User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 43 հատից

Թեմա: Համաներում, ձեր վերաբերմունքն ու սպասելիքները

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    46
    Գրառումներ
    8,707
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Համաներում, ձեր վերաբերմունքն ու սպասելիքները

    Մի քանի օր առաջ արտակ Զեյնալյանը հայտարարեց սպասվող համաներման մասին։

    Համաներումը կտարածվի՞ ցմահ ազատազրկվածների վրա. նախարարը նշեց, որ ամենածավալուն համաներումն է լինելու

    Ես հույս ունեմ, որ անպայման հաջողելու է: Այս մասինա այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Երեւանի քաղաքապետարանում, քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնակալման արարողությունից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց արդարադատության նախարար, Երեւանի քաղաքապետի նախկին թեկնածու Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով Հայկ Մարությանին:
    «Երեւանի քաղաքապետը, քաղաքացիները, ողջ Հայաստանը հաջողելու են մեր ծրագրերում: Մեր առջեւ դնելու են խնդիրներ եւ լուծելու են դրանք»,-ասաց նա:

    Դիտարկմանը, որ առաջիկայում համաներում է լինելու, արդյոք այն կտարածվի նաեւ ցմահ ազատազրկվածների միջեւ՝ հաշվի առնելով, որ նախորդ բոլոր համաներումները նրանց վրա չեն տարածվել, Արտակ Զեյնալյանը պատասխանեց. «Նախագիծը հոկտեմբերի 23-ին կներկայացվի Ազգային ժողովում: Մինչ այդ քննարկումը փակ է: Հենց բացվեց, բոլորս կիմանանք: Ամենածավալուն համաներումն է Հայաստանի եւ Երեւանի հիմնադրման պատմությունից ի վեր»:

    Էս թեմայով panorama.am-ի շատ լավ հոդված ա պատրաստել, նախորդ համաներումների որոշակի վիճակագրությամբ՝ Համաներումը լավ բան է, բայց ոչ միշտ։

    Ես ինքս շատ վատ եմ տրամադրված։
    ՃՈ-ի անգործության պատճառով արդեն իսկ փողոցները սաղ իրավախախտներով ա լցված։
    Էս քայլով փաստացի հանցագործներին էլ են բերում լցնում փողոցներ։

    Ընդ որում ժողովրդի մեջ կա անվստահություն կա նստած/դուրս եկածների նկատմամբ, այսինքն իրանք դժվարությամբ են գործ գտնելու, ու էլի մնալու են հանցանքի հույսին։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (15.10.2018)

  3. #2
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,017
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երկակի զգացմունքներ ունեմ հարցի կապակցությամբ: Մի կողմից վատ եմ լինում էն մտքից, որ սրա նմանները համաներումով կարող են դուրս գալ, եթե ցմահ բանտարկյալների վրա էլ տարածվի, մյուս կողմից էլ մտածում եմ, որ մարդկանց այնուամենայնիվ արժի նորմալ կյանք ստեղծելու շանս տալ՝ անցյալը հետևում թողնելով: Բացի դրանից, բանտարկյալների մեջ հաստատ մարդիկ կան, ովքեր անարդար ձևով են հայտնվել բանտում, ու իրենց ազատության համար համաներումն արդեն իսկ արդարացված է. չմոռանանք, որ Նիկոլն էլ է ժամանակին համաներումով դուրս եկել բանտից:

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (15.10.2018), Աթեիստ (15.10.2018), Շինարար (15.10.2018), Տրիբուն (15.10.2018)

  5. #3
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    34
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Երկակի զգացմունքներ ունեմ հարցի կապակցությամբ: Մի կողմից վատ եմ լինում էն մտքից, որ սրա նմանները համաներումով կարող են դուրս գալ
    Զարգացած երկրում ես ապրում, պետք եղած ժամանակ էլ մարդկային արժեքներից ես խոսում,բա չգիտես, որ մարդու արժանապտվությունը անխախտելի արժեք է: Ես իրան չգիտեմ, բայց կարծեմ ասում էր, որ մասնակի անմեղ ա ու ինքդ էլ ասում ես Հայաստանում անարդար որոշումներ են եղել: Էդ մարդուն հանգիստ թողեք, որոշ ակումբցիներ ամեն դեպքում շփվում են կամ շփվել են հետը, անգամ տեսակցել: Պետք չի ցմահ նստածին ամեն հարմար առիթի դեպքում քարկոծել:

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արշակ (16.10.2018), Նիկեա (16.10.2018), Ուլուանա (16.10.2018)

  7. #4
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,017
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Զարգացած երկրում ես ապրում, պետք եղած ժամանակ էլ մարդկային արժեքներից ես խոսում,բա չգիտես, որ մարդու արժանապտվությունը անխախտելի արժեք է: Ես իրան չգիտեմ, բայց կարծեմ ասում էր, որ մասնակի անմեղ ա ու ինքդ էլ ասում ես Հայաստանում անարդար որոշումներ են եղել: Էդ մարդուն հանգիստ թողեք, որոշ ակումբցիներ ամեն դեպքում շփվում են կամ շփվել են հետը, անգամ տեսակցել: Պետք չի ցմահ նստածին ամեն հարմար առիթի դեպքում քարկոծել:
    Ամեն:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (15.10.2018)

  9. #5
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    34
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամեն:
    Համբուրէ խաչը

  10. #6
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    34
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կողմ եմ համաներմանը:
    Բոլորս էլ գիտենք, որ օրինակ մեկին գողության համար բռնել են ու ձեռի հետ մի քանի գործ էլ են վրեն «կարել» կամ հայտնվել են ինչ որ վկաներ ու մարդը լրիվ անտեղի նստածա և այլն և այլն:
    Թող հնարավուրություն ստանան վերադառնալ ազատ կյանքի ու ապրեն արժանապատիվ, նա ով չի գնահատի կհայտնվի բանտում: Հույս ունեմ մեր երկրի տնտեսական վիճակն էնքան կլավանա, որ հանցագործությունների քանակը կտրւկ կնվազի, իսկ դատավորներն արդար որոշումներ կկայացնեն:

  11. #7
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    46
    Գրառումներ
    8,707
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Երկակի զգացմունքներ ունեմ հարցի կապակցությամբ: Մի կողմից վատ եմ լինում էն մտքից, որ սրա նմանները համաներումով կարող են դուրս գալ, եթե ցմահ բանտարկյալների վրա էլ տարածվի, մյուս կողմից էլ մտածում եմ, որ մարդկանց այնուամենայնիվ արժի նորմալ կյանք ստեղծելու շանս տալ՝ անցյալը հետևում թողնելով: Բացի դրանից, բանտարկյալների մեջ հաստատ մարդիկ կան, ովքեր անարդար ձևով են հայտնվել բանտում, ու իրենց ազատության համար համաներումն արդեն իսկ արդարացված է. չմոռանանք, որ Նիկոլն էլ է ժամանակին համաներումով դուրս եկել բանտից:
    Ես հենց էդ նույն պատճառով եմ թեման բացել, որտև խիստ կասկածներ ունեմ, որ վաղը օրինակ Մհեր Ենոքյանն էլ ա դրանից օգտվելու ու դուրս գա, իսկ ես մի գրամ իրան չեմ հավատում։
    Համաներման փոխարեն թող նորմալ ապելյացիաների մեխանիզմ մշակեն, պարզեն ում կարելի ա վաղաժամ դուրս թողնել, ում՝ չէ։
    Իսկ համաներումը մարդկային հատկանիշների հիման վրա չի, կարծեմ, այլ հոդվածների ու ժամկետների։ Դա իմ համար անընդունելի ա։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (15.10.2018)

  13. #8
    Պատվավոր անդամ _Հրաչ_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2007
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,047
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Կողմ եմ համաներմանը:
    Բոլորս էլ գիտենք, որ օրինակ մեկին գողության համար բռնել են ու ձեռի հետ մի քանի գործ էլ են վրեն «կարել» կամ հայտնվել են ինչ որ վկաներ ու մարդը լրիվ անտեղի նստածա և այլն և այլն:
    Թող հնարավուրություն ստանան վերադառնալ ազատ կյանքի ու ապրեն արժանապատիվ, նա ով չի գնահատի կհայտնվի բանտում: Հույս ունեմ մեր երկրի տնտեսական վիճակն էնքան կլավանա, որ հանցագործությունների քանակը կտրւկ կնվազի, իսկ դատավորներն արդար որոշումներ կկայացնեն:
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Քանի որ դատական համակարգը ծայրից ծայր կոռուպցիայիա ենթարկված հետևաբար չի կարող մատների վրա հաշված: Եվ հետո մարդիկ կան փոշմանել են ու ուզում են նոր կյանք սկսեն, ոմանք անգամ աշխատանք ունեն բանտում ու խրախուսանքներ:
    Գայլ ջան, մի տեսակ համոզված ես ասում: Տենց օբյեկտիվ վիճակագրություն ունե՞ս, որ «կարված» գործերի տեսակարար կշիռն էդ կարգի մեծ ա, թե՞ ուղղակի մի քանի դեպքի մասին լսել ես, մտածում ես, որ շատ են եղել:
    Համաներման շնորհիվ էդ «կարված» գործերով պատժից ազատվողների հետ էն մելկի, վնասատու ու հասարակական ոչ էնքան ցածր վտանգավորություն ներկայացնող զանգվածն էլ ա ազատության մեջ հայտնվելու, էդքանով մի տեսակ օգտակար բան չի համաներում կոչվածը հասարակության համար, ու լրիվ համամիտ եմ Արտակի էս կարծիքին:
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես հենց էդ նույն պատճառով եմ թեման բացել, որտև խիստ կասկածներ ունեմ, որ վաղը օրինակ Մհեր Ենոքյանն էլ ա դրանից օգտվելու ու դուրս գա, իսկ ես մի գրամ իրան չեմ հավատում։
    Համաներման փոխարեն թող նորմալ ապելյացիաների մեխանիզմ մշակեն, պարզեն ում կարելի ա վաղաժամ դուրս թողնել, ում՝ չէ։
    Իսկ համաներումը մարդկային հատկանիշների հիման վրա չի, կարծեմ, այլ հոդվածների ու ժամկետների։ Դա իմ համար անընդունելի ա։
    Անհատական մոտեցում ա պետք: Էդ նույն ուղղվածին, էդ նույն փոշմանածներին ու նոր կյանք սկսել ցանկացողներին հնարավոր ա օրինական մեխանիզմներով վաղաժամկետ ազատ արձակել: Էլ չեմ ասում, որ կան ազատազրկման ռեժիմների (բաց, կիսաբաց, փակ, կիսափակ) փոփոխման ու ուրիշ խրախուսական մեխանիզմներ, որոնք ավելի արդարացի ու արդյունավետ կլինեն, քան սենց թացուչոր, արժանիին ու անարժանին նույն իրավական ակտի ուժով վերցնենք ու ազատենք պատժից:

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (16.10.2018), Cassiopeia (16.10.2018), Աթեիստ (16.10.2018), Տրիբուն (15.10.2018)

  15. #9
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    34
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում _Հրաչ_-ի խոսքերից Նայել գրառումը
    Գայլ ջան, մի տեսակ համոզված ես ասում: Տենց օբյեկտիվ վիճակագրություն ունե՞ս, որ «կարված» գործերի տեսակարար կշիռն էդ կարգի մեծ ա, թե՞ ուղղակի մի քանի դեպքի մասին լսել ես, մտածում ես, որ շատ են եղել:
    Համաներման շնորհիվ էդ «կարված» գործերով պատժից ազատվողների հետ էն մելկի, վնասատու ու հասարակական ոչ էնքան ցածր վտանգավորություն ներկայացնող զանգվածն էլ ա ազատության մեջ հայտնվելու, էդքանով մի տեսակ օգտակար բան չի համաներում կոչվածը հասարակության համար, ու լրիվ համամիտ եմ Արտակի էս կարծիքին:


    Անհատական մոտեցում ա պետք: Էդ նույն ուղղվածին, էդ նույն փոշմանածներին ու նոր կյանք սկսել ցանկացողներին հնարավոր ա օրինական մեխանիզմներով վաղաժամկետ ազատ արձակել: Էլ չեմ ասում, որ կան ազատազրկման ռեժիմների (բաց, կիսաբաց, փակ, կիսափակ) փոփոխման ու ուրիշ խրախուսական մեխանիզմներ, որոնք ավելի արդարացի ու արդյունավետ կլինեն, քան սենց թացուչոր, արժանիին ու անարժանին նույն իրավական ակտի ուժով վերցնենք ու ազատենք պատժից:
    Եթե վիճակագֆություն լիներ հիմա էդ շատ դատախազներ ու դատավորներ նստած կլինեին: Շատ շատ եմ լսել ու դրա մասին բոլորիս է հայտնի: Գրեթե ցանկացած հարց փողով լուծելի է եղել, իսկ դա իմանալու համար օբյեկտիվ վիճակագրություն ունենալ պետք չի: Ոնց որ ասես վստահ ես, որ գայիշնիկները փող են վերձրել? օբյեկտիվ վիճակագություն ունես?

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •