Շատերը կհամաձայնեն, որ Էմմա Ուաթսոնը ֆիզիկապես անթերի գեղեցկությամբ աղջիկ ա (մեկը՝ ես) ու իրան ու իրա հարցազրույցները նայելուց՝ չես կշտանում իրա քաղցր խոսքից, ամոթխածությունից ու անթերի գեղեցկությունից: Բայց արդյո՞ք ինքը դերասանուհի ա. էն էլ՝ լավ: Ըստ իս՝ չէ: ցավով եմ նշում, բայց Էմմայի տաղանդը դերասանական արվեստում շատ քիչ եմ համարում (Հարրի Փոթթերի իր դերերը չհաշվենք, որտև դրանք մանկական դերասանության դրսևորումներ էին ու առանձնապես չէին աչքի ընկնում իրենց հմտությամբ. բոլորն իրան սիրում էին զուտ eye candy լինելու համար): Ոչ Արանոֆսկու «Նոյի» մեջ ես իրան հավանեցի, ո՛չ էլ Ալեհանդրո Ամենաբարի «Regression »-ում, որտեղ ուղղակի սարսափելի ա խաղում ու դերն էլ հեչ իրան համապատասխան չէր: Մի խոսքով, Emma Watson, զուտ հմայիչ տիկնի՞կ թե՞ նաև դերասանուհի:
Էջանիշներ