որ դրանք բոլորը նույնպես Աստծո էներգիաներն են; և որ նյութականությունը՝ Նյութի էներգիան է, մարմնականությունը՝ Մարմնի էներգիան է, որ էությունը՝ հաստատումն է Էության; և որ Աստված՝ ամեն ինչ է:


    23. Եվ ամեն ինչի մեջ չկա այն, ինչը կարող էր Աստված չլինել: Ինչու՞ Աստծոն չեն շրջապատում ոչ չափերը, ոչ տարածությունը, ոչ որակը, ոչ ձևը, ոչ ժամանակը: Որովհետև Նա՝ Ամենն է, իսկ Ամենն ընդգրկում է ամեն ինչ և ընդունում է ամեն ինչ:
    Ահա այս Մտքին (Բանին), որդիս, հառնում են թե քո հիացմունքը, և թե քո պաշտամունքը: Գոյություն ունի Աստծոն պաշտելու մեկ միջոց միայն. Չլինել հիմար:



    Վ Ե Ր Ջ
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին 1234

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •