Բարև ձեզ: էստեղ ես փորձելու եմ տեղադրել ու թարգմանել ամերիկյան ու ֆրանսիական կատակներ և անեկդոտներ, որոնք, թեև երբեմն շա՜տ են զիջում մեր հայկական սուր հումորին, բայցևայնպես ժպիտ ու երբեմն էլ ծիծաղ են պարգևում: Եթե ձեզ հետաքրքիր է ուրիշ ազգերի հումորը և կարոր եք՝ փորձել այն թարգմանել ու միտքը հայերենով տեղ հասցնել էնպես, որ հա՛յն էլ ծիծաղի՝ ապա հրավիրում եմ ձեզ՝ համալրելու բացածս թեման: Ընդամենը մեկ կանոն. հայերեն տարբերակը գրելուց առաջ ներկայացնում ենք օրիգինալը՝ որ լեզվով որ պատահի: Մեկ էլ մի բան. ես ո՛չ անգլերենում, ո՛չ էլ ֆրանսերենում պրոֆեսիոնալ թարգմանիչ չեմ ու թարգմանություններս լինելու են սիրողական մակարդակի վրա:
Էջանիշներ