Թավշյա հաղթանակ. ինձ բացակա չդնեք

User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 7 համարի արդյունքները՝ ընդհանուր 7 հատից

Թեմա: Ինքնակառավարում (self-control)

  1. #1
    խշշշ... Enna Adoly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,362
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ինքնակառավարում (self-control)

    Վերջերս ինձ սկսել ա թվալ, որ բոլորս մի հատ երկար սելֆ-քընթրոլի թեստ ենք հանձնում։ Բացատրեմ ինչից ու ինչպես նման տպավորություն ունեմ։
    Ենթադրենք Պողոսը (Գ.Ծ.-ն էր չէ՞ սիրում իրա մասին երրորդ դեմքով խոսել ) գիտի մոտավոր ինքը ինչ ա ուզում, ինչ պիտի անի դրա համար։ Դրանց հասնելու ճանապարհը Պողոսը հստակ գիտի, բայց...Երբ որ պահը գալիս ա թեկուզ փոքր-փոքր քայլեր անելու Պողոսը երբեք չի զգում, որ էդ հենց էդ պահնա ու միշտ մի պատճառ լինում ա չանելու։
    Էդ ստիպեց գուգլեմ ու մի հատ գիրք սկսեցի կարդալ «Կամքի բնազդը», մոտավոր սենց ա թարգմանվում։ Գիրքը չի ասում, որ կյանքդ փոխելու ա բան, զուտ փորձում ա գիտական հիմնավորումներով բացատրի ոնց ա ինքդ քեզ կառավարելու մեխանիզմը աշխատում։
    Պարզվում ա՝ մեր ոչ բոլոր «ես»-երն են սիրում երկարաժամկետ մտածել ու սովորաբար մարդը հակված ա հրաժարվել երկարաժամկետ բարիքներից հանուն փոքր, բայց ներկա բարիքների, դրանից բացի փոքր ժամանկվանից մեր մեջ բարոյական լավ-վատ մեխանիզմն ա աշխատում, որը ստիպում ա, որ մենք շատ դեպքերում շարժվենք ոչ թե ինչու ենք մենք էդ անում ու ինչ կտա էդ մեզ կամ դիմացիններին, այլ զուտ որովհետեւ էդ լավ ա կամ վատ, դա հանգեցնում ա նրան, որ մարդ «բարոյապես լավը» անելու հիման վրա ինքն իրան «թույլատրում ա» ավելի մեծ ու վատ բաներ անել, արդեն ինքն իր համար վատ, ոչ թե բարոյական տեսանկյունից։
    Մի քիչ էս թեմայի վրա տարավ ու հիշեցի, որ նույնիսկ Ֆլոյդը էս մասին երգ ունի (կամ էլ ինձա ուղղակի էս թեմայի վրա տարել)

    You pick the place and I'll choose the time
    And I'll climb
    The hill in my own way
    just wait a while, for the right day
    ....
    վերջում էլ ասում ա՝
    Go down in your own way
    And everyday is the right day
    Մուհամադ Ալի-ն էլ
    I hated every minute of training, but I said, 'Don't quit. Suffer now and live the rest of your life as a champion.
    Եթե մի քիչ ավելի իրականություն իջացնենք ու ասենք ինչի մասին ա էս՝ ծխելը թողնելու, ֆբ-ում չլռվելու, սպորտով զբաղվելու ... Միշտ չի, որ չեմպիոն դառնալու համար ա, բայց իրականում ամեն օր ջիմ գնալը մեկ-մեկ էնքան դժվար ա, ինչքան որ չեմպիոն դառնալը։
    Եթե իմ եզրահանգումները ճիշտ են (ոչ վերջնական), ենթադրում եմ ՝ բոլորս նմանատիպ խնդիրներ ունենում ենք, հարցս էն ա՝ ո՞նց եք հաղթահարում էդ, ի՞նչ սիտուացիաներ են եղել, որ էդ զգացել եք ու ի՞նչ մեխանիզմներ եք մշակել ինքներդ ձեզ համար։
    When you look at your life, in a strange new room, maybe drowning soon, is this the start of it all?

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (14.09.2018), Sambitbaba (14.09.2018), Ուլուանա (13.09.2018)

  3. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    31
    Գրառումներ
    22,993
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    15 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիր թեմա ես բացել։ Ես էլ լիքը հարցերում ինքնակառավարման խնդիրներ ունեցած/ունեցող մարդ եմ ու զանազան մեխանիզմներ եմ կիրառել որևէ տեսակի հաջողության հասնելու համար։

    Ուրեմն հայտնի փաստը, որ մարդ արարածն ավելի հակված ա անմիջական փոքր պարգևատրումներով ուրախանալու, քան մեծ նպատակի համար տարբեր բաներից հրաժարավելու կարելի ա շուռ տալ ու հենց մեր օգտին գործածել։ Որպես օրինակ կարամ ասեմ հենց ֆիզիկական ակտիվությունը։ Ես չես պատկերացնի, թե ինչ աստիճանի չեմ սիրում մարմինս ժեշտին տալ ու հատկապես ինչ աստիճանի չեմ սիրում քրտնել։ Մենակ էդ մտքից վատանում եմ, ինչի արդյունքում մարդ կարա ենթադրի, որ որևէ տեսակի ֆիզիկական ակտիվություն չունեմ։ Բայց լուծումը գտել եմ. հեծանիվ, լող ու յոգա։ Երեքից ոչ մեկի դեպքում չես քրտնում։ Հետո, կարևոր նաև նենց անել, որ հենց էդ պահին վայելես։ Օրինակ յոգայի գնալիս հենց էնպիսի ուսուցիչ ա լինում, որ դուրս չի գալիս, իրա դասերին էլ չեմ գնում։ Լողի ժամանակ էլ իմ առաջ ոչ մի նպատակ չեմ դնում, լողում եմ նենց, ոնց որ հարմար ա։ Օր ա լինում լեղապատառ արագությանս վրա եմ աշխատում, օր ա լինում ամեն անգամ լողավազանի ծայրին հասնելիս երկար հանգստանում եմ։ Մի խոսքով, անում եմ նենց, որ ինձ դուր գա ու որ հաջորդ անգամ լողավազան գնալիս հենց էդ դուր էկածները հիշեմ։

    Հետո, ինքնակառավարումը լավացնելու համար կարևոր ա նաև ամեն ինչ միանգամից չանելը, այլ սկսել փոքր քայլերով։ Եթե միանգամից որոշես՝ վաղվանից չեմ ծխում, ֆբ չեմ մտնում, ֆասթֆուդ չեմ ուտում, ամեն օր գնում եմ վազելու և այլն, հավանականությունն ահագին մեծ ա, որ չի ստացվելու։ Բայց եթե որոշես, որ օրինակ վաղվանից ֆբ֊ում մի ժամից շատ ժամանակ չես անցկացնում, հաջողության հավանականությունն ավելի մեծ ա լինելու։

    Վերջերս ինքս ֆբ֊ում սկսել եմ ահագին քիչ լռվել ու բացատրեմ, թե ոնց եմ արել։ Ուրեմն ունեմ երեք սարք, որոնց միջոցով կարամ ֆբ մտնեմ. աշխատանքային կոմպ, անձնական կոմպ ու հեռախոս։ Աշխատանքային կոմպս հենց ստացա մարտին, որոշեցի, որ էս կոմպը ֆբ մտնելու համար չի։ Ուղղակի որոշեցի։ Ու մինչև հիմա էս կոմպով ֆբ֊ում զվռնած չկամ։ Լոգին էղել եմ, որտև ուրիշ կայքեր միացած են ֆբ֊ի հաշվիս, ու գործի ժամանակ պետք են գալիս։ Բայց երբեք էս կոմպով ֆբ֊ում չեմ զվռնում։ Հետո, անձնական կոմպիս վրա ֆբ֊ն (ի դեպ, ակումբն էլ) բլոկ են արած եսիմքանի ամսով։ Իհարկե, բլոկ անող ծրագիրը կարամ ջնջեմ, բայց ահագին ջանջալ գործ ա։ Հեռախոսիցս էլ ֆբ֊ի ափը ջնջել եմ, մենակ բրաուզերով եմ մտնում, իսկ բրաուզերով էդքան էլ հավես չի։ Արդյունքում՝ ֆբ մտնում եմ մենակ դադարների ժամանակ։

    Բայց ամիսներ շարունակ ֆբ ու ակումբ քիչ մտնելով՝ հասկացա մի բան, որ ֆբ֊ն ու ակումբը ոչ թե ուշադրության շեղվելու պատճառ են, այլ հետևանք։ Երբ «փոքր» գործերով եմ զբաղվում, իմ ուշադրությունն ահագին հեշտ ա շեղվում։ Օրինակ, եթե կարճ մեյլ եմ գրում, կարող ա մի հինգ անգամ ուշադրությունս շեղվի, ընթացքում ուրիշ բան անեմ, նոր հետ գամ, շարունակեմ։ Առաջ շեղվելիս ֆբ֊ն էր լինում, բայց հիմա շեղվելիս ուրիշ փոքր ա գործ ա լինում։ Ու էս ամենն ինձ իրականում հնարավորություն տվեց ինքս ինձ ավելի լավ ճանաչել. հա՛, ուշադրությունս հաճախ ա շեղվում, բայց դրա մեջ վատ բան չկա, որտև մեկ ա ի վերջո գործս հասցնում եմ ավարտել։

    Մի խոսքով, եթե էլի միջոցներ հիշեմ, կգրեմ։

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Enna Adoly (14.09.2018), Sambitbaba (14.09.2018), Ուլուանա (13.09.2018)

  5. #3
    հասուն բալիկ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Հասցե
    Reims
    Տարիք
    27
    Գրառումներ
    1,167
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե կոնկրետ նպատակ ունեմ՝ անում եմ ամեն ինչ՝ դրան հասնելու համար: Ու թեև հիասթափություններ ու դժվարություններ են հանդիպում ճանապարհին, որ խոչընդոտում են առաջընթացդ, պիտի միշտ մտքումդ քո բռնած ճանապարհի քո նախընտրած ու երազած արդյունքը պատկերացնես ու վիզուալացնես: Պիտի ապրես ամեն օրդ՝ մտքումդ վիզուալ տեսնելով բռնածդ ճանապարհի արդյունքը: Ասածս նման ա «the secret» գրքի խորհրդավոր հորդորներին, բայց կան բաներ, որ իրոք աշխատում են: Իսկ ինքնակառավարումը բխում ա մի շարք հանգամանքներից. համառություն, կամքի ուժ, իրադրությունը ռեալ գնահատելու կարողություն և այլն: Ինչ խոչընդոտ էլ լինի կյանքում՝ պիտի վազողի նման ծունկդ քերծելուց հետո վեր կենաս ու արյունոտ ծնկով շարունակես վազել: Սա ա կյանքը: Պիտի օժտված լինես համառության աննկարագրելի կարողությամբ: Իսկ երբեմն՝ անընդհատ ամեն ինչ օրակարգային ձևով անելն է՛լ էն չի: Պիտի մի քիչ երբեմն let yourself go. Անշուշտ՝ ինքնակառավարման հիմնական նախապայմաններից մեկը համառ լինելն ա: Ու առաջին հերթին ինքդ քո հանդեպ: Ու մեկ-մեկ մոտենալ հայելուն, հիմարի հայացք ընդունել ու մտածել ներկայիդ վիճակի մասին: Թե ուր ես գնում ու ինչ ես ուզում:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (14.09.2018), Ուլուանա (14.09.2018)

  7. #4
    խշշշ... Enna Adoly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,362
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    ...Ես չես պատկերացնի, թե ինչ աստիճանի չեմ սիրում մարմինս ժեշտին տալ ու հատկապես ինչ աստիճանի չեմ սիրում քրտնել։ ...Երեքից ոչ մեկի դեպքում չես քրտնում։ Հետո, կարևոր նաև նենց անել, որ հենց էդ պահին վայելես։ Օրինակ յոգայի գնալիս հենց էնպիսի ուսուցիչ ա լինում, որ դուրս չի գալիս, իրա դասերին էլ չեմ գնում։
    Բյուր, ասեմ քեզ, որ մեկ-մեկ շատ բարդ ա լինում հասկանալը, թե կոնկրետ ինչը դուրդ չի գալիս էդ պրոցեսի մեջ, մեկ-մեկ ուղեղդ ինքն ա բլոքում էդ հասկանալը, ինձ թվում ա էդ կախված ա նրանից էլ, թե ինչքան ուշադիր ա մարդը հետեւում իր մտքերին ու էմոցիաներին։ Ստեղ արդեն սկսում եմ հանգել ցածր ինքնագնահատակին, նենց որ ստոպ կտամ , ի դեպ՝ կարա՞ ցածր ինքգնահատականը պատճառ լինի թույլ ինքնակառավարում ունենանալու համար։

    Հեհե, իմ մոտ էլ մեյլ մտնելու խնդիրն էր, անընդհատ մեյլս էի ստուգում, երբ ազատ էի մնում, երբ մեյլում էլ «փորելու» տեղ չկար, ֆբ-ն էի բացում։ Նախ ջնջեցի մեյլի էփփ-ը հեռախոսիցս, ծայրահեղ դեպքում կարամ բռաուզերով մտնեմ, բայց «լռվելու» համար բռաուզերը էնքան էլ հարմար չի, դրա համար երկար չեմ մնում։ Ֆբ-ն էլ ծրագիր արդեն երկու տարի ա կլինի չունեմ, բայց մեկ ա բռաուզերով երկար մնում եմ ու մինչեւ հիմա միակ լուծումը ֆբ-ն մի քանի օրով ապաակտիվացնելն ա հենց սկսում եմ շատ երկար մնալ։ Ու իրոք օգնում ա՝ որոշ ժամանակ ֆբ-ի մասին չեմ էլ հիշում։

    Մեկ էլ էն գրքի տեխնիկաներից «վաղվա օրվա մասին մտածելու»-նն եմ օգտագործում։ Ասում ա, որ եթե ուզում ես ասենք ծխես, ծխի, բայց պիտի հաջորդ օրն էլ էդ քանակությամբ ծխես, էդ պահին սկսում ես գիտակցել, որ էդ վնասը վաղվա օրվա վրա էլ տարածվելու։ Սրանով արդեն 2 օր ա քաղցրավենիք ու շաքար չեմ ուտում ։դ (ամբողջ կյանքը գդալով շոկոլադի կրեմ ու քաղցրի պակասից ագրեսիվ դարձող մարդու համար 2 օրը թիվ ա )
    When you look at your life, in a strange new room, maybe drowning soon, is this the start of it all?

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (16.09.2018), StrangeLittleGirl (14.09.2018)

  9. #5
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,522
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչ մեխանիզմ կարա լինի։ Երևի ընդամենը պետք ա ֆիքսել, թե ինչ իրավիճակներում ա "կորում" ինքնակառավարումը և նման իրավիճակներից առաջ փորձել "գետի հունը փոխել", այլ/նոր կերպ պատասխանել/անել, կամ միգուցե մի քանի վայրկյան դադար տալ ու ոչինչ չանել
    Չէի ասի թե հաճախ է ստացվում, բայց վերջերս ստացվում ա որոշ "գետեր լրիվ այլ, նոր ուղղությամբ տանել" ու "նոր ելքային տվյալներ ստանալ", ու դա ոգևորում ա, որովհետև դա մինի հաղթանակ ա ինքդ քեզ տանջող քո դեմ պայքարում։
    Կարճ
    Կոնկրետ

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Enna Adoly (17.09.2018)

  11. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    31
    Գրառումներ
    22,993
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    15 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Enna Adoly-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր, ասեմ քեզ, որ մեկ-մեկ շատ բարդ ա լինում հասկանալը, թե կոնկրետ ինչը դուրդ չի գալիս էդ պրոցեսի մեջ, մեկ-մեկ ուղեղդ ինքն ա բլոքում էդ հասկանալը, ինձ թվում ա էդ կախված ա նրանից էլ, թե ինչքան ուշադիր ա մարդը հետեւում իր մտքերին ու էմոցիաներին։ Ստեղ արդեն սկսում եմ հանգել ցածր ինքնագնահատակին, նենց որ ստոպ կտամ , ի դեպ՝ կարա՞ ցածր ինքգնահատականը պատճառ լինի թույլ ինքնակառավարում ունենանալու համար։
    Էդ ցածր ինքնագնահատականի հետ կապված մի բան պատմեմ։ Ուրեմն տարիներ առաջ որ մագիստրոսական թեզ էի գրում, ձեռի հետ մի հատ գիրք էի կարդում պրոկրաստինացիայի մասին, որտեղ քննարկում էր պրոկրաստինացիայի տարբեր պատճառները, ու հա՛, պատճառներից մեկը հենց ցածր ինքնագնահատականն էր։ Այսինքն, դիտմամբ էնքան էիր ձգձգում գործդ, որ վերջին վայրկյանին անես, լավ չստացվի, հետո ասես՝ այ որ ժամանակ լիներ, ավելի լավ կանեի։ Էդ որ հայտնաբերեցի, սկսեցի գոնե էդ հողի վրա պրոկրաստինացիա էլ չանել։

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Enna Adoly (17.09.2018)

  13. #7
    խշշշ... Enna Adoly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,362
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Էդ ցածր ինքնագնահատականի հետ կապված մի բան պատմեմ։ Ուրեմն տարիներ առաջ որ մագիստրոսական թեզ էի գրում, ձեռի հետ մի հատ գիրք էի կարդում պրոկրաստինացիայի մասին, որտեղ քննարկում էր պրոկրաստինացիայի տարբեր պատճառները, ու հա՛, պատճառներից մեկը հենց ցածր ինքնագնահատականն էր։ Այսինքն, դիտմամբ էնքան էիր ձգձգում գործդ, որ վերջին վայրկյանին անես, լավ չստացվի, հետո ասես՝ այ որ ժամանակ լիներ, ավելի լավ կանեի։ Էդ որ հայտնաբերեցի, սկսեցի գոնե էդ հողի վրա պրոկրաստինացիա էլ չանել։
    Բյուր, իմ մոտ հիմա տենց ա, նույնիսկ ավելի վատ՝ ցածր ինքնագնահատականի պատճառով կոլեգաներիս հետ հարաբերություններս ժամանակ առ ժամանակ ճգնաժամ են ապրում, գործս էլ հետը, չգիտեմ ոնց անեմ, որ համոզեմ ինքս ինձ, որ էդ ամենը իմ ներսում ա մենակ ու միջավայրը ոչ գիտի, ոչ էլ հետաքրքիրա ։Դ
    When you look at your life, in a strange new room, maybe drowning soon, is this the start of it all?

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •