User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 25 հատից

Թեմա: Ֆասթֆուդից կախվածություն

  1. #1
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ֆասթֆուդից կախվածություն

    Ժող, ես արդեն տարիներ շարունակ ֆասթֆուդերից կախվածություն ունեմ (չգիտեմ՝ զգացածս կախվածություն ա, թե չէ, որտև շատերդ կարող ա ասեք՝ դա բուլեմիա ա, ուղղակի) ու արդեն 2 ամիս ա չեմ օգտվում ոչ մի տեղից ու ուտում եմ տանը: Հավատացեք՝ դեպրեսիայի սիմպտոմներ եմ սկսել ձեռք բերել: Բայց հենց ասենք գնում եմ KFC-ի հավիկն իրա ֆրի-ով ու մայոնեզով ծորացնում եմ շուրթերիս՝ հոգեկանս տեղն ա գալիս: Կամ Բուրգեր Քինգի մաքսի whopper-ն իրա թաշախուստներով: Ըստ ձեզ, սա կախվածություն ա ֆասթֆուդի՞ց (տենց բան հնարավոր ա՞) … որտև ես բուլեմիայով չեմ տառապում ու տանը ինչքան էլ համով բան լինի ուտելու, մեկ ա՝ էն ֆասթֆուդից ստացած բավարարվածությունը չեմ ստանում: 2 ամիս ա թարգել եմ նաև կոկա կոլան: Ու ինձ լավ չեմ զգում: Ուտում եմ ավսյանկա, նուշ, չրեր, հատապտուղներ, մրգեր, գազարի սոկ եմ խմում՝ ինքս պատրաստելով (նույնն էլ խնձորի), ձուկ եմ շատ փորձում ուտել, սխտոր, սոխ ու բանջարեղեն, բայց մեկ ա՝ էլի էն չեմ զգում ինձ: Հենց մտա KFC՝ դառնում եմ հին՝ իմ ամեն գույներով ու էնտուզիազմով ես-ը: Սա կախվածություն ա՞:

  2. #2
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Adam-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուտում եմ ավսյանկա, նուշ, չրեր, հատապտուղներ, մրգեր, գազարի սոկ եմ խմում՝ ինքս պատրաստելով (նույնն էլ խնձորի), ձուկ եմ շատ փորձում ուտել, սխտոր, սոխ ու բանջարեղեն, բայց մեկ ա՝ էլի էն չեմ զգում ինձ: Հենց մտա KFC՝ դառնում եմ հին՝ իմ ամեն գույներով ու էնտուզիազմով ես-ը: Սա կախվածություն ա՞:
    Բա տանը հավ ինչու՞ չես ուտում, եթե KFC-ում հաճույքով ուտում ես։

  3. #3
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Բա տանը հավ ինչու՞ չես ուտում, եթե KFC-ում հաճույքով ուտում ես։
    Հենց էդ ա՝ տանն էլ եմ ուտում: Բայց է՛ն հաճույքը չի ու է՛ն բավարարվածությունը չի: Ինձ թվում ա՝ հոգեբանական ա պրոբլեմս:

  4. #4
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Adam-ի խոսքերից Նայել գրառումը
    Հենց էդ ա՝ տանն էլ եմ ուտում: Բայց է՛ն հաճույքը չի ու է՛ն բավարարվածությունը չի: Ինձ թվում ա՝ հոգեբանական ա պրոբլեմս:
    Գուցե դու պարզապես համեղ չե՞ս պատրաստում
    Դրսի ոչ ֆաստ-ֆուդ ուտելիքն է՞լ չի բավարարում։

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Adam (06.09.2018)

  6. #5
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դժվար ա պատկերացնել ոնց կարելի ա կախվածություն ունենալ մի բանից, որն, ասենք, տապակվել ա նույն ձեթի, որտեղ մի հիսուն անգամ արդեն բան են տապակել, կամ, ասենք, մթերքից, որն էնքան հագեցած ա պահպանիչներով /երկարաժամկետ պահման համար/, որ սկի ստամոքսի մեջ պահպանվում ա մի քանի անգամ ավելի երկար, քան պետք ա, մինչ որ մարսվում ա։
    Գուցե մտածելով էս բաների մասին, հակակրանք առաջանա մեջդ։

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Adam (06.09.2018)

  8. #6
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չլվացված սալաթների /մառոլ/ մասին էլ չեմ ասում

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Adam (06.09.2018)

  10. #7
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարեկամ ջան, հավատա, որ հա: Մարդը որ ֆասթֆուդի հիվանդությամբ ա տառապում՝ իրա մտքով չի էլ անցնում, թե ինչ ձեթի մեջ ա դա պատրաստվել ու ինչ պայմաններում: Կարևորը համն ա ու ստացածս հաճույքը տվյալ պահին: Ինձ թվում ա՝ հոգեբանական ա կախվածությունս զուտ երևի թե ավելի շատը KFC-ի հետ, որտեղ մի քանի տարի առաջ ընկերներով րիտուալ ունեինք (մտնում էինք ըտեղ՝ ուտելու ու կինոթատրոնն էլ կողքը կպած էր. գնում էինք կինո նայելու: Հիմա իրանցից բոլորը գնացել են տարբեր քաղաքներ ու ինչքան էլ նոր ընկերներ ունեմ, բայց երևի թե հին նոստալգիան իրանն անում ա: Երևի էնտեղ գնալով՝ լավ եմ ինձ զգում՝ հիշելով էդ լավ տարիները: One way ջան, հավատա՝ վատ չեմ պատրաստում, բայց տանը կերածը էն չի: Դրսում ուտելն ավելի կայֆ ա, բայց ինչ խոսք՝ հիվանդության ա վերածվում:

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (06.09.2018), Աթեիստ (07.09.2018)

  12. #8
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Որպես գաղտնիք ասեմ, որ անցյալ տարի մի պահ ես էլ ֆասթֆուդից կախվածություն ունեի։ Ու հա, հեշտ ա ասել ինչ ձեթի մեջ ա տապակվում, ինչը ոնց և այլն։ Բայց նախ, էդ նույնն ա, որ վեգաններն ասում են ձուն հավի դաշտանն ա՝ հույս ունենալով, որ էլ ձու չես ուտի, կամ մսակերին ասում են՝ միսը մեռած կենդանու մարմնի մաս ա, հուսալով, որ էլ չեն ուտի, բայց ընդհանրապես չի ազդում։ Ի դեպ, չգիտեմ՝ Ադամենց մոտ ոնց ա, բայց կոնկրետ Ֆինլանդիայում (որտեղ ֆասթֆուդից կախվածություն ունեի) ու Դանիայում շատ ուժեղ վերահսկվում են պայմանները, ու եթե որևէ բան որևէ հիգիենիկ նորմի չի համապատասխանում, տուգանվում են կամ անգամ փակվում։
    Իմ կախվածությունն էլ զուտ առաջացել էր նաև աշխատանքային պայմաններիս պատճառով. գործից էնքան ուշ էի դուրս գալիս, որ սուպերմարկետները փակ էին լինում, տանը ճաշ էփելու հարաքյաթ էլ վրաս չէր լինում։ Հետո մանրից անցավ։ Ես զուտ կենտրոնանում եմ, թե սնունդն ինչ ֆիզիկական էֆեկտ ա տալիս, քանի որ լիքը մարսողական խնդիրներ ունեմ։ Ասենք, որ զգում եմ, թե ոնց ա մարմինս միանգամից փոխվում կանաչի ծամելուց կամ հում բիբար ուտելուց, ինչքան էլ ֆասթֆուդն ավելի համով լինի, էլ ոչ մի բան չի կարողանում ինձ համոզի, որ ֆասթֆուդ ուտեմ։ Ասածս ինչ ա. գուցե դու՞ էլ փորձես դրականի վրա կենտրոնանալ։

    Հ.Գ. Ու հա, ֆասթֆուդը համով ա։ Դա կասկածի ենթակա չի։ Ֆասթֆուդն ածխաջրերի ու ճարպերի իդեալական համային բաղադրությունն ունի, դրա համար էլ մարդիկ ձգվում են դեպի էդ։

  13. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (06.09.2018), Life (06.09.2018), Նաիրուհի (11.09.2018), Տրիբուն (07.09.2018)

  14. #9
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,712
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչքան գիտեմ, ֆասթֆուդի մեջ նաև հատուկ ինչ-որ համային հավելումներ (այսպես կոչված համի ուժեղացուցիչներ) են օգտագործում, որոնցից հետո բնական ուտելիքի համն արդեն բավականաչափ ուժեղ ու գրավիչ չի թվում: Լուծումն ամեն դեպքում, կարծում եմ, քիչ-քիչ բնական ուտելիքին սովորելն ա, մինչև առողջ` բնական համային ընկալումները վերականգնվեն:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  15. #10
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչքան գիտեմ, ֆասթֆուդի մեջ նաև հատուկ ինչ-որ համային հավելումներ (այսպես կոչված համի ուժեղացուցիչներ) են օգտագործում, որոնցից հետո բնական ուտելիքի համն արդեն բավականաչափ ուժեղ ու գրավիչ չի թվում: Լուծումն ամեն դեպքում, կարծում եմ, քիչ-քիչ բնական ուտելիքին սովորելն ա, մինչև առողջ` բնական համային ընկալումները վերականգնվեն:
    Չկա տենց բան։ Ուղղակի բաղադրիչների իդեալական համադրություն են ստացել, ու բազմաթիվ փորձերով ապացուցված բան ա, որ դա հենց ամենահամով համադրությունն ա։ Ի դեպ, մեզ մոտ կան զանազան «պակաս վնասակար» ֆասթֆուդանոցներ, որտեղ բոլոր բաղադրիչներն օրգանիկ են, էդ թվում՝ իսկական միս ու բանջարեղեն են օգտագործում բուրգերի միջուկի համար։ Ու դա մի տարբերություն ունի սովորական ֆասթֆուդից. հացն ավելի համով ա, ու էդ բուրգերները նույնիսկ ավելի շատ են ձգում, քան մակդոնալդսներն ու բուրգեր քինգերը։ Ադամին ասենք տեղը, թող փորձի

  16. #11
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու դա մի տարբերություն ունի սովորական ֆասթֆուդից. հացն ավելի համով ա, ու էդ բուրգերները նույնիսկ ավելի շատ են ձգում, քան մակդոնալդսներն ու բուրգեր քինգերը։ Ադամին ասենք տեղը, թող փորձի
    5 guys -ն ու subway -ը հիշեցի: ))))) Ամեն դեպքում մակդոյից, բուրգեր քինգից ու կաեֆսիից հազար գլուխ քիչ հավելումներով են: Նամանավանդ՝ սաբուեյի հացերը…

  17. #12
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Adam-ի խոսքերից Նայել գրառումը
    5 guys -ն ու subway -ը հիշեցի: ))))) Ամեն դեպքում մակդոյից, բուրգեր քինգից ու կաեֆսիից հազար գլուխ քիչ հավելումներով են: Նամանավանդ՝ սաբուեյի հացերը…
    Ահա, subway֊ի հացերը որ տեղում թխում են, ու հոտը տարածվում ա։ Ու համ էլ ինքդ ես որոշում մեջը ինչ զիբիլ լինի Բայց Դանիայում չկա subway, Ֆինլանդիայում էլ քաքմեջ արած էր չգիտեմ ոնց։ Ֆինլանդիայում հեսբուրգերը կար, որ իրանց ավելի որակյալ բուրգերներն էին։ Այ էնտեղ էի գնում մեծ մասամբ։

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Adam (07.09.2018)

  19. #13
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,013
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Համով»-ի հարցը ահագին փոփոխվող է, ու կարող ես ինքդ քեզ ընտելացնել ուրիշ համերի ու ուրիշ «համով»-ի:
    Կներեք, բայց ինձ համար մաքդոնալդսի զիբիլը հենց զիբիլի համ ունի: Թեև երբ նոր էի Գերմանիայում, շատ էլ համով էր թվում:

    Եթե որոշ ժամանակ կտրվում ես էդ ուտելիքից ու սկսում ուրիշ բաներով սնվել՝ թարմ, լավ պատրաստված ուտելիքով, համով-ի հարցն էլ քիչ-քիչ փոխվում է:
    Ֆաստֆուդից կախվածությունը վերացնելու լավագույն միջոցը խոհարարությամբ զբաղվելն է և լիքը լավ ու առողջ ուտելիքներ հայտնաբերելը:

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (07.09.2018)

  21. #14
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փասթֆուդ ա, թե չէ, չգիտեմ, ես երբ Երևանում եմ, պիտի մի 2-3 անգամ Բլաք Անգուս ուտեմ: Աշխարհի ամենահամով բուրգերներն են սարքում:

  22. #15
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    «Համով»-ի հարցը ահագին փոփոխվող է, ու կարող ես ինքդ քեզ ընտելացնել ուրիշ համերի ու ուրիշ «համով»-ի:
    Կներեք, բայց ինձ համար մաքդոնալդսի զիբիլը հենց զիբիլի համ ունի: Թեև երբ նոր էի Գերմանիայում, շատ էլ համով էր թվում:

    Եթե որոշ ժամանակ կտրվում ես էդ ուտելիքից ու սկսում ուրիշ բաներով սնվել՝ թարմ, լավ պատրաստված ուտելիքով, համով-ի հարցն էլ քիչ-քիչ փոխվում է:
    Ֆաստֆուդից կախվածությունը վերացնելու լավագույն միջոցը խոհարարությամբ զբաղվելն է և լիքը լավ ու առողջ ուտելիքներ հայտնաբերելը:
    Ֆասթֆուդն օբյեկտիվորեն ա համով, ոչ թե սուբյեկտիվորեն, այսինքն՝ էնտեղի բաղադրությունն ունակ ա ուղեղի համային կենտրոնները գրգռելու նենց, ոնց որ ոչ մի առողջ ուտելիք չի կարա անի։ Սա ասում եմ որպես թե՛ էդպիսի մի հետազոտություն կարդացած մեկը, թե՛ որպես տանը խոհարարություն անող ու խոհարարության մեջ լիքը խորացած մեկի հետ ապրող մեկը։ Նույնիսկ ամենաառողջ ու համով թվացող ուտելիքները կարաս մի տրյուկով մի քանի անգամ ավելի համով սարքես ընդամենը մի երկու խոհարարական «անառողջ» տրյուկով։

    Ու ասենք արդեն մի քանի տարի ա գրեթե ամեն օր հում պոմիդոր, վարունգ ու բիբար եմ ուտում։ Ուզում ա հազար տարի էլ անցնի, մեկ ա, դա ինձ համար համով չի։ Համով ա դառնում մենակ մի քանի խոհարարական տրյուկով։

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Adam (07.09.2018)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •