Բյուր, ասեմ քեզ, որ մեկ-մեկ շատ բարդ ա լինում հասկանալը, թե կոնկրետ ինչը դուրդ չի գալիս էդ պրոցեսի մեջ, մեկ-մեկ ուղեղդ ինքն ա բլոքում էդ հասկանալը, ինձ թվում ա էդ կախված ա նրանից էլ, թե ինչքան ուշադիր ա մարդը հետեւում իր մտքերին ու էմոցիաներին։ Ստեղ արդեն սկսում եմ հանգել ցածր ինքնագնահատակին, նենց որ ստոպ կտամ, ի դեպ՝ կարա՞ ցածր ինքգնահատականը պատճառ լինի թույլ ինքնակառավարում ունենանալու համար։
Հեհե, իմ մոտ էլ մեյլ մտնելու խնդիրն էր, անընդհատ մեյլս էի ստուգում, երբ ազատ էի մնում, երբ մեյլում էլ «փորելու» տեղ չկար, ֆբ-ն էի բացում։ Նախ ջնջեցի մեյլի էփփ-ը հեռախոսիցս, ծայրահեղ դեպքում կարամ բռաուզերով մտնեմ, բայց «լռվելու» համար բռաուզերը էնքան էլ հարմար չի, դրա համար երկար չեմ մնում։ Ֆբ-ն էլ ծրագիր արդեն երկու տարի ա կլինի չունեմ, բայց մեկ ա բռաուզերով երկար մնում եմ ու մինչեւ հիմա միակ լուծումը ֆբ-ն մի քանի օրով ապաակտիվացնելն ա հենց սկսում եմ շատ երկար մնալ։ Ու իրոք օգնում ա՝ որոշ ժամանակ ֆբ-ի մասին չեմ էլ հիշում։
Մեկ էլ էն գրքի տեխնիկաներից «վաղվա օրվա մասին մտածելու»-նն եմ օգտագործում։ Ասում ա, որ եթե ուզում ես ասենք ծխես, ծխի, բայց պիտի հաջորդ օրն էլ էդ քանակությամբ ծխես, էդ պահին սկսում ես գիտակցել, որ էդ վնասը վաղվա օրվա վրա էլ տարածվելու։ Սրանով արդեն 2 օր ա քաղցրավենիք ու շաքար չեմ ուտում ։դ (ամբողջ կյանքը գդալով շոկոլադի կրեմ ու քաղցրի պակասից ագրեսիվ դարձող մարդու համար 2 օրը թիվ ա)
Էջանիշներ