ivy (07.09.2018)
Այսինքն հնարավոր ա, որ դու ասես ասենք՝ նարնջի հյութը համով բան չի՞… , եկեք ընդունենք, որ ստանդարտ բաներ կան, որ չեն կարող համով չլինել (ուրիշ բան՝ էդ ժամանակ, որ դեմ տան՝ կզզվես, որտև շա՛տ ես կուշտ ու շա՛տ ես խմել երևի ու վանում ա. բայց դա՝ կոնկրետ որևէ պահի՛) բայց ասել որ համովը լրիվ սուբյեկտիվ ա՝ դրան է՛լ համամիտ չեմ:
Adam (07.09.2018)
ivy (07.09.2018)
Տրիբուն (07.09.2018)
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Ուրեմն մի անգամ գործուղման եմ թռնում՝ ճամփին պերեսադկով, ու չվերթներիցս մեկը ուշացել էր, վոբշըմ սաղ օրը թռնում էի, հետն էլ արանքում ուտելու ժամանակ չկար, ինքնաթիռային ուտելիքից էլ բոլոր ձևերով խուսափում եմ... քյասա տեղ հասա գիշերվա հազարին։ Էդ տեղն էլ՝ լրիվ գեղ։ Բայց որ էլ ավելի շատ չուշանամ ու գոնե մի երկու ժամ կարենամ գիշերը քնեմ, թափով օդանավակայանից վարձած մեքենան վերցնում եմ ու ճռցնում եմ դեպի հյուրանոց՝ մտածելով որ կողքը մի բաց ռեստորան-մեստորան կլինի էլի։ Ասի, չէ՞, որ տեղը գեղ էր։ Էդ անտեր տեղը գիշերվա հազարին մենակ մակդոնալդսի մեքենայով հաճախորդների սպասարկման պատուհանն էր բաց։ Ամբողջ աշխարհը անիծելով քշեցի էդ մակդոլանդս ու ինչ-որ մի «դվայնոյ» զիբիլ պատվիրեցի, չեմ էլ հիշում ինչ էր... ու էդ մի մակդոլանդսը նենց էր սարքած, որ մի պատուհանի մոտ փողն էիր տալիս, հետո մի քիչ առաջ էիր քշում ու մեկ ուրիշ պատուհանից ուտելիքդ էիր ստանում՝ չգիտեմ բոլորն են տենց թե չէ։ Ու մի հատ էս դվայնոյ զիբիլի փողը տալիս եմ, գնում եմ մյուս պատուհանից ուտելիքը փաթեթով վերցնում եմ ու քշում եմ դեպի հյուրանոց։ Բայց փորս սովից ոռնում ա, նենց որ ձեռքս գցում եմ փաթեթի մեջից մի բան եմ հանում ու սկսում եմ ծամել. զզվելի յուղոտ անհամ զիբիլ էր, բայց դե ճարս ինչ՝ ծամում եմ։ Հյուրանոց հասնելն ու էդ մի «դվայնոյը» վերջացնելս մեկ են լինում ու ձեռս գցում եմ փաթեթի մեջ, որ անձեռոցիկը հանեմ՝ տեսնեմ՝ մեկի տեղը դվայնոյ «դվայնոյ» էր սարքողը դրել։ Աչքիս լավ չի հասկացվել, թե ինչ, բայց պատվիրածս ու վճարածս մի հատ դվայնոյի տեղը փաստորեն երկու հատ դվայնոյ էին տվել։ Արա էդ ի՜նչ համով էր էդ խալյավնի մակդոնալդսը, էդ ի՜նչ համով էր... լրիվ օրվա հոգնածություն-ջղայնություն-դարդերս էլ հանեց էրևի նաև վերջին անգամս էր, որ ֆաստֆուդնոցի ուտելիք եմ կերել՝ մի տաս տարի առաջ էր։ չնայած մինչև էդ էլ չէի չարաշահում... համո՞վ են սարքում, հնարքնե՞ր ունեն՝ նիխույա... պաղդոն մոն ֆղանսե... այ էն օրը սու-վիդ հավ էի սարքել՝ դուխովկայում կարմրացնելով, հետն էլ սեփական քրիմ-սոուսովս համեմված պաստա, կողքից էլ թարմ բանջարեղենով աղցան ու նեպալական ոճի տապակված բամյայով... մակդոլանդսն ու մյուսներըքաքիրենց ֆաստֆուդն են կերել...
Բայց մի «ֆաստֆուդ» մի օր ինքս պիտի փորձեմ պատրաստել, ուղղակի հլը բավարար խիզախություն չեմ հավաքել՝ պատրաստությունը առնվազն երկու օր ա տևում
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ