User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 43 հատից

Թեմա: Համաներում, ձեր վերաբերմունքն ու սպասելիքները

  1. #1
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    40
    Գրառումներ
    7,582
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Համաներում, ձեր վերաբերմունքն ու սպասելիքները

    Մի քանի օր առաջ արտակ Զեյնալյանը հայտարարեց սպասվող համաներման մասին։

    Համաներումը կտարածվի՞ ցմահ ազատազրկվածների վրա. նախարարը նշեց, որ ամենածավալուն համաներումն է լինելու

    Ես հույս ունեմ, որ անպայման հաջողելու է: Այս մասինա այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Երեւանի քաղաքապետարանում, քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնակալման արարողությունից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց արդարադատության նախարար, Երեւանի քաղաքապետի նախկին թեկնածու Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով Հայկ Մարությանին:
    «Երեւանի քաղաքապետը, քաղաքացիները, ողջ Հայաստանը հաջողելու են մեր ծրագրերում: Մեր առջեւ դնելու են խնդիրներ եւ լուծելու են դրանք»,-ասաց նա:

    Դիտարկմանը, որ առաջիկայում համաներում է լինելու, արդյոք այն կտարածվի նաեւ ցմահ ազատազրկվածների միջեւ՝ հաշվի առնելով, որ նախորդ բոլոր համաներումները նրանց վրա չեն տարածվել, Արտակ Զեյնալյանը պատասխանեց. «Նախագիծը հոկտեմբերի 23-ին կներկայացվի Ազգային ժողովում: Մինչ այդ քննարկումը փակ է: Հենց բացվեց, բոլորս կիմանանք: Ամենածավալուն համաներումն է Հայաստանի եւ Երեւանի հիմնադրման պատմությունից ի վեր»:

    Էս թեմայով panorama.am-ի շատ լավ հոդված ա պատրաստել, նախորդ համաներումների որոշակի վիճակագրությամբ՝ Համաներումը լավ բան է, բայց ոչ միշտ։

    Ես ինքս շատ վատ եմ տրամադրված։
    ՃՈ-ի անգործության պատճառով արդեն իսկ փողոցները սաղ իրավախախտներով ա լցված։
    Էս քայլով փաստացի հանցագործներին էլ են բերում լցնում փողոցներ։

    Ընդ որում ժողովրդի մեջ կա անվստահություն կա նստած/դուրս եկածների նկատմամբ, այսինքն իրանք դժվարությամբ են գործ գտնելու, ու էլի մնալու են հանցանքի հույսին։
    De gustibus et coloribus non est disputandum.

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (15.10.2018)

  3. #2
    բաղեղ
    ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,221
    Mentioned
    28 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երկակի զգացմունքներ ունեմ հարցի կապակցությամբ: Մի կողմից վատ եմ լինում էն մտքից, որ սրա նմանները համաներումով կարող են դուրս գալ, եթե ցմահ բանտարկյալների վրա էլ տարածվի, մյուս կողմից էլ մտածում եմ, որ մարդկանց այնուամենայնիվ արժի նորմալ կյանք ստեղծելու շանս տալ՝ անցյալը հետևում թողնելով: Բացի դրանից, բանտարկյալների մեջ հաստատ մարդիկ կան, ովքեր անարդար ձևով են հայտնվել բանտում, ու իրենց ազատության համար համաներումն արդեն իսկ արդարացված է. չմոռանանք, որ Նիկոլն էլ է ժամանակին համաներումով դուրս եկել բանտից:

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (15.10.2018), Աթեիստ (15.10.2018), Շինարար (15.10.2018), Տրիբուն (15.10.2018)

  5. #3
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    28
    Գրառումներ
    6,626
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Երկակի զգացմունքներ ունեմ հարցի կապակցությամբ: Մի կողմից վատ եմ լինում էն մտքից, որ սրա նմանները համաներումով կարող են դուրս գալ
    Զարգացած երկրում ես ապրում, պետք եղած ժամանակ էլ մարդկային արժեքներից ես խոսում,բա չգիտես, որ մարդու արժանապտվությունը անխախտելի արժեք է: Ես իրան չգիտեմ, բայց կարծեմ ասում էր, որ մասնակի անմեղ ա ու ինքդ էլ ասում ես Հայաստանում անարդար որոշումներ են եղել: Էդ մարդուն հանգիստ թողեք, որոշ ակումբցիներ ամեն դեպքում շփվում են կամ շփվել են հետը, անգամ տեսակցել: Պետք չի ցմահ նստածին ամեն հարմար առիթի դեպքում քարկոծել:

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արշակ (16.10.2018), Նիկեա (16.10.2018), Ուլուանա (16.10.2018)

  7. #4
    բաղեղ
    ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,221
    Mentioned
    28 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Զարգացած երկրում ես ապրում, պետք եղած ժամանակ էլ մարդկային արժեքներից ես խոսում,բա չգիտես, որ մարդու արժանապտվությունը անխախտելի արժեք է: Ես իրան չգիտեմ, բայց կարծեմ ասում էր, որ մասնակի անմեղ ա ու ինքդ էլ ասում ես Հայաստանում անարդար որոշումներ են եղել: Էդ մարդուն հանգիստ թողեք, որոշ ակումբցիներ ամեն դեպքում շփվում են կամ շփվել են հետը, անգամ տեսակցել: Պետք չի ցմահ նստածին ամեն հարմար առիթի դեպքում քարկոծել:
    Ամեն:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (15.10.2018)

  9. #5
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    28
    Գրառումներ
    6,626
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամեն:
    Համբուրէ խաչը

  10. #6
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    28
    Գրառումներ
    6,626
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կողմ եմ համաներմանը:
    Բոլորս էլ գիտենք, որ օրինակ մեկին գողության համար բռնել են ու ձեռի հետ մի քանի գործ էլ են վրեն «կարել» կամ հայտնվել են ինչ որ վկաներ ու մարդը լրիվ անտեղի նստածա և այլն և այլն:
    Թող հնարավուրություն ստանան վերադառնալ ազատ կյանքի ու ապրեն արժանապատիվ, նա ով չի գնահատի կհայտնվի բանտում: Հույս ունեմ մեր երկրի տնտեսական վիճակն էնքան կլավանա, որ հանցագործությունների քանակը կտրւկ կնվազի, իսկ դատավորներն արդար որոշումներ կկայացնեն:

  11. #7
    Չամուսնացած
    Գրանցման ամսաթիվ
    23.10.2009
    Հասցե
    192.168.1.2
    Տարիք
    27
    Գրառումներ
    3,987
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ընդհանրապես դեմ եմ ցանկացած համաներման, քանի որ կարծում եմ մատների վրա հաշված մի քանի հոգի հազիվ լինեն, որ դատապարտվել են անհիմն: Կարելի ա մենակ իրանց ներում շնորհել:
    Վերջին խմբագրող՝ Վահե-91: 15.10.2018, 15:48:

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (16.10.2018), Cassiopeia (15.10.2018), _Հրաչ_ (15.10.2018), Աթեիստ (15.10.2018), Մովսես (19.10.2018), Շինարար (15.10.2018)

  13. #8
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    28
    Գրառումներ
    6,626
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վահե-91-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընդհանրապես դեմ եմ ցանկացած համաներման, քանի որ կարծում եմ մատների վրա հաշված մի քանի հոգի հազիվ լինեն, որ դատապարտվել են անհիմն: Կարելի ա մենակ իրանց ներում շնորհել:
    Քանի որ դատական համակարգը ծայրից ծայր կոռուպցիայիա ենթարկված հետևաբար չի կարող մատների վրա հաշված: Եվ հետո մարդիկ կան փոշմանել են ու ուզում են նոր կյանք սկսեն, ոմանք անգամ աշխատանք ունեն բանտում ու խրախուսանքներ:

  14. #9
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    14,014
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ զգացմունքներն էլ են երկակի ․․․․

    Մի կողմից, հաստատ լիքը մարդիկ կան, որ առաջին դատվածությունն ա, կամ էնքան էլ արդար չի եղել դատը, կամ անցկացրած պատժի չափը լրիվ հերիք ա եղել, որ ուղղվեն ու դուրս գալուց հետո նորմալ ինտեգրվեն հասարակությանը։

    Մյուս կողմից էլ, համաներումը ոնց որ պատժից իմունիտետի երաշխիք լինի, ու հետևապես դրանցից պետք ա խուսափել։ Հատկապես եթե համաներումները որոշակի հաճախակիությամբ են լինում։ Ասենք, եթե հինգ կամ յոթ տարին մեկ Հայաստանում համաներում ա եղել, կարելի ա սպասել, որ դրանք պիտի ասենք յոթ տարի հաճախականությամբ կրկնվեն ու արխայինանալ։

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (15.10.2018)

  16. #10
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    14,014
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նոր սենց մի հատ հետաքրքիր վիճակագրություն գտա։

    Վիքին էլ անգլերեն սենց տվյալ ա տալիս, իսկ ռուսերեն սենց։

    Էս վիճակագրությունը ցույց ա տալիս ազատազրկման վայրերում գտնվողների ընդհանուր թիվը ու թիվը 100.000 մարդու հաշվով։ Մի քիչ շեղումներ կան, խոսքի մարդիկ, որոնց համար դատավճիռն ուժի մեջ ա մտել, մարդիկ, որոնք կալանավորված են, բայց դեռ դատավճիռ չկա, և այլն։ Ամեն դեպքում, ընդհանուր պատկերը նենց ա, որ Հայաստանը 100 - 130 տեղերում ա տատանվում։ Այսինքն, շատ չի ազատազրկման մեջ գտնվողների քանակը։ Այսինքն, էս համանեման հումանտար կամ քաղաքական եֆեկտն առանձնապես մեծ չի լինելու։ Երևի հիմնականում շահելու են նրանք, ովքեր արդեն ինչքան ժամանակ ա կալանքի տակ են, բայց դատ դեռ չի եղել։

  17. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (15.10.2018), Աթեիստ (15.10.2018), Շինարար (15.10.2018)

  18. #11
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    24,721
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    46 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Կողմ եմ համաներմանը, եթե դրան հաջորդող պահերին իրավապահ ու դատական համակարգերը գործելու են անկախ, ազատ ու արդար, պարտաճանաչորեն անելու են իրենց գործը։

    Էդ ասածս պայմանների դեպքում անմեղ մարդիկ ձեռք կբերեն ազատություն, իսկ չուղղված հանցագործների նոր հանցանքի հնարավորությունը կհասնի մինիմալ հնարավորին։

    Բացի դա նման հեղափոխություններից հետո համներումը կարևոր ակտ ա հասարակության տարբեր շերտերի միջև անջրպետը հաղթահարելու համար։

    Հա, ես էլ չեմ ուզում որ սահմռկեցուցիչ արարք գործածները հայտնվեն ազատության մեջ, բայց խնդիրը լուծելու ճանապարհին կարելի ա դա թույլատրել։

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (15.10.2018), Նիկեա (16.10.2018), Շինարար (15.10.2018)

  20. #12
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    24,721
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    46 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Նոր սենց մի հատ հետաքրքիր վիճակագրություն գտա։

    Վիքին էլ անգլերեն սենց տվյալ ա տալիս, իսկ ռուսերեն սենց։

    Էս վիճակագրությունը ցույց ա տալիս ազատազրկման վայրերում գտնվողների ընդհանուր թիվը ու թիվը 100.000 մարդու հաշվով։ Մի քիչ շեղումներ կան, խոսքի մարդիկ, որոնց համար դատավճիռն ուժի մեջ ա մտել, մարդիկ, որոնք կալանավորված են, բայց դեռ դատավճիռ չկա, և այլն։ Ամեն դեպքում, ընդհանուր պատկերը նենց ա, որ Հայաստանը 100 - 130 տեղերում ա տատանվում։ Այսինքն, շատ չի ազատազրկման մեջ գտնվողների քանակը։ Այսինքն, էս համանեման հումանտար կամ քաղաքական եֆեկտն առանձնապես մեծ չի լինելու։ Երևի հիմնականում շահելու են նրանք, ովքեր արդեն ինչքան ժամանակ ա կալանքի տակ են, բայց դատ դեռ չի եղել։
    Եթե ես ճիշտ եմ հիշում, ապա դատը չեղածների վրա համաներումը չի ազդում։

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  21. #13
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    7,847
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Համաներումը միշտ էլ երկակի հետևանքներ ունի, դա հակասական մի իրավական երևույթ է, որը ըստ էության կտրում է քրեական պատասխանատվության և պատժի ողջ ինստիտուտն այնպես ինչպես, ասենք, աշխատող համակարգիչը միանգամից տոկից անջատես: 1953 թ-ի համաներումն, օրինակ, ամենամեծերից մեկը արդի պատմության մեջ, շատ քրեական էլեմենտներ լցրեց հասարակության մեջ, բայց նաև շատ անմեղ մարդիկ ազատվեցին:

    Ինքս ուղղակի չեմ կարող կարծիք կազմել, երևույթն ինքնին հակասական է, իսկ ելակետային տվյալներին էլ չեմ տիրապետում:

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե ես ճիշտ եմ հիշում, ապա դատը չեղածների վրա համաներումը չի ազդում։
    Արտակ ջան, եթե իրենք ուզենան և ընկնեն համաներման տակ՝ կազդի, բայց իրենք իրավունք ունեն չուզել համաներում - այդ դեպքում գործընթացը շարունակվում է սովորական հունով և, եթե չուզեցողը մեղավոր ճաաչվի... ցանկացած դեպքում ազատվում է:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (15.10.2018)

  23. #14
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    40
    Գրառումներ
    7,582
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Երկակի զգացմունքներ ունեմ հարցի կապակցությամբ: Մի կողմից վատ եմ լինում էն մտքից, որ սրա նմանները համաներումով կարող են դուրս գալ, եթե ցմահ բանտարկյալների վրա էլ տարածվի, մյուս կողմից էլ մտածում եմ, որ մարդկանց այնուամենայնիվ արժի նորմալ կյանք ստեղծելու շանս տալ՝ անցյալը հետևում թողնելով: Բացի դրանից, բանտարկյալների մեջ հաստատ մարդիկ կան, ովքեր անարդար ձևով են հայտնվել բանտում, ու իրենց ազատության համար համաներումն արդեն իսկ արդարացված է. չմոռանանք, որ Նիկոլն էլ է ժամանակին համաներումով դուրս եկել բանտից:
    Ես հենց էդ նույն պատճառով եմ թեման բացել, որտև խիստ կասկածներ ունեմ, որ վաղը օրինակ Մհեր Ենոքյանն էլ ա դրանից օգտվելու ու դուրս գա, իսկ ես մի գրամ իրան չեմ հավատում։
    Համաներման փոխարեն թող նորմալ ապելյացիաների մեխանիզմ մշակեն, պարզեն ում կարելի ա վաղաժամ դուրս թողնել, ում՝ չէ։
    Իսկ համաներումը մարդկային հատկանիշների հիման վրա չի, կարծեմ, այլ հոդվածների ու ժամկետների։ Դա իմ համար անընդունելի ա։
    De gustibus et coloribus non est disputandum.

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (15.10.2018)

  25. #15
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    24,721
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    46 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Համաներումը միշտ էլ երկակի հետևանքներ ունի, դա հակասական մի իրավական երևույթ է, որը ըստ էության կտրում է քրեական պատասխանատվության և պատժի ողջ ինստիտուտն այնպես ինչպես, ասենք, աշխատող համակարգիչը միանգամից տոկից անջատես: 1953 թ-ի համաներումն, օրինակ, ամենամեծերից մեկը արդի պատմության մեջ, շատ քրեական էլեմենտներ լցրեց հասարակության մեջ, բայց նաև շատ անմեղ մարդիկ ազատվեցին:

    Ինքս ուղղակի չեմ կարող կարծիք կազմել, երևույթն ինքնին հակասական է, իսկ ելակետային տվյալներին էլ չեմ տիրապետում:



    Արտակ ջան, եթե իրենք ուզենան և ընկնեն համաներման տակ՝ կազդի, բայց իրենք իրավունք ունեն չուզել համաներում - այդ դեպքում գործընթացը շարունակվում է սովորական հունով և, եթե չուզեցողը մեղավոր ճաաչվի... ցանկացած դեպքում ազատվում է:
    Մի տեսակ տրամաբանական չի։ Կալանավորման շրջանում դեռ գործը հետաքննվում ա, կարող ա արդյունքում շատ ավելի խիստ մեղադրանք ա առաջադրվում, որը համաներման տակ չի ընկնում։

    Իմ հիշելով համաներումը տարածվում ա ոչ թե ըստ ցանկության, այլ միայն կայացված վճիռների վրա։

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •