User Tag List

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123
Ցույց են տրվում 31 համարից մինչև 43 համարի արդյունքները՝ ընդհանուր 43 հատից

Թեմա: Համաներում, ձեր վերաբերմունքն ու սպասելիքները

  1. #31
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    28
    Գրառումներ
    6,626
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում _Հրաչ_-ի խոսքերից Նայել գրառումը
    Հույս ունեմ չես կասկածում գիտելիքներիս վրա։ Մեխանիկորեն եմ սխալ տպել։ ))



    Հասկանում եմ հարցիդ ենթատեքստը, բայց ես դա կոնկրետ անձանց վիրավորելու նպատակով չեմ գրել։ Եթե դու կարծում ես, որ դատապարտյալների մեջ իրական հանցագործներ կամ տականք կոչվելուն արժանի մարդիկ չկան, բոլորն անմեղ են նստել, բոլորի գլխին սարքել են, ասա, պատկերացնեմ։ Ես կարծում եմ, որ ազատազրկման ձևով պատիժ կրողների մեջ կան և՛ տականքներ, և՛ հանցագործներ ու իրանց տեղը բանտն ա, իրանք արժանի չեն ուղղվածների հետ նույն կարգով ու պայմաններով ազատվել պատժից։ Իսկ ով ա հանցագործ ու տականք, ամենքս նման որակում տալու մեր չափանիշներն ունենք․ ես էլ, դու էլ, մյուսներն էլ։ Չանձնավորենք։
    Լիքը իրական հանցա ործներ կան ու պետք է պատժվեն, բայց ուզում եմ հասկանալ ովքեր են քո չափանիշներով տականքներ համարվում?
    Այ օրինակ էս տղեն ում համաներում տվեցին իմ չափանիշներով տականք չի, հանցանքա արել պետք է պատժվի, բայց նաև դեմ չեմ, որ համաներումա ստացել:

  2. #32
    Պատվավոր անդամ _Հրաչ_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2007
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    31
    Գրառումներ
    2,028
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Լիքը իրական հանցագործներ կան ու պետք է պատժվեն, բայց ուզում եմ հասկանալ ովքեր են քո չափանիշներով տականքներ համարվում?
    Այ օրինակ էս տղեն ում համաներում տվեցին իմ չափանիշներով տականք չի, հանցանքա արել պետք է պատժվի, բայց նաև դեմ չեմ, որ համաներումա ստացել:
    Ես նշեցի, որ անձնական որակումներ տալը խիստ սուբյեկտիվ բան ա: Օրինակ, մարդասպանը, պեդոֆիլը, գողությունը որպես արհեստ կատարողը, տենց լիքը վնասատու մարդիկ, որոնց ազատ լինելը հասարակությունում ես արդարացված չեմ համարում: Եթե պատասխանս լիարժեք չէր, ասա, ավելի կմանրամասնեմ:

    Ինչ վերաբերում ա կոնկրետ դեպքերին, եթե Կարեն Օգանեսյանի օրինակը նկատի ունես, ապա նախ իրան համաներումով չեն թողել, այլ՝ պայմանական (պայմանականը նշանակում ա, որ եթե նշանակված փորձաշրջանի ընթացքում նոր հանցանքներ կատարի, նորից հետ կտանեն՝ ցմահը կրելու), որը համաներման պես ընդհանուր բնույթ չի կրել ու նշանակում ա, որ իրա դրական վարքագծի, անձնական որակների համար ա էդ որոշումը կայացվել, ինչը եթե օբյեկտիվ ա եղել, ես դեմ չեմ: Բայց ես, հաշվի առնելով, որ թեման համաներման մասին ա, նշել եմ ոչ թե հատուկ դեպքերի մասին, այլ համընդհանուր չափանիշներով որոշակի խմբի անձանց բաց թողնելն ա չարդարացված՝ հաշվի չառնելով ազատվողների անձն ու անհատական այլ հանգամանքներ:

    Ոնց հասկանում եմ, նույն բանի մասին ենք խոսում, բայց տարբեր կողմերից ենք գալիս: ))

    Մի բան էլ: Հույն ունեմ՝ մի օր մեր իրավակարգն ու հասարակությունը զարգացման մի նենց մակարդակի կհասնի, որ համաներում կիրառելու կարիք առհասարակ չլինի, ու դատարանի կողմից ազատազրկման դատապարտված անձը պատիժը պարտադիր կրի:

    Նաև ասեմ, որ անձին պատժից ազատելու մի ինստիտուտ էլ կա. ներման ակտը, որը կրում ա անհատական բնույթ, այսինքն՝ ներման ակտով վերանայվում ա կոնկրետ դատապարտյալի անձնական գործ: Մինչև Սահմանադրության վերջին փոփոխությունը, հաշվի առնելով, որ պետության գլուխը նախագահն էր, ներումը նախագահի կողմից էր շնորհվում, հիմա չգիտեմ՝ էլի նախագահն ա, թե ներում շնորհող սուբյեկտը փոխվել ա: Ի տարբերություն համաներման՝ ներման ինստիտուտին կողմ եմ, բայց էն վերապահումով, որ դա ինքնանպատակ չըլնի, այլ ակտի կայացվի օբյեկտիվ հիմքերի վրա:

  3. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (17.10.2018), Տրիբուն (17.10.2018)

  4. #33
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,674
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես օրինակ, ընդհանրապես չեմ հասկանում համաներման ինսիտուտը։ Ի՞նչ ա էդ նշանակում։ Օրենքը խախտել ես, օրենքը սահմանում ա 2 տարի ուրեմն 2 տարի պետք կրես պատիժը։ Ի՞նչ համաներում։ Ասենք հա, վատ դատավորներ, վատ դատական համակարգ, օքեյ, shit happens, բայց էդ չի նշանակում որ պետք ա մաշտաբային հանցագործներին բաց թողել։

    Ով որ, համեներումից հետո, ուղղվելու էր, էլի կուղղվի, երբ որ իրա ժամանակը լռանա։ Ոչ մեկ չէր խնդրում օրենք խախտել։

  5. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (18.10.2018), _Հրաչ_ (17.10.2018), Աթեիստ (17.10.2018)

  6. #34
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    28
    Գրառումներ
    6,626
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում _Հրաչ_-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես նշեցի, որ անձնական որակումներ տալը խիստ սուբյեկտիվ բան ա: Օրինակ, մարդասպանը, պեդոֆիլը, գողությունը որպես արհեստ կատարողը, տենց լիքը վնասատու մարդիկ, որոնց ազատ լինելը հասարակությունում ես արդարացված չեմ համարում: Եթե պատասխանս լիարժեք չէր, ասա, ավելի կմանրամասնեմ:

    Ինչ վերաբերում ա կոնկրետ դեպքերին, եթե Կարեն Օգանեսյանի օրինակը նկատի ունես, ապա նախ իրան համաներումով չեն թողել, այլ՝ պայմանական (պայմանականը նշանակում ա, որ եթե նշանակված փորձաշրջանի ընթացքում նոր հանցանքներ կատարի, նորից հետ կտանեն՝ ցմահը կրելու), որը համաներման պես ընդհանուր բնույթ չի կրել ու նշանակում ա, որ իրա դրական վարքագծի, անձնական որակների համար ա էդ որոշումը կայացվել, ինչը եթե օբյեկտիվ ա եղել, ես դեմ չեմ: Բայց ես, հաշվի առնելով, որ թեման համաներման մասին ա, նշել եմ ոչ թե հատուկ դեպքերի մասին, այլ համընդհանուր չափանիշներով որոշակի խմբի անձանց բաց թողնելն ա չարդարացված՝ հաշվի չառնելով ազատվողների անձն ու անհատական այլ հանգամանքներ:

    Ոնց հասկանում եմ, նույն բանի մասին ենք խոսում, բայց տարբեր կողմերից ենք գալիս: ))

    Մի բան էլ: Հույն ունեմ՝ մի օր մեր իրավակարգն ու հասարակությունը զարգացման մի նենց մակարդակի կհասնի, որ համաներում կիրառելու կարիք առհասարակ չլինի, ու դատարանի կողմից ազատազրկման դատապարտված անձը պատիժը պարտադիր կրի:

    Նաև ասեմ, որ անձին պատժից ազատելու մի ինստիտուտ էլ կա. ներման ակտը, որը կրում ա անհատական բնույթ, այսինքն՝ ներման ակտով վերանայվում ա կոնկրետ դատապարտյալի անձնական գործ: Մինչև Սահմանադրության վերջին փոփոխությունը, հաշվի առնելով, որ պետության գլուխը նախագահն էր, ներումը նախագահի կողմից էր շնորհվում, հիմա չգիտեմ՝ էլի նախագահն ա, թե ներում շնորհող սուբյեկտը փոխվել ա: Ի տարբերություն համաներման՝ ներման ինստիտուտին կողմ եմ, բայց էն վերապահումով, որ դա ինքնանպատակ չըլնի, այլ ակտի կայացվի օբյեկտիվ հիմքերի վրա:
    Ես ինքս դեմ կլինեի համաներմանը, եթե արդար դատական համակարգ ունենայինք ու լավ տնտեսիւթյուն, որովհետև վատ սոցիալական վիճակը մարդուն գող ու ավազակա դարձնում: Ես չեմ արդարացնում, որովհետև չպիտի գողանաս, բայց դե էս թալանված երկրում բնականաբար փողի համար նստածները պիտի շատ լինեին:
    Մարդասպանությունն ամենավատ ու անթույլատրելի արարքներից մեկնա, բայց դե քրոջը բռնաբարած հորը սպանած տղուն ոնց տականք ասես?

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    _Հրաչ_ (18.10.2018)

  8. #35
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    40
    Գրառումներ
    7,582
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Շանթ Հարությունյանին եւ ՊՊԾ գնդի գրավման մասնակիցներին համաներում կշնորհվի

    ՀՀ կառավարությունը կազմել է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ 27-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» օրենքի նախագիծը, որը քննարկվելու է ՀՀ ԱԺ հոկտեմբերի 23-ին կայանալիք արտահերթ նիստում:

    Օրենքի նախագիծը բաղկացած է երեք գլխից.
    գլուխ 1. Ընդհանուր դրույթներ, օրենքի կիրառման շրջանակները,
    գլուխ 2. համաներման կիրառման շրջանակները,
    գլուխ 3. եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ:

    Երկրորդ գլխում առանձին անդրադարձ կա «Շանթ Հարությունյան եւ ընկերներ» գործով հանցագործություն կատարած անձանց եւ ՀՀ ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ հանցագործություն կատարած անձանց: Բաժնում, մասնավորապես նշված է.
    Համաներում հայտարարելու արդյունքում պատժից ազատել՝
    1) «Շանթ Հարությունյան եւ ընկերներ» գործով հանցագործություն կատարած անձանց.
    2) 2016 թվականի հուլիսի 17-ից հուլիսի 31-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածքում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ հանցագործություն կատարած անձանց, եթե նրանք չեն մեղադրվում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով նախատեսված հանցագործության կատարման մեջ:

    Սույն հոդվածի 1-6-րդ մասերը կիրառվում են անձի նկատմամբ, եթե սույն հոդվածի 7-րդ, 8-րդ եւ 9-րդ մասերով այլ բան նախատեսված չէ:

    Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
    De gustibus et coloribus non est disputandum.

  9. #36
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    24,721
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    46 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    դե լավ ա, որ Ծռերից գոնե մարդասպաններին չի համաներում։ Իրականում մյուսներն արդեն բոլորն էլ Ազատության մեջ են։ Փաստացի արդյունքում մենակ Շանթի դե ֆակտո կարգավիճակն ա փոխվելու, մյուսները տարբեր ձևերով դրսում են։

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. #37
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    40
    Գրառումներ
    7,582
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Փաստորեն նախորդ դրածը սխալ ինֆոյա։

    Մամուլում համաներման ակտի վերաբերյալ հրապարակված տեղեկությունը ՀՀ ազգային ժողովում քննարկվելիք նախագծի հետ առնչություն չունի: Կրկին հայտարարում եմ, որ համաներման ակտի նախագիծը քննարկվում է գաղտնի ռեժիմով և այս փուլում այն հրապարակման ենթակա չէ: Հիշեցնեմ, որ ՀՀ կառավարության նիստում նախագծի քննարկումը ևս եղել է փակ ռեժիմով, իսկ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 93-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ նախագիծը քննարկվելու է համապատասխան իրավասու հանձնաժողովի փակ նիստում:
    https://web.facebook.com/lusine.mart...15694191775286
    De gustibus et coloribus non est disputandum.

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (18.10.2018)

  12. #38
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    7,847
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    դե լավ ա, որ Ծռերից գոնե մարդասպաններին չի համաներում։ Իրականում մյուսներն արդեն բոլորն էլ Ազատության մեջ են։ Փաստացի արդյունքում մենակ Շանթի դե ֆակտո կարգավիճակն ա փոխվելու, մյուսները տարբեր ձևերով դրսում են։
    Ծռերի մոտ խնդիրը բարդ է նաև նրանով, որ, անկախ այն բանից, թե կոնկրետ ով է սպանությունն իրականացրել, եթե դա արվել է կազմակերպված խմբի կողմից, սկ իրենց մոտ այդպես է, սպանությունը տարածվում է խմբի բոլոր անդամների վրա...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  13. #39
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    32
    Գրառումներ
    6,139
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փաստորեն՝ իմ Զաքարի զոհ դառնալը բավականին ռեալ ա դառնում, հա՞

    Իսկ եթե լրջանանք, 90-ականներին լիքը մարդկանց ակնհայտ խախտումներով դատել են, դատապարտել ցմահ ազատազրկման կամ մահապատժի, որը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ:

    Միևնույն ժամանակ, լիքը մարդկանց լրիվ արդար, ապացույցներով ու տեղին են դատել:

    Երևի էս բոլոր հանգամանքները պետք է հաշվի առնել: Զալյանն իմ դասախոսավարն է եղել, ու ժամանակին Մատաղիսի գործով մեղադրյալներից մեկն էր: Եթե իր համար իրավապաշտպաններն այդքան լուրջ չպայքարեին, երևի ինքն էլ հիմա ցմահ նստած լիներ: Արթուր Քոչարյանի և այլոց գործը ահագին նման է Մատաղիսին՝ զորամասում զինվոր է սպանվել, երեք հոգու գտել են, վրաները գործ կախել:

    Իմ կարծիքով, պետք է սթափ գնահատել, թե ովքեր են ցմահ դատապարտված ակնհայտ անարդար հիմքերով, ու իրենց վրա պիտի տարածվի համաներումը: Մնացած դեպքերում՝ մարդիկ պատճառ կա, որ առավելագույն թույլատրելի պատիժ են ստացել:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (25.10.2018), Աթեիստ (25.10.2018)

  15. #40
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,130
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս թեմայում բազմիցս կարդացի էն տեսակետը, թե անարդարացիորեն, սարքովի նստածների վրա թող տարածվի համաներումը, իսկ մնացածների վրա՝ չէ։ Դա էնքան միամիտ տեսակետ ա։ Եթե հարցն էդքան հեշտ լիներ, համաներման հարց էլ չէր լինի, էդ մարդիկ ուղղակի կարդարացվեին։ Ես իրավագիտությունից շատ գլուխ չեմ հանում, բայց պատկերացնում եմ, որ էս պահին բավական բարդ ա պարզելը ով ա սարքովի գործով, ով ա իսկականից հանցագործ։ Պետք ա դնել, գործերը նորից քննել։ Ու էդ դեպքում էլ ի՞նչ համաներում։ Նոր դատավարություն և այլն։ Ու նույնիսկ էդ դեպքում էլ կարող ա բոլոր անարդարացիորեն նստածները չպարզվեն։ Նույնիսկ ավելի զարգացած ու անկախ դատական համակարգ ունեցող երկրներում միշտ էլ որոշակի հավանականություն կա, որ անմեղ մարդը կնստի։

    Ի դեպ, էն վախի մասին, թե համաներումը վտանգավոր հանցագործների դուրս կթողնի։ Դանիայում ցմահը տասնհինգ տարի ա, այսինքն՝ ինչ էլ անես, մեկ ա, տասնհինգ տարուց ավել չես նստելու։ Ու ոնց որ թե երկրում վտանգավոր հանցագործներ չեն վխտում։

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (26.10.2018), Sambitbaba (26.10.2018), Նիկեա (26.10.2018), Տրիբուն (26.10.2018)

  17. #41
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    4,717
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ, էն վախի մասին, թե համաներումը վտանգավոր հանցագործների դուրս կթողնի։ Դանիայում ցմահը տասնհինգ տարի ա, այսինքն՝ ինչ էլ անես, մեկ ա, տասնհինգ տարուց ավել չես նստելու։ Ու ոնց որ թե երկրում վտանգավոր հանցագործներ չեն վխտում։
    Բուդդայի ամենասիրելի աշակերտներից մեկն էր նախկինում ժամանակի ամենահայտնի ավազակն ու մարդասպանը...
    Հիսուս իր հետ դրախտ տարավ իր հետ խաչված ոճրագործին...

    Որքան ավելի հետ ես քաշում աղեղը, - այնքան ավելի մեծ հնարավորություն ես տալիս նետին թռչել ավելի հեռու:
    Եվ ամենամթում եղած մարդն էլ՝ հնարավորություն ունի առավել լուսավոր դառնալու...
    Տվեք այդ հնարավորությունը...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (26.10.2018), Ուլուանա (26.10.2018)

  19. #42
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,130
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Բուդդայի ամենասիրելի աշակերտներից մեկն էր նախկինում ժամանակի ամենահայտնի ավազակն ու մարդասպանը...
    Հիսուս իր հետ դրախտ տարավ իր հետ խաչված ոճրագործին...

    Որքան ավելի հետ ես քաշում աղեղը, - այնքան ավելի մեծ հնարավորություն ես տալիս նետին թռչել ավելի հեռու:
    Եվ ամենամթում եղած մարդն էլ՝ հնարավորություն ունի առավել լուսավոր դառնալու...
    Տվեք այդ հնարավորությունը...
    Լրիվ համաձայն եմ։ Ընդհանրապես, կարծում եմ՝ ներումն ավելի էֆեկտիվ ուղղիչ միջոց ա, քան պատիժը, բայց մարդիկ հակված են հակառակին հավատալու։ Չգիտեմ՝ ինչու ա էդպես։

  20. #43
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    4,717
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Լրիվ համաձայն եմ։ Ընդհանրապես, կարծում եմ՝ ներումն ավելի էֆեկտիվ ուղղիչ միջոց ա, քան պատիժը, բայց մարդիկ հակված են հակառակին հավատալու։ Չգիտեմ՝ ինչու ա էդպես։
    Երկար պատմությունա, Բյուր ջան...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •