Բելգիայի բաց երկնքում նոր ամպրոպ որոտաց՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության նախօրեին:
Հիմա բոլոր կուսակցությունները, սաղ գործերը թողած, իրենց երիտթևերն են թափ տալիս:
Բանը նրանումա, որ, երկարատև լրագրողական հետաքննության արդյունքում, դիմակազերծվելա մի ուսանողական միություն, որի արմատները ձգվում են Գենտի համալսարանից, բայց որն ամբողջ Ֆլանդրիայում ունի հազարավոր աջակիցներ ու հետևորդներ:
ՈՒ էս միությունը, ի դեմս իր 25-ամյա ղեկավար Դրիս Վան Լանգենհովի, ստեղծել էր գերազանց համակարգված մի ընդհատակյա ցանց, որը գործում էր նպատակաուղղված, խիստ կանոնակարգված ու ամենուր ու բոլոր կուսակցություններում ու միություններում տարածված:
“Schild & Vrienden” (Վահան և ընկերներ) միությունը հրապարակներում ներկայանում էր որպես աջ արմատական ու գլխավորապես հանդես էր գալիս որպես ֆլամանական կենսակերպի ջատագով պահպանողական:
Շատ չերկարացնելով միայն նշեմ, որ մոտ մեկ ժամանոց ռեպորտաժում բացահայտված են միության օնլայն փակ խմբերում քննարկումներն ու ագրեսիվ ծաղրը՝ այլազգիների հանդեպ, մասնավորապես՝ հրեաների, սևամորթների ու մահմեդականների:
Բայց, բացի նացիստական ուղղվածությունից, միությունը նաև հանդես է գալիս կանանց հավասարության, հոլեբիների ու տրանսգենդերների և այլն դեմ:
Ընդ որում՝ միության հիմնադիր ու ղեկավար Դրիսը բազմիցս հանդես է եկել անդամների ֆիզիկական ու զինպատրաստվածության անհրաժեշտության մասին կոչերով:
Ինչպես նաև միությունն ունի իր կապերը եվրոպական երկրներում գործող բոլոր հայտնի ու անհայտ համանման միությունների ու խմբավորումբերի հետ ու մինչև անգամ հրավիրվել ու ջերմ ընդունելության է արժանացել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի կողմից:
Շղթայական ռեակցիա կամ Մի կաթիլ մեղրի պատմությունը.
- ԵՄ զինված ուժերը մասնակցում են Մերձավոր Արևելքի պատերազմներին
- Մահմեդական ծայրահեղականները Ջիհադ են հայտարարում ու բազմաթիվ ահաբեկչություններ իրականացնում եվրոպական երկրներում
- Եվրոպացիները գնալով ավելի ու ավելի են գրգռվում ահաբեկչություններից ու չդադարող միգրացիայից:
Իրենց ծնունդն են առնում տեղական տարաբնույթ ծայրահեղական խմբավորումներ, պաշտամունքի առարկա դարձնում Հիտլերին, հանդես գալիս այլազգիների միգրացիայի դեմ ու սկսում զինվել
- Այս բոլոր նացիստական դրսևորումների առաջնահերթ զոհերն են դառնում եվրոպաբնակ ու իրական ծայրահեղականների հետ ոչ մի կապ չունեցող այլազգի/իմիգրանտ բնակչությունը:
Վերջիններն էլ են գնալով ավելի ու ավելի կատաղում իրենց հանդեպ բացահայտ ու ծածուկ հարձակումներից:
- …
Հարց.
Ո՞Ւր են հասցնելու այս ալիքները,
Ի՞նչ հանգուցալուծում եք տեսնում:
Էջանիշներ