Adam-ի խոսքերից
Բյուր ջան, դու աչքիս տեղյակ չես՝ մարդիկ Հայաստանից փախնելու համար ինչերի են պատրաստ (թե՞ կարծում ես՝ բոլորի ճանապարհները քոնինի պես հարթվում ա ու դռները բացվում են. չէ: Ու թեև քո ինտելեկտն ու պրոֆեսիան կարող ա էդ մարդիկ չունենան՝ Հայաստանից նորմալ կերպով հեռանալու, բայց էդ մարդիկ մնում են մարդ (թեկուզ ոչ խելացի ու ոչ կրթված) ու ճանապարհներ են որոնում՝ արանքը ճղելու: Ու հա, ես համոզված եմ՝ կանե՛ին էդ քայլը: Դրա հետ կապված քեզ ասեմ, որ (հլը շաա՜տ բան դու չգիտես հայ էմիգրանտների մասին աշխարհում, մասնավորապես՝ Ֆրանսիայում) նույն իմ քաղաքում, որտեղ ես եմ ապրում, 7 տարի առաջ կարմիր խաչի համար կամավոր օրալ թարգմանիչ եմ աշխատել ու օրինական կարգավիճակ չստացած հայերի մեջ գիտե՞ս ինչ դեպքեր կային… պատրաստվի. իրենք իրենց կեղտոտ ներարկիչներով շալվարների վրայից սրսկում էին, որ գեպատիտի աստիճան ձեռք բերեն՝ էնքան որ Ֆրանսիան չասի՝ հետ գնացեք: Բա: Էդքանից հետո ծեծվելը թեթև բան եմ համարում:
Էջանիշներ