User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 38 հատից

Թեմա: Ակումբը վերակենդանացնելու ստրատեգիա

  1. #1
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ակումբը վերակենդանացնելու ստրատեգիա

    Բարև ձեզ: Ես էս թեման բացում եմ՝ հուսալով ստանալ կարծիքներ՝ ակումբին իր նախկին շունչը ետ վերադաձնելու հետ կապված մի քանի գաղափարների մասին: Հիմնական գաղափարներիս առաջարկություններն ուղղված են Արտակին, քանի որ ինքն ա վերջնական որոշում կայացնողն ու դրանք իրագործողը: Բայց քանի որ ակումբն առաջին հերթին պատկանում է ակումբցիներին՝ ուրախ կլինեմ կարդալ ձեր բոլորի կարծիքները: Առաջարկություններիս շարքը վերնագրում եմ «Եթե ես Չուկը լինեի»: 1. Ֆեյսբուքյան տարրեր կմտցնեի ակումբում (ուշադրություն. ոչ թե կֆեյսբուքացնե՛ի ակումբը, այլ ներկա դրությամբ ամենաուժեղ տիրող համաշխարհային մեքենայից մի քանի տարրեր կմտցնեի. մասնավորապես կհանեի շնորհակալություն տալու սիստեմը և դրանք կփոխարինեի ֆեյսբուքյան էմոջիներով (smile, laugh, thumbs up, love, cry, , :grr). 2. Կհանեի գրանցման սիստեմը: Ժամանակի հետ քայլել ա պետք ու քանի որ մենք ֆեյսբուքից շատ ետ ենք մնացել (ակումբը կնմանեցնեի մի փոշոտ, բայց շատ լավ գրքի, որն ընկել ա պահարանի ետևն ու տարիներով մնացել ա. իրան հանել ա պետք ու թափ ա պետք տալ) ու հաշվի առնելով էն փաստը, որ էս օրերին ֆեյսբուքում հայերեն գրել են արդեն սովորում նույնիսկ առաջվա էն մասսաները, որոնց երբեք նույնիսկ չէինք էլ պատկերացնի համակարգչի դիմաց… և օրեցօր ֆեյսբուքահայությունը դառնում ա ավելի ակտիվ ու հայատառ… ըստ այդմ՝ պետք է իրենց գայթակղել դեպի ակումբ: Գրանցման համակարգը շատ երկար պրոցես ա ու մարդը համբերություն չի ունենա էդքան էտապներով անցնի: Մեզ պետք ա իրան հնարավորություն տալ՝ արագի մեջ մտնելու ու մասնակցելու քննարկումներին: Միանգամից մտնի, մականունը գրի ու մտնի գրառում անի: Իհարկե հատուկ պիտի կոդ գրվի, որ նույն IP-ից նույն մարդը մի քանի մականուններով չմտնի ու իր մականունը միշտ ասոցացվի իր IP-ի կամ email-ի հետ: Հավատացեք, գրանցման համակարգն, ըստ իս, էն բաներից ա, որն առաջինն ա վանում՝ ակումբը նոր բացահայտած օգտատիրոջը նորից ետ վերադառնալու ցանկություն ունենալու: Քանի որ ինքը մտնում տեսնում ա ասենք՝ թեժ քննարկում ա գնում… ու ուզում ա մասնակցի, բայց քլիք ա անում ու իրանից պահանջում են գրանցվել, որն էլ Աստված գիտի քանի օրում ադմինը կվալիդացնի: Այսինքն ինքը հիասթափվում ա ու ակումբի էջը փակում ա: Եթե ես Չուկը լինեի՝ գրանցումը կհանեի: 3-րդ և ամենագլխավոր կետ. ֆեյսբուքում օֆիցիալ էջ կբացեի ակումբի ու ամեն մի թեժ ու հետաքրքիր թեմայի հետ կապված կսարքեի աֆիշաներ ու շեյր անել կտայի պրոֆիլից պրոֆիլ: Ուղիղ հղումով՝ դեպի ակումբ: Օրինակ, պատկերացրեք՝ հղումով աֆիշ՝ «Գիտեի՞ք ակումբում այսօրվա ամենաթեժ քննարկման թեմա՞ն». և կտայի վերնագիրը ու տենց՝ տարբեր անոնսներ՝ տարբեր ընթացիկ թեմաների հետ կապված որն անընդմեջ ձեռից ձեռ share պիտի արվի: Հլը որ էս 3 գլխավոր կետերի մասին կուզեի կարդալ Արտակի ու ակումբցիների կարծիքը: Շնորհակալություն:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tiger29 (11.09.2018), Աթեիստ (11.09.2018)

  3. #2
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,013
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերնագիրը դուր(ը)ս չի գալիս. Ակումբը կենդանի է` անգամ իր ամենապասիվ ժամանակներում։ Ինքն էլ իր կյանքն ունի, որն ապրում է էնպես, ինչպես ապրում է։ Հների գնալ-գալով, նորերի մերթընդմերթ կայծկլտալով ու անհետանալով, մշտականների մեծ սիրով, մի քանիսի էլ` սիրել-ատելով ։)

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (10.09.2018), boooooooom (11.09.2018), Sambitbaba (11.09.2018), Աթեիստ (11.09.2018), Մուշու (11.09.2018), Տրիբուն (11.09.2018)

  5. #3
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ նպատակը ո՞րն է ակումբը ակտիվացնելու։

  6. #4
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ նպատակը ո՞րն է ակումբը ակտիվացնելու։
    Հմ… չեմ կարող հարցիդ ստույգ պատասխան տալ: Կարծում եմ՝ ակումբցիներից շատերը կուզենային ակումբը լեցուն և ակտիվ տեսնել: Չնայած որ չի բացառվում, որ սխալվում եմ:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (11.09.2018)

  8. #5
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,712
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Adam-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարև ձեզ: Ես էս թեման բացում եմ՝ հուսալով ստանալ կարծիքներ՝ ակումբին իր նախկին շունչը ետ վերադաձնելու հետ կապված մի քանի գաղափարների մասին: Հիմնական գաղափարներիս առաջարկություններն ուղղված են Արտակին, քանի որ ինքն ա վերջնական որոշում կայացնողն ու դրանք իրագործողը: Բայց քանի որ ակումբն առաջին հերթին պատկանում է ակումբցիներին՝ ուրախ կլինեմ կարդալ ձեր բոլորի կարծիքները: Առաջարկություններիս շարքը վերնագրում եմ «Եթե ես Չուկը լինեի»: 1. Ֆեյսբուքյան տարրեր կմտցնեի ակումբում (ուշադրություն. ոչ թե կֆեյսբուքացնե՛ի ակումբը, այլ ներկա դրությամբ ամենաուժեղ տիրող համաշխարհային մեքենայից մի քանի տարրեր կմտցնեի. մասնավորապես կհանեի շնորհակալություն տալու սիստեմը և դրանք կփոխարինեի ֆեյսբուքյան էմոջիներով (smile, laugh, thumbs up, love, cry, , :grr). 2. Կհանեի գրանցման սիստեմը: Ժամանակի հետ քայլել ա պետք ու քանի որ մենք ֆեյսբուքից շատ ետ ենք մնացել (ակումբը կնմանեցնեի մի փոշոտ, բայց շատ լավ գրքի, որն ընկել ա պահարանի ետևն ու տարիներով մնացել ա. իրան հանել ա պետք ու թափ ա պետք տալ) ու հաշվի առնելով էն փաստը, որ էս օրերին ֆեյսբուքում հայերեն գրել են արդեն սովորում նույնիսկ առաջվա էն մասսաները, որոնց երբեք նույնիսկ չէինք էլ պատկերացնի համակարգչի դիմաց… և օրեցօր ֆեյսբուքահայությունը դառնում ա ավելի ակտիվ ու հայատառ… ըստ այդմ՝ պետք է իրենց գայթակղել դեպի ակումբ: Գրանցման համակարգը շատ երկար պրոցես ա ու մարդը համբերություն չի ունենա էդքան էտապներով անցնի: Մեզ պետք ա իրան հնարավորություն տալ՝ արագի մեջ մտնելու ու մասնակցելու քննարկումներին: Միանգամից մտնի, մականունը գրի ու մտնի գրառում անի: Իհարկե հատուկ պիտի կոդ գրվի, որ նույն IP-ից նույն մարդը մի քանի մականուններով չմտնի ու իր մականունը միշտ ասոցացվի իր IP-ի կամ email-ի հետ: Հավատացեք, գրանցման համակարգն, ըստ իս, էն բաներից ա, որն առաջինն ա վանում՝ ակումբը նոր բացահայտած օգտատիրոջը նորից ետ վերադառնալու ցանկություն ունենալու: Քանի որ ինքը մտնում տեսնում ա ասենք՝ թեժ քննարկում ա գնում… ու ուզում ա մասնակցի, բայց քլիք ա անում ու իրանից պահանջում են գրանցվել, որն էլ Աստված գիտի քանի օրում ադմինը կվալիդացնի: Այսինքն ինքը հիասթափվում ա ու ակումբի էջը փակում ա: Եթե ես Չուկը լինեի՝ գրանցումը կհանեի: 3-րդ և ամենագլխավոր կետ. ֆեյսբուքում օֆիցիալ էջ կբացեի ակումբի ու ամեն մի թեժ ու հետաքրքիր թեմայի հետ կապված կսարքեի աֆիշաներ ու շեյր անել կտայի պրոֆիլից պրոֆիլ: Ուղիղ հղումով՝ դեպի ակումբ: Օրինակ, պատկերացրեք՝ հղումով աֆիշ՝ «Գիտեի՞ք ակումբում այսօրվա ամենաթեժ քննարկման թեմա՞ն». և կտայի վերնագիրը ու տենց՝ տարբեր անոնսներ՝ տարբեր ընթացիկ թեմաների հետ կապված որն անընդմեջ ձեռից ձեռ share պիտի արվի: Հլը որ էս 3 գլխավոր կետերի մասին կուզեի կարդալ Արտակի ու ակումբցիների կարծիքը: Շնորհակալություն:
    Ադամ ջան, առայժմ ասեմ, որ քո նշածներից մի մասն արդեն վաղուց արված ա: Օրինակ, գրանցման հաստատումը հանված ա. պարզապես գրանցվում են ու վերջ, Ադմինի հաստատման կարիք չկա էլ: Ակումբը Ֆեյսբուքում վաղուց (տարիներ առաջվանից) ունի պաշտոնական էջ, որին բազմաթիվ ակումբցիներ են հետևում, թիվը չեմ հիշում, կնայեմ, կգրեմ հետո: Էդ էջում պարբերաբար հենց ասածիդ պես գրավիչ հայտարարության տեսքով տեղեկացվում ա կարևոր իրադարձությունների, հետաքրքիր, թեժ քննարկվող թեմաների մասին:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  9. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (11.09.2018), enna (11.09.2018), Sambitbaba (11.09.2018), Աթեիստ (11.09.2018), Տրիբուն (11.09.2018)

  10. #6
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,712
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ ընդհանուր ակտիվացման-պասիվացման հետ կապված մի ժամանակ ես էլ էի շատ դարդ անում, թե ինչի ա պասիվ, ակտիվացնենք, էս անենք, էն անենք, հիմա մտածում եմ, որ կարիք չկա հատուկ ինչ-որ միջոցներ ձեռնարկելու, մեզ կոտորելու: Թող իրա բնական հունով գնա: Չեմ կարծում, թե մոտակա տասնամյակում վերջնականապես մեռնի: Իսկ պասիվությունն անձամբ ինձ վաղուց արդեն չի հուզում. երբ որ պետք ա լինում, ակտիվանում ա: Երբ որ բավարար քանակով մարդիկ իսկապես ցանկանան, որ ակտիվանա, հաստատ կակտիվանա, եթե չի ակտիվանում, ուրեմն տվյալ պահին բավարար քանակով դա ցանկացողներ չկան: Պետք չի զոռով ակտիվացնել: Նման ակտիվացման բազմաթիվ փորձերը ցույց են տվել, որ դա միայն ժամանակավոր ա ազդում:

    Ընդհանրապես նորմալ ա, իհարկե, որ ժամանակ առ ժամանակ ինչ-որ թարմացումներ, փոփոխություններ լինեն` այսպես ասած` ժամանակին համընթաց քայլելու շրջանակներում, ու նման բաներ իրականում արվում էլ են Ակումբում, նենց չի, որ բացման օրվանից լրիվ նույն ֆորմատով, նույն կարգերով ա գործում Ակումբը. հա էլ լինում են տարատեսակ նորամուծություններ, բարեփոխումներ: Բայց ամեն գնով Ֆեյսբուքին նմանվելու իմաստ չեմ տեսնում: Ֆորումն ու Ֆեյսբուքը լրիվ տարբեր ֆորմատի հարթակներ են` տարբեր գործառույթներով: Անձամբ ինձ Ակումբը դուր ա գալիս նաև նրանով, որ հեչ նման չի Ֆեյսբուքին, ու հեչ ցանկություն չունեմ, որ Ֆեյսբուքը նախընտրող մարդկանց գրավելու համար Ակումբը դարձնենք Ֆեյսբուքի նման: Կարծում եմ` ամեն մարդ գտնում և մնում ա էն միջավայրում, որն իրան ավելի հոգեհարազատ և/կամ հարմար ա:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  11. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (11.09.2018), boooooooom (18.09.2018), Cassiopeia (18.09.2018), enna (11.09.2018), Lion (11.09.2018), Sambitbaba (17.09.2018), Տրիբուն (11.09.2018)

  12. #7
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    սթրեթըջի

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (11.09.2018)

  14. #8
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ես անպայման կկարդամ ու կարծիքս հիմնավոր կգրեմ, բայց էս պահին կարող եմ ասել, որ քո վերջին օրերին ակումբում արածը սաղ «քննարկված սթրեթջիներն» ծալած ունի ))

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (11.09.2018), Հայկօ (12.09.2018)

  16. #9
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,712
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Լեո-ի խոսքերից Նայել գրառումը
    սթրեթըջի
    Փոխեցի, «ստրատեգիա» դարձրի, չնայած հայերեն բառը «ռազմավարությունն» ա:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Interdenominational (12.09.2018), Լեո (18.09.2018)

  18. #10
    Դիտարկում... Interdenominational-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.05.2009
    Տարիք
    43
    Գրառումներ
    587
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թեմայավրեպ չեմ: Որոշակիորեն:
    Մեկ-մեկ Ակումբ եմ մտնում տեղեկանալու անցուդարձից (լավ՝ ամեն օր, խոստովանեմ): Ամեն ինչի անցուդարձից: Մեկ այլ կարգի բարի ժպիտով էի ծանոթանում Գաղթականի՝ աշխարհի չգիտեմ ինչ նորությունները խնամքով ներկայացնելու հետևողականությանը...
    Բյուրի՝ օպերատիվ ու իրատեսական ընդվզումներին... Ծլնգի՝ ներշնչյալ, երկարաշունչ ճառերին, որոնից միայն առաջին ու վերջին տողը ընթերցելը ամբողջացնում է ասելիքը... Ու Պոեզիա բաժինը... որն ի տարբերություն "Գրանիշի"՝ մի անաղարտ օազիս է ինձ համար...
    Արտակի քաղաքական պրովոկացիաները, որոնք իմ օծանելիքի պես՝ եթե չարաշահես, բուրմունքի փոխարեն վանելու էֆեկտն ունեն (կներես)...

    Ու հիմա... եթե թույլ տաք, ես միայն Ակումբի պրիզմայի միջով կուզենայի տեսաբանել, որովհետև հետաքրքիր է, որ ոմանք պիտի հակընդդեմ դիրք ընդունեն, որպես թե հռոմեական լեգիոներ՝ մերոնք հզոր ու հարձակողական են, ես էլ՝ գրոհի կարևոր մասն եմ, ավե ինձ:
    Այսօրվա ինչ-որ տխմար հրապարակում: Հեռախոսազրույցի: Բանալիային դիրքի ու պաշտոնի անձինք, որոնք դեպքերի բերումով քննարկում են կարևոր, մտահոգիչ հարցեր, որոնք հիրավի օպերատիվ լուծումների կարիք ունեն: Միգուցե պատկերավոր ասած՝ չալաղաջի հերթական դեգուստացիան քննարկեին, բայց իրենց բաժին հասած բախտն ու կոչումը՝ իրենց պատմականացելու ու աշխատելու է մղում: Անսովոր է: Կվարժվեն, ու վարժվում են: Սովետական ինստիտուցիոնալ մարսողությունը մեկ-մեկ ներկայիս իրականության փսխումների ռեակցիաներ պիտի առաջացնի:
    Խղճացի կգբ-ի պետին, որը գաղտնի թղթապանակների հետ քիչ էր մնում նաև իր բնակարանի կոմունալի չեկերը ներկայացներ բերանբաց լրագրողներին... Խղճացի, ու մտովի այս անգամ հիրավի սատարեցի Վարչապետին, որը դեռ շատ թնճուկներ պիտի մաստանի, լուծի՝ ըստ որում հավասարակշռելով հասարակի հասկանալի ընդվզումներն ու պուտինյան զուսպ մռլտոցները: Որոնցից, մեր մեջ ասած՝ մենք զատուղի փնտրելու ոչ հալ, ու ոչ էլ ուղի ունենք: Դեռևս: Ու ակումբային գլխիվայր Քոչարյանը ոչ մի բան չի խորհրդանշի... Դեռևս:
    Եթե միայն քաղաքական առոգանությունը ներկայիս Ակումբի: Որի Գրականությանն ու Պոեզիային ես կարոտում եմ...

  19. #11
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ակումբի հիմա արդեն դժվար ա վերակենդանացնել, քանի որ մեր սիրած ընդդիմադիր ակումբը մի օրում դառավ իշխանական (
    Իսկ լուրջ, մի բան կա, որ կուզեյի ակումբում ավելացվեր, որը կօգներ նաև տեսանելիությունը բարձրացնել՝ դա պոստերի տակ սոցիալական մեդիայում տարածելու կամ շեյր անելու կնոպկաներ ավելացնելնա։ Համ տեսանելիությունը կմեծացնի, շատ թեմաներ կա, որ ստեղից կարելի շեյր անել, համ հետաքրքրությունը կբարձրացնի։

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (18.09.2018), Տրիբուն (17.09.2018)

  21. #12
    խշշշ... enna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,535
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ես ակումբ ավելի հաճախ չեմ մտնում քաղաքական թեմաները գերակշռելու ու մյուս թեմաների պասիվ լինելու պատճառով։ Ֆբ-ում ու ընդհանուր սաղ կայքերում քաղաքական դեբատներ են գնում ու հաստատ քաղաքական թեմայով լրացուցիչ աղբյուրի կարիք չեմ ունենում

  22. #13
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Enna Adoly-ի խոսքերից Նայել գրառումը
    ես ակումբ ավելի հաճախ չեմ մտնում քաղաքական թեմաները գերակշռելու ու մյուս թեմաների պասիվ լինելու պատճառով։ Ֆբ-ում ու ընդհանուր սաղ կայքերում քաղաքական դեբատներ են գնում ու հաստատ քաղաքական թեմայով լրացուցիչ աղբյուրի կարիք չեմ ունենում
    Ակումբը մի քանի տասնյակ խումբ ունի ու մի հատկությունը կամ խիստ ընդդիմադիր են լինում քննարկումներ կամ խիստ իշխանական՝ կախվածա տարուց, եղանակային պայմաններից ու տեղատվության ժամերից։
    Իսկ քաղաքական քննարկումների առումով, ակումբը աչքի է ընկնում ավելի լուրջ ու փաստարկված և հայատառ քննարկումներով՝արդեն ստաժավոր և հարգված վերլուծաբանների կողմից, ի հակադրություն ՖԲ-ի ոչ պակաս հեղինակավոր, բայց քիչ փորձառու քաղմեկնաբանների կողմից տարբեր լրատվականների քոմմենթներում շարադրված SERJIK@ TURKA, HORKURI GANZ ոճի ովերլուծությունների ու քաղաքական էսսեների։

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (17.09.2018), Գաղթական (17.09.2018)

  24. #14
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Enna Adoly-ի խոսքերից Նայել գրառումը
    ես ակումբ ավելի հաճախ չեմ մտնում քաղաքական թեմաները գերակշռելու ու մյուս թեմաների պասիվ լինելու պատճառով։ Ֆբ-ում ու ընդհանուր սաղ կայքերում քաղաքական դեբատներ են գնում ու հաստատ քաղաքական թեմայով լրացուցիչ աղբյուրի կարիք չեմ ունենում
    Ես այսպես եմ հասկանում, որ շատերը կարող էին Էննայի այս խոսքերը գրել: Հենա, Ինտերդեմոնի... թու, դենոմինացիոնալն էլ մոտավորապես նույնն է գրում, որ ինչ-որ բանի պակաս ունի...
    Հա, հասկանում եմ, քաղաքականն այսօրվա ակումբային կյանքի հսկայական մասն է կազմում: Դե հիմա ինչ արած, այդ վիճակն է այսօր Հայաստանում, ամբողջ աշխարհի հայերի մեջ... Ու կամաց-կամաց, համոզված եմ, ամեն ինչ նորից իր հունի մեջ կընկնի, Ակումբը նորից կսկսի ապրել ավելի հավասարակշռված կյանքով:
    Բայց ինչն ինձ դուր չի գալիս նման գրառումներում, որ ստեղծվում է այնպիսի տպավորություն, որ մարդիկ Ակումբին նայում են որպես կթան կովի, այսինքն գան, իրենց բաժինը ստանան, գնան:
    Ժողովուրդ, իսկ ինչու՞ չփորձել անձամբ լցնել ձեզ դատարկ թվացող այդ տեղերը: Ինչ է, ինչ-որ մեկը ձեր ձեռքը բռնու՞մ է, ասում է, հանկարծ նման բան չանե՞ք...
    Դուր չի գալիս քաղաքականությունը, ստեղծեք տուրիզմի թեմա, գրառումներ արեք ստեղծագործական բաժնում, բացեք ձեր ուզեցած թեմաները, քննարկեք: Ինչու՞ եք ուրիշների արածներին նայում: Արեք ձեր քայլերը վերջապես, ձեր երկրի, ձեր ամբողջ ազգի դրոշակն են այսօր այս բառերը դառել, իսկ դուք դեռ շարունակում եք նայել ուրիշների քայլերի՞ն... Հետո էլ ասում եք, որ ոչինչ չի՞ փոխվում...
    Արթնացրեք ձեզ, կենդանացրեք ձեզ ու ձեր միջոցով Ակումբն էլ կենդանի կմնա, մի՞թե դա պարզ չէ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  25. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tiger29 (17.09.2018), Գաղթական (17.09.2018), Ուլուանա (18.09.2018)

  26. #15
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես այսպես եմ հասկանում, որ շատերը կարող էին Էննայի այս խոսքերը գրել: Հենա, Ինտերդեմոնի... թու, դենոմինացիոնալն էլ մոտավորապես նույնն է գրում, որ ինչ-որ բանի պակաս ունի...
    Հա, հասկանում եմ, քաղաքականն այսօրվա ակումբային կյանքի հսկայական մասն է կազմում: Դե հիմա ինչ արած, այդ վիճակն է այսօր Հայաստանում, ամբողջ աշխարհի հայերի մեջ... Ու կամաց-կամաց, համոզված եմ, ամեն ինչ նորից իր հունի մեջ կընկնի, Ակումբը նորից կսկսի ապրել ավելի հավասարակշռված կյանքով:
    Բայց ինչն ինձ դուր չի գալիս նման գրառումներում, որ ստեղծվում է այնպիսի տպավորություն, որ մարդիկ Ակումբին նայում են որպես կթան կովի, այսինքն գան, իրենց բաժինը ստանան, գնան:
    Ժողովուրդ, իսկ ինչու՞ չփորձել անձամբ լցնել ձեզ դատարկ թվացող այդ տեղերը: Ինչ է, ինչ-որ մեկը ձեր ձեռքը բռնու՞մ է, ասում է, հանկարծ նման բան չանե՞ք...
    Դուր չի գալիս քաղաքականությունը, ստեղծեք տուրիզմի թեմա, գրառումներ արեք ստեղծագործական բաժնում, բացեք ձեր ուզեցած թեմաները, քննարկեք: Ինչու՞ եք ուրիշների արածներին նայում: Արեք ձեր քայլերը վերջապես, ձեր երկրի, ձեր ամբողջ ազգի դրոշակն են այսօր այս բառերը դառել, իսկ դուք դեռ շարունակում եք նայել ուրիշների քայլերի՞ն... Հետո էլ ասում եք, որ ոչինչ չի՞ փոխվում...
    Արթնացրեք ձեզ, կենդանացրեք ձեզ ու ձեր միջոցով Ակումբն էլ կենդանի կմնա, մի՞թե դա պարզ չէ:
    Սամ ջան, էն ա, Ադամը թեման թեմայի հետևից բացում ա, ու՞ր ա ակտիվություն։ Էննան էլ ա բացել, բայց մի երկու գրառում հետ մեռնում են բոլոր նոր թեմաները։ Ես ահավոր շատ ուզում եմ գրականության բաժնում ակտիվ քննարկումներ տեսնել, բայց էլի չկա, չի ստացվում։ Մարդկանց մենակ քաղաքականությունն ա հետաքրքրում ու դրան զուգահեռ տեղը տեղին իրար վիրավորելը, հո զոռով չի։

  27. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (17.09.2018), Sambitbaba (17.09.2018), Ծլնգ (17.09.2018)

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •