User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 7 համարի արդյունքները՝ ընդհանուր 7 հատից

Թեմա: Ինքնակառավարում (self-control)

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    խշշշ... enna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,535
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ինքնակառավարում (self-control)

    Վերջերս ինձ սկսել ա թվալ, որ բոլորս մի հատ երկար սելֆ-քընթրոլի թեստ ենք հանձնում։ Բացատրեմ ինչից ու ինչպես նման տպավորություն ունեմ։
    Ենթադրենք Պողոսը (Գ.Ծ.-ն էր չէ՞ սիրում իրա մասին երրորդ դեմքով խոսել ) գիտի մոտավոր ինքը ինչ ա ուզում, ինչ պիտի անի դրա համար։ Դրանց հասնելու ճանապարհը Պողոսը հստակ գիտի, բայց...Երբ որ պահը գալիս ա թեկուզ փոքր-փոքր քայլեր անելու Պողոսը երբեք չի զգում, որ էդ հենց էդ պահնա ու միշտ մի պատճառ լինում ա չանելու։
    Էդ ստիպեց գուգլեմ ու մի հատ գիրք սկսեցի կարդալ «Կամքի բնազդը», մոտավոր սենց ա թարգմանվում։ Գիրքը չի ասում, որ կյանքդ փոխելու ա բան, զուտ փորձում ա գիտական հիմնավորումներով բացատրի ոնց ա ինքդ քեզ կառավարելու մեխանիզմը աշխատում։
    Պարզվում ա՝ մեր ոչ բոլոր «ես»-երն են սիրում երկարաժամկետ մտածել ու սովորաբար մարդը հակված ա հրաժարվել երկարաժամկետ բարիքներից հանուն փոքր, բայց ներկա բարիքների, դրանից բացի փոքր ժամանկվանից մեր մեջ բարոյական լավ-վատ մեխանիզմն ա աշխատում, որը ստիպում ա, որ մենք շատ դեպքերում շարժվենք ոչ թե ինչու ենք մենք էդ անում ու ինչ կտա էդ մեզ կամ դիմացիններին, այլ զուտ որովհետեւ էդ լավ ա կամ վատ, դա հանգեցնում ա նրան, որ մարդ «բարոյապես լավը» անելու հիման վրա ինքն իրան «թույլատրում ա» ավելի մեծ ու վատ բաներ անել, արդեն ինքն իր համար վատ, ոչ թե բարոյական տեսանկյունից։
    Մի քիչ էս թեմայի վրա տարավ ու հիշեցի, որ նույնիսկ Ֆլոյդը էս մասին երգ ունի (կամ էլ ինձա ուղղակի էս թեմայի վրա տարել)

    You pick the place and I'll choose the time
    And I'll climb
    The hill in my own way
    just wait a while, for the right day
    ....
    վերջում էլ ասում ա՝
    Go down in your own way
    And everyday is the right day
    Մուհամադ Ալի-ն էլ
    I hated every minute of training, but I said, 'Don't quit. Suffer now and live the rest of your life as a champion.
    Եթե մի քիչ ավելի իրականություն իջացնենք ու ասենք ինչի մասին ա էս՝ ծխելը թողնելու, ֆբ-ում չլռվելու, սպորտով զբաղվելու ... Միշտ չի, որ չեմպիոն դառնալու համար ա, բայց իրականում ամեն օր ջիմ գնալը մեկ-մեկ էնքան դժվար ա, ինչքան որ չեմպիոն դառնալը։
    Եթե իմ եզրահանգումները ճիշտ են (ոչ վերջնական), ենթադրում եմ ՝ բոլորս նմանատիպ խնդիրներ ունենում ենք, հարցս էն ա՝ ո՞նց եք հաղթահարում էդ, ի՞նչ սիտուացիաներ են եղել, որ էդ զգացել եք ու ի՞նչ մեխանիզմներ եք մշակել ինքներդ ձեզ համար։

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (14.09.2018), Sambitbaba (14.09.2018), Ուլուանա (13.09.2018)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •