ԷԶՈԹԵՐԻԿԱ
ՁԱՅՆ
(ԳԻՐՔ "ՁԻԱՆ")
Այս հինավուրց մագաղաթի տեքստերը եվրոպական ոչ մի գրադարանում չեն պահվում: Բնագրում դրանք մինչև օրս չի տեսել հնադարյան ձեռագրերի և ոչ մի, նույնիսկ ամենամանրախնդիր հետազոտող: Ժամանակակից լեզվաբաններին հայտնի չէ խորհրդավոր "Սենզար" լեզուն, որով գրված է այդ հանելուկային գիրքը: Ավանդույթներն ասում են, որ դա եղել է աստվածների լեզուն: Այդ գրքի տեքստերը ձայնածում են Վեդաների, Պուրանների, Ուպանիշադների, Բաբելոնյան թվերի գրքի, հրեական Կաբալայի, ասորական Ավեստայի և այլ տեքստերի հետ: Մագաղաթի առանձին հրատարակված հատվածներում հանդիպող հին-հնդկական ու հին-չինական փիլիսոփայության պատկերների և այլաբանությունների արտասովոր կույտը փակուղի է բերում սրբազան իմաստության նույնիսկ փորձառու երկրպագուների: Վերջապես, ոչ ոքու հայտնի չէ գրքի լրիվ բովանդակությունը: Թաքնագետները պնդում են, որ Գիրքը միայն մաս-մաս է բացվում, միայն Օծյալներին և միայն Մեծագույն Ուսուցիչների ղեկավարության ներքո: Հնարավոր է, որ այն, որպես ամբողջություն, իր նյութական արտահայտումը չունի, այլ ինքնուրույն կրթության ձևով հավերժ գոյատևում է հոգևոր մարդկության միասնական տեղեկատվական դաշտում:
Խոսքը խորհրդավոր "Ձիան" Գրքի մասին է: Այն նույնքան իրական է, որքան իրական է Ելենա Բլավատսկայայի "Գաղտնի Վարդապետությունը": Մեծագույն Օծյալ կնոջ այդ տիտանական աշխատանքն ըստ էության "Ձիան" Գրքի 19 Ստանցաների (գլուխներ) և 49 Սլոկների (տողեր) շարադրանքն ու ծավալուն բացատրությունն է: "Գաղտնի Վարդապետության" առաջին հատորում, որին Ե. Պ. Բլավատսկայան տվել է "Տիեզերաբանություն" անունը (այստեղ՝ "Էզոթերիկական տիեզերաբանություն"), մեկնաբանվում են "Ձիան" Գրքի առաջին յոթ Ստանցաները: Այստեղ պատմվում է Տիեզերքի ստեղծագործող ուժերի գործունեության, նյութի կառուցման, Արևային համակարգի բարեշրջման, ինչպես նաև կենդանիների ու մարդկային ռասաների ծնունդի և հերթափոխության մասին: "Գաղտնի Վարդապետության" երկրորդ հատորը, որին տրված է "Մարդաբանություն" անունը (այստեղ՝ "Էզոթերիկական մարդաբանություն"), նվիրված է մարդկության զարգացման մանրակրկիտ նկարագրությանը սկսած Չորրորդ Մեծ Դարից և Չորրոդ Վաղեմի Ռասայից մինչև Չորրորդ Մեծ Դարի վերջն ու Հիգերորդի սկիզբը: Այստեղ Ե. Պ. Բլավատսկայան մեկնաբանում է "Ձիան" Գրքի հաջորդ մասի 12 Ստանցաները:
1887 թվականին Ելենա Բլավատսկայան ավարտեց իր "Գաղտնի Վարդապետությունը": Երկու տարին, որոնք Մեծագույն Օծյալը նվիրել է հինավուրց իմաստության շարադրանքին ու մեկնաբանությանը, դրա հետ մեկտեղ ցուցաբերելով արտակարգ գիտելիքներ գիտության, կրոնի և փիլիսոփայության բոլոր բնագավառներում, բավական չէ նույնիսկ այն բանի համար, որպեսզի մեխանիկորեն արտագրվեն նրա աշխատության 1853 էջերը: Նրա ձեռքն առաջնորդում էին Մեծ Ուսուցիչները: 1891 թվականին XIX դարի տիտանն ու մարգարեն լքեց երկրային ոլորտը: Ե. Ի. Ռերիխը կսկիծով գրում է, որ եթե չլինեին ժամանակակիցների չարությունն ու ատելությունը, Ե. Պ. Բլավատսկայան ևս երկու հարտոր կգրեր:
Բայց "Գաղտնի Վարդապետության" պատմությունը, որը պատմեց Ելենա Բլավատսկայան "Ձիան" Գրքի Ստանցաների և նրանց մեկնաբանությունների միջոցով (իրականում մեկնաբանված Մեծ Ուսուցիչներ Կուտ Հումիի, Մորիայի և Իլարիոնի կողմից), դրանով չավարտվեց:
1906 թ. հուլիսին "Ժողովրդական Տաճար"(ԱՄՆ) խորհրդավոր էզոթերիկական ընկերության ` "Արհեստավորների Տաճար" պաշտոնական ամսագրի էջերին հայտնվեց մի հոդված, հետաքրիր վերնագրով. "Հայտնաբերված են Նոր Ստանցաներ": Այնտեղ հաղորդվում էր, որ նույն Մեծ Ուսուցիչները, ովքեր ուղղորդում էին Ե. Պ. Բլավատսկայայի ստեղծագործական աշխատանքը, "Ձիան" գրքի նոր Ստանցաներ են հաղորդել "Ժողովրդական Տաճարի" անդամներին: Այդ, նախկինում անհայտ Ստանցաները, ինչպես նաև Մեծ Ուսուցիչների և Օծլալների` Ստանցաների մեկնությունները, տպագրվեցին "Արհեստավորների Տաճար" ամսագրում 1912 - 1918 թվականների ընթացքում (բոլոր 9 նոր Ստանցաների և 41 Սլոկների լրիվ հաղորդումը տեղի ունեցավ 1912 թվականի երկրորդ կեսին): Ինչ վերաբերվում է կոնկրետ "Ժողովրդական Տաճար" ընկերությանը, որը կապի մեջ էր Մեծ Ուսուցիչների հետ, նրա մասին քիչ բան է հայտնի: Այն հիմնել են Ֆրանչիա Լա Դյուն և դոկտոր Վիլյամ Դաուէրը Սիրակուզայում (նահանգ Նյու Յորք) 1889 թվականին: 1903-ին ընկերության շտաբակայանը տեղափոխվում է Կալիֆոռնիայի Հելսիոն քաղաքը: Երկու համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակաշրջանում "Ժողովրդական Տաճարի" հետքերը կորչում են: Հայտնի է նաև, որ նրա գլխավոր պահապան Հարոլդ Ֆորգոշտայնը հսկայական աշխատանք է կատարել "Արհեստավորների Տաճարում" հրատարակված "Ձիանի" բոլոր Ստանցաների հավաքման, հետազոտման և կարգավորման գործում:
Այդ աշխատանքը պսակվեց Գաղտնի Վարդապետության երրորդ մասի լույս աշխարհ գալով, մասի, որը հայտնի չէր Ելենա Բլավատսկայային, և որը ստացավ "Աստվածաբանություն" անունը: Գաղտնի Վարդապետության մասին նոր գրքի նախաբանում Հ. Ֆորգոշտայնը, որպես ազնիվ և բարեխիղճ ուսումնասիրող, նշել է, որ "Աստվածաբանության" (այստեղ՝ "Էզոթերիկական ապագագիտություն") Ստանցաները հաղորդված են "նույն այն Օծյալների կողմից, ում տիկին Բլավատսկայան նվիրել է իր ամբողջ կյանքն ու ուժերը, այդ Ստանցաները կազմում են նույն սուրբ Ձիան Գրքի երրորդ մասը, որոնցից վերցվել էին առաջին Ստանցաները, և լուսաբանում են մարդու բարեշրջման ճանապարհը":
Ընթերցողին տրամադրվում են "Ձիան" Գրքի բոլոր երեք մասերը:
(Ստանցաները նախատեսված են անարտահայտելի [տրանսցենդենտալ] ներդիտարկման համար: Նյութի վրա ինքնուրույն աշխատանքն ուսումնասիրողից որոշակի մտավոր
պատրաստվածություն և ճանաչողական կոնկրետ նպատակ է պահանջում: Հատվածներից ամեն մեկը կարող է ընթերցման բազմաթիվ տարբերակներ ունենալ, որոնք ուղղակիորեն կախված են
ուսումնասիրողի հոգևոր փորձից, ինչը, մեր կարծիքով, վկայում է ստեղծագործության "բազմատարածքայնության" մասին):
Հ.Գ.
Տեքստի հայերեն թարգմանիչը հանդգնում է Գրքի հայերեն տարբերակին տալ "Ձայն" անունը, ելնելով հետևյալ ենթադրությունից.
Վերևում նշվեց, որ Գիրքը ոչ մի տեղ չկա, ոչ ոք չի տեսել, ոչ ոքու հայտնի չէ նրա ծավալը և այլն...
Ու ես մտածեցի, որ միգուցէ հենց այդ էլ կա՞ ճշմարտությունը գրքի մասին, - այսինքն, ոչ մի գիրք էլ չկա՞...
Կա միայն ՁԱՅՆ, ուղղված Լսողի՞ն...
Եվ հետո, եկեք մեկ անգամ ևս վերընթերցենք այն, ինչ գրված է նախաբանի սկզբում.
" Հնարավոր է, որ այն, որպես ամբողջություն, իր նյութական արտահայտումը չունի, այլ ինքնուրույն կրթության ձևով հավերժ գոյատևում է հոգևոր մարդկության միասնական տեղեկատվական դաշտում (Ակաշա, կամ, ավելի ճիշտ՝ Ակըն-աշա)":
Վերջիվերջո, չէ՞ որ ոչ ոք չգիտի, թե ինչ է նշանակում "Ձիան": Ու նաև մենք չգիտենք, թե ինչպես է հնում հնչել ինքը՝ հայերեն "Ձայն" բառը:
Էջանիշներ