User Tag List

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 38 հատից

Թեմա: Ակումբը վերակենդանացնելու ստրատեգիա

  1. #16
    խշշշ... Enna Adoly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,381
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
    Ակումբը մի քանի տասնյակ խումբ ունի ու մի հատկությունը կամ խիստ ընդդիմադիր են լինում քննարկումներ կամ խիստ իշխանական՝ կախվածա տարուց, եղանակային պայմաններից ու տեղատվության ժամերից։
    Իսկ քաղաքական քննարկումների առումով, ակումբը աչքի է ընկնում ավելի լուրջ ու փաստարկված և հայատառ քննարկումներով՝արդեն ստաժավոր և հարգված վերլուծաբանների կողմից, ի հակադրություն ՖԲ-ի ոչ պակաս հեղինակավոր, բայց քիչ փորձառու քաղմեկնաբանների կողմից տարբեր լրատվականների քոմմենթներում շարադրված SERJIK@ TURKA, HORKURI GANZ ոճի ովերլուծությունների ու քաղաքական էսսեների։
    SERJIK@ TURKA, HORKURI GANZ էս տիպի գրառումները կախված ա մարդու ֆրենդլիստից ու էդ էլ կարելի ա ընտրել, առանձնապես չեմ մասնակցել քաղաքական քննարկումներին, բայց իմ ասածը ոչ մի ձեւ չի ասում, որ քաղաքական քննարկումներ չլինեն, այլ որ մենակ քաղաքական քննարկումների համար չդառնա ակումբը։
    When you look at your life, in a strange new room, maybe drowning soon, is this the start of it all?

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (17.09.2018), Sambitbaba (17.09.2018), StrangeLittleGirl (17.09.2018)

  3. #17
    խշշշ... Enna Adoly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,381
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ, իսկ ինչու՞ չփորձել անձամբ լցնել ձեզ դատարկ թվացող այդ տեղերը: Ինչ է, ինչ-որ մեկը ձեր ձեռքը բռնու՞մ է, ասում է, հանկարծ նման բան չանե՞ք...
    Դուր չի գալիս քաղաքականությունը, ստեղծեք տուրիզմի թեմա, գրառումներ արեք ստեղծագործական բաժնում, բացեք ձեր ուզեցած թեմաները, քննարկեք: Ինչու՞ եք ուրիշների արածներին նայում: Արեք ձեր քայլերը վերջապես, ձեր երկրի, ձեր ամբողջ ազգի դրոշակն են այսօր այս բառերը դառել, իսկ դուք դեռ շարունակում եք նայել ուրիշների քայլերի՞ն... Հետո էլ ասում եք, որ ոչինչ չի՞ փոխվում...
    Արթնացրեք ձեզ, կենդանացրեք ձեզ ու ձեր միջոցով Ակումբն էլ կենդանի կմնա, մի՞թե դա պարզ չէ:
    Ո՞վ ասաց քայլեր չեն արվել կամ արվում։ Թեման կբացես, բայց այ մենակ-մենակ քննարկում անելը էնքան էլ հետաքրքիր չի ու երկար կյանք չունի։
    When you look at your life, in a strange new room, maybe drowning soon, is this the start of it all?

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (17.09.2018)

  5. #18
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,252
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Սամ ջան, էն ա, Ադամը թեման թեմայի հետևից բացում ա, ու՞ր ա ակտիվություն։ Էննան էլ ա բացել, բայց մի երկու գրառում հետ մեռնում են բոլոր նոր թեմաները։ Ես ահավոր շատ ուզում եմ գրականության բաժնում ակտիվ քննարկումներ տեսնել, բայց էլի չկա, չի ստացվում։ Մարդկանց մենակ քաղաքականությունն ա հետաքրքրում ու դրան զուգահեռ տեղը տեղին իրար վիրավորելը, հո զոռով չի։
    Հա, Բյուր ջան, բան չունեմ ասելու, ու ոչ էլ Էննայի խաթրին եմ ուզում կպնել: Հա, մենք բոլորս էլ հայ ենք, ու մեզանից ամեն մեկը ավելի լավ գիտի, թե որն է ճիշտը, դրա համար էլ քաղաքականության թեմաներում երկիր ենք կառուցում: Բայց սա անցումնային պահ է ընդամենը, կանցնի-կգնա:
    Ես քեզ ասելու բան չունեմ, դու Ակումբի զարկերակն ես ինձ համար... Ես չեմ կարծում, թե կա էլի ինչ-որ մեկը մեր մեջ, որ քո զբաղվածությունն ունենա: Բայց արդյո՞ք դու որևէ նշանակություն տալիս ես նրան, թե որ թեմայում ինչ են խոսում, քեզ համար դա կապ չունի, ուղղակի կարող է ուրախալի կամ ցանկալի լինել-չլինել ինչ-որ բան: Բայց դու միշտ Ակումբում ես: Իսկ վերցրու հենց նույն Էննային...

    Էննա ջան, խնդրում եմ, մի նեղացիր, լա՞վ: Ես միշտ էլ սիրել եմ քեզ ու հաստատ մեկն եմ նրանցից, ով կարոտում է քեզ ու զգում է քո պակասն Ակումբում: Ընդ որում, քո պասիվությունն Ակումբում սկսվել է էս քաղաքական բաժինների ակտիվացումից շատ ու շատ առաջ... Ես հասկանում եմ, ուսուցում, անձնական կյանք և այլն, և դու միակը չես: Բայց ձեզ բոլորիդ այնքան էլ չի խանգարում շատ ավելի ակտիվ լինել ՖԲ-ում, քան այստեղ, չէ՞: Ես էլ, էն պահերին, երբ ուղեղս դադարում է աշխատել, ժամանակ եմ սպանում ՖԲ-ում: Նույնիսկ պատահում է, որ ինձ համար անհրաժեշտ ինչ-որ բաներ գտնեմ... Բայց ՖԲ-ն երբեք այնպիսի բավարարվածություն, հաճույք չի պատճառել, ինչպես մեր այս ընտանիքը... Այստեղ իրոք կարելի է սիրել, ընկերանալ, ուրախանալ, ցավալ յուրաքանչյուր ակումբցու համար, իսկ հնարավո՞ր է արդյոք, որ ՖԲ-ն նման զգացմունքներ տա... Գիտե՞ս, թե ինձ համար ինչ տարբերություն կա Ակումբի ու ՖԲ-ի մեջ. Ակումբը՝ երբ ուզում ես հանգստանալ ու դուրս ես գալիս զբոսանքի, իսկ ՖԲ-ն՝ երբ ուզում ես հանգստանալ ու պատուհանից նայում ես դրսում զբոսնողներին:

    Բայց զբոսանքի դուրս գալու համար մի բան էլ է անհրաժեշտ. պետք է քայլեր անել...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (17.09.2018)

  7. #19
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,252
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Enna Adoly-ի խոսքերից Նայել գրառումը
    Ո՞վ ասաց քայլեր չեն արվել կամ արվում։ Թեման կբացես, բայց այ մենակ-մենակ քննարկում անելը էնքան էլ հետաքրքիր չի ու երկար կյանք չունի։
    Հա, գիտեմ, Էննա ջան, ես էլ դրա լավ փորձ ունեմ: Բայց մեկ-մեկ հակառակն էլ է լինում, գիտե՞ս: Ես, օրինակ, նման պահերին սովորել եմ արդեն մեղադրել ոչ թե նրանց, ովքեր իմ բացած թեմա չեն մտնում, այլ ինձ, մտածելով, որ հավանաբար հետաքրքիր թեմա չեմ բացել ու մարդկանց չեմ կարողացել հետաքրքրել... Ու չստացված թեման առաջին հերթին խթան է ծառայում ինձ համար մի նոր թեմա փնտրելու, ու եթե ուժ եմ գտնում իմ մեջ, մի այլ թեմա եմ բացում, և այդպես գալիս է մի պահ, որ տեսնում եմ, որ ինչ-որ արդյունք վերջիվերջո կա, որովհետև ինչ-որ բավարարվածության նստվածք մեջս վերջիվերջո մնում է:
    Ուզում եմ ասել, սիրելիս, որ երբ դու քո գործն անում ես, մի օր տեսնում ես, որ դրանում ոչ մի վատ բան չկար, այլ կար լրիվ հակառակը: Ու քեզ համար դա է վերջնական կարևորը՝ քո ստացած դրական էներգիան: Իսկ եթե դու այն ստացել ես, կարող ես համոզված լինել, որ ուրիշներն էլ անպայման ստացել են, անկախ նրանից, տեսնում ես դու դրա արդյունքը, թե ոչ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Enna Adoly (17.09.2018), Աթեիստ (17.09.2018)

  9. #20
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Գրառումներ
    1,782
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ընդհանրապես՝ արդեն տարիներ ա, ինչ հին ակումբցիների հարաբերություններն իրար միջև էլ էն չեն: Քաղաքականությունն ու էմիգրացիոն հարցերը քաքել են ամեն ինչի մեջ: Ու դժվար՝ էլ ակումբի էն հին ու բարի ժամանակները հետ գան: Երևի թե՝ պետք էլ չի: Ստեղ հարցը ֆեյսբուքյան հիվանդությունից կտրվելն ա, ու գալը՝ իմ համար դեպի ավելի հարազատ վիրտուալ օջախ, որը համալրվում է նոր մարդկանցով և պահպանվում՝ շնորհիվ իրար չհոշոտած, խոհեմ հներով: Ակումբն ակտիվացնելու կոնկրետ ի՛մ քայլերը բացարձակ ուղղված չեն հին ու նավթալինոտ, նեղացած ու հեռացած ակումբցիներին հետ բերելով: Բնավ: Ես ուղղակի ուզում եմ սկսել վիրտուալ կյանք վարել էս հարթակում՝ ում հետ որ պատահի: Ինքս լինելով հին ու նավթալինոտ կիսաակումբցի, մեկ-մեկ էլ ուրախությամբ ու նոստալգիայով եմ ինտերակցվում իմ կողմից սիրելի, հին ակումբցիների հետ, որոնց կարոտում եմ ժամանակ առ ժամանակ: Հ.Գ. Ֆեյսբուքում անընդհատ թազա պրոֆիլ ստեղծելուց՝ առաջին հերթին միշտ ակումբցիներին էի ընկերության հայտ տալիս: Կան մարդիկ, որոնց ռեալում սկի չեմ էլ տեսել, կամ շփվել եմ մեկ անգամ ընդամենը: Բայց էն փաստը, որ հին ակումբցի ա՝ արդեն ինձ հոգեհարազատ ա: Ներվերիս շատ ազդի կամ ե՛ս ազդեմ իրա ներվերին՝ անֆոլո կանեմ, կամ ինքը կանի, ինչ ա եղել: Մեծ բան…Կան զգացումներ, որոնք պիտի տան ու անցնեն քաղաքական մոտիվներով կռիվներին, էմիգրացիոն վայրահաչներին և իրար կծողական վերաբերմունքին: Էդ զգացումը կոչվում ա նոստալգիա: Ով ասի նոստալգիա, ասի նաև սեր ու խաղաղություն: Անկախ ամեն ինչից:

  10. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Enna Adoly (17.09.2018), Sambitbaba (18.09.2018), StrangeLittleGirl (18.09.2018), Աթեիստ (17.09.2018), Հայկօ (17.09.2018), Ուլուանա (18.09.2018)

  11. #21
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    33
    Գրառումներ
    24,052
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Adam-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընդհանրապես՝ արդեն տարիներ ա, ինչ հին ակումբցիների հարաբերություններն իրար միջև էլ էն չեն: Քաղաքականությունն ու էմիգրացիոն հարցերը քաքել են ամեն ինչի մեջ: Ու դժվար՝ էլ ակումբի էն հին ու բարի ժամանակները հետ գան: Երևի թե՝ պետք էլ չի: Ստեղ հարցը ֆեյսբուքյան հիվանդությունից կտրվելն ա, ու գալը՝ իմ համար դեպի ավելի հարազատ վիրտուալ օջախ, որը համալրվում է նոր մարդկանցով և պահպանվում՝ շնորհիվ իրար չհոշոտած, խոհեմ հներով: Ակումբն ակտիվացնելու կոնկրետ ի՛մ քայլերը բացարձակ ուղղված չեն հին ու նավթալինոտ, նեղացած ու հեռացած ակումբցիներին հետ բերելով: Բնավ: Ես ուղղակի ուզում եմ սկսել վիրտուալ կյանք վարել էս հարթակում՝ ում հետ որ պատահի: Ինքս լինելով հին ու նավթալինոտ կիսաակումբցի, մեկ-մեկ էլ ուրախությամբ ու նոստալգիայով եմ ինտերակցվում իմ կողմից սիրելի, հին ակումբցիների հետ, որոնց կարոտում եմ ժամանակ առ ժամանակ: Հ.Գ. Ֆեյսբուքում անընդհատ թազա պրոֆիլ ստեղծելուց՝ առաջին հերթին միշտ ակումբցիներին էի ընկերության հայտ տալիս: Կան մարդիկ, որոնց ռեալում սկի չեմ էլ տեսել, կամ շփվել եմ մեկ անգամ ընդամենը: Բայց էն փաստը, որ հին ակումբցի ա՝ արդեն ինձ հոգեհարազատ ա: Ներվերիս շատ ազդի կամ ե՛ս ազդեմ իրա ներվերին՝ անֆոլո կանեմ, կամ ինքը կանի, ինչ ա եղել: Մեծ բան…Կան զգացումներ, որոնք պիտի տան ու անցնեն քաղաքական մոտիվներով կռիվներին, էմիգրացիոն վայրահաչներին և իրար կծողական վերաբերմունքին: Էդ զգացումը կոչվում ա նոստալգիա: Ով ասի նոստալգիա, ասի նաև սեր ու խաղաղություն: Անկախ ամեն ինչից:
    Ադամ ջան, սաղ էս ա։ Դրած ջայլամություն ենք անում, թե սաղ լավ ա։ Բայց իրականում ինչքան շատ ժամանակ ա անցնում, էնքան շատանում են իրար տանել չկարողացող ակումբցիները։ Ու բնականաբար, գրառում անելը դառնում ա պրոբլեմատիկ. մի կողմից, չես ուզում բան գրես, որ քեզ չկծմծեն, մյուղ կողմից էլ գոյության կռվի նման բան ա դարձել. ո՞վ կլինի վերջին մարդը, որ չի հրաժարվի ակումբում գրելուց։

    Ես էլ էի երկար ժամանակ ակումբն ընկալում որպես ֆեյսբուքից տարբերվող հարազատ վիրտուալ տարածք, բայց ժամանակի ընթացքում զգացողությունս փոխվեց։ Ակումբում գրառում անելուց հիմա ահագին զգուշանում եմ, շատ թեմաներից նույնիսկ խուսափում։ Ու տխուր ա, որ սա ընդամենը մի քանի ակումբցու պատճառով ա։ Էդ առումով ֆեյսբուքն ավելի ապահով տարածք ա. գրեթե չունեմ ընկերներ, որոնց իրական կյանքում չեմ տեսել, չունեմ ընկերներ, որոնց հետ իրական կյանքում չեմ ուզում ընկեր լինել։

    Հեսա էս գրառումիցս հետո մի քանի հոգի կգա, կասի՝ չէ, ակումբում սաղ լավ ա, սաղս իրար սիրում ենք, սուտ բաներ ես խոսում, թե հարաբերություններն էն չեն, բայց դե փաստը մնում ա փաստ։ Էդքանը հասկանալու համար հերիք ա քաղաքականություն բաժինը մտնել։

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (18.09.2018), Enna Adoly (18.09.2018)

  13. #22
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    25,108
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    69 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Ինչքա՞ն էլ իրար կծմծենք, օրինակ իմ ու քո հարաբերությունները վա՞տ են:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (18.09.2018), Շինարար (18.09.2018)

  15. #23
    Պատվավոր անդամ Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    5,437
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ադամ ջան, սաղ էս ա։ Դրած ջայլամություն ենք անում, թե սաղ լավ ա։ Բայց իրականում ինչքան շատ ժամանակ ա անցնում, էնքան շատանում են իրար տանել չկարողացող ակումբցիները։ Ու բնականաբար, գրառում անելը դառնում ա պրոբլեմատիկ. մի կողմից, չես ուզում բան գրես, որ քեզ չկծմծեն, մյուղ կողմից էլ գոյության կռվի նման բան ա դարձել. ո՞վ կլինի վերջին մարդը, որ չի հրաժարվի ակումբում գրելուց։

    Ես էլ էի երկար ժամանակ ակումբն ընկալում որպես ֆեյսբուքից տարբերվող հարազատ վիրտուալ տարածք, բայց ժամանակի ընթացքում զգացողությունս փոխվեց։ Ակումբում գրառում անելուց հիմա ահագին զգուշանում եմ, շատ թեմաներից նույնիսկ խուսափում։ Ու տխուր ա, որ սա ընդամենը մի քանի ակումբցու պատճառով ա։ Էդ առումով ֆեյսբուքն ավելի ապահով տարածք ա. գրեթե չունեմ ընկերներ, որոնց իրական կյանքում չեմ տեսել, չունեմ ընկերներ, որոնց հետ իրական կյանքում չեմ ուզում ընկեր լինել։

    Հեսա էս գրառումիցս հետո մի քանի հոգի կգա, կասի՝ չէ, ակումբում սաղ լավ ա, սաղս իրար սիրում ենք, սուտ բաներ ես խոսում, թե հարաբերություններն էն չեն, բայց դե փաստը մնում ա փաստ։ Էդքանը հասկանալու համար հերիք ա քաղաքականություն բաժինը մտնել։
    Քաղաքականության բաժնի քննարկումները կարծում եմ մարդկային հարաբերությունների կամ անձնական վերաբերմունքի, կամ ընկեր լինել չլինելու հետ ոչ մի կապ չունեն, դրանք քաղաքական հայացքների ընդհարումներ են, ու հաճախ շատ կծու, ուղղակի որոշ նրբազգացներ չափից շատ են սրտին մոտ ընդունում, ու անիմաստ:
    Եթե սպորտի հետ համեմատական տանենք, քաղաքականություն բաժինը համարեք բոքս, որտեղ սովորական խաղի ընթացքում դեմքներիդ կտրուկ ու ցավոտ հարվածներ եք ստանալու ու դա ամենուրեք է էդպես, նենց չի, որ ամենաբռիները ակումբի քաղաքականության բաժնի քննարկողներն են: Իմ բնութագրումով, ակումբի քննարկումները համեմատականորեն ահագին քաղաքակիրթ են, եթե համեմատենք ձեր սիրած ֆեյսբուքի հետ:
    Դժվարին հանգամանքներում ժողովրդին կարող է փրկել հերոսությունը, սակայն նրա մեծությունը որոշում է միայն մանր առօրյա առաքինությունների ամբողջությունը:
    Գյուստավ Լեբոն

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Շինարար (18.09.2018), Տրիբուն (18.09.2018)

  17. #24
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,341
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    7 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եսիմ, Բյուր, ես հաճախ չեմ գրում, որովհետև կա՛մ ժամանակ չունեմ, կա՛մ ասելու բան: Դեռ չի եղել, որ նենց կռվի մեջ լինեմ, որ չուզեմ Ակումբ մտնել կամ ինչ-որ մեկի երեսը տեսնել: Երևի առհասարակ ինչ-որ կռվի մեջ չեմ էլ եղել էսքան ժամանակ:
    DIXI
    carpe noctem

  18. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (18.09.2018), Freeman (18.09.2018), ivy (18.09.2018), Sambitbaba (18.09.2018), Շինարար (18.09.2018), Տրիբուն (18.09.2018)

  19. #25
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    33
    Գրառումներ
    24,052
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչքա՞ն էլ իրար կծմծենք, օրինակ իմ ու քո հարաբերությունները վա՞տ են:
    Կծմծելը, հա՛, ազդում ա հարաբերությունների վրա։ Էլ ինչքա՞ն կարանք ձևացնենք, թե չի ազդում։

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Քաղաքականության բաժնի քննարկումները կարծում եմ մարդկային հարաբերությունների կամ անձնական վերաբերմունքի, կամ ընկեր լինել չլինելու հետ ոչ մի կապ չունեն, դրանք քաղաքական հայացքների ընդհարումներ են, ու հաճախ շատ կծու, ուղղակի որոշ նրբազգացներ չափից շատ են սրտին մոտ ընդունում, ու անիմաստ:
    Եթե սպորտի հետ համեմատական տանենք, քաղաքականություն բաժինը համարեք բոքս, որտեղ սովորական խաղի ընթացքում դեմքներիդ կտրուկ ու ցավոտ հարվածներ եք ստանալու ու դա ամենուրեք է էդպես, նենց չի, որ ամենաբռիները ակումբի քաղաքականության բաժնի քննարկողներն են: Իմ բնութագրումով, ակումբի քննարկումները համեմատականորեն ահագին քաղաքակիրթ են, եթե համեմատենք ձեր սիրած ֆեյսբուքի հետ:
    Այ ամբողջ խնդիրը ստեղ ա, որ սաղդ համարում եք՝ օքեյ ա քաղաքականություն բաժնում իրար վիրավորելը։ Ու հա՛, մարդկային հարաբերությունների հետ կապ ունեն, որովհետև երբ մի բան ես ասում, դիմացինդ ասում ա՝ սուտ ես ասում, դեբիլ ես, բան չես հասկանում ու այլ անձնական բնույթի արտահայտություններ, մեկ, երկու, երեք, հետո սկսում ես խուսափել կոնկրետ ակումբցիներից։
    Ինձ ընդհանրապես ավելի հեշտ ա քաղաքական բանավեճերի մեջ մտնել լրիվ ուրիշ հարթակներում (որովհետև, ինչքան էլ զարմանալի լինի, էն հարթակներում, որտեղ բանավեճի մեջ եմ մտնում, անձնական վիրավորանքների չեն անցնում կամ եթե անցնում են, ինձ մեկ ա, որտև էդ մարդկանց հետ էդ բանավեճից դուրս շփում չեմ ունենալու)։ Ու էլի. փոխանակ փորձեք վարքագիծ փոխել, դիմացինին նրբազգաց եք անվանում։ Հա՛, մարդ արարածը նրբազգաց ա։ Սա ես ասում եմ ոչ միայն իմ անունից, այլև լիքը այլ մարդկանց, որոնք ակումբում հայտնվում են մենակ պասիվ կարգավիճակում։

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Enna Adoly (18.09.2018), Sambitbaba (18.09.2018)

  21. #26
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    25,108
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    69 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Կծմծելը, հա՛, ազդում ա հարաբերությունների վրա։ Էլ ինչքա՞ն կարանք ձևացնենք, թե չի ազդում։
    Փաստորեն ես աննորմալ եմ, որտև տարանջատում եմ ասենք քաղաքական թեմայով թեկուզ ամենասուր վեճը ու մարդկային հարաբերությունը դրանից չեմ փոխում։ Բայց դե լավ էր, որ իմացա, որ փաստորեն, ըստ քեզ, մեր հարաբերությունները վատ են։

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  22. #27
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,929
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դե որ սենց անկեղծ խոսակցություն գնաց... ։))

    Ինչի ենք կարծում, որ եթե առօրյա կյանքում մարդկանց հետ հարաբերությունները վերուվարներ են ունենում, վիրտուալում էդպես չի լինելու: Պարզ է, որ էստեղ էլ ամեն բան պատահելու է, ոնց որ սովորական կյանքում: Հնարավոր էլ չի, որ մարդիկ տարիներով շփվեն իրար հետ, ու ամեն ինչ միշտ հալած յուղի պես լինի կամ միշտ քաղցր հարաբերություններ ունենան իրար հետ: Վիրավորվելու էլ են, իրար կծու խոսքեր էլ են ասելու, իրարից բամբասելու էլ են, հետո նորից հաշտվեն, իրար հետ հավեսով զրից անեն, էլի հիասթափվեն մեկի մի ծուռ խոսքից, հոգնեն իրարից, նորից վերագնահատեն հարաբերությունները և էդպես շարունակ:
    Որ նայում եմ, իմ հարաբերություններն էլ մարդկանց հետ տարիների ընթացքում էնքա՜ն են փոխվել Ակումբում, ու էդպես էլ պիտի լիներ. Ակումբից դուրս էլ է նույնը:
    Ակումբն ինձ համար շատ հարազատ միջավայր է, ինչ էլ լինի: Աշխատում եմ ամեն տեսակ կաշկալաշից հեռու մնալ, բայց դե գոնե գրական նախագծերը հերիք են, որ ժամանակ առ ժամանակ մի լավ իրար միս ու ոսկոր կրծենք, ու դա էլ ակումբային կյանքի բնականոն մասն է:
    Հա, ինձ մոտ էլ են եղել ու լինում պահեր, որ մտածում եմ լրիվ կտրվել էս միջավայրից, որովհետև երբեմն ահավոր էներգիա է տանում, երբեմն էլ՝ նաև ժամանակ: Բացի դրանից, լինում է՝ նյարդերիս վրա ազդում է մարդկանց վարքը կամ քննարկումների ձևը: Կամ ինքս եմ անդուր վերաբերմունքի արժանանում՝ ուղիղ կամ անուղղակի ձևով: Հետո երբեմն զայրանում եմ, որ էն պատասխանատվության զգացումը, ինչ ես եմ տածում Ակումբի հանդեպ, ուրիշների մոտ չեմ տեսնում. ամեն դեպքում հասկանում եմ, որ էդ էլ վերջին հաշվով իմ խնդիրն է, ոչ թե իրենց:
    Այնուամենայնիվ էս ամեն ինչի հետ միասին երբեք չի եղել, որ Ակումբը հայհոյեմ, չարախոսեմ կամ փորձեմ միտումնաբար վնասել, կոպիտ ասած՝ «թքեմ մեջը»: Ակումբի հանդեպ ես անկեղծ սեր ունեմ, ինչքան էլ պաթետիկ հնչի, և ուզում եմ, որ էս հարթակը երկար ու սիրուն կյանք ունենա՝ ինձ հետ կամ առանց ինձ:

  23. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (18.09.2018), Enna Adoly (18.09.2018), Freeman (18.09.2018), Sambitbaba (18.09.2018), StrangeLittleGirl (18.09.2018), Աթեիստ (18.09.2018), Անվերնագիր (19.09.2018), Բարեկամ (19.09.2018), Հայկօ (18.09.2018), Ներսես_AM (18.09.2018), Ուլուանա (18.09.2018), Վիշապ (19.09.2018), Տրիբուն (18.09.2018)

  24. #28
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    33
    Գրառումներ
    24,052
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Փաստորեն ես աննորմալ եմ, որտև տարանջատում եմ ասենք քաղաքական թեմայով թեկուզ ամենասուր վեճը ու մարդկային հարաբերությունը դրանից չեմ փոխում։ Բայց դե լավ էր, որ իմացա, որ փաստորեն, ըստ քեզ, մեր հարաբերությունները վատ են։
    Արտ, էլի սևուսպիտակի մեջ մտար Ես որևէ տեղ չեմ ասել, որ մեր հարաբերությունները վատ են, ասել եմ, որ նմանատիպ վարքը քաղաքականություն բաժնում ազդում ա մեր հարաբերությունների վրա։ Ու պարտադիր չի վիրավորանքները հենց ինձ ուղղված լինեն։

  25. #29
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2009
    Գրառումներ
    1,581
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ակումբը էն տեղնա որ իմ պատկերացմամբ ինտերնետից օգտվող ու կյանքի մեջ գոնե մի անգամ գուգլով հայերեն ինչ-որ բան ման եկածը հաստատ տեսել ու մտել ա: Արխիվի պես մի բան, ամեն ինչի մասին ինֆո կա:Իրա վայրիվերումներով հանդերձ ես չեմ հիշի մի ժամանակ որ ակումբը լռիվ պասիվ եղած լինի գոնե ստաբիլ 10-20 օգտ. եղել ա: Քանի քանի սայթեր, ֆորումներ ջնջնվեցին էսքան տարիների ընթացքում զակլադկեքից, բայց ակումբը մնաց ու մնումա միշտ:: Ֆորմալ առումով քանի դեռ @Chuk -ը հոսթինգի փողը մուծում ա

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (19.09.2018)

  27. #30
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,087
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    ․․․․․երբ մի բան ես ասում, դիմացինդ ասում ա՝ սուտ ես ասում, դեբիլ ես, բան չես հասկանում ու այլ անձնական բնույթի արտահայտություններ, մեկ, երկու, երեք, հետո սկսում ես խուսափել կոնկրետ ակումբցիներից։ ․․․
    Ջան, քեզ ո՞վ ա սենց բաներ ասել։ Ասա ականջները քաշենք։

  28. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վիշապ (19.09.2018)

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •