Հայաստանում առաջին անգամ ցմահ դատապարտյալն պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել։ Փաստաբան Միհրան Պողոսյանը տեղեկացնում է, որ ցմահ դատապարտյալ Կարեն Օգանեսյանը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել։
Կարեն Օգանեսյանը դատապարտվել էր ցմահ ազատազրկման 1996-ին, ԱՄՆ-ում երկու անձի սպանության համար. նա Միացյալ Նահանգներում լսել է հայերենով օգնություն կանչող, բղավող ձայն, մոտեցել, տեսել է, որ երկու մեքսիկացի բռնաբարում են հայ աղջկա, և երկուսին էլ տեղում գնդակահարել է:
ԱՄՆ-ից Հայաստան տեղափոխվելուց հետո այս տարի 23-րդ տարին էր, որ նա անազատության մեջ էր։ Հայաստանյան օրենսդրության համաձայն, 20 տարի պատիժը կրելուց հետո ցմահ դատապարտյալը կարող է պայմանական ազատ արձակվել:
Նկատենք՝ ավելի վաղ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը ցմահ դատապարտյալ Կարեն Օգանեսյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու վերաբերչյալ դրական եզրակացություն էր տվել։
Էջանիշներ