Մի քանի օր առաջ արտակ Զեյնալյանը հայտարարեց սպասվող համաներման մասին։
Համաներումը կտարածվի՞ ցմահ ազատազրկվածների վրա. նախարարը նշեց, որ ամենածավալուն համաներումն է լինելու
Ես հույս ունեմ, որ անպայման հաջողելու է: Այս մասինա այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Երեւանի քաղաքապետարանում, քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնակալման արարողությունից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց արդարադատության նախարար, Երեւանի քաղաքապետի նախկին թեկնածու Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով Հայկ Մարությանին:
«Երեւանի քաղաքապետը, քաղաքացիները, ողջ Հայաստանը հաջողելու են մեր ծրագրերում: Մեր առջեւ դնելու են խնդիրներ եւ լուծելու են դրանք»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ առաջիկայում համաներում է լինելու, արդյոք այն կտարածվի նաեւ ցմահ ազատազրկվածների միջեւ՝ հաշվի առնելով, որ նախորդ բոլոր համաներումները նրանց վրա չեն տարածվել, Արտակ Զեյնալյանը պատասխանեց. «Նախագիծը հոկտեմբերի 23-ին կներկայացվի Ազգային ժողովում: Մինչ այդ քննարկումը փակ է: Հենց բացվեց, բոլորս կիմանանք: Ամենածավալուն համաներումն է Հայաստանի եւ Երեւանի հիմնադրման պատմությունից ի վեր»:
Էս թեմայով panorama.am-ի շատ լավ հոդված ա պատրաստել, նախորդ համաներումների որոշակի վիճակագրությամբ՝ Համաներումը լավ բան է, բայց ոչ միշտ։
Ես ինքս շատ վատ եմ տրամադրված։
ՃՈ-ի անգործության պատճառով արդեն իսկ փողոցները սաղ իրավախախտներով ա լցված։
Էս քայլով փաստացի հանցագործներին էլ են բերում լցնում փողոցներ։
Ընդ որում ժողովրդի մեջ կա անվստահություն կա նստած/դուրս եկածների նկատմամբ, այսինքն իրանք դժվարությամբ են գործ գտնելու, ու էլի մնալու են հանցանքի հույսին։
Էջանիշներ