Մարդիկ ասում են՝ երբ տրամ չունես կամ դեպրեսիայի մեջ ես՝ գնա խանութից ինքդ քեզ համար մի բան գնիր ու դրանից ստացած բավականությունը կնպաստի տրամադրությանդ կամ դեպրեսիոն վիճակիդ դեպի դրական փոփոխմանը: Առաջ չէի հավատում: Բայց, անգիտակցորեն հենց մի բան էի գնում ինձ համար՝( կարևոր չի՝ ինչ) տրամի հսկայական բարելավվում էի զգում: Ձեզ մոտ էլ է՞ էդպես: Մարդկային հոգեբանության մեջ խորացած կամ հենց հոգեբանության background-ով մարդիկ. ի՞նչ եք կարծում, ինչո՞վ ա պայմանավորված էս էֆեկտը: Ինչի՞ հենց շոպինգ, այլ ոչ ասենք՝ որևէ միջոցառում, կամ ռեստորան (վերջինս, չնայած, լա՜վ էլ կարա փոխարինի՝ իմ համար՝ շոպինգին), կամ լող, կամ հեծանիվ: Ենթագիտակցորեն, մեկ-մեկ էս երևույթը նմանեցնում եմ կլեպտոմանիային (տարբերությամբ, որ չես գողանում, այլ գնում ես), որտև երկու դեպքում էլ ապրանք ձեռք բերելուց՝ աննկարագրելի բավականություն ես ստանում: Մի խոսքով. շոպինգից ստացած հոգեկան բավարարվածություն. զուտ ինդիվիդուալ զգացու՞մ, թե՞ համատարած երևույթ:
Էջանիշներ