Իսկ ընդհանուր ակտիվացման-պասիվացման հետ կապված մի ժամանակ ես էլ էի շատ դարդ անում, թե ինչի ա պասիվ, ակտիվացնենք, էս անենք, էն անենք, հիմա մտածում եմ, որ կարիք չկա հատուկ ինչ-որ միջոցներ ձեռնարկելու, մեզ կոտորելու: Թող իրա բնական հունով գնա: Չեմ կարծում, թե մոտակա տասնամյակում վերջնականապես մեռնի: Իսկ պասիվությունն անձամբ ինձ վաղուց արդեն չի հուզում. երբ որ պետք ա լինում, ակտիվանում ա: Երբ որ բավարար քանակով մարդիկ իսկապես ցանկանան, որ ակտիվանա, հաստատ կակտիվանա, եթե չի ակտիվանում, ուրեմն տվյալ պահին բավարար քանակով դա ցանկացողներ չկան: Պետք չի զոռով ակտիվացնել: Նման ակտիվացման բազմաթիվ փորձերը ցույց են տվել, որ դա միայն ժամանակավոր ա ազդում:
Ընդհանրապես նորմալ ա, իհարկե, որ ժամանակ առ ժամանակ ինչ-որ թարմացումներ, փոփոխություններ լինեն` այսպես ասած` ժամանակին համընթաց քայլելու շրջանակներում, ու նման բաներ իրականում արվում էլ են Ակումբում, նենց չի, որ բացման օրվանից լրիվ նույն ֆորմատով, նույն կարգերով ա գործում Ակումբը. հա էլ լինում են տարատեսակ նորամուծություններ, բարեփոխումներ: Բայց ամեն գնով Ֆեյսբուքին նմանվելու իմաստ չեմ տեսնում: Ֆորումն ու Ֆեյսբուքը լրիվ տարբեր ֆորմատի հարթակներ են` տարբեր գործառույթներով: Անձամբ ինձ Ակումբը դուր ա գալիս նաև նրանով, որ հեչ նման չի Ֆեյսբուքին, ու հեչ ցանկություն չունեմ, որ Ֆեյսբուքը նախընտրող մարդկանց գրավելու համար Ակումբը դարձնենք Ֆեյսբուքի նման: Կարծում եմ` ամեն մարդ գտնում և մնում ա էն միջավայրում, որն իրան ավելի հոգեհարազատ և/կամ հարմար ա:
Էջանիշներ