Վերջերս ինձ սկսել ա թվալ, որ բոլորս մի հատ երկար սելֆ-քընթրոլի թեստ ենք հանձնում։ Բացատրեմ ինչից ու ինչպես նման տպավորություն ունեմ։
Ենթադրենք Պողոսը (Գ.Ծ.-ն էր չէ՞ սիրում իրա մասին երրորդ դեմքով խոսել ) գիտի մոտավոր ինքը ինչ ա ուզում, ինչ պիտի անի դրա համար։ Դրանց հասնելու ճանապարհը Պողոսը հստակ գիտի, բայց...Երբ որ պահը գալիս ա թեկուզ փոքր-փոքր քայլեր անելու Պողոսը երբեք չի զգում, որ էդ հենց էդ պահնա ու միշտ մի պատճառ լինում ա չանելու։
Էդ ստիպեց գուգլեմ ու մի հատ գիրք սկսեցի կարդալ «Կամքի բնազդը», մոտավոր սենց ա թարգմանվում։ Գիրքը չի ասում, որ կյանքդ փոխելու ա բան, զուտ փորձում ա գիտական հիմնավորումներով բացատրի ոնց ա ինքդ քեզ կառավարելու մեխանիզմը աշխատում։
Պարզվում ա՝ մեր ոչ բոլոր «ես»-երն են սիրում երկարաժամկետ մտածել ու սովորաբար մարդը հակված ա հրաժարվել երկարաժամկետ բարիքներից հանուն փոքր, բայց ներկա բարիքների, դրանից բացի փոքր ժամանկվանից մեր մեջ բարոյական լավ-վատ մեխանիզմն ա աշխատում, որը ստիպում ա, որ մենք շատ դեպքերում շարժվենք ոչ թե ինչու ենք մենք էդ անում ու ինչ կտա էդ մեզ կամ դիմացիններին, այլ զուտ որովհետեւ էդ լավ ա կամ վատ, դա հանգեցնում ա նրան, որ մարդ «բարոյապես լավը» անելու հիման վրա ինքն իրան «թույլատրում ա» ավելի մեծ ու վատ բաներ անել, արդեն ինքն իր համար վատ, ոչ թե բարոյական տեսանկյունից։
Մի քիչ էս թեմայի վրա տարավ ու հիշեցի, որ նույնիսկ Ֆլոյդը էս մասին երգ ունի (կամ էլ ինձա ուղղակի էս թեմայի վրա տարել)
Մուհամադ Ալի-ն էլYou pick the place and I'll choose the time
And I'll climb
The hill in my own way
just wait a while, for the right day
....
վերջում էլ ասում ա՝
Go down in your own way
And everyday is the right day
Եթե մի քիչ ավելի իրականություն իջացնենք ու ասենք ինչի մասին ա էս՝ ծխելը թողնելու, ֆբ-ում չլռվելու, սպորտով զբաղվելու ... Միշտ չի, որ չեմպիոն դառնալու համար ա, բայց իրականում ամեն օր ջիմ գնալը մեկ-մեկ էնքան դժվար ա, ինչքան որ չեմպիոն դառնալը։I hated every minute of training, but I said, 'Don't quit. Suffer now and live the rest of your life as a champion.
Եթե իմ եզրահանգումները ճիշտ են (ոչ վերջնական), ենթադրում եմ ՝ բոլորս նմանատիպ խնդիրներ ունենում ենք, հարցս էն ա՝ ո՞նց եք հաղթահարում էդ, ի՞նչ սիտուացիաներ են եղել, որ էդ զգացել եք ու ի՞նչ մեխանիզմներ եք մշակել ինքներդ ձեզ համար։
Էջանիշներ