User Tag List

Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 48 հատից

Թեմա: Թոթ Եռամեծ

  1. #31
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    14. Ամեն ինչ մեր շուրջ կախված է Մեկ Աղբյուրից, այն ժամանակ երբ Աղբյուրն ինքը կախված է Մեկից և Միակից: Աղբյուրն, առավել ևս, գտնվում է շարժման մեջ, որպեսզի նորից Աղբյուր դառնա; այն ժամանակ երբ Միակը մնում է հավերժ և անշարժ:

    Դա նշանակում է, որ գոյություն ունեն միայն երեքը. “Աստված, Հայրն ու Բարին”, Տիեզերքը և մարդը:

    Աստված իր մեջ ամփոփում է Տիեզերքը, Տիեզերքն իր մեջ ամփոփում է մարդուն, Տիեզերքը՝ հավերժական Որդին է Աստծո, մարդն՝ այսպես ասած զավակն է Տիեզերքի:



    15. Սակայն Աստված չի անտեսում մարդուն; ընդհակառակը, Նա բավական լավ ճանաչում է նրան, և Նա ինքը ցանկանում է լինել ճանաչված:

    Դա միակ փրկությունն է մարդու համար՝ Աստծո Գնոզիսը: Դա Ուղին է Համբարձման:

    Նրա, միակի պատճառով, հոգին դառնում է բարի, ոչ թե երբեմն բարի, իսկ երբեմն չար, այլ բարի ըստ անհրաժեշտության:

    ԹԱԹ. – Դու ի՞նչ նկատի ուես, ով Եռամեծագույն:

    ԹՈԹ. – Նայիր նորածնի հոգուն, որդիս, որը դեռ բաժանված չէ Համաշխարհային Հոգուց, քանի որ մարմինը նրա փոքր է դեռ և իր զարգացումը չի ստացել:

    ԹԱԹ. – Ինչպե՞ս:

    ԹՈԹ. - Այն սքանչելի է արտաքինից ինչպես և Հոգին, պղծված չէ դեռևս մարմնական կրքերով, դեռևս կառչած է Համաշխարհային Հոգու՛ց: Բայց երբ մարմինը ձեռք է բերում իրեն անհրաժեշտ ծավալը և քաշում է հոգուն ցած իր մարմնի ծանրության մեջ, այդ ժամանակ հոգին անջատվում է իր “Եսից” և մոռանում է նրան, և չի տարբերում այլևս Սքանչելին ու Բարին: Եվ այդ մոռացումը փոխակերպվում է մեղքի:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #32
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    16. Նույնը տեղի է ունենում նաև նրանց հետ, ով լքում է մարմինը:

    Քանզի երբ հոգին վերադառնում է իր իսկական “Եսին”, ոգին սեղմվում է արյան մեջ, իսկ հոգին՝ ոգու: Այդ ժամանակ միտքը, զրկված իր պատյանից, բնականաբար դառնում է աստվածային, ձեռք է բերում իր հրեղեն մարմինը, կտրում-անցնում է տարածությունը, ինչից հետո հոգուն ներգրավում են դատի և նա ստանում է իր արժանի պատիժը:

    ԹԱԹ. – Դու ի՞նչ նկատի ունես, իմ հայր: Միտքը բաժանվում է հոգուց, իսկ հոգին՝ ոգու՞ց: Այդ դեպքում ինչպե՞ս դու ինքդ ասացիր, որ հոգին ծածկոց էր մտքի համար, իսկ ոգին՝ հոգու:



    17. ԹՈԹ. – Ունկնդրողը, որդիս, պետք է խորհի նրա հետ, ով խոսում է, շնչի նրա հետ միասին, ավելին, Նա պետք է ավելի նուրբ լսողություն ունենա, քան նրա հետ խոսողի ձայնը:

    Նման բան տեղի ունենալ կարող է միայն հողածնի մոտ: Քանզի անհավանական է, որ հողածին մարմինը տիրապետի իր սկզբնական մաքրությունն ունեցող մտքի:

    Քանզի անհնար է, մի կողմից, որ հողածին մարմինն իր մեջ պարունակի այդքան անմահ մի բան, իսկ մյուս կողմից, որ նման մեծ բանն այդքան մոտ կապ հանդուրժի կրքերի մարմնի հետ: Դա ուղղակի ստիպում է հոգուն ասես թաղանթ լինել մտքի համար:

    Իսկ ինքը հոգին, լինելով նաև աստվածային ինչ-որ բան, օգտագործում է ոգին որպես թաղանթ, այն ժամանակ երբ ոգին խոցում է ամբողջ կենդանի արարածին:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. #33
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    18. Երբ միտքն ազատագրում է իրեն հողածին մարմնից, նա անմիջապես զգեստավորվում է իր իրական հրեղեն հագուստով, որի մեջ անհնար է գոյատևել հողածին մարմնի մեջ:

    Չէ՞ որ հողը կրակ չի հանդուրժում; փոքրիկ կայծից անգամ այն բռնկվում է կրակով: Այդ պատճառով ջուրը տեղադրված է հողի շուրջ, որպեսզի պաշտպանի և պարփակի, պահպանի նրան կրակի լեզուներից:

    Բայց միտքը՝ ամենաարագն Աստծո մտահղացած ամենից, արագը բոլոր էլեմենտներից, որպես իր մարմին, կրակն է օգտագործում:

    Ինչպես միտքը, լինելով արարիչ, օգտագործում է կրակը որպես գործիք գոյություն ունեցող ամեն ինչ ստեղծելու համար, - Համընդհանուր Միտքը՝ բոլոր երևույթներն ու առարկաները ստեղծելու համար, - իսկ մարդու միտքը՝ երկրային իրեր ստեղծելու համար:

    Զրկվելով կրակից, միտքը երկրի վրա կդադարի լինել աստվածային երևույթ, քանզի նման բաժանումից հետո, իր կազմությամբ այն մարդկային է դառնում:



    19. Իսկ հոգին մարդու մեջ, ընդ որում ոչ ամեն հոգի, այլ միայն բարեպաշտ, - հանդիսանում է և ինչ-որ դիվային, և աստվածային մի բան:

    Նման հոգին, ազատվելով մարմնից, եթե նա հաղթել է հանուն բարեպաշտության կռվում, իսկ հանուն բարեպաշտության կռիվը՝ դա ճանաչումն է Աստծո և մարդկանցից ոչ ոքի չարիք չպատճառելը, - այդպիսի հոգին ամբողջովին միտք է դառնում: Այն ժամանակ երբ անբարեպաշտ հոգին մնում է իր սկզբնական էության մեջ, որին արժանացել է, և փնտրում է նոր հողածին մարմին, ուր կարող է մտնել, միայն թե այն լինի մարդկային:

    Քանզի ոչ մի այլ մարմին չի կարող բովանդակել մարդկային հոգուն, ինչպես մարդկային հոգին չի կարող ընկնել որևէ գիտակցություն չունեցող մարմնի մեջ: Քանզի այսպիսին է Աստծո օրենքը. պահպանել մարդկային հոգին նման սարսափելի վիրավորանքից:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. #34
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    20. ԹԱԹ. – Ինչպե՞ս է ուրեմն, ով հայր, պատժվում հոգին:

    ԹՈԹ. – Ի՞նչ կարող է լինել մարդկային հոգու համար ավելի վատ, որդիս, քան պատիժն անբարեպաշտությամբ և անաստվածությամբ: Կ՞ա արդյոք ավելի այրող կրակ, քան անբարեպաշտությունը: Ո՞ր մի շատակեր գազանն է այնպես հոշոտում մարմինը, ինչպես անբարեպաշտությունը՝ հոգին:

    Մի՞թե դու չես տեսնում, թե հիվանդությունների ինչպիսի բազմություն է բերում հոգու անբարեպաշտությունը:

    Այն ոռնում է և հեծեծում. Ես այրվու՜մ եմ, ես բոցավառվե՜լ եմ, ես չգիտեմ, թե ինչ գոչեմ, ինչ անեմ; ա՜խ, ես, դժբախտս, հոշոտվում եմ ինձ շրջապատող բոլոր անհաջողություններով; ավա՜ղ, ընչազրկված, ես չեմ տեսնում ու չեմ լսում ոչինչ:

    Այդպես է գոչում պատժված հոգին; այլ ոչ այնպես, ինչպես կարծում են շատերը, իսկ դու, որդիս, ենթադրեցիր, որ հոգին, բաժանվելով մարմնից, գազան է դառնում:

    Այդպիսին է շատ լուրջ սխալը, չէ՞ որ հոգին պատժվում է հետևյալ կերպով.



    21. Երբ միտքը դառնում է դև, օրենքը պահանջում է, որպեսզի Աստվածային կարգադրությունը կատարելու համար նա հրեղեն մարմին վերցնի; իսկ մտնելով առավել դժբախտ հոգու մեջ, ճիպոտի նրան նրա իսկ սեփական մեղքերից սարքված ճիպոտով:

    Իսկ հետո սրբապիղծ հոգին, ճիպոտահարված սեփական մեղքերով, ընկղմվում է սպանությունների, վիրավորանքների, աստվածանարգանքների, ամեն տեսակ դաժանությունների և բոլոր այլ արարքների մեջ, որոնք գործում է մարդկությունը:

    Բայց բարեպաշտ հոգուն միտքը վեհացնում և տանում է նրան դեպի Իմացության Լույսը: Եվ այդպիսի հոգին երբեք չի հոգնի Աստծոն փառք երգել և բարեպաշտությամբ լցնել մարդկանց, կրկնօրինակելով իր Տիրոջը, այսինքն, Բարուն:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. #35
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    22. Հետևաբար, որդիս, դու պետք է փառաբանես Աստծոն և աղոթես, որպեսզի Աստված քեզ Բարի Միտք ուղարկի: Դա նշանակում է, որ հոգին կարող է անցնել ավելի լավ վիճակի մեջ, այլ ոչ ավելի վատ:

    Արդ, գոյություն ունի շփում հոգիների միջև; աստվածների հոգիները կապի մեջ են մտել մարդկանց հետ, իսկ մարդիկ՝ գիտակցությունից զուրկ արարածների հետ:

    Բարձրերը, հետևաբար, հոգ են տանում ցածրերի մասին: Աստվածները հոգում են մարդկանց մասին, մարդիկ՝ անգիտակից կենդանիների մասին, այն ժամանակ երբ Արարիչ հոգ է տանում բոլորի մասին: Քանզի Նա բարձր է բոլորից միասին վերցրած, իսկ նրանք՝ Նրանից ցածր:

    Տիեզերքը, հետևաբար, ենթարկված է Արարչին, մարդը՝ տիեզերքին, անգիտակից արարածները՝ մարդուն: Բայց Արարիչն է մեր բոլորի վերևում, Արարիչ ամեն ինչ պարունակում է Իր մեջ:

    Աստվածային ճառագայթները, փոխաբերականորեն, Նրա էներգիան են, Տիեզերքի ճառագայթները՝ բնությունը, մարդու ճառագայթներն են՝ արվեստներն ու գիտությունները:

    Այդ էներգիաներն ազդում են Տիեզերքի վրա; այստեղից Տիեզերքը, բնության ճառագայթների միջոցով, ազդում է մարդու վրա; բնության ճառագայթներն ազդում են էլեմենտների միջնորդությամբ; մարդը գործում է արվեստների և գիտությունների միջնորդությամբ:



    23. Դա էլ հենց տիեզերքի կառավարումն է, հիմնված Միասնության բնույթի վրա, լցնող ամեն ինչ Մտքով, որի էներգիայից ավելի վեհ և աստվածային ուրիշ ոչինչ գոյություն չունի; և գոյություն չունի աստվածներին մարդկանց հետ և մարդկանց աստվածների հետ միասնացնելու ավելի վեհ միջոց:

    Նա՝ Միտքը, Բարեբեր Դև է: Բարեմաղթված է այն հոգին, որը լի է Նրանով, իսկ դժբախտ է այն հոգին, որը դատարկ է և նրա մեջ չկա Միտք:

    ԹԱԹ. – Հայր, դու ի՞նչ նկատի ունես:

    ԹՈԹ. – Դու հավատու՞մ ես, որդիս, որ ամեն հոգի Բարի Միտք ունի: Չէ՞ որ մենք խոսում ենք Նրա մասին, այլ ոչ միտք-ծառայողի, որի մասին մենք խոսում էինք որպես դատավորի մասին; մտքի, որն ուղարկվում է հոգուն պատժելու համար:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (10.08.2019)

  7. #36
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    24. Քանզի հոգին առանց մտքի “ընդունակ չէ ոչ խոսել, ոչ գործել”: Քանզի շատ անգամ է միտքը լքում հոգուն, և այդ ժամանակ հոգին ոչ տեսնում է, ոչ հասկանում, այլ նմանվում է գիտակցությունից զուրկ արարածի: Ահա թե ինչպիսին է մտքի ուժը:

    Ու նաև գիտակցությունն էլ չի հանդուրժում հույլ հոգու, այլ թողնում է նման հոգուն մարմնին կապված, և ավելի է ամրապնդում նրան նրա հետ: Այդպիսի հոգին, որդիս, արդեն չունի Միտք; և այդպիսի արարածն այլևս չպետք է կոչվի մարդ: Քանզի մարդն այլևս կյանքի աստվածային արարած է; իսկ վերջինս արդեն չափվում է ոչ թե տվյալ չափանիշով, այլ աստվածներ կոչվող երկնային արարածների չափանիշներով:

    Ավելին, եթե մենք համարձակվենք ասել ճշմարտությունը, իսկական մարդը նույնիսկ ավելին է, քան աստվածները, կամ, ամենածայրահեղ դեպքում, աստվածներն ու մարդիկ հավասար են իրենց ուժով:



    25. Քանզի երկնային աստվածներից ոչ ոք երկիր չի իջել, անցնելով երկնքի սահմանը; այն ժամանակ երբ մարդ բարձրացել է երկինք և չափել է այն; նա իմացել է, թե ինչ է կատարվում վերևում, իսկ ինչ՝ ներքևում; բոլոր իրերն ու երևույթները նա ճանաչել է ճշգրտությամբ; և նույնիսկ չլքելով երկիրը, նա բարձրացել է, հառնել է վեր: Այդքան մեծ է գիտակցման սքանչանքում ձեռք բերած նրա թափը:

    Այդ պատճառով մարդը կարող է համարձակվել երկրի վրա ապրող մարդուն անվանել աստված, որը ենթակա է մահվան, այն ժամանակ երբ երկնքում աստված մարդ է, որը ենթակա չէ մահվան: Ահա այս է ամենայն գոյի կառավարման պատճառը, որն իրագործվում է այս երկուսի միջոցով՝ Տիեզերքի և Մարդու, բայց Արարչի հրամանով:


    ՎԵՐՋ
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. #37
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    001.jpg

    ՄԻՏՔԸ՝ ԵՌԱՄԵԾԻՆ

    (Text: P. 85-99; Pat. 20b-23)



    1. ՄԻՏՔ. – Այս քարոզի (լոգոս) ուսուցիչ, և, նշանակում է, Եռամեծ Թոթ, տար քո մտքի մեջ արտասանված բառերը; իսկ քանի որ նրանք եկել են Ինձ, որպեսզի Ես նրանք հնչեցնեմ, ուրեմն Ես չեմ հապաղի շարադրել նրանք:

    ԹՈԹ. – Շատ մարդիկ են խոսում Ամեն Ինչի մասին ու նաև Բարիքի մասին ամենատարբեր բաներ, և ես ոչ մի կերպ եմ կարողանում ճանաչել ճշմարտությունը: Լուսաբանիր ինձ ուրեմն, ո՜վ Ուսուցիչ: Քանզի վստահում եմ ես դրանց այն բացատրություններին միայն, որոնք ծագում են քեզանից:


    2. ՄԻՏՔ. – Լսիր, ուրեմն, Որդիս, թե ինչ է Աստված և ինչ է Ամեն Ինչը:
    Աստված; Էոն*; Տիեզերք; Ժամանակ; Կայացում**:
    Աստված արարել է Էոնը; Էոնն արարել է Տիեզերքը; Տիեզերքը՝ Ժամանակը; իսկ Ժամանակն արարել է Կայացումը:
    Բարին՝ Սքանչելին, Իմաստությունը, Երանությունը, - Աստծո, այսպես ասած, էությունն է***; իսկ Էոնի էությունն է՝Նույնությունը****; Տիեզերքի էությունն է՝ Կարգը; Ժամանակինը՝ Փոփոխությունը; իսկ Կայացման էությունն է՝ Կյանքն ու Մահը:
    Աստծո էներգիաներն են Միտքը և Հոգին; Էոնի էներգիաներն են անհատելիությունն***** ու անմահությունը; Տիեզերքինը՝ ստեղծումը և դրա հակադրությունը; Ժամանակինը՝ մեծացումն ու փոքրացումը; Կայացմանը՝ Որակը:
    Էոնը, այդ դեպքում, գտնվում է Աստծո մեջ; Տիեզերքն՝ Էոնի մեջ; Տիեզերքի մեջ՝ Ժամանակը; Ժամանակի մեջ՝ Կայացումը:
    Էոնն արմատավորված է Աստծո մեջ; Տիեզերքը շարժվում է Էոնի մեջ; Ժամանակն իր սահմաններն ունի******Տիեզերքի մեջ; Կայացումը տեղի է ունենում Ժամանակի մեջ:

    - - - - - - -
    *
    Հավերժություն; իդեալական աշխարհ, աշխարհ՝ ժամանակից դուրս:
    ** Ծագում, գենեզիս:
    *** Պետք է ասել, որ “կայացում” տերմինն իրականում չի կարող կիրառվել Աստծո հանդեպ, քանի որ Նա բարձր է էությունից:
    **** Կամ նմանությունը:
    *****Կամ շարունակելիությունը:
    ****** Կամ ավարտված է:
    Վերջին խմբագրող՝ Sambitbaba: 01.11.2019, 04:03:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  9. #38
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    3. Այդ պատճառով ամեն ինչի սկզբնաղբյուրն է՝ Աստված; ամեն ինչի էությունն է՝ Էոնը; ամեն ինչի նյութն է՝ Տիեզերքը:
    Աստվածային ուժն է՝ Էոնը; Էոնի արարումն է Տիեզերքը, որը երբեք արարված չի եղել, այլ հավերժ արարվում է Էոնի կողմից:
    Հետևաբար Տիեզերքը երբեք չի կործանվի, քանզի Էոնն՝ անկործանելի է; և Տիեզերքի և ոչ մի մասնիկ չի զոհվի, քանզի Տիեզերքը պարփակված է Էոի մեջ:

    ԹՈԹ. – Բայց Աստվածային Իմաստությունը՝ ի՞նչ է դա:

    ՄԻՏՔ. - Բարիքը և Սքանչելին, Երանությունը և համընդհանուր Բարեպաշտությունը, և Էոնը:
    Էոնը կարգավորում է* Տիեզերքը օժտելով նյութն անմահությամբ և անընդմեջությամբ:


    4. Քանզի նրա կայացումը կախված է Էոնից, ինչպես նաև Էոնն է կախված Աստծուց: Իսկ այժմ Կայացումը և Ժամանակը, Երկնքում և Երկրի վրա, ունեն երկու բնույթ:
    Երկնքում նրանք անփոփոխ են և հավերժական, բայց Երկրի վրա նրանք ենթակա են փոփոխությունների և քայքայման: Հետո, Էոնի հոգին է Աստված; Տիեզերքինը՝ Էոնը; Երկրի Հոգին է՝ Երկինքը:
    Իսկ Աստված գոյություն ունի Մտքի մեջ; իսկ Միտքը՝ Հոգու մեջ; Իսկ Հոգին՝ Նյութի մեջ; իսկ նրանք բոլորը՝ Էոնի միջով:
    Բայց այդ ամբողջ Մարմինը**, որի մեջ գոյատևում են բոլոր մարմինները, լցված է Հոգով; իսկ Հոգին լցված է Մտքով; իսկ Միտքը՝ Աստծով:
    Հոգին լցնում է Մարմինն ինչպես ներսից, այնպես էլ դրսից, կենդանի դարձնելով Ամեն Ինչ:
    Դրսից այդ մեծ և կատարյալ կյանքը շրջապատում է Տիեզերքը; ներսից այն լիացնում է կենդանի ամեն ինչ; վերևում, Երկնքում, - գոյատևելով նմանության մեջ; ներքևում, Երկրի վրա, - փոխելով կայացումը:


    5. Իսկ Էոնը պահպանում է այս Տիեզերքն Անհրաժեշտությամբ, Նախախնամությամբ, կամ Բնությամբ, կամ էլի ինչ-որ կերպ, ինչպես դա կարելի կլիներ բացատրել: Իսկ այդ ամենն էլ հենց կա Աստվածային էներգիայի դրսևորումը:
    Աստծո էներգիան մի Ուժ է, որին ոչինչ չի կարող գերազանցել, Ուժ, որի հետ ոչ մարդկայինը, ոչ էլ նույնիսկ աստվածայինը չի կարող համեմատվել:
    Այդ պատճառով, ո՜վ Թոթ, մի մտածիր, որ իրերից ինչ-որ բան վերևում կամ ներքևում կարող է նման լինել Աստծոն, հակառակ դեպքում դու կշեղվես ճշմարտությունից: Քանզի ոչինչ նման չի Նրան, ով ոչ ոքու նման չէ և ով Մեկն է և Մեկը Միայն:
    Եվ մի մտածիր, թե ինչ-որ մեկ ուրիշը կարող է տիրապետել Նրա ուժին, քանզի այն, ինչ բխում է Նրանից, մի՞թե կյանքը չէ, անմահությունը, որակի փոփոխությունը: Ուրիշ էլ ի՞նչ Նա պետք է ստեղծի:
    Աստված անգործունյա չէ, քանի որ այդ դեպքում բոլոր իրերը կզրկվեին գործունեությունից; չէ՞ որ լցված են նրանք Աստծով:
    Բայց ոչ մի տեղ, ոչ Տիեզերքում, ոչ էլի ինչ-որ տեղ, անգործունեություն, անշարժություն չկա: Քանզի “անգործունեությունը”՝ անուն է, որը կիրառելի չէ ոչ նրա հանդեպ, ով արարում է, ոչ էլ նրա հանդեպ, ինչն արարված է:



    - - - - - - -
    *
    Կամ զարդարում է:
    * * Այսինքն՝ Տիեզերքը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  10. #39
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    6. Բայց բոլոր իրերը պետք է ստեղծվեն; և ստեղծվում են նրանք համապատասխան ամեն առանձին վերցրած տարածության ազդեցության*:
    Քանզի Նա, ով արարում է, կա ամեն ինչում, և ոչ թե գտնվում է իրերից ինչ-որ մեկի մեջ, ոչ թե այդ միակ իրն է արարում, այլ արարում է ամեն ինչ:
    Քանզի, լինելով Ուժ, Նա էներգիայով է օժտում բոլոր իրերն, Իրենով ստեղծված, և կախված չէ նրանցից, բայց բոլոր իրերն Իրենով արարված, ենթակա են Նրան:
    Նայիր ուշադիր Իմ** միջով Տիեզերքին՝ նա է այժմ քո մտապատկերի առարկան: Հիացիր նրա Գեղեցկությամբ՝ դա բարձրագույն կատարելության Մարմինն է, և չնայած չկան նրանից ավելի հին մարմիններ, նա հավերժ լիքն է կյանքով, հավերժ երիտասարդ է, ավելին՝ նա հավերժ ամենալի ծաղկունքի մեջ է գտնվում:


    7. Վերհիշիր նորից Աշխարհի յոթ իրերը***, Էոնի կարգով**** կազմավորված*****, որոնք, շարժվելով տարբեր ուղիներով, Էոնով են լցվա՛ծ:
    Տես, թե ինչպես են բոլոր իրերը լի լույսով, և ոչ մի տեղ չկա կրակ; քանզի սիրուց և հակասությունների ու տարբերությունների խառնուրդից ծնվել է Աստծո, ամենայն բարու Հոր, ամբողջ կարգուկանոնի Օրենսդրի, յոթ տիեզերքների Տիրակալի շլացուցի՛չ էներգիան:
    Հիշիր Լուսնին, նախակարապետին ամենի, բնության զենքին, նրան ցածրագույն նյութի փոխակերպիչի՛ն:
    Նայիր Երկրին, որ դրված է ամենի կենտրոնում, Սքանչելի Տիեզերքի հիմքի վրա, որը սնուցանողն ու բնօրրանն է Երկրի վրա ամեն ինչի՛:
    Եվ դիտիր բազմաթիվ անմահ կյանքերը, թե որքան մեծ են նրանք, ինչպես նաև կյանքերը, որոնք ենթակա են մահվան; իսկ մահկանացու և անմահ կյանքերի միջև դու տեսնում ես իր պտույտն իրականացնող Լուսնին:


    - - - - - - -
    *
    Հավանաբար սա նշանակում է, որ բոլոր իրերը ծագումնային (ստեղծման, արարման և կայացման ) աշխարհում ունեն իրենց գործունեության “արմատը”, սկզբում՝ նման մեկ ոլորտի կամ տարածության կայացման, իսկ հետո՝ նրա շերտավորված ակտիվությամբ յոթ ոլորտներում, տարածություններում կամ մակարդակներում, որոնք հանդիսանում են Աստծո զենքերը Տիեզերքի շերտավորման գործում:
    ** Մտքի՝ այսինքն մտքի աչքերով, կամ հոգևոր տեսողությամբ, կամ Ուսուցչի պայծառացնող ուժի օգնությամբ:
    *** Յոթ Տիեզերքները:
    **** Էոնի դրվածքը (Հավերժություն, Հոգևոր Տարածք), էոնական, կամ հավերժ շարունակվող կարգ:
    ***** Զարդարված,կամ սքանչելի ստեղծված:
    Վերջին խմբագրող՝ Sambitbaba: 01.11.2019, 04:15:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. #40
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    8. Եվ նրանք բոլորը տոգորված են հոգով և շարժվում են շնորհիվ հենց հոգու, յուրաքանչյուրն իր սեփական ճանապարհով; ովքեր Երկնքում, իսկ ուրիշները՝ Երկրի վրա; տեսնու՞մ ես, աջերը չեն շարժվում ձախ, իսկ ձախերը չեն շարժվում աջ; ոչ էլ վերևինները՝ ներքև, ոչ էլ ներքևինները՝ վերև:
    Եվ բոլոր այդ իրերը ենթակա են Ծննդի*, իմ թանկագին Թոթ, և դու կարիք չունես այլևս սովորել Ինձանից: Քանզի ամենն, ինչ գոյություն ունի, պարունակում է հոգի և շարժվում է:
    Բայց նրանց համար անհնար է միաձուլվել առանց նրա, ով կմերձեցնի նրանց իրար հետ: : Դա պետք է լինի մեկը, ով ինքն ամբողջովին Միակն է:


    9. Եվ քանի որ նրանց շատ շարժումներ տարբեր են, ինչպես և մարմիններն էլ նրանց նման չեն իրար, և մի արագություն է հիմնված նրանց բոլորի համար, ուրեմն անհնար է մեկից ավելի նրանց արարիչների գոյությունը: “Շատերի” մեջ մեկ կարգ չի պահպանվի; բայց, ըմբոստանալով, ուժեղը կսկսի հետապնդել թույլերին, և նրանք կսկսեն պայքարել:
    Եվ եթե տառապող, փոփոխություններ և մահ հանդուրժող կյանքերի արարիչը լիներ այլ**, նա կցանկանար ստեղծել անմահ կյանքեր; ճիշտ այդպես էլ անմահ կյանքեր ստեղծողը կցանկանար ստեղծել կյանքեր, որոնք ենթակա են մահվան:
    Բայց սպասի՛ր: Եթե արարիչները լինեին երկուսը, իսկ Մարմինը մեկը և Հոգին մեկը, ուրեմն ու՞մ ձեռքին էր լինելու արարչագործության տարածումը: Եվ եթե նրանք երկուսն էլ ունեն այդ իրավունքի մասը, ուրեմն նրանցից ո՞ր մեկի ձեռքին է դրա առավել մեծ մասը***:


    10. Բայց հասկացիր ուրեմն, որ ամեն կենդանի արարած բաղկացած է հոգուց և մարմնից, ինչպիսին էլ այն լինի, անմահ կամ մահկանացու, կամ կյանք անգիտակից:
    Քանզի ամենն, ինչ կենդանի է, օժտված է հոգով, այն դեպքում երբ, մյուս կողմից, այն, ինչ կենդանի չէ, իր մարմինն ունի միայն:
    Եվ նմանապես, Հոգին, որ ինքն է միայն, արարչից հեռու, կանչում է միայն կյանք; բայց ամբողջ կյանքի պատճառը Նա է, նա, ով ստեղծել է բոլոր իրերը, որոնք չեն կարող մեռնել:

    ԹՈԹ. – Բայց ինչպե՞ս է ստացվում, նախ և առաջ, որ կյանքերը ենթակա են մահվան և տարբեր են անմահներից: Եվ, հետո, այդ ինչպե՞ս է ստացվում, որ Կյանքը, որը չի ճանաչում մահ և անմահություն է ծնում, կենդանիներին անմահ չի ստեղծել:


    11. ՄԻՏՔ. – Նախ, գոյություն ունի մեկը, ով բոլոր իրերն է ստեղծում, և դա պարզ է: Եվ հետո, Նա նմանապես Ամբողջական է և վերին աստիճանի դրսևորված: Քանզի ինչպես Հոգին, այնպես էլ Կյանքը մեկն է, և Նյութն էլ է մեկ:


    - - - - - - -
    *
    Կամ Կայացման:
    ** Տարբեր անմահների արարչից:
    *** Այսինքն մարմինը կամ հոգին:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  12. #41
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԹՈԹ. – Բայց ո՞վ է Նա:

    ՄԻՏՔ. – Ուրիշ էլ ո՞վ Նա կարող է լինել, եթե ոչ Միակ Աստված: Ուրիշ էլ ո՞վ է օժտված Հոգին կենդանի մարմինների մեջ զետեղելու իրավունքով, եթե ոչ Միակ Աստված: Միակը, հետևաբար, հանդիսանում է Աստվա՛ծ:
    Շատ ծիծաղելի կլիներ, եթե դու, ընդունելով, որ Տիեզերքը մեկն է, Արևը մեկն է, Աստվածայինը մեկն է, իր հերթին, ցանկանայիր Իրեն Աստծոն անվանարկել առաջին կամ ինչ-որ այլ թվո՛վ:

    12. Բոլոր իրերը, հետևաբար, Նա ստեղծում է տարբեր միջոցներով: Եվ մի՞թե մեծ բան չէ պատկերանում Աստծո համար կյանքի, հոգու և անմահության ստեղծումը, եթե դու ինքդ ստեղծում ես այնքան շատ իրեր:
    Քանզի դու և տեսնում ես, և խոսում ես, և լսում ես, և զգում ես հոտեր, համ, շփում, և մտածում ես, և շնչում ես: Եվ չէ՞ որ գոյություն չունի որևէ մարդ, որը միայն հոտառություն ունենար, իսկ երկրորդը՝ միայն խոսեր, իսկ երրորդը՝ շփումը միայն ընկալեր, մյուսը՝ հոտերը, այն մեկը՝ քայլեր միայն, մյուսը՝ մտածեր, իսկ էլի ինչ-որ մեկը՝ շնչեր: Այլ կա մեկը, որն էլ հենց անում է այդ ամենը:
    Եվ չկա ոչ մի բան, ինչը բաժանելի կլիներ Աստծոց: Քանզի հենց որ դու բաժանես քեզ այդ ամենից, կդադարես համարվել կենդանի, և նմանապես եթե Աստված էլ իրեն բաժաներ այդ ամենից (բայց այդպես ասել չի կարելի), ուրեմն կդադարեր համարվել Աստված:


    13. Քանզի եթե ցույց է տրված, որ ոչ մի բան չի կարող լինել բաժան, ուրեմն առավել ևս կարո՞ղ է արդյոք այդպիսին լինել Աստված: Չէ՞ որ եթե գոյություն ունենար գոնե ինչ-որ բան Նրանով չստեղծված (բայց սրբապղծություն է այդպես ասել), ուրեմն Նա կլիներ ոչ կատարյալ: Բայց քանի որ Նա ոչ միայն գործունյա, այլև կատարյալ Աստված է, ուրեմն Նա է ստեղծում ամեն բան:
    Տուր քեզ Ինձ, Իմ Թոթ, կարճ ժամանակով, և դու շատ ավելի հեշտորեն կհասկանաս, որ Աստվածային աշխատանքը մեկն է, այն, որ ամեն բան ստեղծվել է հենց հիմա, կամ արդեն մեկ անգամ ստեղծվել է, կամ ստեղծվել է երբևիցէ: Եվ հենց այդ էլ կա, սիրելիս, Կյանքը: Դա՝ Գեղեցիկն է; դա՝ Բարին է; դա՝ Աստված է:


    14. Եվ եթե դու ցանկանում ես գործով հասկանալ այդ աշխատանքը, տես թե էլի ի՞նչ է ուղեկցում ստեղծելու քո ցանկությանը: Չնայած դա նման չէ Նրա գործունեությանը, քանզի Նրա համար հաճույք գոյություն չունի:
    Եվ, իրոք, չկա ուրիշ մեկը, ում հետ Նա կկիսեր Իր աշխատանքը, որովհետև ամեն ինչ Նա Ինքն է անում, Նա հավերժ աշխատանքի մեջ է և այն, ինչ ստեղծում է Նա, հենց Ինքն է, որ կա: Քանզի եթե բաժաներ Նա իրեն իր Արարումից, ամեն ինչ այդ ժամանակ կքանդվեր, կկործանվեր այդժամ ամեն ինչ և Կյանքը կդադարեր:
    Բայց եթե ամեն ինչ կենդանի է, ուրեմն Կյանքը մեկն է; բայց մեկն է նաև Աստված: Եվ հետո, կենդանի ամեն ինչ. և այն, ինչ Երկնքում է, և այն, ինչ Երկրի վրա է, և Ամբողջական Կյանքը նրանց բոլորի մեջ արարված է Աստծով, նշանակում է, Աստված ինքը Կյանքն է, քանի որ ամեն ինչ արարված է Աստծով:
    Կյանքը՝ միասնությունն է Մտքի և Հոգու; համապատասխանաբար Մահը՝ քայքայումն է նրա, ինչը միասնացած է, բայց ընդամենը խախտումն է նրանց միության:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  13. #42
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    15. Ավելին, Էոնը՝ պատկերն է Աստծո; Տիեզերքը՝ պատկերն Էոնի; Արևը՝ Տիեզերքի; իսկ Մարդը՝ պատկերն է Արևի:
    Փոփոխությունը մարդիկ անվանում են մահ, որովհետև մարմինը քայքայվում է, իսկ այդ քայքայման ընթացքում կյանքն անցնում է չդրսևորված վիճակ: Բայց այս քարոզում, Թոթ իմ սիրելի, ինչպես դու արդեն լսեցիր, ես ասում եմ, որ Տիեզերքը նմանապես ենթակա է փոփոխությունների, չնայած նրա ինչ-որ մասն ամեն օր դառնում է չդրսևորված, միևնույն է այն երբեք չի կործանվի:
    Պտույտներ և անհետացումներ՝ ահա Տիեզերքի “կրքերը”: Պտույտները վերադարձ են, իսկ անհետացումները՝ վերանորոգում:


    16. Տիեզերքն ամենաձևավորող է, չունի իր արտաքին ձևերը, բայց ինքն իրեն փոխակերպում է ամեն ձևավորումներում: Այնպես ինչպես Տիեզերքը ստեղծված է որպես ամենաձևավորող, ուրեմն ո՞վ կարող է նրա արարիչը լինել: Չէ՞ որ նա, մի կողմից, չպետք է զուրկ լինի բոլոր ձևերից; իսկ մյուս կողմից, եթե Նա ստեղծում է բոլոր ձևերը, ուրեմն Նա պետք է նման լինի Տիեզերքին: Այն դեպքում երբ, եթե Նա ունի միակ ձև միայն, ուրեմն Նա պետք է լինի ավելի փոքր, քան Տիեզերքը:
    Բայց ո՞վ է, կասենք մենք, Նա: - Մեր քարոզը չի կարող կասկածի զգացում հարուցել; քանի որ ոչինչ նրանից, ինչ գիտակցությունը հասանում է Աստծոց, չի կարող ենթակա լինել կասկածի:
    Նա ունի մեկ գաղափար, որը բացառապես նրա սեփական գաղափարն է և երբեք չի հառնում հայացքի առջև առանց մարմին, այլ միայն բոլոր գաղափարները դրսևորող մարմինների միջնորդությամբ: Եվ մի զարմացիր անմարմին գաղափարի գոյությանը:


    17. Այդպիսին է, օրինակ, գիտակցության (լոգոսի) ձևը և նկարի վրա պատկերված սարերի կատարները*: Չէ՞ որ նրանք այնքան ընդգծված են թվում մեզ մնացած ամեն ինչի մեջ, բայց իրականում կատարելապես հարթ են ու տափակ:
    Իսկ այժմ ուշադրության արժանացրու այն, որ սա ասվում է ավելի համարձակ, բայց նաև առավել ճշմարտացի՛: Քանի որ մարդը չի կարող ապրել Կյանքից դուրս, ինչպես նաև Աստված չի կարող ապրել առանց Բարիքի արարման: Քանի որ դա ասես թե Աստծո կյանքն է և շարժումը՝ զարգացնել շարժման մեջ բոլոր իրերը և կյանք տալ նրանց:


    18. Ասածից ինչ-որ բան իր մեջ հատուկ իմաստ է կրում հենց իր համար: Այսպես, հասկացիր, օրինակ, այն, ինչ ես պատրաստվում եմ ասել:
    Ամեն ինչ Աստծո մեջ է գտնվում, բայց ոչ որպես միշտ նույն տեղում գտնվող: Քանզի այդ տեղը թե մարմին է, և թե անշարժ մի իր, որին տրված չէ ունենալ շարժում:
    Բոլոր իրերը, մի կողմից, գտնվում են անմարմնականի մեջ, իսկ մյուս կողմից՝ դրսևորվածի:
    Այժմ մտածիր Նրա մասին, ով տերն է ամենայն գոյի; և մտածիր, որ չկա ոչինչ ավելի ամենապարփակ, ավելի արագ, ավելի հզոր, քան անմարմինը, որն էլ հենց կա գերազանցողը բոլորին իր ծավալով, իր արագությամբ, իր հզորությամբ:



    - - - - - - -
    *
    Հնարավոր է, խոսքը գնում է մագաղաթի վրա պատկերված ինչ-որ նկարի մասին:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  14. #43
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    19. Մտածիր ինքդ և՝ կարգադրիր քո հոգուն գնալ մեկ ուրիշ երկիր; և դա տեղի կունենա ավելի արագ, քան դու կհասցնես մտածել: Կարգադրիր նրան գնալ օվկիանոսից այն կողմ; և ակնթարթորեն նա կհայտնվի այնտեղ, և դա կլինի ոչ թե անցում տեղից տեղ, այլ ասես թե նա արդեն գտնվում էր այնտեղ:
    Եվ կարգադրիր նրան նմանապես Երկինք բարձրանալ; և թևեր պետք չեն լինի նրան, և ոչինչ նրան չի խանգարի, ոչ արևի ջերմությունը, ոչ եթերը, ոչ մթնոլորտային մրրիկները, ոչ այլ աստղերի մարմինները; այլ անցնելով նրանց միջով, կհառնի նա նրանցից ամենավերջին Մարմնի վրա՝ այսինքն, ամբողջ Տիեզերքի սահմանի: Իսկ եթե դու ինքդ ցանկանայիր նույնպես անցնել նրանց միջով դիտելու համար այն, ինչ քո վերևում է, - կա՞ արդյոք էլի ինչ-որ բան Տիեզերքից այն կողմ, - դա թույլատրված է քեզ:


    20. Հիշիր, թե ինչպիսի հզորություն, ինչպիսի արագություն կա քո մե՛ջ: Իսկ կարո՞ղ ես արդյոք դու անել ինչ-որ բան այդ ամենից, ինչ չի կարող անել Աստված:
    Ահա ճիշտ այդպես էլ ճանաչիր Աստծոն; Նա իր մեջ է պարունակում ինչպես մտքերը բոլոր, այնպես էլ Տիեզերքն ամբողջությամբ:
    Եվ եթե դու չդարձնես քեզ Աստծոն նման, ուրեմն չես կարողանա Նրան ճանաչել: Քանզի միայն նմանը կարող է ճանաչել նմանին:
    Եվ ուրեմն, ստիպիր քեզ բարձրանալ քո զարգացման մեջ մինչև մակարդակ Մեծության, որը գերազանցում է բոլոր տարածքները; գերազանցիր բոլոր մարմիններին; դուրս եկ Ժամանակի սահմաններից; դարձիր Հավերժություն*՝ ահա թե ինչ կերպ դու կկարողանաս ճանաչել Աստծոն:
    Հասանելով, որ ոչինչ անհնար քեզ համար չկա, մտածիր քո մասին որպես անմահի և ընդունակի՝ հասանել ամեն ինչ. բոլոր արվեստները, բոլոր գիտությունները, ինչպես նաև բնույթն ամենայն շնչավորի:
    Դարձիր բարձր բոլոր բարձունքներից և ցածր բոլոր խորքերից: Հավաքիր քո մեջ զգացմունքները բոլոր արարածների, հրի և ջրի, չորի և թացի: Մտածիր, պատկերացրու քեզ գտնվելիս միաժամանակ ամենուր՝ երկրի վրա, երկնքում, ծովի հատակին; դեռևս չծնված՝ արգանդում, երիտասարդ, ծեր, նաև մեռած, հետմահուների վիճակներում:
    Եվ այնժամ, երբ դու հասանես այս ամենը՝ ժամանակները, վայրերը, գործերը, որակները, քանակները, այդ ժամանակ կարող ես ճանաչել Աստծոն:


    21. Բայց եթե դու բանտարկես քո հոգին մարմնիդ շրջանակներում և նսեմացնես նրան, ասելով. “Ես ոչինչ չգիտեմ; ես ոչինչ չեմ կարող; ես վախենում եմ ծովից; ես անկարող եմ երկինք բարձրանալ; ես չգիտեմ, թե ով եմ, չգիտեմ, թե ով կդառնամ”, - ուրեմն էլ ի՞նչ ընդհանուր բան կա այդ ժամանակ քո Աստծո և քո միջև: Քանզի դու չես կարող ճանաչել ոչինչ սքանչելի և բարեբեր իրերի մասին այնքան ժամանակ, քանի դեռ սիրում ես քո մարմինն ու գտնվում ես չարի մեջ:
    Գերագույն չարիքը՝ Աստվածայնությունը չճանաչելն է; իսկ ընդունակ լինել ճանաչել Բարին, և ցանկանալ, և հուսալ, - դա է հենց Ուղիղ Ճանապարհը, Ճանապարհն իր՝ Բարու, որը հեշտությամբ տանում է դեպի Նրա ճանաչումը:
    Բայց եթե քո ներբանները բարձրանան այս Ուղու վրա, Նա կհանդիպի քեզ ամենուր, ամենուր դու կսկսես տեսնել Նրան, և նույնիսկ այնտեղ, որտեղ չես ակնկալում Նրան ոչ տեսնել, ոչ հանդիպել՝ արթմնի, երազում, առագաստի տակ սլանալով ծովում, ճամփորդելիս, գիշերով, ցերեկը, ասելիս ինչ-որ բան կամ չասելով ոչինչ: Քանզի գոյություն չունի ոչինչ, ինչն իր մեջ չի կրում Աստծո պատկերը:


    22. ԹՈԹ. – Աստված անտեսանելի՞ է:

    ՄԻՏՔ. – Լռի՛ր: Ո՞վ է ուրեմն Նրանից ավելի դրսևորվածը: Չէ՞ որ միակ պատճառը, որի հետևանքով Նա ստեղծել է այս ամենը, այն է, որ նրանց միջոցով դու կարող ես տեսնել Նրան:
    Դրանում է՝ Աստվածային Բարին, Նրա Բարեպաշտությունը՝ հնարավորությունը
    լինել դրսևորված ամեն ինչի միջոցով:
    Քանզի ոչինչ չի կարող լինել անտեսանելի, նույնիսկ այն, ինչ մարմին չունի: Միտքը տեսնում է իրեն մտածողության մեջ, Աստված՝ արարչագործության:
    Առայժմ այդ ամենն արտահայտված է քո առջև, ո՜վ Եռամեծ: Մտածիր մնացածի մասին նույն կերպ ինքնուրույն և թույլ մի տուր շեղել քեզ ճշմարիտ ճանապարհից:


    Վ Ե Ր Ջ
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (04.11.2019)

  16. #44
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    001.jpg

    ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՄՏՔԻ ՄԱՍԻՆ

    ԹՈԹԻՑ՝ ԹԱԹԻՆ

    (Text: P. 99-113; Pat. 23b – 25b)



    1. ԹՈԹ. – Միտքը, ով Թաթ, հենց Աստծո էությունն է (եթե գոյություն ունի այնպիսի մի բան, ինչ է Աստծո էությունը*), բայց թե ինչ է դա իրականում, ճշգրիտ գիտի Նա և միայն Նա Ինքը:
    Իսկ միտքը Նրանից անբաժանելի էություն է, ավելին, նա միասնացած է Նրա հետ, ինչպես լույսն արևի հետ:
    Այդ Միտքը մարդու մեջ հանդիսանում է Աստված, և այդ պատճառով մարդկության մի մասն աստվածներ են, իսկ նրանց մարդկայնությունը մոտ է աստվածայնությանը:
    Քանզի Բարի Դևն ասել է. “Աստվածները՝ անմահ մարդիկ են, իսկ մարդիկ՝ մահկանացու աստվածներ”:

    2. Բայց անգիտակից կյանքի մեջ Միտքը՝ նրանց բնույթն է: Քանզի որտեղ կա Հոգի, այնտեղ կա նաև Միտք; ճիշտ այնպես, ինչպես որտեղ կա Կյանք, այնտեղ կա նաև Հոգի:
    Բայց անգիտակից կյանքերում նրանց հոգիները մտքից** զուրկ կյանք են հանդիսանում, քանզի Միտքը՝ դա ներքին աշխատավոր է, դեպի բարու կողմ մարդկային հոգիների շարժիչը; և Նա աշխատում է նրանց վրա նրանց սեփական բարեկեցության համար:
    Անգիտակից կյանքերում Նա գործում է Համաձայն ամեն մեկի բնույթի; բայց մարդկանց հոգիներում Նա հակազդում է նրանց: Քանզի մարմնի մեջ տեղադրված ամեն մի հոգի շվայտանում է հաճույքով ու տառապանքով:
    Քանզի բարդ մարմնի մեջ ցավն ու տառապանքը եռում են հյութերի նման, և նրանց մեջ է խորասուզվում հոգին մարմնի հետ միասնանալու պահին:

    3. Ամենի հետևից, ինչ էլ անեն հոգիները, դիտարկում է Միտքը, և դրանով դրսևորում է իր լույսը, հակազդելով նրանց ձիրքերին, որպես բարի բժիշկ աշխատում է հիվանդությունների, ցավոտ նոպաների հակված մարմնի վրա, դաղելով և ներարկումներ կատարելով հանուն նրա գալիք առողջության:
    Ճիշտ նույն կերպ Միտքը ցավ է պատճառում հոգուն, որպեսզի փրկի նրան հաճույքներից, որոնք բերում են նրան տարբեր հիվանդությունների:
    Հոգու մեծագույն հիվանդությունն է անաստվածությունը; նրա պատճառով հոգին տարվում է ամեն տեսակի անարժան բաներով և բարեպաշտ ոչնչով:
    Այսպիսով, Միտքը հակազդում է այդ հիվանդությանը, բարիք բերելով հոգուն, ինչպես բժիշկն է աշխատում մարմնի վրա:


    4. Բայց եթե մարդկային հոգիները որպես իրենց ուղևար չունեն Մտքին, նրանք կկիսեն նույն ճակատագիրը, ինչ անգիտակից կենդանիների հոգիները:
    Քանզի Միտքը հնարավորություն է տալիս ցանկություններին փոթորկվել իրենց ամբողջ ուժով, որոնց պատճառով էլ հենց այդ հոգիները ծնվել էին, - ցանկություններին, որ տանում են նրանց դեպի անգիտակիցը; և ահա այդպիսին են մարդկային հոգիները, և ճիշտ ինչպես անգիտակից կենդանիներինը, չեն դադարի իրենց անխոհեմ մոլուցքն ու տենչանքները, ոչ էլ կկարողանան բավարարվել մեղքով կամ նրանով հագենալ:
    Քանզի կրքերն ու անգիտակից ցանկությունները՝ դրանք արտակարգ հիվանդություններ են; և նրանց վրա էլ հենց Աստված դրել է Մտքին, որպեսզի խաղա Նա դատավորի և դահճի դերը:





    - - - - - - -
    *
    Այսիքն, եթե մենք ընդհանրապես կարող ենք կիրառել այդ տերմինն Աստծո վերաբերյալ:
    ** Այսինքն, համընդհանուր Մտքից առանձնացած, մարդու մեջ դրսևորված մտքի:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  17. #45
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    5. ԹԱԹ. – Այդ դեպքում, հայր իմ, ուսմունքը Ճակատագրի մասին, որ բացատրեցիր ինձ նախկինում, գտնվում է մերժված լինելու վտանգի տակ:
    Քանզի ինչու՞ են ուրեմն ճակատագրի կողմից այլասերման, սրբապղծության կամ ինչ-որ այլ վատ գործի տրված այդ մարդիկ կրելու պատիժ, չէ՞ որ նրանք գործել են Ճակատագրի հրամանով:

    ԹՈԹ. – Բոլոր գործերը, որդիս, պատկանում են Ճակատագրին; և առանց Ճակատագիր մարմնական և ոչ մի գործ՝ բարի կամ չար, չի կարող տեղի ունենալ:
    Բայց Ճակատագրով նախասահմանված է նաև այն, որ չարիք գործողը պետք է տառապի: Եվ տառապելու է նա այն տառապանքից, որն ինքն է պատճառել:


    6. Բայց հիմա, Թաթ, եկ մի կողմ թողնենք Ուսմունքն արատների ու Ճակագրի մասին, քանի որ մենք քննարկել ենք այդ հարցերը մեր ուրիշ քարոզներում; իսկ այժմ մեր Ուսմունքը վերաբերվում է Մտքին. ինչ կարող է Միտքը կատարել և ինչու է նրա ազդեցությունն այդքան տարբեր՝ մի կերպ է մարդկանց մոտ, և այդքան նրանցից տարբեր անգիտակից կյանքերում; և քանի դեռ Միտքը գտնվում է անգիտակից կյանքերի մեջ, որոնք ծագել են ոչ բարերար բնույթից, նա ստիպված է մարդու մեջ պաղեցնել բուռն և կրքասեր էլեմենտները:
    Մարդկանց մեջ նույնպես մենք պետք է առանձնացնենք գիտակցությամբ առաջնորդվողներին, և նրանց, ում առաջ է մղում անգիտակցությունը:


    7. Բայց բոլոր մարդիկ Ենթակա են Ճակատագրին, և ծննդյանը, և փոփոխություններին, քանի որ ծնունդն ու փոփոխությունները Ճակատագրի սկիզբն ու վերջն են ընդամենը:
    Եվ չնայած բոլոր մարդիկ տառապում են նախասահմանված բաներից, նրանք, որոնք առաջնորդվում են գիտակցությամբ (նրանք, որոնց մասին մենք ասում ենք, որ ուղևարում է Միտքը), տառապում են ոչ այնքան, որքան մնացածը; բայց հենց որ նրանք իրենց ազատագրեն արատավորությունից, ուրեմն, չլինելով այլևս արատավոր, կդադարեն դաժանորեն տառապել:

    ԹԱԹ. – Ինչպե՞ս հասանել քեզ, հայր իմ: Մի՞թե արատավոր չէ շնացողը; կամ մարդասպանը; և ինչպե՞ս լինել մնացած բոլորի հետ:

    ԹՈԹ. – Ես այդ նկատի չունեի; այլ այն, որ Մտքով առաջնորդվող մարդը, որդիս, չնայած և շնացող չէ, տառապելու է շնացողի նման, և, չլինելով մարդասպան, տառապելու է ինչպես մարդասպան:
    Եվ չի կարող նա թաքնվել այդպիսի փոփոխություններից իր ծննդյան օրից սկսած:
    Բայց միայն նա կարող է խուսափել արատից, ով տիրապետում է Մտքին:


    8. Ահա թե ինչ, զավակս, ես մի անգամ լսեցի, ասաց Բարի Դևը (և եթե Նա թողներ այդ խոսքերը գրի առնված, մեծ օգնություն ցուցաբերած կլիներ մարդկությանը; քանզի Նա միակն է, որ վարվում է ճշմարիտ, ինչպես Առաջնածին Աստված, սևեռուն հետևելով ամենին, ինչ տեղի է ունենում, ձայն տալով աստվածային խոսքերին), - և ուրեմն, մի անգամ ես լսեցի, թե ինչպես Նա ասաց.
    “Ամեն բան մեկ է, և հատկապես միայն մտքով ճանաչելի մարմինները: Մեր կյանքը պարտավոր է Աստծոն իր Էներգիայով, և Ուժով, և Էոնով: Նրա Միտքը՝ Բարիք է, և Նրա Հոգին նույնպես: Եվ իրոք այնպես է, որ մտաճանաչելի իրերը բաժանում չգիտեն:
    Այսպիսով, Միտքը, լինելով բոլոր իրերի Տիրակալը և միաժամանակ Աստծո Հոգին, կարող է արարել ինչ ցանկանա”:


    9. Եվ ուրեմն, հասկացիր հիմա և կցիր այս խոսքերը քո հարցին, որը տվեցիր ինձ նախկինում, - ես նկատի ունեմ Մտքի Ճակատագիրը:
    Եվ եթե դու բացառես բոլոր բծախնդիր փաստարկները (լոգիաները), այդ ժամանակ կբացահայտվի քեզ համար, որ Աստծո Հոգու, Մտքի ճշմարտությունն է կառավարում ամեն ինչ՝ Ճակատագիրը, և Օրենքը, և ամեն ինչ ընդհանրապես; և չկա նրա համար անհնարին ոչինչ, ոչ վերադասել Ճակատագիրը մարդկային հոգու վրա, ոչ վերադասել հգին Ճակատագրի վրա այնպես, որպեսզի նա քամահրի ամենն, ինչ տեղի է ունենում: Բավարարվենք ուրեմն առայժմ սրանով բոլոր այն բարի խոսքերից, ինչ Բարի Դևն է ասել:

    ԹԱԹ. – Ուրեմն, աստվածային խոսքերը, հայր իմ, ասված են, նրանք լի են ճշմարտությամբ և օգտակար են: Բայց նաև բացատրիր ինձ ահա թե ինչ:


    10. Դու ասացիր, որ անգիտակից կյանքերի մեջ Միտքը գործում է որպես նրանց բնույթը, դրանով օժանդակելով նրանց մղումներին:
    Բայց անգիտակից կյանքերի մղումները, որքան ես հասկանում եմ, - կրքերն են:
    Եվ եթե Միտքն օգնում է այդ մղումներին, և եթե այդ մղումները կրքեր են, ուրեմն այդ դեպքում ինքը Միտքն էլ, ներկվելով այլ կրքերից, դառնում է կի՞րք:

    ԹՈԹ. - Լավ է ասված, որդի՛ս: Դու արժանապատիվ հարց տվեցիր, և ես նրան արժանի պատասխան կտամ:


    11. Բոլոր անմարմին բաները ենթակա են կրքերի, քանի դեռ գտնվում են մարմնի պատյանի մեջ, և բառի այդ իմաստով նրանք իրենք էլ կրքեր են:
    Քանզի յուրաքանչյուր բան, ինչը շարժում է ուրիշներին, անմարմին է; այն ժամանակ երբ ամեն շարժվող բան՝ մարմին է:
    Անմարմինն իր հերթին շարժվում է Գիտակցությամբ, իսկ շարժումը կիրք է:
    Երկուսն էլ, թե շարժիչը, և թե շարժվողը, ենթակա են կրքի, բայց առաջինը՝ կառավարում է, իսկ երկրորդը՝ ենթարկվում:
    Միայն երբ մարդ ազատի իրեն մարմնից, այդ ժամանակ միայն կկարողանա ազատել իրեն կրքից էլ:
    Բայց գիտեցիր, որ առանց կիրք ոչինչ գոյություն չունի, որովհետև ամեն ինչ օժտված է կրքերով:
    Բայց կիրքը տարբերվում է զգացմունքայնությունից. առաջինն՝ ակտիվ է, այն ժամանակ երբ երկրորդը՝ պասիվ:
    Անմարմիններն ազդում են իրենք իրենց վրա, քանի որ նրանք կամ շարժունակ են, կամ անշարժ, բայց ինչպիսին էլ նրանք լինեն, դա կիրք է:
    Իսկ քանի որ անմարմիններն ազդում են իրենք իրենց վրա, ուրեմն, հետևաբար, նրանք զգայունակ են:
    Բայց թույլ մի տուր, որ տերմինները քեզ շփոթեցնեն; գործողությունը և կիրքը՝ միևնույն բանն են: Ավելի հասարակ տերմիններ օգտագործելու մեջ ոչ մի վատ բան չկա:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •