User Tag List

Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 48 հատից

Թեմա: Թոթ Եռամեծ

  1. #16
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    001.jpg

    ԹԱՍ ԿԱՄ ՄՈՆԱԴԱ


    ԹՈԹԻՑ՝ ԹԱԹԻՆ

    (Text: P. 34-40; Pat. 25b-27)


    1. ԹՈԹ. – Գիտակցությամբ (Բանով), այլ ոչ թե ձեռքերով ստեղծեց Աշխարհ-Արարողն այս աշխարհը: Այսպիսով, հարկ է Նրա մասին մտածել որպես ամենագոյի և հավերժագոյի մասին, որպես բոլոր իրերի Արարչի մասին, Միակ և Միայն, ում Կամքն արարել է գոյություն ունեցող ամեն բան:

    Այդ է Մարմինը Նրա, որին չի դիպչի և ոչ մի մարդ, չի տեսնի, չի չափի; Մարմինն այդ անճանաչելի է, նման չէ ուրիշ այլ մարմինների: Եվ ոչ Հուր է Նա, ոչ Ջուր, ոչ Օդ և ոչ Շունչ, չէ՞ որ դրանք բոլորը նրանից են ծագել: Լինելով Բարիք, Նա ցանկացավ նվիրաբերել այդ Մարմինն Ինքն Իրեն և հիմնավորել նրան Երկրկի վրա կարգով և գեղեցկությամբ:



    2. Եվ ուրեմն, այդ Աստվածային Թաղանթի* մեջ Նա Երկիր ուղարկեց Տիեզերքը**՝ մարդուն, կյանք, որը չի կարող մեռնել, և մահկանացու է սակայն: Իսկ բոլոր այլ կյանքերի վրա և Տիեզերքի վրա նույնպես թագադրվեց մարդը շնորհիվ Մտքի (Բանի) գիտակցության և Խելքի: Քանզի մարդն Աստվածային գործերի դիտորդը դարձավ; և զարմացավ նա և նպատակադրվեց ճանաչել դրանց Արարչին:


    3. Իսկ իրականում, ով Թաթ, մարդկանց մեջ բաշխված էր Գիտակցությունը (Բան) միայն, բայց ոչ Միտքը դեռևս; ոչ թե Նրա նախանձից, նախանձը ոչ թե Նրանից է բխում, այլ իր տեղն ունի նախանձը ցածում, Միտք չունեցող մարդկանց հոգիների մեջ:

    ԹԱԹ. – Ինչու՞ որեմն այդժամ, ով հայր իմ, չի օժտել Աստված բոլորին Մտքի մասնիկով:

    ԹՈԹ. – Նա ցանկացել է, որդիս, որպեսզի հոգիների մեջ այն ծլարձակի և մեծարվի որպես նվեր:



    4.ԹԱԹ. – Իսկ որտե՞ղ է Նա հիմնել նրան:

    ԹՈԹ. – Լցրեց Նա հսկայական Թասը և ցած ուղարկեց այն, և ուղեկցում էր նրան Լրաբերը, ում հրամայել էր կանչ արարել դեպի մարդկանց սրտերը.
    “Մաքրիր քեզ այդ Թասի պարունակությամբ, ինչ միայն սիրտը կարող է անել, և ձեռք կբերես հավատ և կկարողանաս հառնալ դեպի Նա, Նա, ով էլ հենց ցած ուղարկեց այդ Թասը, և կիմանաս դու, թե ինչու՛ ես եկել այս աշխարհ”:

    Եվ այնքան, որքան կհասկանաս Լրաբերի ասածը և կսուզես քեզ Մտքի մեջ, համագործակից կդառնաս Գնոզիսին; և եթե “ստանաս Միտք”, ուրեմն “կատարյալ մարդ” կդառնաս:

    Բայց նրանք, ովքեր չեն հասկանա ասվածը, նրանք օժտված են Գիտակցությամբ միայն, այլ ոչ Մտքով, և տգետ են, անտեղյակ, թե ինչու և ինչի համար են եկել այս աշխարհ:



    5. Այդպիսի մարդկանց զգացմունքները նման են անգիտակից արարածների զգացմունքներին; իսկ քանի որ նրանց սեփական բնույթը դրսևորվում է նրանց զգացմունքներում և մղումներում, ուրեմն բոլորովին ընդունակ չեն գնահատել այն բաները, որոնք հիրավի արժանի են ճանաչման: Քանզի նրանց բոլոր մտքերի կենտրոնում են մարմնական հաճույքները, որկրամոլությունը, և ենթադրում են նրանք, որ հենց դրա համար է մարդ եկել այս աշխարհ:

    Բայց նրանք, ովքեր ստացել են մասնիկն Աստվածային Շնորհի, նրանք, ով Թաթ, եթե սկսենք դատել նրանց մասին ըստ իրենց վարքի, նրանք Մահվան կապերից պոկել են ազատություն, քանզի Մտքով իրենց ընդգրկել են ամենայն գոյը, և երկրի վրա, և երկնքում, և երկնքից էլ վեր, եթե գոյություն ունի նման բան: Եվ, հառնելով այդքան հեռու, կտեսնեն նրանք Բարին, և տեսնելով Նրան, իրենց այստեղ գտնվելը կտեսնեն ոչ որպես դժբախտություն; և արհամարհանքով ամեն ինչի հանդեպ, թե անցողիկի և թե անանցողիկի, նրանք կարագացնեն իրենց ճանապարհը դեպի Նա, ով Միակն է և Մեկը Միայն:



    6. Եվ դա էլ, ով Թաթ, հենց Մտքի Գնոզիսն է, Տեսնելն Աստվածային իրերի; դա՝ Աստվածաճանաչությունն է, քանզի Աստվածային է հենց ինքը Թասը:

    ԹԱԹ. – Հայր, ես նույնպես կուզենայի մաքրվել:

    ԹՈԹ. – Եթե սկզբում չատես քո մարմինը, որդիս, չես կարողանա քո “Եսը” սիրել: Բայց, սիրելով քո “Եսը”, կկարողանաս տիրել Մտքին, իսկ տիրելով Մտքին, նաև Գնոզիսով կլինես օժտված:

    ԹԱԹ. – Հայր, դու ի՞նչ նկատի ունես:

    ԹՈԹ. – Անհնար է, որդիս, միաժամանակ տրվել երկու բանի՝ ես նկատի ունեմ, նրան, ինչն անցողիկ է, և աստվածային կարգի բաների: Քանզի տեսնելով, որ գոյություն ունեցող իրերը երկակի են, մարմնական և անմարմին, ինչի տակ հասկացվում են անցողիկն ու աստվածային սկիզբը, մարդ, ունենալով ընտրության ցանկություն, թողնված է երկուսից մեկի ընտրությանը; քանզի երկվության այստեղ երբեք չես հանդիպի: Եվ հոգիների մոտ, ում ընտրություն է տրվում, մեկի պակասելը մյուսի ավելանալու պատճառ կդառնա, ինչը և հենց ցույց կտա նրանց ընտրությունը:


    7. Լավագույնի ընտրությունը ոչ միայն շատ բանում կապացուցի հավատը նրա, ով կատարում է ընտրությունը, այլև այդ տեսնելն այդպիսի մարդուն կդարձնի Աստված, ինչպես նաև ցույց կտա նրա բարեպաշտությունն Աստծո առջև: Այն դեպքում երբ Վատագույնի ընտրությունն ամբողջովին կքայքայի այդպիսի “մարդուն” և կխախտի միայն Աստվածային Ներդաշնակությունը ճիշտ այն աստիճան, որքան փողոցի մեջտեղով անցնող երթն անկարող է վարվել այլ կերպ, քան խլել անցորդներից ճանապարհը, այնպես էլ մարդիկ այդ երթի մեջ շարժվում են ամբողջ աշխարհով, առաջնորդվելով իրենց մարմնական հաճույքներով:


    8. Եվ քանի որ այդպես է, ով Թաթ, այն, ինչ ծագել է Աստծոց, միշտ եղել է և կլինի մեզ մոտ; բայց այն, ինչ կախված է մեզանից, թող հետևի լավագույնին և հապաղում չգիտենա; քանզի ոչ թե Աստված, այլ մենք ենք չարի պատճառը, երբ այն նախընտրում ենք բարուն:

    Տես, ուրեմն, որդիս, թե որքան մարմիններ կան, որոնց միջով պետք է անցնել, որքան մեծ է դևերի բազմությունը և աստղերի շարժման համակարգը (որոնց միջով է ընկած մեր ճանապարհը), ուրեմն շտապիր դեպի Մեկ և Միակ Աստված:

    Քանզի Բարիքը չունի ափեր, չունի սահմաններ; գոյություն ունի Այն անվերջ, անսկիզբ, թեկուզ և մեզ թվում է, թե սկիզբը կա՝ դա Գնոզիսն է:



    9. Բայց (հետևաբար) Աստծո համար Գնոզիսը սկիզբ չի հանդիսանում; ամենից շուտ (Գնոզիսը բացահայտել է) մեզ համար սեփական Անձը ճանաչելու ամենաառաջին սկիզբը:

    Եկ ուրեմն հենվենք սկզբի վրա և արագորեն սլանանք այն ամենի միջով, ինչով պետք է անցնենք:

    Շատ ծանր է թողնել այն, ինչին մենք արդեն ընտելացել ենք, ինչը հրապուրել է մեր հայացքն ամեն կողմից, որպեսզի հետ վերադառնանք այդ Հին-Հնամենի Ուղիով:
    Տեսանելին հմայում է մեզ, այն ժամանակ երբ իրերը, որոնք ծագում են, թույլ չեն տալիս իրենց հավատալ հիմնովին:

    Ահա վատ բաներն ավելի ակնհայտորեն են դրսևորվում, այն ժամանակ երբ Բարիքը երբեք չի կարող հառնել աչքերի առջև, քանզի Այն չունի ոչ ձև, ոչ ուրվագծեր:

    Հետևաբար, Բարիքը նման է միայն Ինքն իրեն և չի նմանվում ուրիշ ոչ մի բ անի; քանզի Նրան, ով չունի մարմին, անհնար է ակնհայտ դարձնել իրեն մարմնի համար:



    10. “Նմանի” գերակշռությունը “Տարբերից” և “Տարբերի” ենթակայությունը “Նմանին” հետևյալն է.

    “Միասնությունը”(Մոնադա, այսինքն Բարիք), լինելով Աղբյուրը և Արմատն ամենի, բոլոր իրերի մեջ արտահայտվում է որպես Արմատ և Աղբյուր: Առանց այդ Աղբյուրի չկա ոչինչ, այն ժամանակ երբ այդ Աղբյուրն Ինքը ծնվել է ոչ այլ ինչից, քան ինքն իրենից; այն ժամաակներից ի վեր Նա Աղբյուրն է մնացած ամեն ինչի: Նա ինքն իր Աղբյուրն է, քանի որ այլ Աղբյուր իր համար ունենալ չէր կարող:

    Նշանակում է, Միասնությունը, հանդիսանալով Աղբյուր, ամփոփում է իր մեջ յուրաքանչյուր մեծություն, բայց ոչնչով ամփոփված չէ; փոխանցում է յուրաքանչյուր մեծություն, բայց ոչնչով փոխանցելի չէ:


    11. Ամենը, ինչը ծնվում է, - կատարյալ չէ, այն ենթակա է բաժանման, որպեսզի մեծացնի կամ փոքրացնի առարկաները; բայց Կատարյալն այդ հատկություններից և ոչ մեկը չունի: Եվ այն, ինչը կարող է մեծանալ, մեծանում է Միասնությունից, բայց ոչնչանում է իր ոչնչության պատճառով, եթե այլևս չի կարող ամփոփել Կատարյալը:

    Ահա, ով Թաթ, քեզ համար նկարագրվեց, հնարավորինս, Աստվածային Պատկերը***; և եթե դու ցանկանաս կանգ առնել դրա վրա ուշադիր և հետևես այդ ամենին քո սրտի աչքերով, ուրեմն հավատա ինձ, Որդիս, կգտնես դու Ուղին, որը կտանի քեզ վեր; ավելին, այդ Պատկերը կդառնա քո Ուղեվարը, քանզի Հայացքն Աստվածային ունի հմայելու առանձնահատուկ հատկություն, որն ամուր բռնում և հմայում է դեպի իրեն նրանց, ովքեր առաջադիմում են իրենց արթնացման մեջ, ինչպես, ասում են, մագնիսն է ձգում երկաթին:



    ՎԵՐՋ


    - - - - - - -
    *
    Այսինքն, Աստծո մարմինը. Առաջնաէլեմենտ
    ** Կարգուկանոն
    *** Համընդհանուր Տիեզերքը կամ Մոնադան
    Վերջին խմբագրող՝ Sambitbaba: 03.01.2019, 00:07:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #17
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    download.jpg

    ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ԱՍՏՎԱԾ՝ ՎԵՐԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՏԵՍԱՆԵԼԻ Է

    ԹՈԹԻՑ՝ ԻՐ ՈՐԴԻ ԹԱԹԻՆ

    (Text: P. 41-48; Pat. 126–136)



    1. Ես դեպի քեզ եմ հղում նաև այս քարոզն, ով Թաթ, որպեսզի դու դադարես զուրկ լինել Աստծո գաղտնություններից, որոնք ամենից վեր են: Եվ որպեսզի դրոշմվի քո գիտակցության մեջ, որ շատերի համար Անտեսանելին՝ վերին աստիճանի տեսանելի կդառնա քեզ համար:

    Լիներ Նա տեսանելի, Նա չէր լինի: Քանզի ամենն, ինչ տեսանելի է, ենթակա է կայացման ընթացքներին, - պետք է ստեղծված լինի տեսանելիով: Բայց Անտեսանելին գոյություն ունի հավերժ, այդ պատճառով Նա չցանկացավ ստեղծված լինել տեսանելիով: Լինելով հավերժագոյ, Նա տեսանելի ստեղծեց ամեն ինչ Իր շուրջ:

    Լինելով Անտեսանելի, որպես հավերժագոյ և հավերժ տեսանելի դարձնող ամեն ինչ, Նա Իրեն տեսանելի չստեղծեց: Աստված չի ստեղծել Իրեն; դրսևորելով մտքեր, բոլոր իրերը Նա տեսանելի ստեղծեց Իր մտադրությամբ:

    Իսկ այժմ “մտադրությամբ դրսևորվածը” վերաբերվում է միայն արդեն ստեղծված իրերին, քանի որ լինել մտադրված՝ ոչ այլ ինչ է, քան լինել արարված:



    2. Այդ դեպքում Նա, ով արարված չի եղել, վեր է նաև մտադրությամբ դրսևորվածի ամբողջ ուժից, Նա՝ անտեսանելի է:

    Եվ քանի որ Նա ամեն ինչ իր շուրջ տեսանելի է ստեղծել, ուրեմն Նա դրսևորվում է Իրեն շրջապատող բոլոր իրերի միջոցով, ամեն ինչի մեջ, և Նրա ցանկությունը կարտահայտվի ամենի մեջ, ինչ երբևիցէ ստեղծվել է:

    Եվ դու, իմ որդի Թաթ, նախ և առաջ աղոթիր մեր Աստծուն և Հորը, Մեկին-և-Միակին, որից դուրս է եկել Միակը*, որպեսզի ցույց տա քեզ Նրա ողորմածությունը, և դու հնարավորություն ունենաս տիրապետել այդքան հզոր Աստծո միտքը հասկանալու ուժին, մեն-միակ ճառագայթը Նրա, որպեսզի ճառագի և շողա նոր գիտակցությունը: Քանզի միտքն է միայն “տեսնում" Անտեսանելին, ինքը գտնվելով անտեսանելիի մեջ:

    Եվ եթե դու, Թաթ, ձեռք բերես այդ ուժը, Նա տեսանելի կդառնա քո մտավոր աչքերին: Քանզի Աստված ժլատ չի ոչնչում, այլ դրսևորում է Իրեն ամբողջ աշխարհի մեջ:

    Դու ունես ուժ՝ ընկալել մտքերը, ունակություն՝ տեսնել նրանք, պահել նրանց սեփական “ձեռքերում” և ուշադիր նայել Աստծո Պատկերին**: Բայց եթե նույնիսկ քո մեջ ամփոփվածը տեսանելի չէ քեզ համար, ուրեմն այդ դեպքում ինչպե՞ս Նա ինքը, գտնվելով քո մեջ, կկարողանա արտահայտվել քեզ համար արտաքին աչքերիդ միջոցով:



    3. Բայց եթե դու ցանկանում ես “տեսնել” Նրան, մտածիր Արևի շարժման մասին, Լուսնի շարժման մասին, մտածիր աստղերի կարգի մասին: Ո՞վ է ուրեմն այն Միակը, որը հետևում է կարգին: Քանզի ամեն կարգ պետք է ունենա տեղով և քանակությամբ նշանակված իր սահմանները:

    Արևը՝ մեծագույն աստվածն է երկնքի բոլոր աստվածների մեջ, երկնային բոլոր աստվածները նրան արքա և ուսուցիչ են անվանում: Եվ նա, այդքան մեծ, մեծ երկրից և օվկիանից, հանդուրժում է իր վրա շրջապտույտն ավելի փոքր աստղերի, քան ինքը: Ու՞մ առջև ունեցած հարգանքից, ու՞մ առջև ունեցած վախից է նա, որդյակս, անում այդ:

    Նման չեն, հավասար չեն աստղերի համար երկնքում նախասահմանված ուղիները: Ո՞վ է այդ դեպքում Նա, ով նախասահմանել է, թե ինչպես նրանք գոյատևեն ու շարժվեն:



    4. Արջը պտտվում է իր շուրջ և ձգում է իր հետևից ամբողջ տիեզերքը: Ո՞վ է այդ զենքի տերը: Ո՞վ է Նա, որ հիմնել է ծովի սահմանները: Ո՞վ է Նա, որ ցույց է տվել հողին իր տեղը:

    Քանզի, Թաթ, գոյություն ունի մեկը, ով է Արարիչն ու Տերը շուրջն ամեն ինչի: Չի կարող լինել այպիսի թիվ, տեղ և չափ, որոնք կարող էին պահպանվել առանց նրա, ով ստեղծել է նրանց: Եվ չկա այնպիսի կարգ, որ երբևիցէ ստեղծվել է, որի մեջ բավարար չի տեղը և բավարար չի չափը: Ավելին, նույնիսկ քաոսը գոյություն չունի առանց տիրոջ, որդիս: Եվ եթե անկարգն ինչ-որ չափով ստեղծում է ինչ-որ բան, դա չի նշանակում, որ դրանով նա բռնեց կարգի տիրոջ ճանապարհը, նա արժանի չէ լինել տեր, որն իր համար կարգ չի նախասահմանել:



    5. Եթե դու հնարավորություն ունենայիր ունենալ թևեր, որպեսզի սավառնես օդում երկնքի և երկրի միջև, որպեսզի դիտես հողի պնդությունը, ծովի հոսունությունը (նրա հոսանքների նրբությունը), օդի լայնածավալությունը, կրակի արագությունն ու նրբությունը, աստղերի շարժումը, երկնքի պտույտի արագությունն այդ ամենի շու՜րջ:

    Միայն ամենաօրհնյալ հայացքը, զավակս, կարող էր տեսնել այդ ամենը միասնական հպատակության մեջ՝ անշարժը շարժման մեջ և չարտահայտվողը, ստեղծված տեսանելիով; ինչես ստեղծված է այդ կարգը տիեզերքից, այնպես էլ տիեզերքը, որը մենք տեսնում ենք՝ կարգ է:



    6. Եթե դու կարողանայիր տեսնե՜լ Նրան միջից այն ամենի, ինչը ենթակա է մահվան***, ինչպես երկրի վրա, այնպես էլ խորքերում****; խորհիր ուրեմն, որդիս, մարդու մասին, որը ստեղծվում և կրվում է արգանդում, այդ գաղտնի արվեստը Նրա, ով նրան տալիս է իսկական և աստվածային Մարդու***** պատկերի ձևը:

    Ո՞վ է ուրեմն Նա, ով այդքան մանրակրկիտ նախագծել ու հաստատել է ակնախոռոչների տեղն ու չափերը; Նա, ով առանձնացրել է դեմքի վրա քթանցքները, ականջախոռոչները; Նա, ով բացել է բերանի գծերը; Նա, ով փորել է երակների առվակները; Նա, ով ամրացրել է ոսկորները; Նա, ով մարմինը պատել է կաշվով; Նա, ով բաժանել է մատները և համակցել է միացումները; Նա, ով լայնացրել է ոտնաթաթերի չափը, քայլելու համար; Նա, ով փորել է ծորանները; Նա, ով տեղադրել է փայծաղը; Նա, ով սրտին բուրգի տեսք է տվել; Նա, ով կողոսկրները միացրել է իրար; Նա, ով լյարդին ծավալ է տվել; Նա, ով թոքերը ստեղծել է երկու սպունգի նման; Նա, ով ստամոքսն այդքան ձգողական է ստեղծել; Նա, ով տեսանելի է ստեղծել առավել հարգարժան մասերը, այն դեպքում երբ ավելի քիչ հարգարժանները թաքցրել է հայացքից:



    7. Հիշիր, թե որքան արվեստ է ներդրված մեկ նյութի մեջ, որքան աշխատանք է դրված մեն-միակ գծագրի համար, և ամենը լիքն է գեղեցկությամբ, ամեն ինչ կատարյալ համաչափության մեջ է ու նաև կատարելապես բազմազա՛ն: Ո՞վ է ուրեմն այդ ամենը ստեղծել: Ինչպիսի՞ մայր, ինչպիսի՞ հայր, բացի իրենից՝ աներևույթ Աստծոց, ո՞վ է ուրեմն ստեղծել բոլոր առարկաներն Իր Կամքով:


    8. Եվ չի ասի ոչ ոք, որ արձանը կամ կտավը հայտնվել է առանց քանդակագործի կամ առանց նկարչի: Եվ ուրեմն ինչպե՞ս կարող է այդպիսի մակարդակի և որակի աշխատանքը գոյություն ունենալ առանց Արարչի գոյության: Կուրության ինչպիսի՜ գագաթնակետ և որքա՜ն խորը տգիտություն: Տե՛ս ուրեմն, որդի իմ Թաթ, մի՛ զրկիր արարումներն իրենց Արարչից:

    Ավելին, իր մեծության մեջ Նա գերազանցում է բոլոր անուններն ու անվանումները; այդքան մե՛ծ է Նա՝ ամենայն գոյի Հայրը:

    Քանզի Նա՝ Միակն է և Մեկը Միայն; և Նրա գործն է՝ լինել հայրն ամենի:



    9. Այսպիսով, եթե դու համարձակվես հարցնել ինձ, ուրեմն կասեմ, որ Նրա էությունն ինքը բեղմնավորում է բոլոր իրերը և ծնում է նրանց******:

    Եվ քանի որ առանց արարչի անհնար է ինչ-որ բանի լինելը, ուրեմն ո՞վ է, եթե ոչ Նա, ստեղծել ամեն ինչ և երկնքում, և օդի մեջ, և երկրի վրա, և խորքերում, և ամբողջ տիեզերքում, և ամենի մեջ, ինչը կա և չկա ոչ մի տեղ: Քանզի գոյություն չունի ամբողջ աշխարհում ոչ մի բան, ինչ Նա Ինքը չէ:

    Նա Ինքն Իրենով հանդիսանում է թե այն, ինչ գոյություն ունի, և թե այն, ինչ գոյություն չունի: Գոյություն ունեցող իրերը ստեղծված են դրսևորված Իրենով; Նա թաքցնում է Իր մեջ այն, ինչ գոյություն չունի:



    10. Նա՝ Աստված է բոլոր անուններից բարձր և դուրս: Նա՝ աներևույթն է, Նա՝ բարձրագույն աստիճանի դրսևորվածն է: Նա Այն է, ում միայն միտքը կարող է տեսնել: Նա բացահայտվում է նաև աչքերին: Նա չունի մարմին և ունի բազում մարմիններ, և ավելին, Նա ամեն մարմնի մեջ է:

    Եվ գոյություն չունի ոչինչ, ինչը չէր լինի Նա: Քանզի ամենը՝ Նա է և Նա ամեն ինչ է: Այդ պատճառով Նա տիրապետում է բոլոր անուններին, որոնց մեջ ամփոփված է Հոր էությունը: Եվ այդ պատճառով էլ Նա Ինքը չունի ոչ մի անուն, քանզի Նա՝ Հայրն է բոլոր անունների:

    Ո՞վ ուրեմն կարող է երգել փառք Քեզ կամ Քո մասին:

    Ու՞ր ուրեմն պետք է թեքի իր հայացքը նա, ով կփառաբանի Քեզ, - վե՞ր, վա՞ր, նե՞րս, դու՞րս:

    Եվ չկա մի տեղ, մի ճանապարհ Քեզանից դուրս, ոչ մի իր նրանցից, որոնք գոյություն ունեն:

    Ամեն ինչ գոյություն ունի Քո մեջ; ամեն ինչ ծագել է Քեզանից, ո՜վ Դու, տվող ամեն ինչ և չվերցնող ոչինչ, քանզի Քեզ է պատկանում ամեն ինչ և չկա ոչինչ, ինչ Դու չէիր ունենա:



    11. Եվ ե՞րբ, ո՜վ Հայր, կերգեմ ես Քո հիմնը: Ոչ ոք չի կարող հասկանալ Քո ժամանակն ու ժամը:

    Ինչի՞ համար ուրեմն ես Քեզ հիմն կերգեմ: Քո ստեղծած իրերի՞ պատճառով, թե՞ Քո չստեղծած իրերի: Նրանց պատճառով, որոնք Դու տեսանելի՞ ես ստեղծել, թե՞ նրանց, որոնք Դու թաքցրել ես:

    Եվ ինչպե՞ս ես Քո հիմնը երգեմ: Այնպես, ասես Քո մասնի՞կն եմ ես: Ասես թե Քո մեջ կա իմ ինքնության մա՞սը: Թե՞ իբր ես մի այլ բան եմ:

    Քանզի Դու ամենն ես, ինչ ես կարող եմ լինել; Դու ամենն ես, ինչ ես կարող եմ սարքել; Դու՝ ամենն ես, ինչի մասին ես կարող եմ խոսել:

    Քանզի Դու ամենն ես, և չկա այլևս ոչինչ, ինչի մեջ Դու կարող էիր լինել: Դու կաս ամենում, ինչը գոյություն ունի, - Միտք, երբ Դու մտածում ես, Հայր, երբ Դու արարում ես, Աստված, երբ Դու տալիս ես էներգիա և Բարիք, Արարիչ և Ողորմյալ ամենայն գոյի համար:

    (Քանզի նյութի փոքրագույն մասնիկներից ստեղծված է օդը, նրա փոքրագույն մասնիկներից ստեղծված է հոգին, հոգուց՝ միտքը, իսկ մտքից՝ Աստված: )



    ՎԵՐՋ


    - - - - - - -
    * Ենթադրաբար, Տեսանելի Աստված:
    ** Մտահասանելի տիեզերքը:
    *** Որպես հակադրություն աշխարհի անմահ կարգուկանոնի:
    **** Ամենայն հավանականությամբ նկատի ունի ջուրը:
    ***** Երկնային մարդը “Պոյմանդրոս” տրակտատից; մարդը՝ պատկերն է այն Մարդու, կամ Լոգոս, կամ Աստծո Պատկերը:
    ****** Աստվածային Ծնողի արական և իգական էներգիաները:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. #18
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    download.jpg


    ԱՍՏԾՈ ՄԵՋ Է ԱՄՓՈՓՎԱԾ ԱՄԲՈՂՋ ԲԱՐԻՆ,
    ԵՎ ՈՒՐԻՇ ՈՉ ՄԻ ՏԵՂ



    (Text; P. 48-53: Pat. 14a-15a)


    1. Բարին, ո՜վ Ասքլեպիոս, ամփոփված չէ որևէ այլ բանում, այլ միայն և միայն Աստծո մեջ: Ավելին, Բարին՝ միշտ հենց Ինքն Աստված է:

    Եթե չլիներ այդպես, ուրեմն Բարին պետք է լիներ մի էություն, որից ծագում է յուրաքանչյուր տեսակի շարժում, իսկ ինքն ազատ է այդ շարժումից (չնայած ոչինչ դրանից ազատագրվել չի կարող), իր շուրջ էներգիա պարունակողից, հանգստի մեջ գտնվողից, ոչ չափազանց փոքրից, ոչ չափազանց մեծից, բայց միշտ բավարարաչափից: Չնայած մեկն է Նա, բայց աղբյուրն է ամենի: Քանզի այն, ինչն ամեն ինչ ապահովում է ամենով, ինքը Բարին է: Երբ Ես ասում եմ, որ ամբողջովին ապահովում է ամեն ինչ, ուրեմն դա միշտ Բարօրությունն է: Եվ պատկանում է դա Աստծոն, և ուրիշ ոչ ոքի:

    Քանզի կարիք չունի Նա որևէ բանի, այնպես ինչպես, ցանկանալով ինչ-որ բան, Նա չարիք կդառնար; չկա այն, ինչի հանդեպ Նա կբռնկվեր սիրով, չկա ոչինչ, ինչ չէր ենթարկվի Նրան և ինչից Նա կհամակվեր զայրույթով; չկա ոչինչ ավելի իմաստուն, ինչին Նա կնախանձեր:



    2. Բայց եթե այդ ամենը գոյություն չունի հենց Նրա մեջ, ուրեմն ի՞նչ է Նրան թողնված, բացի Բարին:

    Եվ չարի նշույլ անգամ չպետք է գտնվի այդպիսի վերազանցական Էության մեջ, այդպես էլ ուրիշ ոչ ոքի մեջ անհնար է Բարին գտնել:

    Հատկությունների ամբողջ բազմազանությունը գոյություն ունի մնացած ամեն ինչում, - և փոքրի մեջ և մեծի, և ամեն մեկի մեջ առանձին-առանձին, և այն կենդանի արարածների մեջ, որոնք ավելի մեծ են, քան մնացած բոլորը, և ավելի հզոր նրանցից:

    Քանի որ բոլորին հրամայված է ծնվել տառապանքներով լի աշխարհում, ուրեմն հենց նրանք էլ իրենց մեջ տառապանք են կրում: Բայց որտեղ գոյություն ունի տառապանք, այնտեղ արդեն Բարուն տեղ չկա; իսկ որտեղ առկա է Բարին, այնտեղ իսկական տառապանք չկա: Քանզի որտեղ ցերեկն է, այնտեղ գիշեր չկա, բայց որտեղ գիշերն է, այնտեղ չկա ցերեկ:

    Բարին երբեք չի լինի ծնունդ առածի մեջ, այլ միայն չծնվածի:

    Բայց տեսնելով, որ բաժանված ամեն ինչի նվիրատրվել է նյութ, այդպես էլ բաժանվել է նաև Բարին:

    Եվ այդ կերպ Տիեզերքը դարձավ Բարի; բայց Բարի է նա այնքանով, որովհետև ստեղծում է արարածներ, բայց մնացած ամենում նա Բարի չէ: Քանզի նա ենթակա է տառապելու և ստեղծում է արարածներ, որոնք նույնպես ընդունակ են տառապել:



    3. Անհրաժեշտ է արժանացնել ուշարդության, որ մարդու մեջ բարու և չարի առկայությունը սահմանվում է համեմատության մեջ; քանզի այն, ինչ վատ չէ՝ բարի է, իսկ բարին՝ ոչ այլ ինչ է, քան նվազագույն չարիք:

    Եվ չի կարող այստեղ լինել բարի՝ կատարելապես մաքուր չարից, քանի որ այստեղ բարին նսեմացված է չարի կողմից. և, լինելով նսեմացված, այն այլևս չի մնում բարի; իսկ, չմնալով այդպիսին, փոխակերպվում է չարի:

    Եվ միայն Աստծո մեջ գոյություն ունի Բարին կամ, ավելի ճիշտ, Բարին՝ հենց ինքն է Աստված:

    Ահա այդ պատճառով, Ասքլեպիոս, Բարու անունն է միայն գտնվում մարդկանց մեջ, իսկ բուն էությունը նրա նրանց մեջ չկա, քանզի երբեք այդ չի կարող լինել:

    Քանզի և ոչ մի մարմին չի կարող իր մեջ ամփոփել Նրան, չէ՞ որ մարմինը բոլոր կողմերից սահմանափակված է չարով, ջանքերով, ցավով, կրքերով ու տառապանքներով, սխալներով և մոլորություններով:

    Եվ մեծագույն արատն ամենի, Ասքլեպիոս, այն է, որ վերևում թվարկածներից ամեն մեկն այստեղ՝ մտովի մեծագույն բարիք է համարվում:

    Բայց չարիքներից առավելը՝ որկրամոլությունն է; այդ արատն իր հետևից բերում է մնացած բոլորի շարանը, այն ստիպում է ձեզ երես թեքել Աստծոց:



    4. Եվ ես, իմ կողմից, իմ երատիքն եմ հայտնում Աստծոն այն բանի համար, որ Նա իմ գիտակցության մեջ Գնոզիս է ներդրել Բարու մասին, որը չի կարող գոյություն ունենալ աշխարհում (Տիեզերքում): Քանզի աշխարհն այդ իրենից չարիքի “լիություն”* է ներկայացնում, իսկ Աստված բաղկացած է Բարուց, իսկ Բարին՝ Աստծոց:

    Սքանչելիի առավելությունները շրջապատված են այդ նույն էությամբ (Բարով): Բացի այդ, նրանք թվում են առավել մաքուր, չափազանց չխառնված: Ընդ որում հենց նրանք իրենք էլ Նրա էությունն են:

    Կարելի է համարձակվել ասել, Ասքլեպիոս, որ Աստվածային էությունը (եթե Նա ունի էություն)՝ Գեղեցիկն է: Գեղեցիկը, բացի այդ, - Բարի է նաև:

    Գոյություն չունի Բարի, որը ծագում է աշխարհի իրերից: Քանզի հայացքի առջև կանգնող բոլոր առարկաները, - դրանք ընդամենն առարկաների պատկերներն են, այսպես ասած, ուրվագծերը; այն ժամանակ երբ նրանք, որոնց հայացքը չի հանդիպում, իրականություն են, հատկապես Գեղեցիկի և Բարու էությունները:

    Ճիշտ այնպես, ինչպես աչքը չի կարող տեսնել Աստծոն, այդպես էլ չի կարելի տեսնել Գեղեցիկն ու Բարին: Քանզի նրանք՝ Աստծո բաղկացուցիչ մասերն են, նվիրված միայն նրան, նվիրված սիրեցյալներ, որոնց սիրահարված է Ինքն Աստված կամ նրանք են սիրահարված Նրան:



    5. Եթե դու ի վիճակի ես հասանել, ուրեմն կհասանես, որ Գեղեցիկն ու Բարին, գերազանցելով Լույսին, ստեղծված են ավելի լուսավոր, քան Լույսն Աստվածային: Այդ Գեղեցկությունը՝ վեր է ամեն համեմատությունից, Բարին՝ անկրկնօրինակելի է, ինչպես և Ինքն Աստված:

    Հենց որ դու հասանես Աստծոն, կհասանես նաև Գեղեցիկն ու Բարին: Քանզի նրանք չեն կարող միասնական լինել ոչնչի հետ, ինչն ապրում է, որովհետև նրանք անբաժան են Աստծոց:
    Փնտրու՞մ ես դու արդյոք Աստծոն, նշանակում է, նաև Գեղեցիկն ես փնտրում: Եվ միակ ճանապարհն է դեպի այդ տանում՝ Գնոզիսի հետ միասնացած Նվիրվածությունը:



    6. Այսպիսով, միայն նրանք, ովքեր չեն տեսել ու չեն անցել Նվիրվածության Ուղով, կհամարձակվեն մարդուն անվանել գեղեցիկ ու բարի, չնայած նրանց տեսիլքներում անգամ տրված չի եղել տեսնել գոնե մասը նրա, ինչն անվանվում է Բարի, այլ պարուրված են նրանք չարի բոլոր տեսակներով և այդ պատճառով մտածում են, որ չարը՝ բարի է; հետևաբար նաև չեն դադարում օգտվել նրանից, նույնիսկ սարսափում են, որ մի օր կզրկվեն նրանից, ահա և լարում են բոլոր ջիղերն իրենց ոչ միայն պահպանելով, այլև բազմապատկելով չարը:

    Ահա թե որպիսին են իրերը, որոնք մարդիկ բարի և գեղեցիկ են անվանում, Ասքլեպիոս, - իրեր, որոնցից մենք ոչ կարող ենք խուսափել, ոչ ատել: Բայց գլխավոր դժվարությունն այն է, որ մենք ունենք նրանց կարիքը և առանց նրանց ապրել չենք կարող:


    ՎԵՐՋ


    - - - - - - - -
    * Կամ պլերոմա: Աշխարհը՝ Չարի պլերոմա է, բայց “Աստված”՝ Բարիքի պլերոմա:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. #19
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    images.jpg

    ՄԵԾԱԳՈՒՅՆ ՉԱՐԻՔԸ
    ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱՐ՝ ԱՍՏԾՈՑ
    ԱՆՏԵՂՅԱԿ ԼԻՆԵԼՆ Է


    (Text: P. 54, 55; Pat. 18a)


    1. Ու՞ր ես գնում դու, հարբած, գինովցած մաքուր տգիտությամբ, չէ՞ որ դու նույնիսկ չես կարող կրել նրան, այնպես ինչպես արդեն դուրս ես ժայթքել նրան:
    Կանգ առ ուրեմն, դարձիր զգաստ, ուշադիր նայիր վեր սրտիդ իսկական աչքերո՛վ: Եվ եթե դու այլևս չես կարող ամենը, միևնույն է, դու նա ես, ով ծայրահեղ դեպքում, կկարողանա՛ր ինչ-որ բան:

    Քանզի չարը տգիտության համակել է ամբողջ երկիրը և ողողել է մարմնի մեջ բանտարկված հոգին, չթողնելով նրան հասնել Փրկության նավահանգստի մատույցին ցանկացած:


    2. Մի թողնեք ուրեմն, որ կատաղի հեղեղը տանի ձեզ հեռու, բայց, օգտագործելով դեպի ափ տանող հոսանքը, դուք ընտրյալներդ, ուղևորվեք դեպի Փրկության նավահանգիստ և, պատսպարվելով այնտեղ, փնտրեք այն միակին, որը կբռներ ձեր ձեռքը և կտաներ դեպի Իմացության դարպասները:

    Եվ փայլում է այնտեղ մաքուր Լույսը, ամենայն մթից մաքրված; չկա այնտեղ ոչ մի արբեցյալ հոգի, այլ զգաստ են նրանք բոլորը և աչքերով իրենց սրտի ուշադիր նայում են Նրան, ով ցանկացավ լինել տեսնված:

    Չկա ոչ ականջ, որ լսել է Նրան, ոչ աչք, որ կարողացել է տեսնել Նրան, ոչ լեզու, որ խոսի Նրա մասին, այլ միայն միտք և սիրտ:

    Բայց նախ դու պետք է պոկես հագուստը, որ հագել ես քեզ վրա, - տգիտության սարդոստայնը, հումքը չարի համար, շղթաները շվայտացման, զրահը մթի, ապրող մահը, որն զգում է դիակը, գերեզմանը, որը կրում ես քեզ հետ, քո տանը բնակվող թալանչուն, որն ատում է քեզ քեզ պատկանող իրերի պատճառով, և քո դեմ ոճրագործ ծրագրեր է մշակում:



    3. Ադպիսին են ատելի հագուստները, որ կրում ես դու, - նրանք խեղդում են քեզ և պահում են քեզ իրենց ներքո, նրա համար միայն, որ դու չնայես ուշադիր վեր և, տեսնելով այնտեղ բնակվող Ճշմարտության և Բարու Գեղեցկությունը, չատես իրենց չարը, տեսնելով և հայտնաբերելով դավադրությունը, որը նրանք կազմակերպում են քո դեմ և դատարկությունը զգացումների, որոնք իրական են թվում:

    Դրա համար նրանք փորձում են ճզմել քեզ նյութով և լցնեք քեզ զզվելի ցանկություններով, որպեսզի չկարողանաս դու լսել այն բաների մասին, որոնց մասին քեզ հարկ էր լսել, և տեսնել այն, ինչ քեզ տեսնել էր պետք:


    ՎԵՐՋ
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. #20
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կցորդ 56061

    ԱՐԱՐԱԾՆԵՐԻՑ ԵՎ ՈՉ ՄԵԿԸ ՉԻ ՎԱԽՃԱՆՎՈՒՄ,
    ԲԱՅՑ ՄՈԼՈՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԱՐԴԻԿ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՎԱՆՈՒՄ ԵՆ
    ՔԱՅՔԱՅՈՒՄ ԵՎ ՄԱՀ



    ԹՈԹԻՑ՝ ԹԱԹԻՆ

    (Text: 56-59; Pat. 48a, 48b)



    1. ԹՈԹ. – Այժմ, որդիս, մենք պետք է խոսենք Հոգու և Մարմնի վերաբերյալ; թե ինչպես է, որ Հոգին անմահ է և որտեղից է նրա ակտիվությունը Մարմնի ստեղծման և քայքայման ընթացքում:

    Քանզի գոյություն չունի մահ գոյություն ունեցող որևէ բանի համար; այդ բառը կամ չունի իմաստ, կամ, դեն նետելով “մահ” բառը, փոխարինել է պետք այն “անմահ” բառով, այսինքն՝ Հավերժ:

    Բայց մահը՝ ոչնչացում է, իսկ Տիեզերքում ոչինչ չի ոչնչանում: Եվ եթե Տիեզերքը՝ դա երկրորդ Աստված է, կյանք, որը չի կարող մեռնել, ուրեմն չի կարող պատահել, որ այդ անմահ կյանքի մի ինչ-որ մասնիկ մահանա, իսկ առավել ևս՝ մարդը, մտածող արարածը:



    2. Քանզի, հիրավի, առաջինն ամենայն գոյից, հավերժականն ու կանգնածը բոլոր ծնունդների հետևում՝ Աստված է, Տիեզերքի Արարիչը: Երկրորդը, “Նրա կերպ և նմանությամբ”, Տիեզերքն է, ծնված Նրանից, սնուցված և խնամված Նրանով, ստեղծված անմահ, քանի որ նրա Տերը, հավերժ ապրող, հավերժ ազատ է մահից:

    Բայց նա, ով անմահ է, տարբերվում է Հավերժից; որովհրտև Նա լույս աշխարհ չի բերվել ինչ-որ մեկի կողմից, իսկ եթե նույնիսկ բերվել է, ուրեմն ոչ թե ծնել է Ինքն Իրեն, այլ ծնում է Իրեն հավերժ:

    Հավերժի համար ամբողջ իմաստը՝ իր հավերժությունն է: Հայրը հավերժ է Ինքնին, իսկ Տիեզերքը հավերժական և անմահ է դարձել Հոր պատճառով:



    3. Տիեզերքին ենթակա նյութից (կարգուկանոնից)* Հայրը ստեղծեց տիեզերական մարմինները, ծեփելով նյութը, ստեղծեց նրանց շրջանաձև՝ պարուրեց նրանց կյանքով, - իր էությամբ շրջանն անմահ է, և դա նյութականությանը հավերժացնում է:

    Բայց Նա, Հայրը, լի Իր գաղափարներով, ցանեց կյանքեր շրջանի մեջ և փակեց նրանց այնտեղ, ինչպես քարանձավում, ցանկալով կարգավորել կենդանի տեսակներից ամեն մեկի կյանքը:

    Այդպես Նա ամբողջ տիեզերական մարմնի մեջ ներդրեց անմահությունը, որպեսզի նյութը չկարողանա բաժանել իրեն մարմնի կազմությունից և այդպիսով ինքն իր մեջ մասնատվել սկզբնական քաոսի:

    Քանզի նյութը, որդիս, դեռևս չմարմնավորված, գտնվում էր քաոսի մեջ: Եվ մնացել է դեռևս նրա մեջ քաոսի բնույթը, շրջապատող մնացած փոքր կյանքերը, որպես տարբերություն մեծ, այսինքն երկնային մարմինների կյանքերի կամ կենդանիների, - դա է մեծացումն-ու-փոքրացումը, որը մարդիկ անվանում են մահ:



    4. Այդ քաոսը տարածված է երկրային արարածների միջև: Քանզի երկնային կյանքերի մարմինները պահպանում են Հոր կողմից իրենց որպես օրենք սահմանած կարգը: Իսկ նրանցից ամեն մեկի վերադարձով իր նախկին տեղը, այդ կարգը մնում է անխախտ, առանց քայքայվելու:

    Այսպիսով, երկրի վրա մարմինների “վերականգնումն” ուղղակի կառուցվածք է, այն ժամանակ երբ քայքայումը նրանց դարձնում է մարմիններ, որոնք երբեք չեն կարող քայքայվել, այլ կերպ ասած, դրանք մարմիններ են, որոնք մահ չեն ճանաչում: Այդպիսով, ծագում է զգացմունքների դադար, այլ ոչ մարմնի կորուստ:



    5. Այժմ երրորդ կյանքը՝ Մարդ, ստեղծված Տիեզերքի պատկերով, ունեցող դատողություն, միտք, Հոր կամքով ավելի, քան որևէ այլ երկրային կյանք, - ոչ միայն զգացմունքի միջոցով է նա կապված երկրորդ Հոր հետ, այլև հասկացում ունի առաջինի մասին: Մեկը նրա համար ճանաչելի է որպես մարմին, իսկ երկրորդն ընկալվում է որպես անմարմնական մի բան և որպես Բարի Միտք:

    ԹԱԹ. – Նշանակում է, այս կյանքը չի՞ վախճանվում:

    ԹՈԹ. – Կամա՛ց, որդիս, և հասանիր, որ կա Աստված, կա Տիեզերք, ճանաչիր, թե ինչ է կյանքը, որը չի կարող մահանալ, և որ կա կյանք, ենթակա քայքայման: Այո, հասանիր, որ Տիեզերքը ծագել է Աստծոց և Աստծո մեջ: Բայց Մարդը՝ Տիեզերքից և Տիեզերքի մեջ:

    Աղբյուրը և սահմանը, և հիմնավորումն ամենի՝ է Աստված:


    ՎԵՐՋ

    - - - - - - -
    * Այստեղ և մինչև նախադասության վերջը տեքստը բավականին վնասված է և բարդ է ըմբռնվում: Հավանաբար նկատի է առնվում ամբողջ Տիեզերակարգը կամ, որպես նախանյութ, Մատերիա Լյուսիդան (Լուսատու Մարմին):
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (16.03.2019)

  7. #21
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    images.jpg

    ՄՏՔԻ ԵՎ ԶԳԱՑՄՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ

    ԳԵՂԵՑԻԿԸ ԵՎ ԲԱՐԻՆ ՄԻԱՅՆ ԱՍՏԾՈ
    ՄԵՋ Է ԵՎ ՈՒՐԻՇ ՈՉ ՄԻ ՏԵՂ


    (Text: P. 60-67; Pat. 14, 15)


    1. Երեկ, Ասքլեպիոս, ես Կատարյալ Քարոզը (Լոգոս) տվեցի; իսկ այսօր տեղին է, որ, որպես քայլ հաջորդ, մանրակրկիտ անցնենք Քարոզը Զգացմունքի մասին:

    Այժմ զգացմունքն ու միտքը թվում են այդքան տարբեր, քանի որ առաջինն առընչվում է նյութի հետ, իսկ երկրորդն՝ էության: Բայց ինձ այդ ամենը միասնական է թվում և զուրկ տարբերություններից, ես նկատի ունեմ՝ մարդկանց մեջ: Այլ կենդանի արարածների մեջ զգացմունքները միասնական են բնույթի հետ, իսկ մարդկանց մոտ բնույթի հետ միասնական է միտքը:

    Այժմ միտքն այնքան է տարբերվում մտածողությունից, որքան Աստված տարբերվում է աստվածայնությունից: Քանզի աստվածայնությունն ինքը ծագել է Աստծոց, իսկ մտքից՝ մտածողությունը, որը քույրն է խոսքի (լոգոս), և նրանք գործիքներ են մեկը մյուսի համար: Քանզի ոչ խոսքը (լոգոս) կհնչի առանց մտքի, ոչ էլ միտքը կդրսևորվի առանց խոսքի:



    2. Եվ ուրեմն, մարդու մեջ միտքն ու զգացմունքը հոսում են միասին, ասես միահյուսված լինեն իրար հետ: Քանզի առանց զգացմունք չի կարելի մտածել, իսկ առանց մտածելու՝ զգալ:

    Բայց հնարավոր է, ասում են, նաև մտածել ինչ-որ բանի մասին առանց այն զգալու, ինչպես տարբեր պատկերներ տեսնելը երազի մեջ: Ըստ իս, գործունեության այդ երկու տեսակները տեղի են ուենում նաև երազներ տեսնելու ընթացքում, իսկ զգացմունքն ուղղակի քնի վիճակից արթնության վիճակ է անցնում:

    Քանի որ մարդ բաժանված է հոգու և մարմնի, միայն այդ երկու կողմերի զգացմունքների միասնության պահին նրա միտքը, մտածված բանականությամբ, ձեռք է բերում իր հնչողությունը:



    3. Չէ՞ որ հենց բանականությունն է այն, ինչը մտահղանում է բոլոր մտքերը՝ բարի մտքերը, եթե դրանք Աստծոց ստացած սերմեր են, և նրանց հակադրությունը, եթե դրանք ստանում ես դիվական գիտակցություններից մեկից: Չկա տիեզերքի մի մաս, որն ազատ է դևերից, որոնք ներթափանցում են ներսն այն դևերի, որոք լուսավորված են Աստվածային Լույսով*, և գցում են նրանց մեջ իրենց սեփական էներգիայի սերմերը:

    Եվ միտքն ընկալում է այդ կերպով գցված ամուսնական դավաճանության, սպանության, սրբապղծության, անբարեպաշտության սերմերը, որոնք, խեղդելով, մարդուն գցում են անդունդը; ահա դրանք են չար դևերի աշխատանքով հրահրված արարքները:


    - - - - - - -
    * Կամ մարդու, իսկ ավելի ճիշտ, այդ մարդու Էգոյի:
    Վերջին խմբագրող՝ Sambitbaba: 19.03.2019, 22:25:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. #22
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    4. Աստծո սերմերը, հիրավի, սակավաքանակ են, բայց մեծ, և սքանչելի են, և բարի՝ դրանք են բարեպաշտությունը, չափավորությունը և նվիրվածությունը: Նվիրվածությունը՝ Աստվածիմացություն է: Եվ նա, ով կճանաչի Աստծոն, լիացած բոլոր բարի գաղափարներով, մտածում է աստվածային մտքերով, և նրա մտածողությունը տարբեր է շատերի մտածողությունից:

    Այդ պատճառով նրանք, ովքեր գնոստիկներ են*, շատերին դուր չեն գալիս, բայց նաև շատերը դուր չեն գալիս նրանց: Նրանց մասին մտածում են որպես խելագարների մասին, նրանց վրա ծիծաղում են**; նրանց արհամարհում և ատում են և նույնիսկ սպանում են երբեմն:

    Բայց մենք արդեն ասել ենք***, որ չարը պետք է ապրի երկրի վրա, որտեղ գտնվում է նրա համար առավել համապատասխան վայրը: Եվ այդ տեղն է երկիրը, այլ ոչ Տիեզերքը, ինչպես, հնարավոր է, կցանկանար ինչ-որ մեկն ասել իր անազնիվ լեզվով:

    Բայց նա, ով նվիրված է Աստծոն, կտանի բոլոր փորձությունները, քանզի մեկ անգամ արդեն ճանաչել է Գնոզիսը: Քանզի նման մեկի համար լավ է այն, ինչն ուրիշների համար և այլոց կողմից կարող է անվանվել վատ: Բայց ամենազարմանալին այն է, որ չէ՞ որ հենց միայն նա**** կարող է չարին ստիպել դառնալ բարի:



    5. Բայց վերադառնամ Զգացմունքի մասին զրույցին: Այդ զգացմունքը, բաժանված մարդու ներքին մտքով, փաստորեն, հենց ինքն էլ ստեղծում է մարդուն: Բայց, ինչպես արդեն ասել եմ, ոչ ամեն մարդ է օգտվում մտքից; քանզի որոշ մարդիկ նյութապաշտ են, իսկ ուրիշները՝ հոգեպաշտ:
    Քանզի նյութապաշտ մարդը, ինչպես ասացի, միասնական է չարի հետ և մտքերի սերմերը ստանում է դևերից; այն ժամանակ երբ հոգևոր մարդը միասնական է Բարու հետ և փրկված է Աստծով:

    Ահա Աստված՝ ամենայն գոյի Արարիչը, և Իր արարման մեջ Նա ամենի ինչ առանց բացառության Իր կերպ է ստեղծել; բայց արարածները, քանի իրենց զարգացման միջոցով կդառնային բարի, դեռևս ստեղծագործ չէին:

    Տիեզերական Ուղու Զարգացման այդ աշխատանքը, որը մի շարք փոխակերպումներից հետո ստեղծեց նրանց այնպիսին, ինչպիսին նրանք կան հիմա, - նրանցից ոմանց պղծեց չարով, իսկ մնացածին արարեց բարով մաքրված:

    Եվ Տիեզերքը նույնպես, Ասքլեպիոս, ունի սեփական մտազգացմունքները, պատկանող բացառապես իրեն և տարբեր մարդկայինից; նրանք այնքան բազմատեսակ չեն, բայց նաև ավելի մաքուր են և պարզ:


    - - - - - - -
    * Իմացյալներ: Բառացիորեն, “նրանք, ովքեր գտնվում են Իմացության մեջ”:
    ** Տես Պլատոն, “Ֆեդր”, 249 d. իմաստություն սիրողին “մեծամասնությունն, իհարկե, կսկսի վերաբերվել… որպես խելագարի, - չէ՞ որ նրա կրքոտությունը մեծամասնությանը նկատելի չէ”:
    *** Որոշ այլ քարոզներում:
    **** Գնոզիս ունեցողը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  9. #23
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    6. Տիեզերքի միակ մտազգացմունքն է բոլոր առարկաների ստեղծելը և նորից դրանք իր մեջ ընկղմելը, դրանով հանդիսանալով ասես թե Սեփական Կամքի Զենքը, կառուցված այնպես, որպեսզի իր ներս ստանա բոլոր սերմերը հենց Իրենից Աստծոց, պահպանել դրանք իր մեջ, ստեղծել ամեն արտահայտված բան, իսկ հետո, տրոհվելուց հետո, վերաստեղծել նորից; և այդպիսով, ինչպես Կյանքի Բարի Այգեպան, նա հետ է վերցնում ամենն, ինչ քայքայվում է, և վերադարձնում է վերանորոգված:

    Եվ չկան այնպիսի բաներ, որոնց կյանք տրված չլինի; բայց միայն վերցնելով նրանց իր մեջ, նա նրանց կենդանի է դարձնում; նա միաժամանակ թե Կյանքի Տեղն է և թե նրա Ստեղծողը:



    7. Նյութական մարմինները տարբեր կերպ են կառուցված: Նրանցից ոմանք հող են, ոմանք՝ ջուր, սրանք օդից են բաղկքցած, իսկ նրանք՝ կրակից:

    Բայց նրանք բոլորը բարդ են, ոմանք ավելի են բարդ, քան մյուսները: Որքան ավելի ծանր, այնքան ավելի բարդ, որքան ավելի թեթև՝ այնքան ավելի քիչ բարդ:

    Տիեզերական Ուղու Զարգացման աշխատանքի արագությունը ձևերի բազմազանություն է ծնում: Նրա հաճախակի Շնչառությունը մարմիններին նրանց որակներն է տալիս Միասնական Պլերոմայի*՝ Կյանքի Պլերոմայի հետ միասին:



    8. Աստված՝ Տերն է Տիեզերքի: Տիեզերքը՝ տերն է իր մեջ գոյություն ունեցող ամենի: Եվ Տիեզերքը՝ Որդին է Աստծո, բայց Տիեզերքում գոյություն ունեցող ամեն ինչ գոյություն ունի շնորհիվ իրեն Տիեզերքի:

    Եվ ճշմարիտ է Տիեզերքն անվանել Կարգ; քանզի այն կարգավորում է (կամ զարդարում է) ամեն ինչ ծնվող ամեն ինչի բազմազանությամբ, առանց կյանքի չթողնելով ոչինչ, անխոնջ գործունեությամբ, շարժման անհրաժեշտությամբ; իր էլեմենտների ներդաշնակությամբ և իր արարածների կարգ ու կանոնով:

    Անհրաժեշտ է և պետք է անվանել նրան Կարգ:

    Մտազգացմունքը ներթափանցում է բոլոր կենդանի արարածների մեջ, ներշնչվելով նրանց մեջ նրա կողմից, ով պարունակում է բոլոր նրանց; այն ժամանակ երբ Տիեզերքը ստանում է այն մեկ անգամ իր ծննդյան հետ մեկտեղ և պահպանում է այն որպես Աստծո տված նվեր:


    - - - - - - -
    * Պլերոմա
    – գնոստիցիզմի կենտրոնական հասկացություններից մեկը, որ նշանակում է աստվածային ամբողջականություն: Նոր Կտակարանում “ամբողջ Աստվածային ամբողջականությունը մարմնապես” բնակվում է Քրիստոսի մեջ: Մի շարք գնոստիկական գրերում Հիսուս անձամբ իրեն հայտարարում է որպես Պլերոմայի մեջ բնակվողի (օրինակ “Ճշմարտության Ավետարանը” Նագ-Համմադիի գրադարանից):
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  10. #24
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    9. Բայց Աստված, ինչպես ոմանք են համարում, զուրկ չէ մտազգացմունքից: Այդպես սրբապղծորեն ասում են միայն սնահավատ մարդիկ:

    Քանզի գոյություն ունեցող ամեն ինչ, Ասքլեպիոս, ամեն ինչ ամփոփված է Աստծո մեջ, կյանքի է կոչված Աստծով, ամեն ինչ կախված է Նրանից. և այն, ինչը գործում է մարմնի միջնորդությամբ, և այն, ինչը ստիպում է շարժվել այլ մարմիններին հոգու էության միջնորդությամբ; և այն, ինչը ստիպում է այլ էություններին ապրել ոգով, և այն, ինչը ներառնում է իր մեջ իրերը նրանց քայքայումից հետո:

    Եվ հիրավի այդպես է; ավելին, ես կուզենայի ասել, որ Նա չի պարունակում այդ իրերը; բայց ես կասեմ ճշմարտությունը, որ հենց Նա Ինքն էլ հանդիսանում է այդ ամենը: Նա չի ստանում դրանք դրսից, այլ արտադրում է դրանք Իրենից:

    Ահա սա է Աստվածային մտազգացմունքը՝ հավերժ շարժել գոյություն ունեցող ամեն բան: Եվ երբեք չի գա ժամանակ, երբ գոյի ամենափոքրիկ մասնիկ անգամ կդադարի իր զարգացումը, շարժումը: Եվ երբ ես ասում եմ “գոյի ամենափոքրիկ մասնիկ”, ես նկատի ունեմ մասնիկն Աստծո: Քանզի գոյություն ունեցող ամեն ինչ՝ Աստծո մեջ է, ուրեմն չկա ոչինչ, ինչը գոյություն կունենար առանց Նրա, այնպես ինչպես Նա էլ որևէ բանից դուրս գոյություն չունի:



    10. Բոլոր այս դրույթները պետք է պատկերանան քեզ որպես ճշմարտություն, Ասքլեպիոս, եթե դու ամեն ինչ ճիշտ ես հասկանում: Բայց եթե չես հասկանում, ուրեմն այս ամենին չես հավատա:
    Հասկանալ նշանակում է հավատալ, իսկ չհավատալ նշանակում է չհասկանալ:
    Իմ խոսքը (լոգոս) հառնեց քո առջև Ճշմարտության մասին վկայելու համար: Միտքն օժտված է հզորությամբ, և երբ նա խոսքով առաջնորդվում է դեպի ոմն որոշակի նպատակ, այդ ժամանակ նա ունի ուժ հառնել քո առջև*, որպեսզի վկայի Ճշմարտության մասին:

    Եվ խորհելով այս բոլոր երևույթների վրա և գտնելով դրանք համահունչ նրանց հետ, որոնք արդեն բացատրվել էին գիտակցությամբ, միայն այժմ նա** հավատաց և հանգիստ գտավ Սքանչելի Հավատի մեջ:

    Նրանց համար, որոնք Աստծո բարի մտադրությամբ հասկանում են ամենն, ինչ ասվեց վերևում, այն, հավանաբար, արժանի է վստահության: Բայց նրանց համար, որոնք չհասկացան ամբողջ այս ասվածը, - անհավանական է:

    Ահա այն, ինչ ես ցանկանում էի ասել քեզ մտքի-և-զգացմունքի մասին:


    ՎԵՐՋ


    - - - - - - -
    * Այսինքն, ենթադրաբար, Գնոզիսի աշակերտի առջև հառնել էր նրա գիտակցումը՝ իր ֆիզիկական ուղեղի մեջ:
    ** Այսինքն միտքը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. #25
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    images.jpg

    ԲԱՆԱԼԻ

    ԵՌԱՄԵԾ ԹՈԹԻ

    (Text: P. 67-84; Pat. 9b-12)


    1.ԹՈԹ. – Իմ երեկվա զրույցը (լոգոս) ես նվիրեցի քեզ, Ասքլեպիոս, և կլինի ճշմարիտ, որ այսօրվա զրույցը նվիրեմ Թաթին; և հատկապես այն պատճառով, որ սա ընդամենը կարճ շարադրանքն է Ընդհանուր Քարոզների (լոգիաների), որը հասցեագրվում է նրան:

    “Աստված, Հայրը և Բարին”, ով Թաթ, ունեն* միևնույն բնույթը կամ, ավելի ճիշտն ասած, միևնույն էներգիան:

    Քանզի բնությունը կիրառելի է աճի հանդեպ և օգտագործում է իրեր, որոնք կարող են փոխվել, ինչպես շարժունակ, այնպես էլ անշարժ, այլ կերպ ասած, և մարդկայինը և աստվածայինը, որոնցից ամեն մեկին Նա ցանկացավ օժտել կյանքով:

    Բայց էներգիան ամփոփված է էլի ինչ-որ բանի մեջ, ինչպես մենք արդեն ցույց տվեցինք մնացածը բացատրելիս, այն ընդգրկում է թե աստվածային, և թե մարդկային երևույթները, և Բարին դիտարկելիս լավ կլիներ այդ երևույթները պահել մտքում:


    2. Աստծո էներգիան, այդպիսով, Նրա Կամքն է; արդ, Նրա էությունն է ամեն ինչ կյանքով օժտելու ցանկությունը: Քանզի ի՞նչ է “Աստված և Հայր և Բարին”, եթե ոչ գոյությունն ամենի, ինչ դեռևս գոյություն չի ունեցել: Ավելին, ամեն ինչի գոյությունն ինքը՝ դա Աստված է, դա Հայրն է, դա Բարին է; և դրան այլևս ոչինչ չես ավելացնի:

    Եվ չնայած Տիեզերքն, այլ խոսքերով, Արև է և նա ինքն էլ տերը բոլոր նրանց, ով ամփոփված է իր մեջ, բայց և այնպես նա չէ պատճառը կենդանի ամենի բարու, և նույնիսկ նրա կյանքի:

    Եվ նույնիսկ եթե տերն է նա, ուրեմն այդպիսին է ամբողջովին Աստվածային Բարեհաճության հարկադրմամբ, առանց որի որևէ բան չէր կարող ոչ լինել, ոչ էլ դառնալ ինչ-որ բան:


    3. Եվ կրկին, ծնողները՝ երեխաների գոյության պատճառն են, հավասարապես և հոր, և մոր կողմից, բայց միայն նրանց մեջ Բարի ցանկության բաշխման միջոցով, որը նրանց մեջ է լցվել Արևի օժանդակությամբ: Ահա, թե ինչպես է արարում Բարին:

    Եվ այդպիսի ուժի չի կարող տիրապետել ոչ ոք բացի Նա միակը, որը չի ստանում ոչինչ, այլ միայն ցանկանում է, որ ամեն ինչ գոյություն ունենա; և ես չասացի արարում է, ով Թաթ:

    Քանզի այդպիսի արարիչը կատարյալ չէ երկար ժամանակաշրջանի ընթացքում (երբ նա երբեմն անում է ինչ-որ բան, իսկ երբեմն՝ ոչ) ըստ որակի և քանակի նրա, ինչ ինքն անում է; և երբեմն նա շատ է սիրում այն, ինչ անում է, իսկ երբեմն՝ ընդհակառակը:

    Բայց “Աստված և Հայրը և Բարին” պատճառն է նրա, որ ամեն ինչ գոյություն ունի: Այդպիսին են պատկերանում իրերը, ծայրահեղ դեպքում նրա համար, ով կարող է տեսնել:

    - - - - - - -
    *
    Այս երեք խոսքերը՝ միևնույն գաղափարի տարբեր անվանումներն են ընդամենը. “Աստված՝ Բարին է, և Բարին է Աստված”: “Աստծո մեկ այլ անունն է՝ Հայր”:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  12. #26
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    4. Քանզի Այն ցանկացավ լինել, և Այն դարձավ նա ինքը, և մեծամասնությունն ամեն ինչի Նրա գիտակցությամբ է ստեղծված: Եվ իրոք, մնացած բոլոր իրերը գոյություն ունեն Նրա գոյության պատճառով: Բարու առանձնահատուկ գիծն է “այն, որ նա պետք է լինի ճանաչված”: Այդպիսին է Բարին, ով Թաթ:

    ԹԱԹ. – Ո՜վ հայր, դու այնքան լիառատ լիացրեցիր մեզ այդ բարով և ամենասքանչելի Տեսիլքով, որ իմ մտքի աչքերն այժմ ինձ համար համարյա թե երկրպագման իր են դարձել:

    Քանզի Բարու այդ Տեսիլքը չի գործում ինչպես արևի ճառագայթ, ինչպես կրակի հրեղեն լեզու աչքերի վրա և չի ստիպում նրանք գոցել; ոչ, ընդհակառակը, լուսավորելով, հստակեցնում է տեսողությունը, մեծացնում է աչքերի հնարավորությունը տեսնել այնպես, ասես մարդուն ունակություն է տրված կասեցնել ճառագայթների հոսքը, որը միայն միտքն է ընդունակ տեսնել:

    Այն ոչ միայն համակում է արագ, այլև չի հասցնում որևէ վնաս, այլ լցնում է միայն անմահ կյանքով:



    5. Նրանք, ովքեր ընդունակ են ընկալել այդ Տեսիլքն ավելի, քան ուրիշները, գտնվելով սքանչելի Տեսարանի դիտարկման մեջ, հաճախ քնի թմիրի մեջ են ընկել, ինչպես դա եղավ մեր նախնիների՝ Ուրանի և Քրոնոսի հետ: Հնարավոր է, որ դա նաև մեր ճակատագիրն է, ո՜վ հայր իմ:

    ԹՈԹ. – Այո, կարող է, որդի՛ս: Եվ սակայն քանի դեռ մենք չունենք անհրաժեշտ ուժն այդ Տեսիլքը հասանելու համար, և առայժմ ի վիճակի ենք բացել մեր մտքի աչքերը և սևեռուն հայացք գցել Աստծո Գեղեցկության մեջ, Գեղեցկության, որը երբեք ոչ ոք չի խայտառակի և չի հասանի:

    Քանզի միայն այն ժամանակ դու կարող ես տեսնել Նրան, քանի դեռ չես կարող որևէ խոսք ասել Նրա մասին: Չէ՞ որ Բարու Գնոզիսը սուրբ լռությունն է և զգացմունքների ոգեշնչումը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  13. #27
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    6. Եվ չկա այնպիսի բան, ինչը, հասանելով Նրան, կհասաներ Նրանից բացի ևս ինչ-որ բան, և ինչ-որ բան, ինչը, նայելով Նրան, կտեսներ Նրանից բացի ևս ինչ-որ բան, կլսեր ինչ-որ բան ևս կամ կանհանգստացներ իր մարմինն ինչ-որ բանով: Հանգստացնելով իր զգացմունքներն ու շարժումները, նա կգտնվեր հանգստի մեջ և միայն:

    Եվ լուսավորելով ամեն ինչ նրա մտքի մեջ, նրա ամբողջ հոգին Բարին կլուսավորի փայլքով, կազատի հոգին մարմնից, ամեն ինչ նրա մեջ դարձնելով էություն: Քանզի հնարավոր է, որդիս, որ մարդկային հոգին կարող է դառնալ Աստվածակերպ, անգամ գտնվելով մարդկային մարմնի մեջ, եթե միայն նա կարողանում է տեսնել Բարու Գեղեցկությունը:



    7. ԹԱԹ. - Դառնալ Աստվածակե՞րպ: Հայր, դու ի՞նչ ի նկատի ունես:

    ԹՈԹ. – Ամեն առանձնացած հոգու համար հնարավոր են փոխակերպումներ, որդիս:

    ԹԱԹ. – Դու ի՞նչ ի նկատի ունես: Առանձնացա՜ծ:

    ԹՈԹ. – Մի՞թե դու չես լսել Ընդհանուր Քարոզներում, որ բոլոր այդ հոգիները, որոնք պետք է պտտվեն տիեզերքում, ծագել են Միակ Հոգուց, Համընդհանուր Հոգուց, և որ նրանք բոլորն առանձնացած են:

    Այդ բոլոր հոգիներն անցնում են այնքա՜ն շատ փոփոխությունների միջով, երբեմն երջանիկ, իսկ երբեմն՝ լրիվ հակառակը:

    Այդ կերպ էլ հենց ստացվել է, որ սողունները դարձել են ջրերի բնակիչներ, ջրի մեջ ապրողների հոգիները փոխվել ու դարձել են ցամաքի բնակիչների հոգիներ, իսկ նրանք, որոնք ապրում էին ցամաքի վրա, դարձել են թևավոր արարածներ, երկնքում բնակվողների հոգիները դարձել են մարդիկ, իսկ երբ մարդկային հոգիները հասել են անմահության առաջին աստիճանին, նրանք դարձել են դևեր:

    Ահա այդպես նրանք անցնում են բոլորապտույտը և մտնում են Անշարժ Աստվածների խմբի մեջ. Գոյություն ունի Աստվածների երկու խումբ; մեկը Անշարժ, իսկ մյուսը՝ Թափառող: Եվ դա փառքի բարձրագույն կատարելությունն է հոգու համար:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  14. #28
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    8. Բայց եթե հոգին, մտնելով մարդու մարմնի մեջ, պահպանում է իր բոլոր արատները, ուրեմն չի համտեսի նա ոչ անմահություն, ոչ Բարի, այլ ընդամենը կշտապի հետ, որպեսզի նորից անցնի այն ճանապարհը, որը նրան դեպի սողուններն է բերելու: Ահա թե որն է պատիժը արատավոր հոգիների համար:

    Իսկ հոգևոր արատը՝ տգիտությունն* է: Քանզի այն հոգին, որը չգիտի ոչինչ, չգիտի ինչ-որ բանի բնույթը կամ Բարու մասին, այդ հոգին կուրացած է մարմնական կրքերով և դեսուդեն է ընկնում անհանգիստ:

    Այդ դժբախտ հոգին, չգիտեցող, թե ինչպիսին է ինքը, դառնում է ստրուկն իրեն օտար մարմնի, գտնվում է խղճուկ վիճակում, կրելով իր մարմինը որպես բեռ; հրամայողից դառնում է ենթակա: Այդպես տգիտությունը հոգու արատ է դառնում:



    9. Բայց, ընդհակառակը, հոգու բարեպաշտությունը՝ Գնոզիսն է, Իմացությունը: Քանի որ նա, ով գիտի, հենց ինքն էլ բարի է և բարեպաշտ և, դեռևս գտնվելով Երկրի վրա, արդեն իսկ աստվածային է դառնում:

    ԹԱԹ. – Բայց ո՞վ է նա ուրեմն, ո՜վ հայր իմ:

    ԹՈԹ. – Նա, ով չի խոսում շատ, ով շատ չի լսում: Քանզի նա, ով անց է կացնում ժամանակը վեճերի մեջ, լսելով փաստարկներ, պայքարում է ստվերի հետ: Քանզի “Աստված, Հայրը և Բարին” հասանելի չեն ճառելով կամ ունկնդրելով:

    Եվ եթե ուրեմն դա այդպես է, ուրեմն բոլոր ապրողների մեջ առկա են զգացմունքները, և չեն կարող նրանք գոյատևել առանց զգացմունքների:

    Բայց Գնոզիսը նշանակալիորեն տարբերվում է զգացմունքից: Քանզի զգացմունքը հրահրվում է նրա կողմից, ով իշխում է մեզ վրա, այն ժամանակ երբ Գնոզիսը՝ գագաթն է գիտության, իսկ գիտությունը՝ շնորհն Աստվածային:


    - - - - - - -
    *
    Այլ տեղերում. “Հոգու մեծագույն հիվանդությունն է Անաստվածությունը”; “Ի՞նչ ավելի մեծ պատիժ կարող է լինել մարդկային հոգիներից յուրաքանչյուրի համար, քան բարեպաշտության կորուստը”:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  15. #29
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    10. Ամբողջ իմացությունն անմարմնային է, իսկ գործիքը, որը նա օգտագործում է, միտքն է, ճիշտ նույնպես, ինչպես միտքն օգտագործում է մարմինը:

    Նրանք երկուսն էլ օգտվում են մարմնից, ես նկատի ունեմ թե այն երևույթները, որոնք հասանելի են մտքով, և թե նրանք, որոնք նյութական են: Քանզի բոլոր երևույթները պետք է պարունակեն իրենց մեջ հակադրություններն ու հակասությունները; և այլ կերպ լինել չի կարող:

    ԹԱԹ. - Ո՞վ է ուրեմն այդ դեպքում նյութական Աստված, ում մասին դու խոսում ես:

    ԹՈԹ. –Տիեզերքը, որը սքանչելի է, բայց բարի չէ, քանի որ նա նյութական է և զգայուն*; և չնայած նա առաջինն է զգայուն ամեն ինչից, այնուամենայնիվ ամենայն գոյի մեջ գտնվում է երկրորդ կարգում և իրեն չի պատկանում:

    Եվ չնայած ժամանակի մեջ նա երբեք իրեն չի ծնել, այլ գոյատևում է հավերժ, այնուամենայնիվ նա գտնվում է կայացման ընթացքում որակի ու քանակի ծագման ամբողջ ժամանակահատվածում; քանի որ նա շարժունակ է՝ իսկ ամբողջ նյութական շարժումն իր էության մեջ՝ ծագում է որ կա:



    11. Դա մտահասանելի հիմունք է, որը շարժում է նյութին իր ճանապարհով, քանի որ Տիեզերքը՝ Գունդ է, այլ կերպ ասած՝ գլուխ: Եվ չկա նյութական ուրիշ ոչինչ ավելի բարձր գլխից, ու նաև չկա ոչինչ մտահասանելի նյութականից բացի, ոտնաթաթերից ավելի ցածր:

    Եվ գլուխը շարժվում է գնդի նման, այլ խոսքերով ասած, այն, ինչ շարժվում է նրա մեջ, միտքն է:

    Այնուամենայնիվ այն, ինչը միասնացած է այդ “գլխի հյուսվածքի” հետ (որի մեջ կա հոգի), իր բնույթով ազատ է մահից, - ինչպես հոգու մեջ պարփակված մարմինը, որը պարունակում է բաներ, որոնց մեջ ավելի շատ հոգի կա, քան մարմին: Այն ժամանակ երբ այն, ինչը գտնվում է այդ “հյուսվածքից” մեծ տարածության վրա՝ այնտեղ, որտեղ գտնվում են ավելի շատ մարմնով, քան հոգով օժտված իրերը, ըստ իր բնույթի ենթակա է մահվան:

    Ընդհանուր առմամբ, սակայն, այդ ամենը կյանքն է; այնպես որ տիեզերքը բաղկացած է ինչպես նյութականից, այնպես էլ մտահասանելիից:

    - - - - - - -
    *
    Այսինքն, ընդունակ է տառապել և ենթակա է իրենից տարբերվող գործոնների ազդեցությանը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  16. #30
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    12. Բացի այդ, Տիեզերքը՝ առաջինն է կենդանի արարածներից, այն ժամանակ երբ մարդը՝ երկրորդն է նրանից հետո, չնայած և առաջինն է, որ ենթակա է մահվան:

    Մարդը տիրապետում է նույն շնչավոր ուժին, ինչ և կենդանի ամեն ինչ: Նա ոչ միայն բարի չէ, այլև չար է, քանզի նա է, ով ենթակա է մահվան*:

    Ինքը Տիեզերքը նույնպես բարի չէ, քանի որ ենթակա է շարժման, բայց նաև չար էլ չէ, քանզի ենթակա չէ մահվան: Իսկ մարդն իր շարժման և մահվան հանդեպ հակվածությամբ չար է:



    13. Այժմ արդեն սահմանված են մարդու հիմնական սկզբունքները**. միտքը տոգորված է գիտակցությամբ (լոգոս), գիտակցությունը հոգով, հոգին ոգով, իսկ ոգին մարմնով:

    Ոգին թափանցում է ամբողջ մարմինը երակների, զարկերակների, արյան միջով, շնորհում է կենդանի արարածին շարժմամբ և ասես թե առաջնորդում է ճանապարհին:

    Այդ պատճառով ոմանք համարում են, որ հոգին՝ արյունն է, ըստ էության սխալվելով, չհասկանալով, որ մահանալու պահին հենց ոգին պետք է սկզբում անջատվի և հեռանա հոգու մեջ, հետո արյունը կթանձրանա և երակներն ու զարկերակները կդատարկվեն, և այդ ժամանակ կյանքը կլքի արարածին; և դա էլ հենց մարմնի մահն է:


    - - - - - - -
    *
    Իսկ տիեզերքն անմահ է:
    ** Այլ կերպ ասած՝ մարդու հոգին:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •