12. ԹԱԹ. - Դու, հայր իմ, ուսմունքը (լոգոս) շարադրեցիր շատ հասանելի:
ԹՈԹ. - Դիտարկիր նաև, որդիս, այն երկու բանը, ինչով Աստված պարգևատրել է մարդկանց, դրանով գերադասելով նրանց մնացած մահկանացու կյանքերից՝ դրանք են միտքը և խոսքը (լոգոս), դրանք հավասարազոր են անմահությանը: Մարդը տիրապետում է մտքի Աստծոն ճանաչելու համար, և խոսքը նրա հնչում է ի փառս Աստծո:
Եվ եթե նա օգտագործում է դրանք իրենց ուղիղ նշանակությամբ, ուրեմն նա ոչնչով անմահներից չի տարբերվում:
Եվ նույնիսկ մարմնից բաժանվելուց հետո այդ երկուսը նրան Աստվածների և Օրհնյալների Երգչախումբ կտանեն:
13. ԹԱԹ. - Իսկ այլ կյանքերը, հայր իմ, խոսքը չե՞ն կիրառում:
ԹՈԹ. - Ախ, ոչ, որդիս, նրանք օգտվում են ձայնից; իսկ խոսքը տարբեր է ձայնից: Քանզի խոսքն ընդհանուր երևույթ է մարդկանց միջև, այն ժամանակ երբ ձայնը տարբեր է կենդանի արարածների ամեն ազգի մեջ:
ԹԱԹ. – Բայց մարդկանց մեջ էլ, հայր իմ, ամեն ժողովրդի մոտ տարբեր է խոսքը:
ԹՈԹ. – Այո, որդիս, բայց մարդը միասնական է; և խոսքն էլ մեկ է և թարգմանվում է տարբեր կերպ, և նա միշտ նույնն է; ինչ Եգիպտոսում, ինչ Պարսկաստանում, ինչ Հունաստանում:
Թվում է, թե դու, որդիս, տեղյակ չես Գիտակցության մեծությանն ու բարերարությանը:
Քանզի ահա թե ինչ հայտարարեց Օրհնյալ Աստված, Դևը Բարերար. “Հոգին՝ Մարմնի մեջ, Միտքը՝ Հոգու մեջ; բայց Գիտակցությունը (Լոգոս)՝ Մտքի մեջ, իսկ Միտքը՝ Աստծո մեջ; իսկ Աստված՝ նրանց բոլորի Հայրն է”:
14. Հետևաբար Գիտակցությունը՝ Մտքի պատկերն է, իսկ Միտքը՝ պատկերն է Աստվածային; այն ժամանակ երբ Մարմինը՝ Ձևի պատկերն է, իսկ Ձևը՝ պատկերն է Հոգու:
Նյութի նրբագույն մասնիկը՝ Օդն է; Օդինը՝ Հոգին; Հոգունը՝ Միտքը; Մտքինը՝ Աստված:
Եվ Աստված ընդգրկել և թափանցել է ամեն ինչ; այն ժամանակ երբ Միտքն ընդգրկել է Հոգին, Հոգին՝ Օդը, Օդը՝ Նյութին:
Անհրաժեշտությունը, և Նախախնամությունը, և Բնությունը՝ դրանք Տիեզերքի և Նյութական կարգի զենքերն են; այն ժամանակ երբ մտահասանելի իրերից յուրաքանչյուրը՝ Էություն է, իսկ նրանց Էությունն է՝ Նույնությունը:
Տիեզերքն ինքը բաղկացած է բազմաթիվ Էլեմենտներից; բայց, տիրապետելով Նույնությանը, այդ բաղկացուցիչ Մարմիններից ամեն մեկը, չնայած և փոխակերպվում է մեկից մյուսի, այնուամենայնիվ պահպանում է Նույնությունը:
15. Եվ գոյացած մարմիններից ամենավերջինն անգամ ունի իր թիվը; չէ՞ որ առանց թիվ չի կարող լինել ոչ կառուցվածք, ոչ միացում, ոչ էլ քայքայում:
Մեկը ծնում և մեծացնում է թիվը, իսկ բաժանվելով, նորից վերադառնում է դեպի ինքը:
Նյութը միասնական է; իսկ ամբողջ Տիեզերքը՝ հզորագույն Աստված և Կերպարն իր հետ միասնացած Հզորագույնի, պահապանը Հոր Կարգի և Կամքի՝ այդ Տիեզերքը՝ հենց Կյանքի Ամբողջականությունն է, որ կա:
Չկա ոչինչ ամբողջ Էոնի մեջ, Հայրական Վերահաստատման հավերժության մեջ, ոչ ամբողջի, ոչ էլ նրա որևէ մասի, չկա այնպիսի մի բան, ինչը կենդանի չէր լինի:
Քազի չի եղել այս Տիեզերքի մեջ մեռած ոչինչ, չկա և չի էլ լինի:
Քանզի այն, ինչին Հայրը ցանկացել է տալ Կյանք, այդ կյանքը կունենա: Եվ ահա այդ պատճառով այն կարիքն ունի Աստծո գոյության:
Էջանիշներ